Ինֆոքոմ

Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան

Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան

ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում իր համար անելիք չի տեսնում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, ըստ որի Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը «սահմանային միջադեպ» է։ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Զասի ուղերձը հստակ է։ «Վերջին հաշվով, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ խնդրելով խորհրդակցությունների անցկացում՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքային ամբողջականության և անվտանգության համար սպառնալիք կա։Կարելի է ենթադրել, որ Զասը ասաց՝ դուք մեզ դիմել էիք մայիսի 13-ին, մոտ 40 օր, ենթադրաբար, անցկացվել են ինչ-որ խորհրդակցություններ, գուցե նաև ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովում, որին պարոն Արա Այվազյանն էր մասնակցում։ Հիմա ՀԱՊԿ-ը ասում է, որ այդ խորհրդակցություններից հետո եկել ենք այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի ներգրավման համար որևէ հիմք չկա»։ Պողոսյանը հիշեցնում է, որ հիմա ընթանում է եռակողմ գործընթաց, որում  ներգրավված է նաև ՀԱՊԿ-ի առաջատար պետություն Ռուսաստանը։ «Չմոռանանք, որ մայիսի 12-13-ից մեկ շաբաթ անց համացանցում հրապարակվեց մի քանի կետից բաղկացած փաստաթուղթ, որը ենթադրում էր եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) դելիմիտացիոն հանձնաժողովի ստեղծում։ Այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն էլ հայտարարեց, որ «այո՛, սա իրականություն է, և ես պատրաստվում եմ այս փաստաթուղթը ստորագրել»։ Այդ հայտարարությունից անցել է 1 ու կես ամիս։ Մենք չգիտենք՝ ինչ փուլում է գործընթացը, սակայն ինչ-որ ոչ հրապարակային քննարկումներ շարունակվում են։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ինչ-որ չափով ՀԱՊԿ-ի քարտուղարությանը տեղյակ է պահում այս գործընթացներից։ Դա նաև հնարավորություն է տալիս ՀԱՊԿ-ին ասելու, որ կա եռակողմ գործընթաց՝ սահմանային իրավիճակը այս կամ այն կերպ հանգուցալուծելու համար, և այդ եռակողմ գործընթացի մասնակիցներից մեկը ՀԱՊԿ-ի առաջատար պետությունն է։ Ռուսաստանն էլ, թերևս, ՀԱՊԿ-ի ներգրավման կարիք չի տեսնում»։ Պողոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) շահագրգռված չեն որևէ ներգրավվածություն ունենալ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում։  «Նրանք կներգրավվեն, եթե որևէ այլընտրանք չունենան։ Ընդ որում՝ դա փոխադարձ է։ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս են գալիս։ Սեպտեմբերի 11-ին վերջին զինվորն է դուրս գալու, և հնարավոր է իրավիճակի սրում՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանին։ Բոլորս ենք հասկանում, որ ՀՀ-ն մեծ ցանկություն կամ ընդհանրապես ցանկություն չունի այս գործընթացին ինչ-որ կերպ ներգրավվել։  Եթե այդտեղ իրավիճակի լարում տեղի ունենա, և հարկ լինի ինչ-որ քայլեր անել, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ, պարզ է, որ մենք դա կանենք ծայրահեղ դեպքում, եթե չունենանք այլընտրանք։ Նույնը վերաբերում է Ղազախստանին, Ղրղզստանին, Բելառուսին։ Նրանք որևէ կերպ Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում կներգրավեն ՀՀ-ի օգտին միայն այլընտրանք չունենալու դեպքում։ Նրանց կարող է ստիպել Ռուսաստանը, իսկ քանի դեռ ՌԴ-ից չկա բավականաչափ մեծ ճնշում, այս պետությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում զրո ցանկություն ունեն որևէ կերպ ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, առավել ևս՝ Հայաստանի օգտին»։ Ստանիսլավ Զասի հայտարարությունից 2 օր անց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ։ Գրիգորյանն ասել էր, որ ստեղծված իրավիճակը չի կարելի համարել սահմանային միջադեպ և կոչ էր արել ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով արվող ձևակերպումներում ցուցաբերել զսպվածություն։  Բենիամին Պողոսյանն կարծում է, որ այս հեռախոսազրույցը ֆորմալ բնույթ ուներ։ «ԱԽ քարտուղարի զանգը կատարվել է, ռուսերեն արտահայտություն կա, «ради галочки»։ Մենք դիմել էինք, ՀԱՊԿ-ը մեզ հրապարակային մերժել է։ Բնականաբար, Հայաստանը չի կարող դա  անպատասխան թողնել։ Այդ զանգի բովանդակության մասին էլ մենք գիտենք միայն մամուլի հաղորդագրությունից։ Ոչ ոք այդ զրույցի սղագրությունը չի հրապարակել և երևի չի էլ պատրաստվում հրապարակել։ Հետևաբար, թե ինչ տոնայնությամբ է զրույցը գնացել, ինչ են ասել, դա գիտեն միայն երկու զրուցակիցները։ Հանրության շրջանում կար դժգոհություն, որ, տեսեք՝ «ՀԱՊԿ-ը մեզ հերթական ապտակը հասցրեց», «կամ ՀԱՊԿ-ը հերթական անգամ Հայաստանին ստորացրեց»։ Դա ներկայացվեց այնպես, որ ՀՀ  իշխանությունները այնքան են իրենց հեղինակությունը կորցրել, որ նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իրեն թույլ է տալիս փաստացի արհամարհել Հայաստանին։ Դրան պետք է ինչ-որ կերպ արձագանքել՝ ասելով՝ ոչ, ՀՀ իշխանությունները և ՀՀ-ի հեղինակությունը այդքան չի ընկել, և մենք չենք հանդուրժի, որ մեզ արհամարհեն»,-ասում է նա՝ հավելելով, որ այս հեռախոսազրույցը ավելի շատ ուղղված է եղել ներքին լսարանին։ Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներին՝ Պողոսյանը ասում է, որ, թերևս, կա անուղղակի որոշում, որ Հայաստան- Ադրբեջան սահմանի առնվազն մի մասը պետք է ռուս սահմանապահները վերահսկեն, այնպես, ինչպես նախկինում վերահսկում էին Հայաստան- Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանները։ «Հիմա դա կլինի ամբողջ սահմանը՝ Տավուշից մինչև Մեղրի և ամբողջ Նախիջևանի սահմանը՝ Արարատի մարզից մինչև Մեղրի, դժվարանում եմ ասել։ Բայց որոշ հատվածներում՝ գոնե Գեղարքունիքի և Սյունիքի այն հատվածներում, որոնք նախկինում սահմանակցում էին Արցախի Հանրապետությանը, հիմա՝ Ադրբեջանին, տեղակայվելու են ռուսական զորքեր»։ Նրա խոսքով՝ ռուս սահմանապահները ադրբեջանցիներին չեն հարկադրի հետ քաշվել զբաղեցրած դիրքերից։  «Ադրբեջանցիները ասում են՝ ինչպես եք ապացուցելու, որ այդ տարածքները (որտեղ մայիսի 12-ից գտնվում են ադրբեջանցի զինվորները, խմբ․) հայկական են։ Մենք, բնականաբար, հղում ենք անում Խորհրդային Հայաստանի սահմաններին՝ ասելով, որ այդ տարածքները Խորհրդային Հայաստանի կազմում են եղել։ Ադրբեջանցիներն էլ ասում են՝ եթե դուք ընդունում եք Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ետ վերադարձրեք ներկայիս Տիգրանաշենը և Տավուշի մարզի գյուղերը, մենք էլ պատրաստ ենք ձեզ տալ Արծվաշենը, և, ընդհանրապես, մոռացեք Արցախի մասին, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում էր։Եթե մենք դրան համաձայնվում ենք, ստացվում է լրիվ այլ պատմություն։ Եթե ասում ենք՝ ոչ, հիմք չենք ընդունում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզները, ադրբեջանցիները հարցնում են՝  ինչ հիմքով եք  ասում, որ մենք գտնվում ենք ՀՀ տարածքում»։ Անդրադառնալով Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայման մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Պողոսյանը ընդգծում է, որ առաջարկը արվել է մայիսի 27-ին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներից արձագանք չկա։ «Չկա հստակ հայտարարություն, որ այո՛, մենք պատրաստ ենք ուղարկել մեր դիտորդներին Հայաստան- Ադրբեջան սահմանին։ Չեմ տեսել նաև Ադրբեջանի արձագանքը։ Այլ բան է, որ Հայաստանը իր տարածքում տեղակայում է ռուսական զորքեր, այդտեղ Ադրբեջանը առարկել չի կարող, բայց այլ բան է, եթե մենք ասում ենք, որ պետք է սահմանին տեղակայվեն դիտորդներ։ Այստեղ պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը»։ Սահմանային իրավիճակի որոշակի սրում կա նաև ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետությունում՝ Տաջիկստանում։ Պատճառն այն է, որ «Թալիբան» շարժման զինյալների հետ ունեցած մարտերի հետևանքով աֆղան զինծառայողները նահանջել են դեպի Տաջիկստանի հետ սահման և ապաստան խնդրել այդ երկրից։ Այս դեպքում, սակայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ անհրաժեշտ է աջակցություն տրամադրել՝ Տաջիկստանի հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար։  Բենիամին Պողոսյանը բացատրում է, թե ՀԱՊԿ-ը ինչու է տարբեր կերպ արձագանքում անդամ-պետությունների սահմանային իրավիճակներին։ «Տաջիկստանի տարածք դեռևս ոչ ոք չի ներխուժել։ Թալիբները Աֆղանստան-Տաջիկստան  սահմանին՝ աֆղանական որոշ տարածքների վրա վերահսկողություն են հաստատել, և կա անկայունության վտանգ։ Աֆղանստանից եկող վտանգները կարող են սպառնալիք լինել Ռուսաստանի շահերի համար։ Խոսքը վերաբերում է նաև իսլամական արմատականությանը,  թմրանյութերի չվերահսկվող առուվաճառքին, եթե Աֆղանստանից Տաջիկստան որոշակի իսլամական արմատականություն արտահանվի։ Եթե ադրբեջանցիները 4 կիլոմետր խորանում են Սյունիքում, ընդ որում՝ դա անում են առանց որևէ դիմադրության հանդիպելու, ՌԴ-ի կենսական շահերի համար դա ոչինչ չի նշանակում։ Վաղը ադրբեջանցիները կարող են Տավուշի մարզի որևէ գյուղի ուղղությամբ երկու կիլոմետր էլ առաջ գնալ, դա ՌԴ-ի շահերի տեսանկյունից զրո ազդեցություն ունի։ Իսկ Տաջիկստանի միջոցով կամ Տաջիկստանի տարածքով հնարավոր իսլամական արմատականության տեղափոխումը Ռուսաստան կամ Կենտրոնական Ասիայի շրջաններ չէի ասի, որ սպառնալիք է Ռուսաստանի կենսական շահի համար, բայց, ամեն դեպքում, սպառնալիք է»։ Նա նաև ընդգծում է, որ պետությունները առաջին հերթին սեփական շահերն են առաջ մղում՝ չնայած այս կամ այն ռազմական դաշինքին անդամակցելու հանգամանքին։ «ՆԱՏՕ-ում 30 անդամ պետություն կա։ Եթե, օրինակ, Բալթյան պետությունների և Ռուսաստանի միջև ինչ-որ խնդիրներ ծագեն` ոչ թե լայնածվալ գործողություններ, այլ, օրինակ, դիվերսիոն գործողություններ, որում Բալթյան պետությունները մեղադրեն Ռուսաստանին, Ռուսաստանն էլ հերքի, այնպես չէ, որ դաշինքի անդամ 30 պետությունները՝ Կանադայից մինչև Պորտուգալիա կամ Իսպանիայից մինչև Սլովենիա բոլորը միանշանակ հայտարարելու են, որ՝ այո՛, մենք զորքեր ենք ուղարկում, Ռուսաստանի հետ խնդիրներ ենք ստեղծում և այլն։ Մենք ՀԱՊԿ-ին քննադատում ենք, բայց ցանկացած դաշինքում, որը մի շարք պետությունների է ներգրավում, յուրաքանչյուր պետություն իր շահերից է ելնում։ Չկան աշխարհում պետություններ, որոնք թեկուզև դաշինքի մեջ են, բայց բոլոր հարցերում ունեն շահերի 100 տոկոսանոց համընկնում»։   Նանե Ավետիսյան  
13:40 - 09 հուլիսի, 2021
Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Սահմանադրական դատարանում մեկնարկել է  խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Նիստին զուգահեռ ՍԴ-ի առջև հավաք է անցկացնում «Հանուն Հանարապետության» կուսակցությունը։ «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ ներկայացված դիմումներում անհեթեթ հիմնավորումներ են բերված։ «Այս Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա վստահություն, որովհետև մի անգամ այս Սահմանդրական դատարանը Քոչարյանին մարտի 1-ի գործով պատասխանատվությունից է ազատել»։ Բաբաջանյանն ընդգծեց, որ իրենց այս հավաքը արվել է ի պաշտպանություն ժողովրդավարության։ «Թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի է, բայց սա ժողովրդի կամքն է, ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքն է, և մենք պահանջում ենք նաև դատարանի, նաև քաղաքական մյուս սուբյեկտներին հարգել այս արդյունքը և երկիրը անընդհատ ցնցումների և լարումների մեջ չպահել»։ Հիշեցնենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները Սահամանդրական դատարան են ներկայացրել ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ։ ՍԴ-ն որոշել է միավորել դիմումները, և դրանք քննել այսօրվա նիստի ընթացքում։
11:49 - 09 հուլիսի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանը հանձնել է Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, իսկ Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանը հանձնել է Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, իսկ Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ «2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ»։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՀ տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին ՝ ականային քարտեզներ ձեռք բերելու հումանիտար նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ձևակերպմամբ՝ «որպես մարդասիրական ​​քայլ ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել15 մարդու, որոնք դատարանի վճռով ազատազրկվել են, և վճռի ժամկետը լրացել է»:
22:11 - 03 հուլիսի, 2021
2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ

2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ

Հայաստանից արտագաղթի տեմպերը նվազեցնելը և արտագաղթը կանգնեցնելը մշտապես եղել է բոլոր կառավարություններին հուզող հարցերից մեկը։ Այս կառավարությունը 2018 թվականից հետո որպես դրական ցուցանիշ է ներկայացրել Հայաստան ավելի շատ ժամանած, քան մեկնած մարդկանց թիվը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին հայտարարել էր, որ 2018 և 2019 թվականներին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել։ Սակայն վերջերս թե՛ ՀՀ առաջին նախագահը, թե՛ ՀՀ երկրորդ նախագահը խոսել են Հայաստանից արտագաղթի աննախադեպ տեմպերի մասին։ Առավել համապարփակ պատկեր ստանալու համար Infocom-ը հարցումով դիմել է «Արմենիա» միջազգային օդանավակայանին՝ պարզելու, թե որքան մարդ է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել և որքան մարդ է ժամանել Հայաստան 2017-2021 թվականների փետրվար-մայիս ամիսներին։ Այսպիսով՝ պաշտոնական պատասխանի համաձայն 2017 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 70,873 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 65,396 ուղևոր։ 2017 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5477 ուղևոր։ 2017 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 86,875 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 83,653 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3222 ուղևոր։ 2017 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,631 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 88,760 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 10,871 ուղևոր։ 2017 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 103,944 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 102,478 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը 1466 է։ Ընդհանուր առմամբ 2017 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 ուղևոր։ 2018 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 76,296 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 72,861 ուղևոր։ 2018 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3435 ուղևոր։ 2018 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 89,507 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 97,236 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնածների թիվը Հայաստան ժամանածների թվի համեմատ փոքր է, այսինքն՝ 7729 մարդ ավելի է ժամանել Հայաստան, քան մեկնել։ 2018 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 111,127 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,650 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 9477 ուղևոր։ 2018 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 107,224 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 110,390 ուղևոր։ Մայիսին Հայաստան են վերադարձել 3166-ով ավելի ուղևորներ, քան մեկնել են։ Ընդհանուր առմամբ 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձածների թիվը 2017 է։  2019 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 84,628 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 81,921 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2707 ուղևոր։ 2019 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 98,736 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,119 ուղևոր։ Մարտին Հայաստան է ժամանել 2383-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2019 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 108,312 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 108,714 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 402-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2019 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 118,596 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 124,420 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 5824-ով ավելի մարդ, քան մեկնել է։ Ընդհանուր առմամբ 2019 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստան ժամանել է 5902-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2020 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,065 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 96,750 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2315 ուղևոր։ 2020 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 64,738 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,788 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5950 ուղևոր։ 2020 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 1262 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4107 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 2845-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2020 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 3462 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4403 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 941-ով ավելի մարդ, քան մեկնել է։ Ընդհանուր առմամբ 2020 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 ուղևոր։ 2021 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58,310 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 31,901 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 26,409 ուղևոր։ 2021 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,199 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 42,283 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 31,916 ուղևոր։ 2021 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 75,152 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,978 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 16,174 ուղևոր։ 2021 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 83,840 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 82,513 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 1327 ուղևոր։ Ընդհանուր առմամբ 2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 ուղևոր։ Այսպիսով՝ 2017 թվականին փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 մարդ, 2018 թվականի 4 ամիսներին՝ 2017 մարդ, 2019 թվականի 4 ամիսներին 5902-ով ավելի մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել, 2020 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 մարդ, իսկ 2021 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 մարդ։  Թեև արտագաղթի տեմպերի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ տարվա կտրվածքով մեկնածների և ժամանածների արդյունքները, սակայն մի քանի տարիների նույն ժամանակահատվածում մեկնածների և ժամանածների տվյալները համեմատելիս ակնհայտ է, որ այս տարվա փետրվար-մայիս ամիսներին մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը շեշտակի ավելացել է։ Նարեկ Մարտիրոսյան
18:21 - 28 հունիսի, 2021
Զինծառայողների համար քվեարկության ժամանակ զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է համարվել 1999-ից

Զինծառայողների համար քվեարկության ժամանակ զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է համարվել 1999-ից

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփում էր հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։ Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու չորս դիմում է ներկայացվել, որոնցից մեկը՝ սահմանված ժամկետների խախտմամբ։ Դիմումներից մեկը ներկայացրել է «Հայաստան» դաշինքը։ «Հայաստանի» դիմումի հիմնավորումների ընթերցումից հետո դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ դիմումի մի քանի կետերի վրա ուզում է առանձնակի ուշադրություն հրավիրել։ Այդ կետերից մեկն այն էր, որ զինծառայողները քվեարկել են զինվորական գրքույկներով․ «Բնավ պատահական չէ, որ անձինք մասնակցում են ընտրություններին անձնագրով կամ անձնագրին հավասարեցված նույնականացման քարտով։ Եթե դա որևէ կարևորություն իրենից չի ենթադրում, կարծում եմ՝ օրինակ, 18 տարին լրացած անձանց դեպքում, որոնք կրթական հաստատություններում են սովորում, միգուցե լիներ ուսանողի վկայական կամ վարորդական վկայական։ Ո՛չ, ընտրական օրենսդրությունը նախատեսում է անձնագիր կամ նույնականացման քարտ, որը, ըստ օրենսդրության, համարժեք է անձնագրին։ Ես, իհարկե, առաջինը չէ, որ պետք է արհեստավարժ հանձնաժողովի առջև սա ներկայացնեմ, բայց հանրությունը ևս պետք է իմանա, որ անձնագրերը որպես վերիֆիկացման, ընտրակեղծարարության, ընտրախախտումները կանխելու մեխանիզմ են ծառայում՝ թե կրկնաքվեարկության դեպքերը ընտրատարածքի ընտրատեղամասերում, թե՛ առհասարակ։ Բայց մենք ունենք իրավիճակ, որ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ է, չունի անձնագրին կամ նույնականացման քարտին բնորոշ պաշտպանիչ միջոցներ»։ ԿԸՀ նախագահը հակադարձեց Արամ Վարդևանյանին՝ ասելով, որ զինծառայողները միշտ քվեարկել են զինվորական գրքույկներով․ «Ընտրական օրենսգիրքը սահմանում է քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթերի երեք տեսակ՝ անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր։ Զինծառայողները միշտ քվեարկել են զինվորական գրքույկներով, որոհետև հիշյալ երեք փաստաթղթերից և որևէ մեկը նրանց համար ուղղակիորեն առկա չէ, և չեն էլ կարող օգտվել դրանից։ Դա ևս հիշյալ կատեգորիայի անձանց համար հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ, և էդտեղ որևիցե խնդիր առկա չէ»։  Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածը վերաբերում է ընտրողի ինքնությունը ստուգելու, ընտրողների գրանցման կարգավորումներին։ Հոդվածի առաջին կետում ասվում է․ «Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում»:  Այսպիսով, Տիգրան Մուկուչյանը ճիշտ է, քանի որ Ընտրական օրենսգիրքը զինծառայողներին թույլ է տալիս քվեարկությանը մասնակցել զինվորական գրքույկով կամ վկայականով։  Ինչ վերաբերում է Արամ Վարդևանյանի պնդումներին, ապա վերջինս, չնայած ուղիղ չի ասում, թե զինվորների՝ զինվորական գրքույկներով քվեարկությանը մասնակցելն օրենքի խախտում է, սակայն  նշում է, որ զինվորական գրքույկները չունեն անձնագրին կամ նույնականացման քարտին բնորոշ պաշտպանիչ միջոցներ, և դա խնդրահարույց է համարում։ Վարդևանյանը ԿԸՀ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, կրկին պնդեց, որ զինվորական գրքույկներով քվեարկելը ռիսկեր է պարունակում․ «Զինվորաան գրքույկով քվեարկությունը․ կարծես թե ԿԸՀ-ի դիրքորոշումն է՝ բա ուրիշ ինչ անենք, անձնագրով չեն կարող։ Օրենքով գրված է հետևյալը՝ ընդհանուր կանոնը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր, այս երեք ձևով է անցկացվում քվեարկությունը։ Շատ մարդիկ էլ ունեն անձնագրի խնդիր․ մի մարդ, օրինակ, կորցրել է անձնագիրը։ Կարո՞ղ էր, օրինակ, վարորդական իրավունքով (քվեարկել- խմբ․), չէ՛, չէր կարող։ Գիտե՞ք՝ ինչի է նախատեսված անձնագրով հնարավորությունը քվեարկելու, որ վերիֆիկացման մեխանիզմ լինի, զինվորական գրքույկի կեղծման մեխանիզմները պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան շատ կարող են լինել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի չարաշահումներ կարող են լինել»։ Ընտրությունների ժամանակ զինվորների համար զինվորական վկայականը և գրքույկը անձը հաստատող փաստաթուղթ են համարվել դեռևս 1999 թվականից։ 1999-ին ընդունված Ընտրական օրենսգրքի (ուժը կորցրած) 55-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է․ «Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը»: Այս օրենսգիրքը գործել է մինչև 2011 թվականը, և 55-րդ հոդվածի 3-րդ կետում ընտրությունների ժամանակ զինվորական վկայականի և գրքույկի՝ անձը հաստատող փաստաթուղթ համարվելու մասով ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Փաստորեն, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ընդունված և մինչև նրա նախագահության ավարտի պահն ուժի մեջ եղած Ընտրական օրենսգրքով ևս, ինչպես հիմա, զինծառայողների համար քվեարկության ժամանակ անձը հաստատող փաստաթուղթ են համարվել նաև զինվորական գրքույկը և վկայականը։ Աննա Սահակյան
13:18 - 28 հունիսի, 2021
Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան

Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան

Ես շատ ցավում եմ, որ Հայկ Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ «Որովհետև քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն։ Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա»,- նշեց նա։ Հարությունյանի խոսքով՝ պետք է հասկանան, թե այս իրավիճակում ինչպես են անում, որ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենան որոշումներ, բայց դրանից չտուժեն նաև քաղաքը և քաղաքային իշխանությունը։
10:45 - 28 հունիսի, 2021
ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստացվել է չորս դիմում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին ընտրությունների ամփոփ տվյալները ներկայացնելիս հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։  Մուկուչյանի փոխանցմամբ՝ դիումներից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։  «Զարթոնք»-ի դիմումի մեջ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար հիմք է եղելհետևյալը․ մինչև նախընտրական քարոզչությունը ՔՊ կուսակցության՝ հանրային ծառայողների կարգավիճակ ունեցող ներկյացուցիչները պետական ռեսուրսների հաշվին փաստացի նախընտրական քարոզչություն էին իրականացնում, նախընտրական քարոզչության ժամանակ հոգեբանական հարկադրանքի մեթոդներ և բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ և ատելություն էին տարածում, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կուտակումներ էին, բազմաթիվ կտրոնների վրա բացակայում էին լուսանկարներ, արձանագրվել են ուղղորդված քվեարկության դեպքեր, նախընտրական քարոզչության ժամանակ արձանագրվել են ձերբակալությունների և բերման ենթարկեու դեպքեր, բազմաթիվ ընտրական տեղամասեր քվեաթերթիկները հաշվելու ժամանակ հոսանքազրկվել են, քվեաթերթիկների ծրարները թափանցել են, և պարզ է դարձել, թե ում օգտին են քվեարկում, արձանագրվել են քվեարկության վերհսկման այլ դեպքեր։  «Պատիվ ունեմ» դաշինքը որպես ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր իր դիմումի մեջ ներկաայցրել  հետևյալը․ մայիսի 10-ից սկսած՝ արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը, քանի որ վարչապետի կողմից թեև ներկայացվել էր հրաժարական, սակայն վերջինս շարունակել է կատարել վարչապետին վերապահված լիազորություններ, քվեարկության օրը կիրառված վարչական ռեսուրսները, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության և բռնության կոչերը, ընտրական գործընթացի ընթացքում հազարավոր անձիքն, որոնք ստիպված տեղափոխվել էին մշտական բնակություն կամ ունեին ՀՀ անձնագիր, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քվեարկությանը, քանի որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, առանց որևէ իրավաչափ հիմնավորման, որդեգրվել է տարբերակված մոտեցում, քարոզչության ընթացքում եթերաժամերի տրամադրումը անհիմն պատճառներով մերժվել է, «Հանրային» հեղուստաընկերության կողմից մերժվել է «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած տեսահոլովակի հեռարձակումը, ընտրություններին մասնակցել են հազարավոր անձինք, որոնց տվյալները պահվել են գաղտնի, քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և հասանելի տեղեկատվտություն առկա չի եղել, մի շարք տեղամասերում տրամարդվել են նախօրոք պատրաստված քվեաթերթիկների փաթեթներ, որի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ փաթեթում բացակայել է այս կամ այն քվեաթերթիկը, ԶՈՒ-ում ուղղորդված քվեարկության հնարավոր դեպքեր: Ըստ դաշինքի՝ խիստ կասկածելի են նաև ընտրական տեղամասերի արձանագրությունների և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների միջև մեծ ծավալի անճշտությունները, որոնք ի հայտ են եկե ԿԸՀ-ի հայտարարած վերահաշվարկի արդյունքներում։
13:50 - 27 հունիսի, 2021
Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ

Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ

Ասյօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ամփոփ տվյալներ է ներկայացնում։ Մուկուչյանը հայտնեց, որ երեք տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ թիվ 2, 3, 9, ներկայացվել են չորս տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վստահված անձինք։ ԿԸՀ-ում ստացվել են դիմումներ նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչից և  ՀՔԱՎ-ից։ Վերջիններիս դիմումները վերաբերել են տարբեր տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ անճշտություններին։ Ներկայացված դիմումները վերաբերել են ընդհանուր 24 տեղմասերի տվյալների․ «Տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են վերահաշվարկ ինչպես վստահված անձանց ներկայացրած դիմումներով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ են իրականացրել վերահաշվարկ՝ հաշվի առնելով «Ինքնիշխան Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցչի և ՀՔԱՎ-ի նշած ընտրական տեղամասերը»։  ԿԸՀ նախագահն ասաց, որ թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34, 35 տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ իրականացրել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Ընդհանուր առմամբ, վերահաշվարկներ են եղել 82 ընտրական տեղամասերում․ «16 տեղամասում նախապես արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել։ 31 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, մնացած 51 տեղամասերում արձանագրվել են ոչ էական բնույթի փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ»։  Մուկուչյանի փոխանցմամբ՝ վերահաշվարկների արդյունքում համապատասխան հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ։
12:41 - 27 հունիսի, 2021
«Գնումների մասին» ՀՀ օրենքը՝ խոչընդոտ գիտական սարքավորումների ձեռքբերման գործընթացում

«Գնումների մասին» ՀՀ օրենքը՝ խոչընդոտ գիտական սարքավորումների ձեռքբերման գործընթացում

Ի՞նչ խոչընդոտների են հանդիպում գիտնականները գիտական նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու ընթացքում և ինչպե՞ս են պատկերացնում այդ խնդիրների լուծումը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասում է, որ հիմնական խնդիրները ֆինանսավորման չափերն են ու «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերը։ ««Գնումների մասին» օրենքը և դրա ընթացակարգերը հաճախ թույլ չեն տալիս գնել այն սարքավորումները, որոնք իսկապես անհրաժեշտ են հետազոտություններում օգտագործելու համար։ Քանի որ հայկական շուկան շատ փոքր է, այն ընկերությունները, որոնք մշակում և վաճառում են սարքավորումներ, չեն մասնակցում մրցույթներին, և մենք ստիպված գնում ենք վերավաճառող ընկերություններից, որոնք շատ մեծ շահույթի տոկոս են ունենում»։ Անդրադառնալով ֆինանսավորման չափերին՝ Առաքելյանը նշում է, որ պետությունը ունի ավելի մեծ ֆինանսավորում հատկացնելու պոտենցիալ․ «Պետությունը պետք է մշակի քաղաքականություն, որի արդյունքում գիտության ֆինանսավորումը պետք է շեշտակի բարձրանա։ Պետությունը պետք է վերջապես հասկանա, որ գիտությունը տնտեսության, քաղաքակրթության, կրթության շարժիչ ուժն է, և առանց գիտության այդ ամբողջը չի կարող զարգանալ»։ Արսեն Առաքելյանի խոսքով՝ անհրաժեշտ են օրենսդրական լուրջ փոփոխություններ, որոնք թույլ կտան գիտական, գիտահետազոտական նշանակություն ունեցող սարքավորումները գնել անմիջապես արտադրողից։  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը որպես խնդրի լուծում առաջարկում է ընդհանուր օգտագործման կենտրոններ հիմնել, որոնցից կօգտվեն համապատասխան ոլորտով զբաղվող բոլոր գիտնականները։ «Կան սարքավորումներ, որ շատ թանկարժեք են, շատ խնդիրներ կարող են լուծել, ու պետք է Հայաստանում լինեն, բայց ընդհանուր օգտագործման կենտրոնների շրջանակում»։ Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) փոխտնօրեն Գևորգ Քառյանը նույնպես որպես խոչընդոտ առանձնացնում է «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերը․ «Գիտնական-հետազոտողները երբեմն իրենց հետազոտության համար կարիք ունեն ձեռք բերելու սարքեր, սարքավորումներ, ինչպես նաև գիտական նյութեր, և շատ հաճախ, պայմանավորված հանգամանքով, որ այդ սարքեր սարքավորումները տեղական շուկայում չկան, նրանք այդ սաքերը կարիք ունեն ներմուծելու դրսից։ Սակայն մենք այստեղ գործ ենք ունենում պետական գնումների ընթացակարգի հետ, որի պահանջն է տվյալ սարքերը ձեռք բերել ոչ թե ուղիղ արտադրողից, այլ գնումների համակարգի միջոցով, և այս մրցույթին մանակցող միջնորդ կազմակերպությունները, որպես կանոն, իրենց միջնորդական առաքելության համար որոշակի շահույթ են հետապնդում, ինչը հանգեցնում է նրան, որ սարքի համար նախատեսված գումարից ավելի գումար պետք է նախատեսենք տվյալ սարքը ձեռք բերելու համար»։ Լաբորատորիայի փոխտնօրենն ասում է, որ գնման այս ընթացակարգը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում գիտական կազմակերպության համար․ «Այն լրացուցիչ ֆինանսական միջոցները, որոնք ուղղվում են միջնորդական առաքելության համար կամ միջնորդ ընկերության ծառայությունների համար, կարող էին և ուղղել սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար»։ Նրա խոսքով՝ մեկ այլ խնդիր են դրսից ներմուծվող սարքերի համար սահմանին մաքսատուրքերը, մաքսավճարները, նաև ավելացված արժեքի վճարը․ «Ոչ բոլոր դեպքերում է, որ սարքավորումները ազատված են ավելացված արժեքի հարկից, և անհրաժեշտություն ունենք վճարել այդ ավելացված արժեքի հարկը, որը նույնպես, որպես կանոն, նախատեսված չէ տվյալ սարքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի մեջ»։  Գևորգ Քառյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ բուն արտադրողները  հաճախ չեն մասնակցում մրցույթներին․ «Տվյալ գիտական սարքը ձեռք բերելու մեր հայտը ուղղակի չի բավարարվում ընկերությունների՝ տվյալ մրցույթին չմասնակցելու պատճառով։ Սա էլ գնից անկախ առաջացող խոչընդոտ է։ Որպես կանոն, արտադրողները այդ մրցույթներին չեն մասնակցում, միշտ լինում են ինչ-որ միջնորդ կազմակերպություններ, որոնք այդ գնման և վերավաճառքի գործով են զբաղված, և հենց այդ կազմակերպություններն են մասնակցում այս մրցույթներին»։ Խոսելով խնդրի լուծման տարբերակների մասին՝ Գևորգ Քառյանը հիշեցնում է վերջերս ընդունված, բայց դեռևս ուժի մեջ չմտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը․ «Օրենքում կա այդպիսի մի դրույթ, որի համաձայն՝ կազմակերպությունը կարող է գնումների իր ընթացակարգը ունենալ և առաջնորդվել դրանով, եթե խոսքը չի վերաբերվում պետական միջոցներին։ Այսինքն՝ երբ գործ ունենք արտաբյուջետային ինչ-որ միջոցների հետ, եթե օրենքը մտնի ուժի մեջ, կարող ենք սա դիտարկել մեկ քայլ առաջ այս ուղղությամբ»։ Նա ասում է, որ հարցի լուծման ավելի գլոբալ տարբերակ կարող է դառնալ գիտասարքին օրենսդրական սահմանում տալը․ «Այստեղ հիմնական խնդիրը այն է, թե ինչպես սահմանել այդ գիտասարքը։ Եթե մենք կարողանանք սահմանել կամ մտցնել այդպիսի հասկացություն, և եթե արձանագրվի, որ տվյալ սարքը հենց այն գիտասարքն է, որը պետք է օգտագործվի տվյալ կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանքի մեջ, այս ձևով օրենսդրական մակարդակում կամ Կառավարության որոշմամբ կարող է ազատվել հարկերից»։ Քառյանն ասում է, որ այստեղ ևս խնդիրներ կան, մասնավորապես, թե ինչպես պետք է սահմանել գիտասարքը․ «Շատ հաճախ կարելի է նաև այդ սարքն օգտագործել այլ նպատակներով, և միգուցե սա է պատճառը, որ այս քայլին շատ հեշտությամբ պետությունը կամ Կառավարությունը չի գնում, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ՝ հնարավոր է ունենալ այնպիսի մի սահմանում, որը թույլ կտա տվյալ դեպքում ազատել այդ սարքը հարկերից ու տուրքերից»։ Գևորգ Քառյանի խոսքով՝ Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան պահանջ ունի ավելի ժամանակակից սարքերի, քան այս պահին լաբորատորիայում կան․ «Հիմնական խնդիրը սարքերի բազան նորացնելն է։ Ժամանակակից նոր սարքերի կարիք ունենք, մեր խմբերից ոմանք կարողանում են որոշ սարքեր տեղում արտադրել հետազոտական նպատակներով, բայց դրանք մասսայական արտադրության սարքեր չեն, դրանք հետազոտական աշխատանքի համար օգտագործվող սարքեր են։ Ցավոք, աշխարհը այս ուղղությամբ մեծ քայլերով առաջ է գնում, նոր տեխնոլոգիաները, նոր սարքերի ամեն քայլափոխի կարելի է հանդիպել առաջատար հետազոտական կենտրոններում, սակայն մեզ մոտ այդ հնարավորությունը դեռ չունենք, որովհետև դա մեծ գումարների հետ կապված խնդիր է»։ Նրա պնդմամբ՝ ժամանակակից սարքերի բազային գինը ինքնին շատ բարձր է․ «Դրան կարելի է գնալ քայլ առ քայլ։ Սարքը գնելը դեռևս խնդիրը չի լուծում, պետք է լինեն մարդիկ, որոնք կկարողանան այդ սարքերի հետ աշխատել, և այս պահին մեր գիտնականները, գիտաշխատողները, մասնակցելով առաջատար կենտրոններում իրականացվող աշխատանքներին, իրականացնելով համատեղ ծրագրեր, ունեն այդ սարքերի վրա աշխատելու հմտություններ»։ Գևորգ Քառյանի խոսքով՝ առանց նոր սարքերի հնարավոր չի լինի ժամանակակից, միջազգայնորեն մրցունակ գիտափորձեր իրականացնել․ «Մրցունակության հիմնական ցուցիչներից մեկը հենց այն է, թե դուք ինչ տեխնոլոգիաներ եք օգտագործում։ Եթե օգտագործում եք հնացած տեխնոլոգիաներ, ապա գիտական արդյունքը, որպես կանոն, նույնպես կլինի հնացած կամ չի լինի միջազգայնորեն մրցունակ»։ Անդրադառնալով նրան, որ ապրիլ ամսին Կառավարությունն ավելացրեց գիտության ֆինանսավորումը, Քառյանը նշում է, որ Կառավարության այդ որոշումը կարևոր քայլ է՝ նոր սարքեր ձեռք բերելու ուղղությամբ․ «Գումարը երբեք բավարար չի լինում ցանկացած պարագայում։ Միշտ կա նոր բան անելու հնարավորություն։ Բայց Կառավարության այդ որոշումը կարևոր քայլ է նոր սարքեր ձեռք բերելու ուղղությամբ, նաև  գիտության կարևորությունը արձանագրելու ուղղությամբ։ Մենք երկու խնդիր ունենք՝ որակական կամ քանակական։ Որակական առումով լուրջ քայլ է, որ արվեց։ Հայաստանում գիտությունը, գիտատար տեխնոլոգիաները պետության կողմից պետք է ուշադրության արժանանան, և այդ ուշադրությունը  պետք է միանվագ չլինի, այսինքն՝ միանգամյա գումար շնորհելով կամ այդ ոլորտ միանգամյա գումար ներարկելով հնարավոր չի լինի բազում խնդիրները լուծել»։ Քառյանի դիտարկմամբ՝ պետք է լինի հստակ, հետևողական քաղաքականություն՝ երկրի գիտական բազան գիտական սարքերով հագեցնելու համար․ «Եթե խոսում ենք փորձարարական սարքերի մասին, ապա հետագայում այդ սարքերի օգտագործումը, տեխնոլոգիաների օգտագործումը  իր ազդեցությունը կթողնի տնտեսության վրա, անվտանգային խնդիրներ կլուծի, որոնք պետության համար անհրաժեշտ են։ Կարծում եմ, որ Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի դրա վրա, և մենք՝ գիտնականներս, բնականաբար, պետք է մեր ջանքը գործադրենք, որպեսզի կարողանանք այդ գիտելիքը, որը մենք ունենք, ոչ միայն զարգացնել, այլ նաև փոխանցնել նոր սերնդին»։ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նույնպես որպես գիտական սարքավորումների ձեռքբերման խոչընդոտ առանձնացնում է «Գնումներին մասին» օրենքը․ ««Գնումների մասին օրենքում կան դրույթներ, ըստ որոնց՝ գիտական սարքերի որակավորման ապահովման համար ինչ-որ գումար է սառեցվում, կանխավճարի ապահովման հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնք դառնում են խոչընդոտ գիտական սարքեր կամ նյութեր գնելու համար»։ Արթուր Մովսիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ գիտական սարքավորումների մեծ մասը եզակի է, այդ սարքերի արտադրողները շատ չեն, և սովորաբար լինում են մեծ կազմակերպություններ, որոնք հետաքրքրված չեն մասնակցելու Հայաստանի բաց մրցույթներին (տենդեր)․ «Իրենց հետ մեր գիտնականները կապեր հաստատում են, իրենք պատրաստ են վաճառել կամ պատրաստել այդ սարքավորումները, բայց հանձն չեն առնում մասնակցել «Գնումների մասին» օրենքով նախատեսված գործընթացներին։ Պատճառն այն է, որ բյուրոկրատական և ֆինանսական բարդություններ կան։ Իրենք պարտավոր են որակավորման ապահովման համար գումար դնել գրավ, մինչև սարքը գա, կանխավճարի հետ կապված խնդիրներ են առաջանում, և իրենք չեն մասնակցում»։ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալն ասում է, որ հարցի լուծումը մի քանի տարբերակ ունի։  «Կա՛մ «Գնումների մասին» օրենքը գիտնականների համար պետք է պարզեցվի, կա՛մ հատուկ պայմաններ պետք է ստեղծվեն։ Մասնավորապես, կարող է լինել այնպես, որ գիտական եզակի սարքավորումները գնելու համար գնումը իրականացվի անմիջապես արտադրողից։ Գոնե այդ պարագայում թույլ տան մեկ անձից գնում անել, որովհետև տեսեք՝ ինչ է ստացվում։ Եթե մեկ անձից գնումը չի թույլատրվում, այդ պարագայում եթե նույնիսկ գտնվեն միջնորդ կազմակերպություններ, որոնք կարող են Հայաստանի ներսում տենդերի մասնակցել, այդ կազմակերպությունները լինում են հայկական կազմակերպություններ, որոնք զբաղվում են գիտական սարքավորումների ներկրումով։ Եթե այդ կազմակերպությունը տվյալ եզակի սարքավորումը հանձն է առնում ներկրել Հայաստան, բնականաբար․ գինը աճում է»,- ասում է նա՝ հավելելով, որ գիտնականների պնդմամբ՝ նման դեպքերում սարքերի, նյութերի գինը առնվազն 30%-ով թանկանում է։  Արթուր Մովսիսյանը ընդգծում է նաև գնված սարքավորումների որակը կորցնելու հանգամանքը․ ««Գնումների մասին» օրենքում պետք է ցանկացած գնվող ապրանք նկարագրվի։ Լինում են պարագաներ, երբ նույն պարամետրերով ապրանքները տարբեր որակական ցուցանիշներ ունեն։ Եթե, դիցուք, բջջային հեռախոսների համար այդքան էլ վատ չի, որ նույն պարամետրերով կարող են ավելի էժան գին առաջարկել, գիտական սարքավորումների պարագայում դա շատ դեպքերում անդառնալի էֆֆեկտների է բերում, որովհետև այնտեղ գերճշգրիտ, շատ նուրբ սարքավորումներ են, որոնք թեկուզ պարամետրերով նման են, բայց  չես կարող բոլոր դետալները ճշգրիտ նկարագրել, դրա համար ստացվում են իրավիճակներ, երբ  գնում ենք սարքավորումներ, որոնք փաստաթղթով ունեն նույն պարամետրերը, բայց գործնականում գիտական հետազոտություն անելու համար պիտանի չեն»։ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալը նաև նշում է, որ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նախաձեռնությամբ կոմիտեն հանդես չի եկել։ Մովսիսյանն ընդգծում է, որ եզակի դեպքերում գիտական սարքավորումները կարող են ձեռք բերվել Կառավարության որոշումներով․ «Ունեցել ենք նախադեպեր, երբ սարքը չենք կարողացել ձեռք բերել «Գնումների մասին» օրենքով, և կառավարության որոշում ենք ներկայացրել, գիտական կազմակերպության հիմնավորմամբ՝ կցելով  նաև մրցույթի արդյունքները, տվյալները, որոնք անհրաժեշտ են մեկ անձից գնում կատարելը թույլատրելու համար»։  Արթուր Մովսիսյանի խոսքով՝ «Գնումների մասին» օրենքը ստեղծվել է կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Ես նկարագրեցի, որ ինչ-որ երաշխիքային գումարներ են ուզում մրցույթը հաղթող կազմակերպություններից՝ ռիսկերը նվազեցնելու համար, որպեսզի եթե ապրանքը լավը չլինի, պետությունը ունենա սառեցրած գումար, որ իրեն չխաբեն։ Մեխանիզմները մտածել են լավ նպատակների համար, գործնականում է, որ դա կիրառելի չի։ Բացի դրանից՝ պետությունը մտածել է, որ կլինեն դեպքեր, որ չեն կարգավորի այդ օրենքի շրջանակներում, այդ դեպքերն էլ կառավարության որոշումով թույլ կտան, եթե հիմնավորումը լինի։ Գործնականում դա ձգձգվում է, կամ այդպես էլ չի լինում»։ Մովիսյանն ասում է, որ կոմիտեն նաև Ֆինանսների նախարարության հետ է այս հարցը քննարկել․ «Իրենք սովորաբար նշում են, որ այդտեղ թերությունները քիչ են, և ինչ-որ առումով` ճիշտ (գնումների ընթացակարգը- խմբ․), որովհետև պետությունը բոլոր դեպքերի համար լուծում ունի, ու «Գնումների մասին» օրենքով կարգավորվում է։ Եթե երկակի նշանակության է, ռազմական նշանակության է, հատուկ ընթացակարգ ունի, եթե ունիկալ սարքավորում է, որը հնարավոր չէ գնել «Գնումների մասին» օրենքով, կառավարության որոշումներով կարող է լինել»։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ գիտական համակարգում գիտական սարքերի, սարքավորումների համար հատկացվող գումարների չափերը փոքր են եղել․ «Այո՛, կան սարքավորումներ, դրանք կա՛մ գնվել են միջազգային դրամաշնորհներով, որոնք «Գնումների մասին» օրենքին չեն ենթարկվում, կա՛մ որոշ մասերը գնվել են պետության միջոցներով, Գիտության կոմիտեի կողմից հատկացված միջոցներով, որոնք քիչ են եղել»։  Արթուր Մովսիսյանը նշում է, որ և՛ անցած տարի, և՛ այս տարի պետությունն մեծացրել է ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման ֆինանսավորումը, այսինքն՝ սարքավորումների ձեռքբերման խնդիրներն ավելի ցայտուն են դառնալու։ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալն ասում է, որ մոտ օրերս նույնպես պատրաստում են ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթ․ «Մրցույթը հայտարարելու ենք, արդեն հրավերի փաթեթն ենք պատրաստում, բայց էլի նախորդ տարվա փորձը ունենալով՝ հավանականություն կա, որ որոշ սարքեր, սարքավորումներ չհասցնեն գնել այս տարի, որովհետև մեխանիզմները այնպես են արված, որ եթե եզակի սարքավորումներ են, գնումների գործընթացի կազմակերպումը դժվարանում է»։ Արթուր Մովսիսյանն ասում է, որ որպես խնդրի լուծում դիտարկում են նաև համատեղ օգտագործման կենտրոններ ստեղծելը, որտեղ կլինեն տվյալ բնագավառի որակյալ և թանկարժեք սարքեր, որոնք կօգտագործեն մի քանի գիտական կազմակերպություններ․ «Այդ ճանապարհով ենք գնալու, որովհետև գիտական սարքավորումները նույնպես ժամանակի ընթացքում հնանում են, եթե նույնիսկ լավագույն սարքավորումը հիմա գնենք, կախված ոլորտից՝ 5-10 տարի հետո այդ սարքավորման վրա արված էքսպերիմենտները միգուցե այն որակը չապահովեն, ինչ այդ պահին գիտությունը պահանջում է։ Նույնիսկ հարուստ պետությունները չեն կարող թույլ տալ իրենց, որ յուրաքանչյուր լաբորատորիայում լինեն այդ լաբորատորիայի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, դրա համար մենք նույնպես գնալու ենք այն ճանապարհով, որ կախված ոլորտից՝ ունենանք ընդհանուր օգտագործման կենտրոններ»։    Նանե Ավետիսյան   Լուսանկարը՝ Գիտության կոմիտեի պաշտոնական էջից  
18:42 - 24 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ, 20․06․21 - 23․06․21. թարմացվող

