Ռուսաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահների հարցը քննարկում է բացառապես Ադրբեջանի հետ․ Գալուզին |armeniasputnik.am|
10:32 - 30 դեկտեմբերի, 2023

Ռուսաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահների հարցը քննարկում է բացառապես Ադրբեջանի հետ․ Գալուզին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը Մոսկվան քննարկում է ադրբեջանական կողմի հետ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Նրա խոսքով այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, և դրանում նախատեսված է, որ խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:

«Իհարկե, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումից»,- նշել է Գալուզինը։

Այժմ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը քննարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ: Գալուզինի խոսքով դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել