Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը

Մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ամանօրյա շնորհավորական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,Սիրելի հայրենակիցներ,Րոպեներ անց մենք կշրջենք 2022 թվականի օրացույցի վերջին էջն ու մուտք կգործենք 2023 թվական:Անցնող տարին մեր պետականության համար լի էր փորձություններով ու մարտահրավերներով: Մեր պետության ինքնիշխանության ու անկախության համար շարունակական պայքարով ու ձեռքբերումներով, անդառնալի կորուստներով, սահմանային լարվածությամբ ու արցախահայության առջև ծառացած անվտանգային սպառնալիքներով:2023 թվականի նախաշեմին, ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքներում, մեր տոնական սեղանների շուրջ, մտովի ամփոփելով անցնող տարին, մի ակնթարթ հետհայացք նետի և տեսնի, թե ի՞նչ է թողնելու անցնող տարում և ի՞նչը պետք է վերցնի իր հետ՝ դեպի գալիք նոր տարիներ:Ինչ փորձով ու գիտելիքով ենք մենք քայլ անելու դեպի եկող տարի, ինչ հույսերով, կամքով և հավատամքով ենք մենք, որպես պետություն, որպես ազգ ու հավաքական հանրություն շարունակելու մեր ուղին՝ դեպի մեր նվիրական երազանքի՝ զարգացող, բարեկեցիկ, անվտանգ ու խաղաղ Հայաստան:Հենց այսպիսի Հայաստան ունենալու համար, ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կարող է գիտակցել ու գնահատել իր պատմական փորձն ու փորձառությունը, հավատում եմ, որ այդ գիտակցման հանրագումարում մենք կարող ենք գտնել մեր բաղձալի հայրենիքի կերտման ներուժը:Վստահ եմ նաև, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած:Սիրելի ժողովուրդ,Գալիք տարում մեր պետության, մեր քաղաքացիների ու պետական այրերի առաջնահերթությունները շարունակում են մնալ մեր երկրի զարգացումն ու հզորացումը:Մեր սահմանների խաղաղության ու անվտանգության, Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ ապրելու և իրենց հազարամյա հայրենիքում արարելու իրավունքների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը:Սիրելի հայրենակիցներ,Գալիք 2023 թվականին ընդառաջ ցանկանում եմ մաղթել բոլորիս խաղաղություն, անսպառ ընտանեկան երջանկություն, տոկունություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:Շնորհավոր Նոր տարի»:
21:33 - 31 դեկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 30-ին ստորագրել է Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սո-ցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքների փաթեթը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքների փաթեթը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը և ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:  
19:48 - 30 դեկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և քաղխորհրդի անդամ Վաչե Գրիգորյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությանը, ինչպես նաև հումանիտար միջանցքի անխափան գործունեության վերականգնմանը:   Նախագահ Խաչատուրյանը կարևոր է համարել ներկայիս ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում հայաստանյան քաղաքական միավորների աշխատանքը և հայկական օրակարգային խնդիրների բարձրաձայնումը:  
18:33 - 29 դեկտեմբերի, 2022
Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը. Նիկոլ Փաշինյան

Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:Մրցանակաբաշխության սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում,մասնավորապես, նշել է.«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ,Հարգելի ներկաներ,«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հիմնվել է 2018 թվականին և առաջին անգամ իրագործվել է 2019 թվականին: Հենց սկզբից որոշակի լուռ, հետագայում՝ ավելի բարձր քննարկում, երբեմն նույնիսկ քննադատություն է եղել, որը հիմա թերևս ավելի բարձրաձայն է հնչում, թե արդյոք այս մրցանակաբաշխությունը «Մեր ժամանակների հերոսը» անվանելը նպատակ չունի՞ կամ գուցե ինքնաբերաբար չի՞ նսեմացնում իրական հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին և ովքեր կանգնած են Հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:Պիտի միանշանակ և աներկբա բացասական պատասխանեմ այս հարցին: Հակառակը, իմ կարծիքով, այս մրցանակաբաշխությունը և հարցի այսպիսի դիտանկյունը տրամաբանական շարունակությունն է հերոսության այն բանաձևի, որը մենք միշտ նկատի ենք ունեցել և շարունակում ենք նկատի ունենալ. այս մրցանակաբաշխությունը լրացնում է, որովհետև զինվորի և առաջնագծի հերոսությունն ի վերջո իր տրամաբանական արդյունքին չի հանգում առանց թիկունքի հերոսության, որովհետև չկա զինվոր՝ առանց ամուր թիկունքի: Մենք այսօր ուզում ենք հենց այս հանգամանքը նշել: Զինվորն ուժեղ է թիկունքով, և ինչքան ուժեղ է թիկունքը՝ այնքան ուժեղ է զինվորը, որովհետև այն միջոցները, որոնք գեներացվում են և ծախսվում հանուն անվտանգության, գեներացվում են, առաջին հերթին, տնտեսության մեջ: Ես ուզում եմ, որ մենք սա շատ լավ և բարձր արձանագրենք:Պիտի բերեմ ամենաթարմ օրինակը. այս տարի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բանակում վճարվել է 13-րդ աշխատավարձ 100 տոկոս դրույքով: Դա ո՞ւմ շնորհիվ է: Դա, առաջին հերթին հարկ վճարողների շնորհիվ է, այն մարդկանց շնորհիվ, ովքեր ի հեճուկս բոլոր շարունակական ճգնաժամերի, շարունակում են աշխատել, որովհետև երկրի ինստիտուցիոնալ կայացման և բանակի, անվտանգության, ոստիկանության, պետական անվտանգության մարմինների գործունեությունն ապահովվում է, այսպես ասած, ավելացված արժեքի ստեղծմամբ:Այսօր այս մրցանակաբաշխությունը հենց այս ենթատեքստը և համատեքստն ունի: Մենք վերջին անգամ այս մրցանակաբաշխությունն անցկացրել ենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմից անմիջապես առաջ: Դրանից հետո մենք էլի էինք պլանավորել, որ վերականգնենք մրցանակաբաշխությունը, բայց ամեն անգամ ինչ-որ մի պատճառով որոշում ենք կայացրել հետաձգել: Այս անգամ որոշել ենք չհետաձգել, որովհետև, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի զարգացման օրակարգից որևէ առիթով և որևէ պատճառով մի միլիմետր անգամ շեղվելու իրավունք չունենք:Հակառակը՝ մենք սրանով արձանագրում ենք մեր վճռականությունը, մեր կամքը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ուժեղացնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այն առանցքն է, որի շուրջ կառուցում ենք մեր ռազմավարությունները, մեր մարտավարությունները, և որը հնարավորություն է ստեղծում ավելի կամ պակաս այդ ռազմավարություններն ու մարտավարություններն իրականացնել:Իհարկե, այս օրը, առաջին հերթին, այն մարդկանց մասին է, ովքեր տնտեսության ոլորտում և որպես հարկ վճարողներ դեռ շատ մեծ նվաճումների չեն հասել: Բայց այս մրցանակաբաշխությունն այդ մարդկանց խրախուսելու, քաջալերելու համար է: Սա այն մասին է, որ մարդիկ որոշել են այս երկրում քարը քարի վրա դնելու, միավոր ստեղծելու, արժեք ստեղծելու ճանապարհին վերցնել պատասխանատվություն իրենց վրա և արդեն իսկ արձանագրել են որոշակի հաջողություններ. առաջին հերթին՝ իրենց համարձակությամբ, իրենց ստեղծագործականությամբ և իրենց վճռականությամբ հայտ ներկայացնելու միանալու հարկ վճարողների այն մեծ բանակին, ովքեր ամեն տարի նորանոր միլիարդներով հարստացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, որով կանխորոշվում է, թե ինչ պայմաններում է ծառայելու մեր զինվորը, որով կանխորոշվում է, թե ինչ սպառազինություն ունի մեր զինվորը, ինչ հագուստ ունի, ինչ կոշիկ է հագնում և ինչ սնունդով է սնվում:Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ հատկապես այսօրվա պայմաններում, երբ մենք Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի խնդիր ունենք, այս պարագայում առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրագործումը: 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղին: Ավելին՝ վաղվա որոշումով արդեն կլինի 168 մլրդ: Այդ գումարն ամենևին կառավարության անդամները չեն ստեղծել: Այդ գումարն ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, ստեղծում են, արարում են և այսօր նրանցից ընդամենը մի քանիսին՝ 13-ին մենք մրցանակ կհանձնենք, բայց այս մրցանակը Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող, աշխատող, արարող և ազնիվ հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացունն է, յուրաքանչյուր տնտեսվարողինը, յուրաքանչյուր կազմակերպությանը:Շնորհակալություն և փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք այն զինվորին, որ ոչ միայն իր անձնական սխրանքներով է պահելու Հայաստանի Հանրապետությունը, այլև ունենալու է այնպիսի ամուր թիկունք, որ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չի լինի: Հերոսությունը մի պատասխանատվություն է, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի կիսի իր տեղում. պետական պաշտոնյան իր աշխատավայրում, հարկ վճարողն իր աշխատավայրում, գիտնականն իր աշխատավայրում, ուսուցիչն իր աշխատավայրում: Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական ժամանակներ, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը:Շմնորհակալ եմ»:Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանին, «Մետրմարկ» բետոնե դեկորներ ու կահույք արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանին, վիտրաժային իրերի արտադրությամբ զբաղվող «Վիտրում» ընկերության հիմնադիրներ՝ Նունե Ազիզյանին և Սիրանուշ Ամիրաղյանին, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանին, հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ՝ Անահիտ Հարությունյանին և Էդմոնդ Ստեփանյանին, բազուկի թթվի արտադրությամբ զբաղվող «Գորիս Ագրոֆուդ» ընկերության հիմնադիրներ՝ Վլադ Բագրատյանին և Ժաննա Բարսեղյանին, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանին, տակառագործ Արմենակ Պողոսյանին, զարդեր պատրաստող «Արմինս Արթ» ընկերության հիմնադիր Արմինե Ստամբոլցյանին, «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյանին, «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ՝ Գևորգ Վարդանյանին և Էլիզա Ստեփանյանին, փայտե կահույք և խճանկարներ արտարդող «ֆլեքսիթրի» ընկերության հիմնադիր Արթուր Մանասյանին:13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը: Գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրների խոսքից իմ մոտ այսպիսի պատկեր ձևավորվեց, ինձ թվաց, թե մենք մի հավաքական կերպար ենք ձևավորում այս մրցանակաբաշխությամբ, որովհետև տպավորություն է, ես մտքով գնացի նախորդ մրցանակաբաշխությունները, որ մեր մրցանակակիրները մեկը մյուսին շարունակում են: Թվում է, թե մարդիկ տարբեր կտորներով, տարբեր թեմաներով մտքեր են բարձրաձայնում, բայց իրականում մեկը մյուսին շարունակում են: Ինձ թվաց, թե մենք այս մրցանակաբաշխությամբ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության երազանքի հավաքական կերպարն ենք ձևավորում, և նրանցից յուրաքանչյուրն իր կերպարով, իր գործով, իր մոտեցմամբ, իր խոսքով մի շատ կարևոր հատվածն է, կներեք համեմատության համար, փազլն է այդ հավաքական կերպարի: Ես նաև ընթացքում հասկացա, որ պետք է գրառումներ անեմ նրանց ելույթներից, և երկու գրառում հասցրեցի անել: Այդ գրառումներից մեկի հեղինակը Շինուհայրից էր, որ ասաց. «Լավագույն գաղափարները ծնվում են վատագույն պայմաններից» և մեր վերջին մրցանակակիրը. «Մեզ մոտ անհնարին հասկացություն չի ընդունվում»: Կարծում եմ՝ այս երկու մեջբերումներն այսօրվա իրական խորհուրդն են արտահայտում»:Վարչապետ Փաշինյանը բոլոր մրցանակակիրներին և «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման բոլոր մասնակիցներին հրավիրել է բեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործ աշխատանքի համար:  
09:14 - 29 դեկտեմբերի, 2022
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել մի խումբ դատավորների երդման արարողությունը: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Հարությունյանի, Գուրգեն Քոթանջյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Միքայել Գրիգորյանի, Գոհար Կոստանյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալլա Քյուրքչյանի, Անի Երիջանյանի,  Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհար Գրիգորյանի, Ժենյա Նազարյանի, Սյուզաննա Պողոսյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Անանյանի,   Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Դավիթ Վեքիլյանի երդմնակալության արարողությունը: Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:  
17:52 - 27 դեկտեմբերի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հանրապետության նախագահի հետ հանդիպումների կարևորությունը, որոնք գործադիրի ներկայացուցիչներին և մասնավորապես Արդարադատության նախարարի համար հնարավորություն են ստեղծում նախագահին ներկայացնել իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումները՝ նկատի ունենալով նաև այն, որ Հանրապետության նախագահը Սահմանադրության երաշխավորն է: Հանդիպման ընթացքում նորանշանակ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացիկ վիճակն ու նախատեսվող քայլերը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մանրամասները: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել և նպաստել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու հանդիպումները:
17:42 - 27 դեկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում:«Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն է, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` ուղղակիորեն առնչվում է մեր հանրության բոլոր շերտերի հետ»,- շեշտել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ բազմոլորտ նախարարության արդյունավետ աշխատանքի առաջնային գրավականը միջգերատեսչական և ոլորտային ուղղությունների համագործակցությունն ու ներդաշնակությունն են:Զրույցի ընթացքում նորանշանակ նախարարը նախագահին է ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների ընդհանուր վիճակն ու մանկավարժների ատեստավորման համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը: Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում մշտապես պատրաստակամ է աջակցել նախարարության կողմից նախաձեռնվող ծրագրերին և միջոցառումներին:
15:22 - 27 դեկտեմբերի, 2022
Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները:
11:34 - 27 դեկտեմբերի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների:«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին և այդ ադեկվատության արդյունքում մեր մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է նախագահը Խաչատուրյանը:Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատականի համար և նշել, որ մշտապես զգում Հանրապետության նախագահի աջակցությունը:«Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների և մեր ծրագրերի վերաբերյալ, ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց կենտրոնական բանկը բալանսավորված քաղաքականություն վարելով տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշերով»,- ասել է ԿԲ նախագահը:Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը և վերջիններիս չեզոքացմանն ուղղված Կենտրոնական բանկի ձեռնարկելիք միջոցառումները:
15:16 - 26 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է.  «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար: Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ ի՞նչ պիտի քննարկենք, ինչի՞ մասին կարող ենք խոսել: Ուզում եմ արձանագրել մի կարևոր հանգամանք, որ տնտեսական առումով կառավարության ձեռքբերումները շատ ակնառու են: Այստեղ Ձեր և կառավարության ներդրումը շատ մեծ է: Ես անընդհատ հետևել եմ, արդեն ինչ-որ ժամանակ կառավարության անդամ չեմ, բայց մասնագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում ասեմ, որ շատ քիչ երկրներ կան, որ այսպիսի հաջողություններ են արձանագրել, շատ քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում կարողացել են իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործել: Ես Ձեզ կարող եմ ասել, գնահատական տալ, որ սա պայմանավորված է ոչ թե մեկ տարվա աշխատանքով, այլև վերջին չորս տարիներին կատարած բարեփոխումներով: Սա ուզում եմ, որ նաև Դուք ուղղակի որպես մասնագետի գնահատական ընդունեք, որովհետև ինձ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեզ մոտ այսպիսի հաջողություններ ենք ունենում: Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ մեզ մոտ բիզնեսը հիմնականում ազատվել է բոլոր կապանքներից, ազատ գործում է, որտեղ ցանկանում է, ինչպես ցանկանում է: Կառավարությունը շատ հաջողությամբ կարողանում է իր լծակներն օգտագործել, հատկապես՝ տնտեսական օրենքների առումով, այդ թվում՝ հարկային, և նաև ինչու չէ, վարչական լծակները հնարավորինս հեռու պահելով՝ թուլացնելով: Եվ մի կարևոր հանգամանք կա, որին ես երազում էի, որ մի օր գա, որ մենք մի երկիր ունենանք, որտեղ գործարարը շահագրգռված լինի պետության հետ աշխատել ավելի ազնիվ, ավելի բաց, հարկերը վճարի: Հիմա, երբ մենք եկող տարի անցնում ենք նաև հարկային էլեկտրոնային հաշվետվությունների, կարծում եմ, դա հնարավորություն է և փորձը երևի ցույց կտա, որ այդտեղ պետք չէ ի սկզբանե մտածել՝ գործարարը, հարկատուն հանցավոր մտածողությամբ են աշխատում: Միշտ այդպես է եղել, Խորհրդային Միությունից եկող: Հիմա, կարծում եմ, Դուք կարողացել եք փոխել այդ մտայնությունը և եկող տարի բիզնեսն իր պատասխանը կտա լավ իմաստով և մենք կարող ենք արձանագրել հաջողություններ: Այդ առումով, ուզում եմ առիթն օգտագործել, շնորհավորել Ձեզ ձոռքբերումների համար: Հասկանում եմ, որ շատ դժվար ժամանակներ են կառավարության համար: Վերջին իրադարձություններն առավել ևս, բայց համոզված եմ, որ սրանով մեր ուղղուց պետք է չշեղեն, և հիմնականում այս արհեստական դժվարությունները հենց միտված են դրան, որպեսզի շեղվենք և զբաղվենք ավելի կարևոր գործերով, բայց կարծում եմ, որ, Դուք միշտ էլ դա նշում եք, որ բոլոր գործերն են կարևոր, և մենք պետք է բոլոր այդ կարևոր գործերը կարողանանք հաջողությամբ ավարտել»: Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ: Շնորհակալ եմ հյուրընկալության համար: Այո՛, Դուք ճիշտ եք նշում, մենք, իրականում, շատ հաճախ ենք շփվում, շատ հաճախ ենք խոսում, քննարկումներ ունենում և՛ Անվտանգության խորհրդի նիստերին, և՛ աշխատանքային խորհրդակցություններին, բայց կարծում եմ, որ նաև այս ֆորմատով աշխատանքային քննարկումները շատ կարևոր են նաև, որպեսզի ժամանակ առ ժամանակ մենք նաև ամփոփենք արդյունքները և առաջիկայի մասին խոսենք:Կուզեմ շնորհակալություն հայտնել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ գնահատականի կապակցությամբ: Իհարկե, դա կարևոր է, և լիարժեք համաձայն եմ, որ տնտեսական աճի հեղինակը, իրականում ոչ թե կառավարությունն է, այլ այն մարդիկ, ովքեր ստեղծում են այդ աճը, այլ բան, որ կառավարությունը պետք է չխանգարի նրանց տնտեսությունը զարգացնելու գործում: Երկրորդն էլ՝ որտեղ հնարավոր է օգնել և այնտեղ, որտեղ կարող է օգնել և ինչով կարող է օգնել, օգնի: Մենք էլ այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում: Իհարկե, այս առումով, շատ կարևոր է հավասար մրցակցային դաշտի ապահովումը և, իհարկե, նաև կարգավորումը՝ բյուրոկրատական քաշքշուկների կրճատումը, ներդրումային միջավայրի բարելավումը: Այստեղ շատ անելիքներ կան, մենք բազմիցս ենք այդ թեմաներով խոսել: Եվ մենք այդ բարեփոխումների օրակարգին միանշանակ նվիրված ենք:Իհարկե, անվտանգային միջավայրի հետ կապված հարցերը շատ ավելի մեծ ժամանակ են խլում, հասկանալիորեն: Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ունենք այն, ինչ ունենք: Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես և հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հասնել:Համոզված եմ՝ այսօր մենք օրակարգի այս բոլոր հարցերը մանրամասն կքննարկենք: Չնայած, կրկին եմ ասում, մենք պարբերաբար հանդիպում ենք, և ես շատ ուրախ եմ ու շնորհակալ դրա համար, որ լիարժեք հաղորդակցություն կա և՛ մեր միջև անձնապես, և՛ նախագահի աշխատակազմի ու կառավարության աշխատակազմի միջև: Դա շատ կարևոր է պատշաճ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»:
20:26 - 22 դեկտեմբերի, 2022
Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացմանը: Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում։ Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ»:
16:07 - 21 դեկտեմբերի, 2022
Կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձները

Կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Կատարի Ազգային տոնի կապակցությամբ:Ուղերձում ասվում է.«Անգնահատելի է Ձեր ներդրումը Կատարի կայուն առաջընթացի, զարգացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Կատարի փոխէմիր Շեյխ Աբդուլլահ Բին Համադ Ալ Թանիին, որում ասվում է. «Կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստ եմ հնարավորինս նպաստել երկկողմ օրակարգի ընդլայնմանն ու բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
12:26 - 18 դեկտեմբերի, 2022