Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար. Զախարովա
|tert.am|
tert.am: Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար՝ հումանիտար նպատակներով: Այս մասին մամուլի ասուլիսն հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան Բաքվին նաև կոչ է արել ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ, և ակնկալում է, որ կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա կարևոր է», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
20:34 - 21 հունիսի, 2023