Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում
 |news.am|
09:59 - 10 հոկտեմբերի, 2023

Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է արել օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցի ընթացքում Աբասը ՄԱԿ-ին խնդրել է «անհապաղ միջամտել»՝ դադարեցնելու շարունակվող «իսրայելական ագրեսիան»։ Աբասը Գուտերեշին և ՄԱԿ-ին կոչ է արել «կատարել իրենց պարտականությունները և ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը», հաղորդում է WAFA-ն։

Աբասը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում էսկալացիայի միակ լուծումը ենթադրում է դադարեցնել Պաղեստինի իսրայելական օկուպացիան։

Գուտերեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ը փորձում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և կապի մեջ է բոլոր շահագրգիռ միջազգային կողմերի հետ՝ դադարեցնելու հակամարտության սրումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել