Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Գերի ընկած մայորը Հայաստան վերադառնալուց հետո պետական դավաճանություն է կատարել. Դատախազություն

Գերի ընկած մայորը Հայաստան վերադառնալուց հետո պետական դավաճանություն է կատարել. Դատախազություն

ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 7-ը, գտնվելով գերության մեջ, Բաքվի բանտերից մեկում, գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու  օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ: Պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար գումար:  2023 թվականի փետրվարի 28-ին հսկող դատախազը որոշում է կայացրել N զորամասի համապատասխան պաշտոնյայի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն.-ին ներկայացվել է մեղադրանք: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2023 թվականի մարտի 6-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
09:43 - 07 մարտի, 2023
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել և հավելել, որ գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:Երկուստեք կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:Միաժամանակ, ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:
18:53 - 06 մարտի, 2023
«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին

 |factor.am|

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին», գրում են տեղական լրատվամիջոցները։ «Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։ Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
17:58 - 06 մարտի, 2023
Ադրբեջանն Արցախին սպառնացել է կոշտ քայլեր ձեռնարկել՝ ինտեգրացիոն քաղաքականությունը չընդունելու դեպքում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանն Արցախին սպառնացել է կոշտ քայլեր ձեռնարկել՝ ինտեգրացիոն քաղաքականությունը չընդունելու դեպքում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:  Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության  միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում: «Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է  քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Ա. Հարությունյանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ  ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: «Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում  ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք,  կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է նախագահը: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն: «Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ:
17:44 - 06 մարտի, 2023
«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»․ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը

«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»․ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը

ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ․ «Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խստորեն պահպանելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում Բաքվի և Երևանի՝ բանակցություններին շուտափույթ վերադառնալու հրամայականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
16:55 - 06 մարտի, 2023
Խաղաղության պայմանագիրը պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից․ Լուի Բոնո

Խաղաղության պայմանագիրը պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից․ Լուի Բոնո

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն։  «Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է բխի կողմերից (Հայաստանից և Արբեջանից-խմբ․), այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է Լուի Բոնոն։ Լուի Բոնոն նշել է՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը շփումներ ունենան՝ անկախ միջնորդական ձևաչափից։ «Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը երկու կողմերին էլ ձեռնտու է։ Մյունխենի հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարել են, որ խաղաղություն են ուզում»,- ասել է նա։ Բոնոն հավելել է, որ վաղը՝ մարտի 7-ին, մեկնելու է Հայաստան։ «Իմ այցի նպատակը (տարածաշրջան-խմբ․) կողմերին երկխոսության և նոր հանդիպման խրախուսումն է»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի մասին։  
15:01 - 06 մարտի, 2023
Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան
 |armenpress.am|

Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը սովորաբար հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում: Մարուքյանն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում. «Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
12:33 - 06 մարտի, 2023
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։  Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:  
11:29 - 06 մարտի, 2023
Նրանց նպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է. Արթուր Թովմասյանն՝ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ագրեսիայի մասին

Նրանց նպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է. Արթուր Թովմասյանն՝ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ագրեսիայի մասին

Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն՝ անդրադառնալով 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ 3 ոստիկան: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարտի 5-ին իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին: Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը: Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է»,- նշված է հայտարարության մեջ: Արցախի ԱԺ նախագահը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը: Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
10:35 - 06 մարտի, 2023
Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը. Բեգլարյանը փաստեր է ներկայացրել

Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը. Բեգլարյանը փաստեր է ներկայացրել

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը սոցիալական ցանցերի իր էջերում կատարած գրառման միջոցով անդրադարձել է 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է 3 ոստիկան: Բեգլարյանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա հարձակման վերաբերյալ:  «1. Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղությունը հստակորեն երևում է ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում: 2. Ուստի, նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ: 3. Տեսանյութը ցույց է տալիս նաև ադրբեջանական զինծառայողները մեքենան բացելիս և փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զենքեր և չգտան: 4. Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցուցադրում են վնասված դատարկ մեքենան դեպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար: 5. Ո՞վ կարող է պատկերացնել, որ զենքերը տեղափոխվում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիվ ուղևորներն են տեղավորվում: 6. Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի, կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ: 7. Եթե ըստ ադրբեջանական կողմի՝ առաջին կրակողը արցախյան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանյութային ապացույցների մասին և ինչու՞ թիրախավորված մեքենան և երկու կողմերի զոհերն ու վիրավորները գտնվում էին մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին՝ շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա: 8. Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չէր ստանա դեպքի վայրի հարակից արցախյան մարտական դիրքից: Այնինչ, մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից»,- ներկայացրել է Արտակ Բեգլարյանը: Գրառման մեջ նշվում է, որ սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ: Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, այլև՝ այսպիսի ագրեսիվ գործողություններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում: «Ի դեպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերյալ՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան դրանց վերաբերյալ: Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ»,- գրել է Բեգլարյանը: Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
09:51 - 06 մարտի, 2023
ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած դիվերսիային |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած դիվերսիային |armenpress.am|

armenpress.am: ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 5-ի տեղեկագրում չի անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում իրականացրած դիվերսիոն հարձակմանը, թեև ՌԴ խաղապահ զորախմբի զինծառայողները եղել են հարձակման վայրում։ Տեղեկագրում նշվում է, որ խաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմեքենաների անարգել երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։ Զորակազմը ապահովել է մարդասիրական բեռով իր ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։    Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
22:13 - 05 մարտի, 2023