Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի հաստատման եռափուլ բանաձև
 |tert.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի հաստատման եռափուլ բանաձև |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի՝ Գազայի հատվածում հրադադարի փուլային հաստատման ծրագրի բանաձևը։ Այս ծրագիրը ավելի վաղ ներկայացարել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Բանաձևին կողմ է քվեարկել 15 երկրից 14-ը։ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից, հայտնում է ria.ru-ն։ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հրադաարի ծրագիրը ներառում է երեք փուլ. առաջինը ենթադրում է երկու կողմից անհապաղ կրակի դադարեցում, անկլավի բնակեցված շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերում, ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդների ազատ արձակում և Իսրայելում ձերբակալված պաղեստինցիների փոխանակում: Երկրորդ փուլը ներառում է մնացած պատանդների ազատ արձակումը և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից։ Եթե երկու կողմն էլ համաձայնի, հրադադարը կդառնա մշտական։ Երրորդ փուլում, ըստ բանաձևի, կսկսվի անկլավի վերականգնումը։ Բանաձևը նաև մերժում է Գազայի հատվածի տարածքային կամ ժողովրդագրական ցանկացած փոփոխություն:
10:01 - 11 հունիսի, 2024
Իսրայելը 4 պատանդի ազատման գործողության ընթացքում առնվազն 210 պաղեստինցի է սպանել. Գազայի իշխանություններ
 |tert.am|

Իսրայելը 4 պատանդի ազատման գործողության ընթացքում առնվազն 210 պաղեստինցի է սպանել. Գազայի իշխանություններ |tert.am|

tert.am: Գազայի հատվածի կենտրոնում գտնվող «Նուսեյրաթ» պաղեստինցի փախստականների ճամբարից իսրայելցի 4 պատանդի ազատման նպատակով Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության ընթացքում սպանվել է առնվազն 210 պաղեստինցի։ Այսպիսի հայտարարություն է արել Գազայում ԶԼՄ-ների հետ կապի հարցերով վարչությունը:««Նուսեյրաթ» ճամբարում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 210 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 400-ը»,- ասվում է գերատեսչության պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։Գերատեսչությունն ընդգծել է, որ այս պահին խոսքը միայն «Նուսեյրաթ»-ում և Դեյր էլ Բալահի (անկլավի կենտրոնական հատված) հիվանդանոցներ տեղափոխվածների մասին է։Գազայի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող «Նուսեյրաթ» պաղեստինյան փախստականների ճամբարի տարածքում հատուկ գործողության մասին, որի արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված չորս իսրայելցի ազատ է արձակվել։ Խոսքը վերաբերում է Նոա Ագրամանին (25 տարեկան), Ալմոգ Մեիրին (21 տարեկան), Շլոմի Զիվին (40 տարեկան) և Անդրեյ Կոզլովին (27 տարեկան):
15:09 - 09 հունիսի, 2024
ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասին
 |armenpress.am|

ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՄԱՍ–ի պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Իսրայելը ավիահարվածները ներկայացրել է որպես թիրախային՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի զինյալներին: Հարվածը տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի շուրջ միջնորդավորված բանակցությունների փխրուն պահին: Նախատեսվող համաձայնությունը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների և իսրայելական բանտերում պահվող որոշ պաղեստինցիների ազատ արձակում: ՀԱՄԱՍ-ը ձգտում է վերջնականապես վերջ տալ պատերազմին, Իսրայելն ասում է, որ նախ պետք է ոչնչացնի իսլամիստական ​​խմբավորումը: ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարական լրատվամիջոցների գրասենյակի տնօրենը հերքել է Իսրայելի պնդումը, թե կենտրոնական Գազայում ՄԱԿ-ի դպրոցը թաքցրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը:
19:55 - 06 հունիսի, 2024
Իսրայելը հարվածել է Գազայում փախստականների ճամբարին. կա ավելի քան 30 զոհ |tert.am|

Իսրայելը հարվածել է Գազայում փախստականների ճամբարին. կա ավելի քան 30 զոհ |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Գազայի հատվածում գտնվող «Նուսեյրաթ» պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող դպրոցի վրա հարձակման մասին: Ըստ իսրայելական զինվորականների՝ դպրոցի շենքում տեղակայված է եղել արմատական ՀԱՄԱՍ շարժման համալիրը, հարձակման հետևանքով սպանվել է մի քանի ահաբեկիչ։ Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 32 մարդ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի նախնական թիվը կազմել է 27 մարդ։ Փլատակների մաքրումից հետո հայտնի է դարձել ևս հինգ մահվան մասին։ Հաղորդվում է նաև, որ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ են ստացել։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։ Մայիսի 27-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարել է Ռաֆահ քաղաքի վրա հարձակման մասին՝ «հիմնվելով հետախուզության ճշգրիտ տվյալների վրա»։ Հարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու ներկայացուցիչ՝ Յասին Ռաբիան և Խալեդ Նագարը: Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, Իսրայելի հարվածը մեծ հրդեհ է առաջացրել փախստականների վրանային ճամբարում և այրել մի ամբողջ թաղամաս: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ դա հանգեցրել է 35 մարդու մահվան։  
09:47 - 06 հունիսի, 2024
Գազայում մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չի ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը. Նեթանյահու
 |shantnews.am|

Գազայում մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չի ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը. Նեթանյահու |shantnews.am|

<dishantnews.am: v class="news_text"> Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Գազայի հատվածում հրադադարի մասին նոր առաջարկի մասին լուրերի ֆոնին, կրկնել է, որ Իսրայելը չի ​​դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր սկզբնական նպատակներին՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, ամբողջությամբ վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և երաշխիք ստանալ, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար։«Պատերազմը դադարեցնելու Իսրայելի պայմանները չեն փոխվել. ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական հնարավորությունները, ազատել բոլոր պատանդներին և ապահովել, որ Գազան այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար: Իսրայելը կշարունակի պնդել, որ այս պայմանները կատարվեն նախքան մշտական ​​հրադադարի հաստատումը։ Անընդունելի է այն միտքը, որ Իսրայելը կհամաձայնի մշտական ​​հրադադարի՝ նախքան այս պայմանների իրականացումը»,- գրել է Իսրայելի վարչապետը «X» սոցիալական ցանցում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելը Գազայի հատվածում կրակը դադարեցնելու նոր առաջարկ է ներկայացրել, որը ներառում է երեք փուլ և ներկայացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քննարկմանը։  
17:08 - 01 հունիսի, 2024
ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին
 |armenpress.am|

ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող ռազմական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ Իսրայելի ծրագրին, որի մասին մայիսի 31-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նրանք տեղեկացրել են սոցիալական ցանցերում համապատասխան գրառումներով: «Ողջունում եմ Գազայում ժամանակավոր հրադադարի, պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հնչեցրած նոր առաջարկը: Հույժ կարևոր է, որպեսզի այն երկարաժամկետ լուծման շուրջ բանակցությունների համար տարածք բացի, մասնավորապես՝ ռազմական գործողությունների մշտական ​​դադարեցման և իսրայելական զորքերի դուրսբերման, ինչպես նաև Գազայի հատվածի վերականգնման համար»,- նշել է Միշելը: Ֆոն դեր Լյայենը գտնում է, որ վերջին առաջարկը կարևոր հնարավորություն է Գազայում պատերազմը և քաղաքացիական բնակչության տառապանքները դադարեցնելու ուղղությամբ շարժվելու համար: Նրա կարծիքով՝ այս եռափուլ մոտեցումը հավասարակշռված և իրատեսական է, ունի բոլոր կողմերի աջակցության կարիքը: Բերբոքն էլ ընդգծել է, որ Իսրայելի առաջարկը հույսի շող և ռազմական փակուղուց հնարավոր ելքի ուղի է: Նա նշել է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը պետք է ապացուցի հակամարտությունը դադարեցնելու իր հանձնառությունը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
16:18 - 01 հունիսի, 2024
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ |armenpress.am|

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանի երկայնքով ձգվող բուֆերային գոտու նկատմամբ։ Այսպիսով, Իսրայելի վերահսկողության տակ է գտնվում պաղեստինյան անկլավի ամբողջ ցամաքային սահմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի զինված ուժերին։ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին տեսաուղերձում հայտնել է, որ զինված ուժերը «օպերացիոն» վերահսկողություն են հաստատել «Ֆիլադելֆիական միջանցքի» նկատմամբ․ այսպես է անվանվում Գազայի և Եգիպտոսի միջև սահմանին 14 կմ ձգվող բուֆերային գոտին։ Ըստ Հագարիի՝ «Ֆիլադելֆիական միջանցքը» ծառայում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը՝ մաքսանենգ ճանապարհով Գազայի հատված զենքեր բերելու համար։ Իսրայելը նաև շարունակել է Ռաֆահ քաղաքի գնդակոծությունները՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի հրամանը՝ դադարեցնել հարձակումները քաղաքում, որտեղ ավելի վաղ ապաստան էր գտել Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսը։ Համաշխարհային դատարանը նաև կարգադրել է, որ ՀԱՄԱՍ-ն անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի իսրայելցի բոլոր պատանդներին։ Ավելի վաղ Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին հայտարարել էր, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կշարունակվեն առնվազն 2024 թվականի ընթացքում։ Իսրայելի ամենամտերիմ դաշնակից ԱՄՆ-ն, ի դեմս Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբիի, ևս մեկ անգամ հայտարարել է, որ դեմ է Ռաֆահում խոշոր ռազմական գործողություններին՝ նշելով, որ նման գործողություն առայժմ չի տեսնում։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 170 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։
11:21 - 30 մայիսի, 2024
Դանիան հրաժարվել է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|

Դանիան հրաժարվել է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|

hetq.am: Դանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն ճանաչելու օրինագծին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել դեռևս այս տարվա փետրվարին՝ չորս ձախ կուսակցությունների կողմից։ Ապրիլին կայացած քննարկման ժամանակ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել էր, որ պաղեստինյան պետության ճանաչման համար «նախապայմաններ չկան»: Սակայն քվեարկության օրը Ռասմուսենը հավելել էր, որ թեև խորհրդարանը չի կարող աջակցել այդ բանաձևին՝ «մենք ցանկանում ենք, որ գա այն օրը, երբ մենք կարող ենք դա անել»: Մայիսի 10-ին, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեցկազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալ (որը, սակայն, նրան ձայնի իրավունք չի տալիս), Ռասմուսենը սատարեց այդ որոշումը: «Այսօր մենք Պաղեստինին ավելի ուժեղ ձայն ենք տալիս ՄԱԿ-ում։ Հուսով եմ, որ այսօրվա բանաձևը կարող է ապագայի հույսի փարոս լինել պաղեստինցի ժողովրդի համար այս մռայլ ժամանակներում: Դանիան շարունակում է աջակցել երկու պետությունների վերաբերյալ որոշմանը»,- գրել էր նա։ Դեռ մայիսի 22-ին եվրոպական երեք երկրներ՝ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, պաշտոնապես հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստինի անկախությունը։ Այդ որոշումն ուժի մեջ մտավ մայիսի 28-ին։ Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։ Բացի մեր երկրից, Պաղեստինի անկախությունը չեն ճանաչում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, և Իսրայելը։ Փոխարենը, Պաղեստինի անկախությունը ճանաչում են Հայաստանի հարևան բոլոր երկրները։
12:50 - 29 մայիսի, 2024
Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
 |tert.am|

Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը |tert.am|

tert.am: Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նա հավելել է, որ դա Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։ Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ Նորվեգիայի որոշումը նույնպես ուժի մեջ է մտել, ասվում է թագավորության արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։ «Ավելի քան 30 տարի Նորվեգիան եղել է պաղեստինյան պետության ամենաուժեղ աջակիցներից մեկը: Այսօր, երբ Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն, դա կարևոր հանգրվան է Նորվեգիայի և Պաղեստինի հարաբերություններում», - ասվում է հայտարարության մեջ: Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միխաուլ Մարտինը, նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո, նույնպես հայտարարել է Պաղեստին պետության պաշտոնապես ճանաչման մասին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:42 - 28 մայիսի, 2024
Թուրքիան կարծում է, որ ՄԱԿ-ի ԱԽ կողմից Պաղեստինի չճանաչումը կհանգեցնի միջազգային համակարգի փլուզման
 |news.am|

Թուրքիան կարծում է, որ ՄԱԿ-ի ԱԽ կողմից Պաղեստինի չճանաչումը կհանգեցնի միջազգային համակարգի փլուզման |news.am|

news.am: Թուրքիան հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն վաղաժամ ճանաչելու օգտին: Իրավիճակի կրկնությունը, երբ Պաղեստինը չճանաչվեց որպես անկախ պետություն, կհանգեցնի միջազգային համակարգի փլուզմանը, զգուշացրել է հանրապետության արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Որպես Թուրքիա՝ մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է, որ Պաղեստինը անմիջապես ճանաչվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որպես անկախ պետություն։ Սա միջազգային իրավունքի և մարդկության խղճի պահանջն է։ Միջազգային համակարգն արդեն մեծ ճգնաժամի մեջ է. Եթե ​​150 երկրների կողմից ճանաչված պետությունը կրկին մերժվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկ երկրի քվեարկությամբ, մենք կբախվենք մի իրականության, որը կխորացնի այս ճգնաժամը և կհանգեցնի միջազգային համակարգի ամբողջական փլուզմանը»,- Բրյուսել այցելելուց հետո լրագրողներին ասաց Ֆիդանը։ որտեղ նա կիրակի օրը բանակցություններ է վարել Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի կոնտակտային խմբի շրջանակներում և մի շարք երկկողմ հանդիպումներ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, եթե նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չճանաչի Պաղեստինը, Անկարայի օրինակով, պետք է նրան վերաբերվել որպես իրական պետության։ «Մենք կոչ ենք անում 150 [ճանաչված] երկրներին Պաղեստինին վերաբերվել որպես իրական պետության, ինչպես դա անում է Թուրքիան՝ սկսած դեսպանատան բացումից մինչև արարողակարգային ընթացակարգեր, տնտեսական օգնություն տրամադրելը, տնտեսական հարաբերությունների զարգացումը», - ասել է նա: «Պաղեստինը գտնվում է օկուպացիայի տակ և չի կարող օգտվել իր տնտեսական և քաղաքական ազատությունից։ Անգամ խորհրդանշականորեն, ժամանակ առ ժամանակ մենք պետք է Պաղեստինին վերաբերվենք որպես իրական պետության և պաշտպանենք այն»,- ընդգծել է Ֆիդանը։
10:03 - 27 մայիսի, 2024
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera

16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera

news.am: Առնվազն 16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է իսրայելական հարվածի հետեւանքով, որը հասցվել է Գազա քաղաքի Ֆաթիմ ազ-Զահրա մզկիթին։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։ Ականատեսների խոսքով՝ զոհերի մեծ մասը տեղահանված կանայք եւ երեխաներ են, որոնք աապստան էին գտել մզկիթում, որտեղ նաեւ դպրոցն է գտնվում, տեղեկացրել է հեռուստաալիքը։ Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման գրոհայինների իսրայելական տարածք ներխուժմամբ 2023թ. հոկտեմբերի 7-ին, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել հատվածին եւ Լիբանանի ու Սիրիայի որոշ շրջանների, ինչից հետո ցամաքային գործողություն է սկսել անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։
11:39 - 23 մայիսի, 2024
Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը

Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը

Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը։ Սպասվում է, որ Պաղեստինի անկախությունը կճանաչի նաև Իսպանիան։ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն առանց պաղեստինական պետության։ Իսրայելը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Նորվեգիայից և Իռլանդիայից։ Այդ մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Իսրայել Կացը։ «Ես հստակ և միանշանակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային․ Իսրայելը իր բերանը չի փակի նրանց դեմ, ովքեր խարխլում են իր ինքնիշխանությունը և վտանգի ենթարկում իր անվտանգությունը»,- գրել է նա։ Կացի խոսքով այս երկրները որոշել են պարգևատրել Համասին և Իրանին՝ ճանաչելով պաղեստինական պետությունը։ «Իսրայելը լուռ չի մնա, մի շարք հետևանքներ կլինեն»,- հավելել է Կացը։ Իսրայելի ԱԳՆ-ն մինչ պաշտոնական ճանաչումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Պաղեստին պետության ճանաչումը տարածաշրջանում ավելի շատ ահաբեկչության, անկայունության կտանի և վտանգի տակ կդնի խաղաղության բոլոր հեռանկարները․ «Գրավ մի՛ եղեք Համասի ձեռքին»։ Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիայն ամենաշատն են քննադատել Իսրայելի գործողությունները Գազայում և բանակցություններ էին վարում եվրոպական երկրների հետ՝ Պաղեստին պետությունը ճանաչելու համար համատեղ հայտարարություն տարածելու վերաբերյալ։ Արևմտյան Եվրոպայում ԵՄ անդամ առաջին երկիրը, որ դեռևս 2014 թվականին ճանաչել է Պաղեստինի անկախությունը, Շվեդիան է։ Մինչ ԵՄ-ին միանալը Պաղեստինի անկախությունը ճանաչել էին նաև Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը և Ռումինիան։
11:43 - 22 մայիսի, 2024