Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում
 |news.am|

Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է արել օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցի ընթացքում Աբասը ՄԱԿ-ին խնդրել է «անհապաղ միջամտել»՝ դադարեցնելու շարունակվող «իսրայելական ագրեսիան»։ Աբասը Գուտերեշին և ՄԱԿ-ին կոչ է արել «կատարել իրենց պարտականությունները և ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը», հաղորդում է WAFA-ն։ Աբասը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում էսկալացիայի միակ լուծումը ենթադրում է դադարեցնել Պաղեստինի իսրայելական օկուպացիան։ Գուտերեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ը փորձում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և կապի մեջ է բոլոր շահագրգիռ միջազգային կողմերի հետ՝ դադարեցնելու հակամարտության սրումը։
09:59 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին
 |armenpress.am|

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Իսրայելից Լիբանան ներթափանցման փորձ կատարող հինգ զինյալի ոչնչացման մասին։ Այս մասին տեղեկանում է Jewish News Syndicate լրատվամիջոցից։ «Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է մի քանի զինյալների, որոնք Լիբանանի տարածքից մտել են Իսրայելի տարածք», - հայտարարության մեջ հայտնել է ԻՊԲ-ն։ Նշվում է, որ ԻՊԲ-ն խուզարկում է տարածքը՝ համոզվելու, որ լրացուցիչ զինյալներ չեն ներխուժել երկիր։ Սահմանի մոտ բնակվող մարդկանց հորդորել են մնալ տներում, կողպել դռները և անջատել լույսերը, մինչև այլ հրահանգներ չտրվեն։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ավելի վաղ Լիբանանից մի հրթիռ է արձակվել նույն հատվածի ուղղությամբ։ Այն ընկել է բաց տարածքում։ Մեկ այլ հրթիռ, ըստ հաղորդագրության, ընկել է Վերջին Գալիլեա նահանգում։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ մեծամասշտաբ հարձակում սկսելով։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։
17:34 - 09 հոկտեմբերի, 2023
Հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը. չի լինի ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք. Իսրայելի ՊՆ
 |tert.am|

Հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը. չի լինի ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք. Իսրայելի ՊՆ |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրամայել է «ամբողջովին պաշարել» Գազայի հատվածը, մինչ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։ Այս մասին գրում է The Times of Israel-ը: «Ես հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը։ Չի լինի էլեկտրաէներգիա, սնունդ, վառելիք, ամեն ինչ փակ է», - ասել է Գալանտը: «Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և գործում ենք համապատասխանաբար»,- հավելել է նա։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել: Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
14:24 - 09 հոկտեմբերի, 2023
Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածում գտնվող բոլոր քաղաքների նկատմամբ․ Իսրայելի ՊՆ |tert.am|

Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածում գտնվող բոլոր քաղաքների նկատմամբ․ Իսրայելի ՊՆ |tert.am|

tert.am: Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածում գտնվող բոլոր քաղաքների նկատմամբ, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesofisrael.com-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։ Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։   
12:59 - 09 հոկտեմբերի, 2023
Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
 |armeniasputnik.am|

Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վաղաժամ է համարում Իսրայելի վրա պաղեստինյան հարձակումներին աջակցելու հարցում Իրանի մասնակցության վերաբերյալ եզրակացությունները։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է` ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իրանը մասնակցել է հարձակմանը։ «Պաղեստինի ձեռնարկած վճռական գործողությունները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական սիոնիստական ռեժիմի կողմից յոթ տասնամյակ իրականացված ճնշող օկուպացիայի և նողկալի հանցագործությունների դեմ... Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, սակայն մենք ներգրավված չենք Պաղեստինի պատասխան միջոցներին, քանի որ դրանք իրականացվում են բացառապես Պաղեստինի կողմից», - նշված է Իրանի առաքելության հայտարարության մեջ։ Ըստ ներկայացուցչության՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար ՀԱՄԱՍ-ի հարձակումն ամենամեծ ձախողումն էր, որը Իսրայելը փորձում է արդարացնել` վերագրելով Իրանի հետախուզական հզորությանն ու օպերատիվ պլանավորմանը։
11:50 - 09 հոկտեմբերի, 2023
«Համաս»-ը հայտարարել է ավելի քան 100 իսրայելցու գերեվարման մասին
 |hetq.am|

«Համաս»-ը հայտարարել է ավելի քան 100 իսրայելցու գերեվարման մասին |hetq.am|

hetq.am: «Համաս» արմատական խմբավորման գրոհայինները, Իսրայելի վրա հարձակման ժամանակ, գերեվարել են ավելի քան 100 մարդու, այդ թվում բարձրաստիճան զինվորականների։ Այդ մասին հայտարարել է «Համաս»-ի ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուքը։  Միևնույն ժամանակ «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման առաջնորդ Զիյադ ալ-Նահալան հայտնել է, որ իր գրոհայինները գերեվարել են մոտ 30 իսրայելցու։ Նա ընդգծել է, որ պատանդները տուն կվերադառնան միայն այն դեպքում, երբ պաղեստինյան բանտարկյալներն ազատ կարձակվեն իսրայելական բանտերից։  Իսրայելի կառավարությունը որևէ կոնկրետ գնահատական չի տվել իր քաղաքացիների թվի վերաբերյալ, որոնք գերեվարվել են «Համաս»-ի գրոհայինների կողմից։ Ի սկզբանե կարծիքներ կային, որ գերության մեջ կարող է գտնվել 150-200 մարդ։  Լրատվամիջոցների տվյալներով՝ պատանդների թվում կարող են լինել նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Թայլանդի։
10:31 - 09 հոկտեմբերի, 2023
Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան«Ալ-Աքսայի վրա հարձակում գործողության արդյունքում»: Ռաիսին ասել է, որ Իրանը կոչ է անում աշխարհին ուշադրություն դարձնել այն փաստին, որ «ճնշված պաղեստինյան ազգի նկատմամբ ճնշումն ու անարդարությունը, կանանց և բանտարկյալների նկատմամբ շարունակվող բռնությունները և Սուրբ Ղուդսի (Երուսաղեմի խմբ.) պղծումը չեն կարող հավերժ շարունակվել»։ «Իրանն աջակցում է պաղեստինյան ազգի օրինական պաշտպանությանը։ Սիոնիստական ​​ռեժիմը(Իսրայելը - խմբ.) և նրա աջակիցները պատասխանատու են տարածաշրջանի երկրների անվտանգությանը սպառնալու համար, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար», - հավելել է նախագահը։ «Մահմեդական կառավարությունները պետք է միանան Իսլամական Ումային և ազնվորեն աջակցեն Պաղեստինի ժողովրդին», - հավելել է նա: «Սիոնիստ թշնամին պետք է նաև իմանա, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը. պատերազմ հրահրելը սիոնիստներին օգուտ չի բերի: Պաղեստինի ժողովուրդն է այս մարտի դաշտում հաղթողը»,- հավելել է նա։ Ռաիսին ողջունել է դիմադրության ուժերին ողջ տարածաշրջանում՝ Պաղեստինից, Լիբանանից և Սիրիայից մինչև Իրաք, Աֆղանստան և Եմեն, և հիշեցրել է Ղասեմ Սոլեյմանիի, լուսահոգի Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի ջանքերը՝ ի աջակցություն Դիմադրությանը:
09:58 - 09 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածի սահմանի մոտ անցկացված երաժշտական փառատոնի տեղում 260 դի է հայտնաբերվել |hetq.am|

Գազայի հատվածի սահմանի մոտ անցկացված երաժշտական փառատոնի տեղում 260 դի է հայտնաբերվել |hetq.am|

hetq.am: Առնվազն 260 մարդ է զոհվել Իսրայելի հարավում գտնվող Ռեիմ կիբուցում, Գազայի հատվածի սահմանին, «Համաս» խմբավորման գրոհայինների հարձակման ժամանակ։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Զոհերի մարմինները հայտնաբերել են Zaka փրկարար ծառայության կամավորները` Nature Party էլեկտրոնային երաժշտության փառատոնի անցկացման վայրում, որը կայացել էր հոկտեմբերի 7-ի գիշերը Ռեիմում։  Հիշեցնենք, որ «Համաս» խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 7-ին հարձակվել էինԻսրայելի վրա։ Նրանք արձակել էին մոտ 3000 հրթիռ և մտել Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ մարտերի մեջ մտնելով իսրայելցի զինվորականների հետ։ Ի պատասխան Իսրայելի զանգվածաբար հրթիռակոծում է Գազայի հատվածի տարածքը։ Հոկտեմբերի 8-ին իսրայելական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։ Մինչ այդ, երբ հայտնի դարձավ Nature Party փառատոնի ժամանակ 260 զոհի մասին, լրատվամիջոցները գրել էին, որ «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 700 իսրայելցի, ևս ավելի քան 2200-ն էլ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Եվս տասնյակ մարդիկ գերեվարվել էին գրոհայինների կողմից։   
09:52 - 09 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության հասնել |news.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության հասնել |news.am|

