1lurer.am: Տարին ամփոփող մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության ժամկետներին: Ջեյհուն Բայրմանովի խոսքով՝ դրա վերջնաժամկետը կարգավորվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
«Այդ փաստաթղթում նշվում է, որ խաղաղապահ զորախումբն այնտեղ կլինի մինչև 2025 թվականը: Հենց դա էլ պետք է որպես հիմք ընդունվի»,- ընդգծել է նախարարը։
comment.count (0)