Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով Փարիզում նոր հանդիպումների մասին
 |1lurer.am|
12:59 - 19 փետրվարի, 2025

Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով Փարիզում նոր հանդիպումների մասին |1lurer.am|

1lurer.am: Չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիան Ուկրաինայի պատերազմի հարցով նոր հանդիպում կանցկացնի, որին կմասնակցեն ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական երկրները:

Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների՝ հյուրերի թվում են Բալթյան երկրները, Բելգիան, Կանադան, Ֆինլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, Չեխիան, Ռումինիան և Շվեդիան։

Տարածաշրջանային մի շարք պարբերականների հետ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը «կարող է վերսկսել օգտակար երկխոսությունը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնը նաև նշել է, որ պատրաստ է խոսելու Ռուսաստանի նախագահի հետ, «երբ դա տեղին լինի»։

Երկուշաբթի Ելիսեյան պալատում շուրջ մեկ տասնյակ եվրոպացի առաջնորդների արտակարգ հանդիպում էր հրավիրվել՝ ընդհանուր դիրքորոշում մշակելու համար, այդ նույն ժամանակ Միացյալ Նահանգները դեմ առ դեմ երկխոսություն էր վարում Ռուսաստանի հետ:

Փարիզյան հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղությունը պետք է ուղեկցվի «անվտանգության ամուր և հուսալի երաշխիքներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել