Սահման

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: «ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը  ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:   Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
21:40 - 20 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը
 |1lurer.am|

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել. միացյալ շտաբի հաղորդագրությունը |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 15-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել՝ հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցություն: Պատվիրակության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պաշտպանության նախարարությունում հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։
19:11 - 20 սեպտեմբերի, 2022
Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային՝ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար. Երևանի քաղաքապետ

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային՝ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար. Երևանի քաղաքապետ

Այսօր ընդունել եմ Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար: Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու մասով: Այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին»,-գրել է նա:
18:15 - 20 սեպտեմբերի, 2022
Զինված ուժերին ու տեղահանվածներին աջակցող ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել քաղաքացիները

Զինված ուժերին ու տեղահանվածներին աջակցող ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել քաղաքացիները

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակումից հետո մի շարք անձինք և կազմակերպություններ հանդես եկան տարբեր նախաձեռնություններով, որոնք նպատակ ունեն աջակցել Զինված ուժերին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց։  Infocom-ը մի տեղում է հավաքել այս պահին առկա նախաձեռնությունները․ այս շարքը կարող է թարմացվել։ Առաջնագծի համար «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ղեկավար Դավիթ Թորոսյանը  դրամահավաք է սկսել՝ հետախուզական նպատակների համար կիրառվող անօդաչու թռչող սարք գնելու համար։ Անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է։ Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր էլ հայտարարել են անվադողեր հավաքելու մասին [1,2], որոշներն էլ նշել են, որ անվադողերը տեղափոխելու համար կամավորների, վարորդի, ինչպես նաև բեռնատարների անհրաժեշտություն կա [1, 2, 3]։ Որոշ նախաձեռնություններ ուղղված են վրաններ, բահեր, քլունգներ, մուրճեր և առաջնագծում անհրաժեշտ այլ պարագաներ հավաքելուն [1, 2, 3]։ Առաջին անհրաժեշտության իրեր «Հայոց հզոր բանակ» ծրագիրը ռազմական գործողության առաջին օրը հայտարարեց, որ զբաղվում է առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերմամբ և տեղափոխմամբ։ Ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, թե ինչպես է հնարավոր փոխանցումներ կատարել։ Ֆեյսբուքյան օգտատերերը նաև մի շարք գրառումներ են կատարել քնապարկերի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքելու մասին․ որոշ դեպքերում այդ պարագաները հավաքում են, որոշ դեպքերում դրամահավաք են կազմակերպում դրանց ձեռբերման համար [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10]: «300 կիլոմետր բարություն» բարեգործական նախաձեռնության հիմնադիր Մարգարիա Շարիմանյանը հայտնել է դիրքերից մեկի ժամկետային զինծառայողներին անձնական հիգիենայի պարագաների, դեղորայքի եւ մի շարք այլ պարագաների հավաքման մասին։ Կան նաև անհատական նախաձեռնություններ, որոնք կարում են քնապարկեր, քողարկող ցանցեր, ինչի համար հայտարարում են կամավորների անհրաժեշտության մասին [1, 2, 3]։ Կրթական և հոգեբանական աջակցություն Քանի որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի որոշ դպրոցներում ժամանակավոր արձակուրդ էր հայտարարվել, որոշ նախաձեռնություններ էլ ուղղված էին երեխաների համար կրթական պրոցեսի ապահովմանը [1,2]։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի թիրախում հայտնված որոշ բնակավայրերում դպրոցները կվերաբացվեն, որոշ դպրոցներ էլ դեռևս կաշխատեն հեռավար ուսուցման տարբերակով։ Կան նաև կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին հոգեբանական աջակցություն տրամադրելու նախաձեռնություններով են հանդես եկել [1, 2]։   Լուսանկարը՝ Ինֆոքոմի
17:47 - 20 սեպտեմբերի, 2022
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար

 |armenpress.am|

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է որպես բանակցությունների հարթակ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում է գտնվում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում: «Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացին որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», - ասել է Դարչիաշվիլին։ Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Վրաստանի վարչապետի  ջանքերի շնորհիվ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երեւանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ: Վրաստանի միջնորդության եւս մեկ օրինակ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում:
12:17 - 20 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ «հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, թե սեպտեմբերի 12-14-ը Հայաստանն է բախումներ առաջացրել՝ սադրանքներ և հարձակումներ կատարելով Ադրբեջանի դեմ, որ մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերված նախնական զինադադարը խախտվել է Հայաստանի կողմից»։ Բայրամովը նշել է նաև, թե «Հայաստանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացները և կոպտորեն խախտում եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է․ «Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը հրատապ բանակցությունների համար՝ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ՝ առաջնորդների միջև եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան»։
11:31 - 20 սեպտեմբերի, 2022
Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից մեր սպասելիքներն արդարանալո՞ւ են, թե՝ ոչ, դեռ չի ստացվել ադեկվատ աջակցություն. Ռուբինյան
 |armtimes.com|

Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից մեր սպասելիքներն արդարանալո՞ւ են, թե՝ ոչ, դեռ չի ստացվել ադեկվատ աջակցություն. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի չորրորդ կետով և այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն: Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են մեր սպասելիքները ՀԱՊԿ-ից, երբ հարձակում է տեղի ունենում մեր ինքնիշխան տարածքի վրա ու ներխուժում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման: Առաջին հերթին պետք է լինիագրեսիայի ֆիքսում, երկրորդ՝ դատապարտում, երրորդ՝ ագրեսիայի հետևանքների վերացում, չորրորդ՝ պահանջի չվերաբերման դեպքում կոնկրետ գործողություն: Ցավոք, մենք չենք կարող արձանագրել, որ մեր ակնկալիքներն այս պահի դրությամբ արդարացված են: Պետք է հասկանալ՝ դրանք արդարանալու՞ են, թե՝ ոչ,  ըստ դրա՝ անել հետևություններ: Մենք ունենք օրինակ, երբ իրավիճակի ֆիքսումը և արձանգանքը տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում, Ղազախստանում տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին է խոսքը»,- ասաց Ռուբինյանը:
11:23 - 20 սեպտեմբերի, 2022
Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։  Զատուլինը ծանոթացել է անցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակին և, մասնավորապես, եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության տարածք խորքային առաջխաղացման ժամանակ։ Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Կոնստանտին Զատուլինին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Զատուլինը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։
11:23 - 20 սեպտեմբերի, 2022
Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի


 |armenpress.am|

Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Այս մասին հաղորդում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունը։ «Տեղեկացված և ոգեշնչված մեզ ցույց տրված ընդունելությունից` մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն` հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանին», - նշել է Նենսի Փելոսին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ընդգծել է, որ կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ «Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է ժողովրդավարության և բռնապետության միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումների ընթացքում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին, մասնավորապես` Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո», - նշել է Փելոսին։ Նա պատմել է, որ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ իրենց այցը սկսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ «Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Կոնգրեսը հանձնառու է երաշխավորելու, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չի մոռացվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրինագիծ, որին նախագահ Բայդենը արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Մեծ պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան «Հենրի Մորգենթաու» մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար»,-նշել  է Փելոսին։ Անդրադառնալով Հայաստանում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներին` խոսնակը նշել է, որ կոնգրեսական պատվիրակության համար պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ «Այս հանդիպումները հնարավորություն ընձեռեցին մտքեր փոխանակելու Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղմանն ուղղված քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ», - նշել է նա։ Նշվում է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ անցկացված կլոր սեղանի մասին, որի ընթացքում Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես Նենսի Փելոսին է ձևակերպել, արտահայտել են իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և իրենց լույսն են սփռել Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա: «Ինձ համար պատիվ էր դիմել այդ առաջնորդներին՝ ելույթ ունենալով Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհարն է, որտեղ ես հստակ ուղերձ հղեցի Հայաստանին Ամերիկայի հանձնառության մասին», - ասել է նա։ Փելոսիի խոսքով` ավելի ուշ իրենք հանդիպել են նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ։ «Թեև ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնություններ կան, այդ առաջնորդների միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան», - հավելել է խոսնակը։ Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:Այցի շրջանակներում Փելոսին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին համատեղ ասուլիսով են ներկայացել: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
09:37 - 20 սեպտեմբերի, 2022
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։   «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։  Էնթոնի Բլինքենը Միրզոյանին ու Բայրամովին հորդորել է մինչև ամսվա վերջ հանդիպել ևս մեկ անգամ։ Այս մասին ասված է հանդիպման վերաբերյալ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
08:33 - 20 սեպտեմբերի, 2022
Starmus-ի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը

Starmus-ի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը

Starmus-ի խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. «Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը։ Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթության դրսևորումներին։ Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։ Գիտելիքի փոխանցումը, գիտության առաջընթացը, մարդասիրության փառաբանումը՝ երաժշտության միջոցով և այլ դրական գործողությունները պետք է մեզ ուղղորդեն՝ դեպի ավելի լավ աշխարհ։ Գարիկ Իսրաելյան, Բրայան Մեյ, Դեյվիդ Այքեր, Ռիչարդ Դոուքինս, Էմմանուել Շարպենտիե, Ջիլ Տարտեր, Փիթեր Գաբրիել, Թոնի Ֆադել և Ռոբերտ Վիլիամս։
08:05 - 20 սեպտեմբերի, 2022
Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
07:46 - 20 սեպտեմբերի, 2022