Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է․ Սամվել Շահրամանյան
Տեղյակ եմ, որ կան հարցադրումներ, թե ինչու է սպառազինությունը հանձնվել, թողնվել Արցախում։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամայնաը։
«Դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորությունը մենք կորցրել ենք Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղադրումից հետո, և պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է։
Մենք այդ հայտարարության [ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ] համաձայն՝ ամբողջ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար․ դա, ըստ պայմանավորվածության, պետք է ոչնչացվի», - նշեց Շահրամանյանը։
Շահրամանյանի խոսքով՝ Հայաստանը տեղյակ էր՝ Արցախն ինչ է ստորագրում․
«Քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ այդ փաստաթղթերի հնարավոր վտանգները, բայց նորից եմ ասում՝ մեր նպատակը այդ իրավիճակում արցախցիների կյանքերը փրկելն էր»։
Շահրամանյանը նշում է, որ ինչ որոշում, որ կայացվել է Արցախի ղեկավարության և անձամբ իր կողմից, ունեցել է մի նպատակ՝ փրկել արցախցիների, բանակի և սպայակազմի կյանքերը, ինչը, նրա կարծիքով, կարողացել են իրականացնել։
«ՊԲ ողջ անձնակազմը, անցագրային կետով անցել է, և որևէ մեկը չի ձերբակալվել․ դա հենց եղել է մեր պայմանավորվածությունների արդյունքում։ Մենք պայմանավորվել էինք, որ ստուգումները պետք է անցկացվեն շատ թեթև կամ գրեթե չանցկացվեն, ինչը, սկզբնական շրջանում, հենց այդպես էլ իրականացվում էր»։
22:48 - 28 հոկտեմբերի, 2023