ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդականը ժամանել է Բաքու
 |factor.am|
11:46 - 06 մարտի, 2023

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդականը ժամանել է Բաքու |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը։

«Բոնոն Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Այցի շրջանակներում Բոնոն բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու այլ պաշտոնյաների հետ։ Ամերիկացի պաշտոնյայի այցը տարածաշրջանային է։

Բաքվից հետո նա կայցելի նաև Երևան ու Թբիլիսի։

Նշենք, որ Բաքվում է նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել