Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Մակրոնը հայտնել է մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողով անցկացնելու մասին

 |factor.am|

Մակրոնը հայտնել է մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողով անցկացնելու մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինային աջակցող կոալիցիայի առաջնորդները կրկին կհանդիպեն հաջորդ  հինգշաբթի՝ հույս ունենալով վերջնական տեսքի բերել Ռուսաստանի հետ պատերազմում հնարավոր զինադադար ապահովելու ծրագրերը, գրում է France 24-ը։ «Մենք կանցկացնենք «կամավորների կոալիցիայի» հերթական հանդիպումը հաջորդ հինգշաբթի Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ»,- ասել է նա լրագրողներին։ Մակրոնի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Լոնդոնում տեղի են ունեցել Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» բարձրագույն ռազմական ղեկավարության վերջնական քննարկումները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հնարավոր հրադադարի ապահովման ծրագրերը «միավորվում են», քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Ռուսաստանի հետ դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը: Մակրոնը, որը Սթարմերի հետ միասին Ուկրաինայում զորքեր տեղակայելու պատրաստակամություն է հայտնել, նշել է, որ հաջորդ հինգշաբթի նախանշված հանդիպմանը հնարավորություն կլինի «լավ կարգավորել» աշխատանքը՝ ապահովելու ցանկացած տևական զինադադար: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում ասել է, որ «ոչինչ չի փոխվել», քանի որ Մոսկվան շարունակում է ռմբակոծությունները՝ չնայած Թրամփի հետ Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները դադարեցնելու պայմանավորվածությանը։  Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «դադարի անհարկի պահանջներ ներկայացնել, որոնք միայն երկարացնում են պատերազմը»՝ կոչ անելով ԵՄ-ին մեծացնել զենքի մատակարարումները և պահպանել պատժամիջոցները: ԵՄ առաջնորդները համատեղ հռչակագրում, համաձայնության գալով առանց Ռուսաստանի բարեկամ Հունգարիայի աջակցության, խոստացել են ուժեղացնել ռազմական օգնությունը։ Նրանք, սակայն, չեն բավարարել Զելենսկիի խնդրանքը հրետանային արկերի համար Կիևին հինգ միլիարդ եվրո (5,4 միլիարդ դոլար) տրամադրելու մասին՝ Ֆրանսիայի և Իտալիայի առարկության պատճառով։
14:23 - 21 մարտի, 2025
Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով
 |factor.am|

Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը չափազանց հակասական էր, այն ցույց տվեց, որ Փարիզն ավելի շատ պատերազմի մասին է մտածում, քան խաղաղության։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ելույթն առճակատման էր տանում։ Այն դժվար թե կարելի է ընկալել որպես խաղաղության մասին մտածող պետության ղեկավարի ելույթ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի, պատերազմը շարունակելու մասին»,- ասել է Պեսկովը։ Բացի այդ, նա նշել է, թե ռուսական սպառնալիքի մասին Մակրոնի ելույթը բազմաթիվ անճշտություններ է պարունակում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնվող ռազմական ներուժի գործոնը չնշելը։ «Նախագահի հանդեպ ունեցած ամբողջ հարգանքով հանդերձ՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ​​առումով այնտեղ շատ անճշտություններ կան։ Այստեղ ասվում է, որ Ռուսաստանը դարձել է գրեթե թշնամի, Ֆրանսիայի հակառակորդը, բայց ոչինչ չի ասվում այն ​​մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցն անընդհատ սողոսկել, նույնիսկ թռիչքներով առաջ շարժվել դեպի ռուսական սահմանները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ Ֆրանսիայի ղեկավարի ելույթն անվանելով «ծայրահեղ առճակատման տանող»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:06 - 06 մարտի, 2025
Մակրոնը և Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում. The Times |tert.am|

Մակրոնը և Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում. The Times |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցանկանում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չշարունակել Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններն ուկրաինական հակամարտության շուրջ։ Փոխարենը նրանք կառաջարկեն եվրոպական պարտավորություններ՝ ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը, հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մակրոնը Վաշինգտոն կժամանի այսօր՝ փետրվարի 24-ին։  Սթարմերը ԱՄՆ կայցելի հինգշաբթի՝ փետրվարի 27-ին: Հրատարակության համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են համակարգել իրենց մոտեցումը՝ փորձելով ազդել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ նախագահի ծրագրի վրա։ Նրանք համոզված են, որ սա «կրիտիկական պահ է» համաշխարհային անվտանգության համար։ Անվտանգության կոնկրետ ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել Կիևին, չի նշվում։ The Wall Street Journal-ը գրել է, որ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում «ԱՄՆ-ի աջակցությամբ»։ Բայց այս պլանի իրականացումը հնարավոր է, եթե Մոսկվան ու Կիևը համաձայնության գան հրադադարի շուրջ։ Պենտագոնը բազմիցս ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։ Փետրվարի 18-ին Էր Ռիադում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերանայում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և Ուկրաինային աջակցելու իր մոտեցումը։
10:13 - 24 փետրվարի, 2025
Մակրոնը պարզաբանել է, թե ինչ նպատակով է մեկնում Թրամփի հետ հանդիպմանը
 |news.am|

Մակրոնը պարզաբանել է, թե ինչ նպատակով է մեկնում Թրամփի հետ հանդիպմանը |news.am|

news.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Վաշինգտոն՝ փորձելու համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ իր շահերը համընկնում են իր եվրոպացի դաշնակիցների շահերի հետ, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած թուլություն կբարդացնի հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։ Ըստ Reuters-ի՝ Մակրոնն ասել է, որ անորոշությունն այն մասին, թե ինչ կանի Թրամփը Ռուսաստանի՝ Ուկրաինա երեք տարի շարունակվող ներխուժման առնչությամբ, մտահոգիչ է, բայց դա միաժամանակ անորոշություն է ստեղծում Պուտինի համար, ինչը պետք է օգտագործել՝ բանակցությունները հեշտացնելու համար։ Մակրոնը հայտարարել է նաև, որ որոշում չի ընդունել «վաղը ևեթ» զորքեր ուղարկել Ուկրաինա, այլ միայն հրադադարի հաստատման դեպքում, հայտնում է BBC-ն։ «Ես վաղը ևեթ Ուկրաինա զորքեր ուղարկելու որոշում չեմ ընդունել. ոչ։ Այն, ինչ մենք նախատեսում ենք, այն է, որ խաղաղությունը երաշխավորելու համար ուժեր ուղարկվեն՝ դրա շուրջ համաձայնություն ձեռք բերելուն պես։ Մենք խոսում ենք տեղակայման մասին, որը տեղի կունենա զինադադարից հետո, - ասել է գործակալության զրուցակիցը։ -Գաղափարը զինվորներին երկրորդ գծում, ոչ թե ռուսների դեմ առաջնագծում տեղակայելն է։ Դա զուգորդվելու է բազմազգ գործողության հետ ոչ եվրոպական զորամիավորումներով, որոնք կլինեն առաջնագծում»,- նշել է նա։ Ըստ աղբյուրի՝ բացի Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, այս գործողությանը կարող են մասնակցել Դանիայի և Բալթյան երկրների զորքերը։ Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որին Դոնալդ Թրամփը նախօրեին անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ»։ «Նա ազատ համակարգով ընտրված նախագահ է։ Ինչը չի կարելի ասել Վլադիմիր Պուտինի մասին, որը երկար ժամանակ սպանում է իր հակառակորդներին և մանիպուլացնում ընտրությունները»,- շեշտել է Մակրոնը։
11:21 - 21 փետրվարի, 2025
Մակրոնն այս շաբաթ չորրորդ հեռախոսազրույցն է ունեցել Զելենսկիի հետ
 |azatutyun.am|

Մակրոնն այս շաբաթ չորրորդ հեռախոսազրույցն է ունեցել Զելենսկիի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 20-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ քննարկելով պատերազմը դադարեցնելու վերջին դիվանագիտական ջանքերը: Մակրոնը X-ում հայտարարել է, որ ինքը Զելենսկուն տեղեկացրել է բոլոր այն շփումների մասին, որոնք հաստատել է եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ, որոնք «ձգտում են աշխատել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման և Եվրոպայում անվտանգության ամրապնդման ուղղությամբ»: Սա այս շաբաթ Զելենսկու հետ նրա չորրորդ հեռախոսազրույցն էր։ Փետրվարի 24-ին նախատեսված է Մակրոնի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում: Մակրոնն ասել է, որ Թրամփին կոչ է անելու դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և փորձել համոզել նրան, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի շահերը համընկնում են: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ պատերազմը դադարեցնելու ցանկացած գործարք պետք է ներառի Կիևի մասնակցություն բանակցությունների սեղանին, հայտնել են նրա գրասենյակից։ Թրյուդոն հաստատել է Կանադայի աջակցությունը Ուկրաինային:
10:30 - 21 փետրվարի, 2025
Ֆրանսիան և գործընկերները Կիևի կողքին են․ Մակրոն
 |factor.am|

Ֆրանսիան և գործընկերները Կիևի կողքին են․ Մակրոն |factor.am|

factor.am: Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ Ուկրաինայի ու եվրոպական անվտանգության վերաբերյալ երկրորդ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդ հանդիպումների նախաձեռնողն էր, հայտարարել է մասնակիցների դիրքորոշումների հստակության ու միասնության մասին։ «Եվս մեկ անգամ երկար զրույց եմ ունեցել Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի ու Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ։ Ֆրանսիան ու նրա գործընկերները հստակ և միասնական դիրքորոշում ունեն։ Մենք ձգտում ենք երկարատև և ամուր խաղաղություն Ուկրաինայում։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը։ Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։ Նա ընդգծել է, որ կիսում են նպատակը, որը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է՝ վերջ դնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, որը շարունակվում է արդեն գրեթե երեք տարի։ Մակրոնը հավելել է, որ խաղաղության հասնելու ջանքերը կշարունակվեն  մի շարք սկզբունքների համաձայն, որոնք բխում են իրենց իսկ շահերից։   «Ուկրաինան միշտ պետք է ներառվի, և նրա իրավունքները պետք է հարգվեն; խաղաղությունը պետք է լինի տևական և ուղեկցվի ամուր և վստահելի երաշխիքներով; պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության մտահոգությունները։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեծացնել մեր պաշտպանության և անվտանգության ծախսերն ու կարողությունները՝ Եվրոպայի և մեր յուրաքանչյուր երկրի համար: Որոշումները կկայացվեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։
13:13 - 20 փետրվարի, 2025
Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով Փարիզում նոր հանդիպումների մասին
 |1lurer.am|

Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով Փարիզում նոր հանդիպումների մասին |1lurer.am|

1lurer.am: Չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիան Ուկրաինայի պատերազմի հարցով նոր հանդիպում կանցկացնի, որին կմասնակցեն ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական երկրները: Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների՝ հյուրերի թվում են Բալթյան երկրները, Բելգիան, Կանադան, Ֆինլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, Չեխիան, Ռումինիան և Շվեդիան։ Տարածաշրջանային մի շարք պարբերականների հետ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը «կարող է վերսկսել օգտակար երկխոսությունը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնը նաև նշել է, որ պատրաստ է խոսելու Ռուսաստանի նախագահի հետ, «երբ դա տեղին լինի»։ Երկուշաբթի Ելիսեյան պալատում շուրջ մեկ տասնյակ եվրոպացի առաջնորդների արտակարգ հանդիպում էր հրավիրվել՝ ընդհանուր դիրքորոշում մշակելու համար, այդ նույն ժամանակ Միացյալ Նահանգները դեմ առ դեմ երկխոսություն էր վարում Ռուսաստանի հետ: Փարիզյան հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղությունը պետք է ուղեկցվի «անվտանգության ամուր և հուսալի երաշխիքներով»։
12:59 - 19 փետրվարի, 2025
Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ
 |azatutyun.am|

Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախքան Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Փարիզում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողովի մեկնարկը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը տևել է 20 րոպե, Ֆրանսիայի նախագահականն այլ մանրամասներ չի հայտնում։ Սպիտակ տունը դեռևս չի հաղորդել երկու առաջնորդների զրույցի մասին։ Նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր Փարիզում արտահերթ նիստ է գումարվել, որի քննարկման թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է։ Հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
20:54 - 17 փետրվարի, 2025
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Եվրոպայի դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում |panarmenian.net|

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Եվրոպայի դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում |panarmenian.net|

panarmenian.net: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 14-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայում պատերազմն ավարտելու քայլերը, հայտնում է Նախագահի գրասենյակը։ Նրանց զրույցը հաջորդել է Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու հանդիպումներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Առաջնորդները քննարկել են, թե ինչպես կարող են եվրոպական երկրները համակարգված աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ արդար խաղաղություն ապահովելու համար։ «Եվրոպան պետք է ներկայացված լինի բանակցությունների սեղանի շուրջ», – ըստ հաղորդագրության՝ ընդգծել է Զելենսկին, հայտնում է The Kyev Independent-ը։ Նախագահի գրասենյակը նշել է, որ քննարկման առանցքում եղել են «անվտանգության երաշխիքները և Ֆրանսիայի առաջարկները»։ Չնայած դրանց մանրամասները չեն հրապարակվել, Զելենսկին և Մակրոնը նախկինում խոսել են Արևմտյան խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին՝ Ուկրաինայում հնարավոր զինադադարը վերահսկելու համար։ Չնայած Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ձգտմանը՝ ԱՄՆ պաշտոնյաների վերջին հայտարարությունները կասկածի տակ են դրել այդ հեռանկարը։ Զելենսկին և Մակրոնը իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Թրամփի հեռախոսազրույցին Պուտինի հետ։ «Եթե նախագահ Թրամփը կարող է իսկապես համոզել նախագահ Պուտինին դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան, դա հիանալի նորություն է», – գրել է Մակրոնը X-ում՝ Զելենսկու հետ խոսելուց հետո։ «Այնուհետև միայն ուկրաինացիները կկարողանան վարել ամուր և տևական խաղաղության շուրջ բանակցությունները։ Մենք կօգնենք նրանց այս ջանքերում»։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ «Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» չխոսելու սկզբունքի պաշտպանելու համար։ «Ապագայում ամբողջ Եվրոպայի անվտանգությունը կախված է այսօրվա միասնությունից», – ասել է նա։ Փետրվարի 12-ին Ռամշտայնի գագաթնաժողովում ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը նշել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը «իրատեսական արդյունք» չէ խաղաղության բանակցությունների համար։ Նա նաև հայտարարել է, որ երկրի 2014 թվականի սահմաններին վերադառնալը «անիրատեսական նպատակ» է։ Այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով պատերազմի դադարեցման հարցը։ Այնուհետև Թրամփը զանգահարել է Զելենսկուն։
10:35 - 17 փետրվարի, 2025
Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն |azatutyun.am|

Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցություններ վարել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Financial Times-ի հետ զրույցում նա նախազգուշացրել է, որ այն «խաղաղությունը, որը կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ ԱՄՆ-ը: «Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն և վստահության արժանի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը: Միացյալ Նահանգների նախագահը իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին: Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան իր տեղը կունենա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների սեղանի շուրջ: Մակրոնը Financial Times-ին ասել է, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան» բանակցությունների միջոցով լուծելու համար, որտեղ «յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա»՝ հավելելով, որ այժմ Զելենսկին պետք է քննարկի տարածքային և ինքնիշխանության հարցերը:
09:31 - 14 փետրվարի, 2025