Սերբիա

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-1992 թվականների պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում եւ Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան անջատվեց Սերբիայից, եւ Սերբիան մնաց բուն Սերբիայի եւ 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռեւս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) եւ սերբերի (6 %) միջեւ, եւ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել
 |news.am|

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել |news.am|

news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։ «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
11:04 - 28 փետրվարի, 2023
Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|

Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|

news.am: Բելգրադն ակնկալում է ադրբեջանական գազ գնել սկսել 2024 թվականի սկզբին, հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Հարավային գազային միջանցքի նախագծին Սերբիան ավելի ուշ փուլում է սկսել առավել ակտիվ մասնակցել, բայց մենք արագորեն աշխատում ենք այս երթուղու մաս դառնալու ուղղությամբ: Դա մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման մեր աղբյուրները եւ ապահովել դրանց ավելի մեծ անվտանգությունը»,- ասել է Ջեդովիչը Բաքվում Հարավային գազային միջանցքի հարցերով խորհրդատվական խորհրդի նախարարների հանդիպման ժամանակ: Նրա հայտարարությունը մեջբերում է Սերբիայի հանքարդյունաբերության նախարարության կայքը։ Ջեդովիչի խոսքով՝ Բուլղարիա-Սերբիա գազային փոխկապակցման շինարարությունը կավարտվի 2023 թվականի աշնանը։ «Գազի առաջին մատակարարումները մենք սպասում ենք 2024 թվականի սկզբին, ինչը նույնպես կախված է բոլոր շահագրգիռ կողմերի առեւտրային բանակցությունների արագությունից: Մենք հույս ունենք բանակցությունների առավելագույն արդյունավետության, որպեսզի Ադրբեջանից գազը հնարավորինս շուտ հասնի Սերբիա»,- ասել է նախարարը։
20:21 - 04 փետրվարի, 2023
Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի

 |factor.am|

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի |factor.am|

factor.am: Կոսովոյի հետ սահմանին Սերբիայի ԶՈՒ-ն նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով բերվել է լիարժեք պատրաստության վիճակի՝ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, որը նախօրեին ստուգումներ  է անցկացրել մարտական դիրքերում։ Ըստ Բելգրադի՝ նման միջոցներ են ձեռնարկվել Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար։ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք իսկապես ծանր իրավիճակում ենք, բայց մենք բոլոր ջանքերը կգործադրենք, կանենք ամեն ինչ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, և ոչ միայն դա, մենք կպաշտպանենք Կոսովոյում և Մետոհիայում մեր ժողովրդին: Ալբանացիներին զինելուց և նրանց մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն ի պատասխան ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու, Սերբիան պաշտպանելու համար»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ։ Սերբական ռազմական տեխնիկան Կոսովոյի հետ վարչական սահման է ժամանել երկուշաբթի օրը՝ Զուբին Պոտոկ քաղաքում, որտեղ տեղի էթնիկ սերբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճանապարհային բարիկադներ են տեղադրել, նախորդ օրը տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո բարձր լարվածության ֆոնին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի հանգամանքները:
17:20 - 27 դեկտեմբերի, 2022
Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ
 |1lurer.am|

Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի Սերբիայի նախագահը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հանգստյան օրերին Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ սերբեր, բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով, հայտնում է BBC-ն: Տարածաշրջանում լարվածությունը վերջին շրջանում սրվել է դեկտեմբերի 18-ին Կոսովոյի իշխանությունների նշանակած տեղական ընտրությունների պատճառով, որոնք անցկացվելու են հիմնականում սերբական համայնքներում: Սերբիայի գլխավոր կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այդ ընտրությունները։ Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ անցած գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել անհայտ անձանց և ոստիկանության միջև, լուսաձայնային նռնակ է նետվել ԵՄ առաքելության (EULEX) պարեկության վրա, որի գործառույթն է աջակցել Կոսովոյի իշխանություններին անկախ իրավապահ մարմիններ ստեղծելու հարցում։ Կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառն էլ եղել է Կոսովոյի նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ինքնահռչակ Կոսովոյի իշխանություններին մեղադրել է ահաբեկչության միջոցով «սերբական խնդիրը» լուծելու համար։ Նրա խոսքով՝ արդեն երրորդ օրն է, ինչ Կոսովոյի ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումներով ներխուժում է սերբերով բնակեցված տարածաշրջան։ Նախագահ Վուչիչը Կոսովոյում տիրող իրավիճակի հարցով մեղադրել է Վաշինգտոնին և Պրիշտինային՝ տարածաշրջանի վերաբերյալ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկատարելու համար, իսկ դեկտեմբերի 11-ը համարել է ամենադժվար օրն իր իշխանության ընթացքում։ Վուչիչը, միաժամանակ, խաղաղության կոչ է արել սերբերին ու ալբանացիներին։
12:30 - 12 դեկտեմբերի, 2022
Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել
 |1lurer.am|

Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի և չճանաչված Կոսովոյի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից՝ հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Սերբիան համաձայնել է դադարեցնել Կոսովոյի քաղաքների կոդերով համարների տրամադրումը, իսկ Կոսովոն՝ սերբական համարներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը: «Առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկելու հետագա քայլերը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել էր Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները չփոխած սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, երբ Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները արդյունք չէին տվել:
12:38 - 24 նոյեմբերի, 2022
Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ

 |armenpress.am|

Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին և նշել, որ համաձայն չէ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրների մոտեցումներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Թուրքիան հավատարիմ է հավասարակշռված քաղաքականությանը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, և այդպես էլ կշարունակի։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադարի օգտին: Սակայն ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- ասել է էրդողանը: էրդողանը նշել է, որ ովքեր լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանին, սխալվում են:   «Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի դիրքորոշման սխալ լինելու մասին: Որովհետև Արևմուտքի քայլերում կան գործողություններ, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Հայտարարում են ռազմական օգնության մասին, սակայն, փաստորեն, որքան հնացած զենք ու մետաղի ջարդոն կա Արեւմուտքում, ուղարկվում է Ուկրաինա»,- հայտարարել է նա: էրդողանը նշել է, որ քանի դեռ կա ռազմական գործողություններ հրահրելու քաղաքականություն, խաղաղության նախաձեռնությունների արդյունավետությունը նվազագույնի է հասնում։
17:37 - 07 սեպտեմբերի, 2022
Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին

 |armenpress.am|

Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին |armenpress.am|

armenpress.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյի կարգավորման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը»,-նշել է Ժոզեֆ Բորելը։ Ավելի վաղ Վուչիչն ու Կուրտին Բորելից բանակցությունների հրավերներ էին ստացել Բրյուսել բոլոր բաց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական հատվածի անցակետը։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։
11:36 - 06 օգոստոսի, 2022
Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները սերբերի նկատմամբ, որոնք բնակվում են երկրամասի հյուսիսում։ Կրեմլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։ Պեսկովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի՞ նման հարց՝ այժմ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։
15:00 - 01 օգոստոսի, 2022
Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|

Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|

tert.am: Մասամբ ճանաչված Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։ Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:Հուլիսի 31-ին Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության սերբ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացրել շրջանի գլխավոր մայրուղիներում, սկսել է բարիկադներ կառուցել, մի քանի տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում առավելագույնս բարդացել է սերբերի համար։ Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի ծրագրերի մասին։Մասամբ ճանաչված երկրի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Իր հերթին Վուչիչը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ից Պրիշտինան նախատեսում է արգելել մուտքը սերբական ներքին փաստաթղթերի, ինչպես նաև սերբական իշխանությունների կողմից թողարկված համարանիշներով մեքենաների համար։Շարունակությունը՝ tert.am-ում
10:14 - 01 օգոստոսի, 2022
Ալեն Սիմոնյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցեր

Ալեն Սիմոնյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախագահին փոխարինելու ընթացքում ընդունել նրա հավատարմագրերը՝ հավելելով, որ Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման և համագործակցության լավագույն խթանն է: Կողմերն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը՝ ելակետային համարելով փորձի փոխանակման և փոխայցերի կարևորությունը: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է բարեկամական խմբերի ակտիվ շփումները՝ առանցքային նշանակություն տալով Սերբիայի հետ սերտ համագործակցության ծավալմանը միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում: Քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
14:37 - 14 հուլիսի, 2022