news.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել փակ դռների հետևում Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի ֆոնին, սակայն չի կարողացել հասնել միասնական հայտարարության համար պահանջվող միաձայնության, հայտնում է Al Jazeera-ն։ Միացյալ Նահանգները կոչ է արել խորհրդի 15 անդամներին խստորեն դատապարտել ՀԱՄԱՍ-ին։ «Շատ երկրներ կան, որոնք դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Ակնհայտ է, որ ոչ բոլորը»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ամերիկացի ավագ դիվանագետ Ռոբերտ Վուդը: Խորհուրդը մոտ 90 րոպե նիստ է արել և լսել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության բանագնաց Թոր Վենեսլանդի խոսքը: Դիվանագետներն ասել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ավելի լայն ուշադրության հույս են ունեցել, քան Համասին դատապարտելը: «Իմ ուղերձն էր անհապաղ դադարեցնել մարտերը և անցնել հրադադարի և բովանդակալից բանակցությունների, ինչի մասին Անվտանգության խորհուրդը խոսում է տասնամյակներ շարունակ», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան: Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ՝ որպես 2020 թվականի շրջադարձային համաձայնագրի մաս, հայտարարել են, որ ակնկալում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի շատ հանդիպումներ ճգնաժամի վերաբերյալ: «Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ այսօր իրավիճակը խիստ մտահոգիչ է», - ասել է ԱՄԷ դեսպան Լանա Զաքի Նուսեյբեն։ «Խորհրդի շատ անդամներ կարծում են, որ քաղաքական հորիզոնը, որը տանում է երկու պետությունների ստեղծման մասին որոշման, միակ ճանապարհն է այս հակամարտությունը վերջնականապես լուծելու համար», - ասել է նա:
09:48 - 09 հոկտեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ին մեղադրել է «պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիայի» մասնակցելու մեջ |news.am|

ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ին մեղադրել է «պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիայի» մասնակցելու մեջ |news.am|

news.am: ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ին մեղադրել է «պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիա» իրականացնելու մեջ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ռազմածովային նավը հարվածող խումբ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված: «Այս քայլերը չեն վախեցնում մեր ժողովրդին կամ նրա դիմադրությանը, որը կշարունակի պաշտպանել ժողովրդին և մեր սրբավայրերը», - ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը: Ռազմածովային նավատորմի հարվածային խմբավորումը ներառում է միջուկային էներգիայով աշխատող USS Gerald R. Ford ավիակիրը, որն ուղեկցվում է կառավարվող հրթիռային կործանիչներով և կառավարվող հրթիռներով հածանավերով։ ԱՄՆ-ը նաև ավելի շատ կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ որպես զսպող միջոց Լիբանանում Հեզբոլլահի և Իսրայելին ընդդիմացող այլ զինյալ խմբավորումների համար, ասել են պաշտոնյաները:
09:34 - 09 հոկտեմբերի, 2023
Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են Գազայի հատվածի հետ սահմանամերձ վեց շրջաններում |news.am|

Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են Գազայի հատվածի հետ սահմանամերձ վեց շրջաններում |news.am|

news.am: Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են Գազայի հատվածի հետ սահմանային վեց շրջաններում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր ներկայացուցիչ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ մարտերը շարունակվում են Բերիում, Քֆար Ազում, Նիրիմում և Ալումիմում։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի որոշ զինյալներ գտնվում են Իսրայելում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, իսկ մյուսները հատել են սահմանը վերջին երկու օրվա ընթացքում։ Նա նաև նշել է, որ գիշերը մոտ 70 զինյալներ մտել են Բեերի, նրանցից շատերը զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի հետ մարտերում, իսկ մյուսները դեռ թաքնվել են կիբուցի տներում: Հագարին գնահատում է, որ մինչ օրս Իսրայելի պաշտպանության բանակը 425 պաղեստինցի մարտիկի է սպանել Գազայի հատվածում և եւս հարյուրը Իսրայելի ներսում: Նա նաև ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հավաքագրում է հարյուր հազարավոր պահեստայինների: Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշում է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում 1148 թիրախների:
09:30 - 09 հոկտեմբերի, 2023