Արցախում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները մեկ միլիոն ռուբլու չափով աջակցություն կստանան
19:00 - 05 նոյեմբերի, 2023

Արցախում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները մեկ միլիոն ռուբլու չափով աջակցություն կստանան

Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլու չափով օգնություն կստանան Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է հիմնադրամի վարչության նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Սեպտեմբերի 20-ին մեր զինվորականները գնդակոծվեցին և զոհվեցին։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին», - գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել