Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ հուլիսի 14-ին. լրատվամիջոցներ |tert.am|

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ հուլիսի 14-ին. լրատվամիջոցներ |tert.am|

tert.am։ Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հուլիսի 14-ին: Ինչպես նշում է eadaily.com-ը, այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով: Նա մանրամասնել է, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հրամանագիրը կվերաբերի Ռադան ցրելու որոշմանը: Այնուհետև կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագրի նախագիծն արդեն կա և Զելենսկին պատրաստվում է այն ստորագրել:Դրանում նշվում է, որ 2016թ. փետրվարի 19-ից սկսած՝ իշխանական կոալիցիայում 226-ից պակաս պատգամավոր կա, այսինքն՝ խորհրդարանի սահմանադրական կեսից էլ պակաս: Սա նախագահին հիմք է տալիս խորհրդարանը ցրելու որոշում կայացնել:    
10:15 - 20 մայիսի, 2019
Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում |armenpress.am|

Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում պատերազմի դադարեցումը համարել Է իր առաջին առաջադրանքը պետության ղեկավարի պաշտոնում։«Մեր առաջին առաջադրանքը կրակի դադարեցումն Է Դոնբասում»,-հայտարարել Է նա մայիսի 20-ին Գերագույն ռադայի նիստում պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում: Նախագահն ընդգծել Է, որ պատրաստ Է ժողովրդականություն չվայելող որոշումների գնալ պատերազմը դադարեցնելու համար: «Եթե հարկավոր լինի, ես պատրաստ եմ կորցնել պաշտոնս հանուն այն բանի, որ խաղաղություն հաստատվի»,-ասել Է նա:Դրա հետ մեկտեղ Զելենսկին հայտարարել Է «կորցրած տարածքների» վերադարձման անհրաժեշտության մասին: «Ե՛վ Ղրիմը, ե՛ւ Դոնբասը ուկրաինական հող Է, որտեղ մենք կորցրեցինք ոչ միայն տարածքը, այլեւ գլխավորը՝ մարդկանց»,-հավելել Է նա: Նա ռուսերենով դիմել Է Դոնբասի եւ Ղրիմի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանք «օտարներ չեն Ուկրաինայի համար»: Նախագահը նաեւ նշել Է, որ պատրաստ Է երկխոսություն վարել Դոնբասում հրադադարի շուրջ, ընդսմին պնդելով գերիների վերադարձը: «Ես պատրաստ եմ երկխոսության, բայց վստահ եմ, որ երկխոսության համար առաջին քայլը կդառնա ուկրաինացի բոլոր գերիների վերադարձը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:21 - 20 մայիսի, 2019
«Նա ռևանշի է պատրաստվում». Սաակաշվիլին խորհուրդ է տվել Զելենսկիին ուշադիր լինել Պորոշենկոյի հետ պայքարում |tert.am|

«Նա ռևանշի է պատրաստվում». Սաակաշվիլին խորհուրդ է տվել Զելենսկիին ուշադիր լինել Պորոշենկոյի հետ պայքարում |tert.am|

tert.am։ Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մոռանա Ռուսաստանի հետ բանակցությունների մասին, ինչպես նաև իր ողջ ուշադրությունը սևեռի Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ պայքարին: Նման հայտարարություն Սաակաշվիլին արել է «Նաշ» հեռուստաընկերության եթերում: Սաակաշվիլին պարզաբանել է, որ Պորոշենկոն Զելենսկիից ընտրություններում կրած պարտության համար ռևանշի հույսով մի շարք միջոցներ է ձեռնարկում: «Ուկրաինան ստվերային պետություն է, այնտեղ մինչև հիմա ամեն ինչ ետնաբեմում է որոշվում, իսկ Զելենսկիին ասում են. «Բարի գալուստ մեր ակումբ, արի մեզ մոտ՝ ետնաբեմ, և այնտեղ մենք ամեն ինչ կլուծենք»: Այն, ինչ անում է Պորոշենկոն, մի քանի ամսից ռևանշ իրականացնելու համար է»,- ասել է Օդեսսայի նախկին քաղաքապետը: Խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին՝ Սաակաշվիլին հավելել է. «Մոսկվայի հետ ցանկացած տեսակի սիրաշահումները և միայն երկկողմ բանակցությունները ոչինչ չեն տա, քանի որ Մոսկվան նույնպես ունակ չէ համաձայնության գալու»:
08:34 - 19 մայիսի, 2019
Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին

Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին

Մայիսի 16-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությանից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի ղեկավարի և դեսպանի զրույցը, որին ներկա էր նաև արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը։Պետրո Պորոշենկոն հետաքրքվել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով:Դեսպան Սեյրանյանը հավաստեց, որ մեծ նվիրումով կիրականացնի իր պատասխանատու առաքելությունը հայ-ուկրաինական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։Զրուցակիցները համաձայնեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտության շուրջ՝ նշելով նաև, որ Հայաստանի Ազգային ժողովում վերջերս ստեղծված Ուկրաինայի հետ բարեկամության խումբը կհանդիսանա միջխորհրդարանական գործակցության կարևոր գործիք:Կողմերը հատուկ ուշադրություն դարձրին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերին, մասնավորապես, կարևորելով նաև հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:
09:35 - 17 մայիսի, 2019
Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Զելենսկուն զրկեց խորհրդարանը ցրելու հնարավորությունից |lragir.am|

Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Զելենսկուն զրկեց խորհրդարանը ցրելու հնարավորությունից |lragir.am|

lragir.am: Ուկրաինայի խորհրդարանը, որտեղ իշխում է «Եվրոպական Ուկրաինա» կոալիցիան, կանխարգելիչ քայլ է ձեռնարկել, որ երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին չկարողանա ցրել խորհրդարանը և ամռանը նոր արտահերթ ընտրություններ անցկացնել: Ուկրաինայի խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է կայանան 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:Կոալցիայի անդամ «Ժողովրդական ճակատ» խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակը հայտարարել է, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին հաստատել է կոալիցիայի փլուզումը: Այժմ մեկ ամսվա ընթացքում պետք է նոր կոալիցիա ձևավորվի, իսկ Զելենսկին, որի երդման արարողությունը նշանակվել է մայիսի 20-ին, մինչ այդ չի կարող ցրել խորհրդարանը: Մեկամսյա ժամկետի ավարտին, երբ կձևավորվի նոր կոալիցիան, այդ ժամանակ ևս Զելենսկին չի կարողանա ցրել խորհրդարանը, քանի որ սահմանադրությունն արգելում է ցրել երկրի խորհրդարանը լիազորությունների ժամկետի ավարտին մնացած վերջին 6 ամիսների ընթացքում:
09:01 - 17 մայիսի, 2019
Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին |armenpress.am|

Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին |armenpress.am|

armenpress.am։ Գերագույն ռադան որոշել Է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Համապատասխան որոշումը մայիսի 16-ին պաշտպանել Է 315 խորհրդարանական:«Այսպիսով պաշտոնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին ժամը 10:00-ին»,-քվեարկությունից հետո հայտնել Է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ին Զելենսկուն պաշտոնապես ճանաչել Է նախագահական ընտրությունների հաղթող: Ընտրությունների երկրորդ փուլում նրան պաշտպանել Է ընտրողների 73,22 տոկոսը, նրա ընդդիմախոսին՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ 24,45 տոկոսը: Ուկրաինայի օրենսդրության համաձայն, նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք Է կայանա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից եւ «Գոլոս Ուկրաինի» թերթում դրանց հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ հունիսի 3-ից ոչ ուշ: Ընդ որում՝ պաշտոնակալության արարողության ստույգ ամսաթիվը որոշում Է խորհրդարանը՝ առանձին քվեարկությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
08:56 - 16 մայիսի, 2019
Զելենսկիի խորհրդականը հայտնել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը չփոխելու մասին |tert.am|

Զելենսկիի խորհրդականը հայտնել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը չփոխելու մասին |tert.am|

tert.am: Ուկրաինան կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը և Ռուսաստանի հետ առճակատումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ պաշտպանության հարցերով խորհրդական Իվան Ապարշինը Հանրային հեռուստատեսության եթերում: «Մենք չեն փոխում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ընթացքը, սակայն դրա ժամկետները չենք քննարկել, ինչպես նաև չենք փոխում Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը, չէ՞ որ դա պատերազմ է», -ասել է Ապաշինը: Նա հավելել է, որ նոր նախագահի քաղաքականությունն ուղղված կլինի պաշտպանության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելուն, տարածքային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծելուն, ինչպես նաև նրան, որ բանակը վերածվի մշտապես գործող, պրոֆեսիոնալ և հզորացված պահեստային ուժի:  
09:50 - 12 մայիսի, 2019
Զելենսկին կոչ է անում իր երդմնակալության արարողությունը կազմակերպել մայիսի 19-ին |azatutyun.am|

Զելենսկին կոչ է անում իր երդմնակալության արարողությունը կազմակերպել մայիսի 19-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում իր պաշտոնամուտի արարողությունը անցկացնել մայիսի 19-ին: Այդ մասին Զելենսկին գրել է Ֆեյբսուքի իր էջում` նշելով, որ այդ քայլը թույլ կտա խուսափել «իշխանության վակուումից»: Նախօրեին Զելենսկին հանդիպել է նաև Գերագույն ռադայում ներկայացված խմբակցությունների անդամների հետ` նրանց ևս կոչ անելով որպես երդմնակալության արարողության օր նշանակել մայիսի 19-ը: Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոյի համոզմամբ, Զելենսկին փորձում է շտապեցնել խորհրդարանի անդամներին, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա լուծարել Գերագույն Ռադան`արտահերթ ընտրություններ նշանակելով: Եթե Զելենսկին պաշտոնը ստանձնի մայիսի 27-ից հետո, նորընտիր նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում: Գերագույն Ռադայի լիազորությունները սպառվում են նոյեմբերի 27-ին:
13:00 - 05 մայիսի, 2019