ԱԺ արտահերթ ընտրություններ, 20․06․21 - 23․06․21. թարմացվող

23.06.2021թ․ 22:14- Դատական ակտը միանշանակ բողոքարկելու ենք։ Մենք գտնում ենք, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է, փաստացի մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Մենք դա պնդել ենք դատական նիստի ժամանակ, ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ, որ այստեղ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմուքների հիման վրա։[Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյան] 21:39- Երեկ և այսօր վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել,  15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի քվեները ավելացել են 659-ով, «Հայաստան» դաշինքի քվեները՝ 744-ով։ [ԿԸՀ] 21:27- Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։ Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ 20:42- Կարծում եմ, որ Ձեր առջև բազմաթիվ խոյացած խնդիրներից երեքն ամենակարևորն են, և եթե թույլ տաք, ես այդ մասին կխոսեմ: Դա երկրի ինքնիշխանության, երկրի, ազգի անվտանգության և, բնականաբար, տնտեսության հիմնահարցերն են: Այն զանգվածը, այն գաղափարախոսությունը, որը ներկայացնում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, համոզված է, որ այդ 3 հարցերի պատասխանը եվրաինտեգրումն է: [Տիգրան Խզմալյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում] 18:26- ԶԼՄ-ներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապխատասխանությունների վերաբերյալ: ՀՀ այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում:Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան] 15։45- 2020թ․ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս․թ․ հունիսի 23-ը՝ ժամը 11.00-ը: Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ։ [ԿԸՀ] 15։34- Ամենակարևորն անվտանգությունն է, տնտեսության զարգացումը, ընտրությունները գալիս-գնում են, վերջանում են, դրանով չի վերջանում կյանքը: Մենք պետք է շարունակենք, որ, ամենակարևորը, կարողանանք մեր երկրի անունը բոլոր տեղերում բարձր պահել ու զարգացնել: Այս ընտրության արդյունքներն էլ արդեն բոլորիս համար պարզ են: Մենք պատրաստ ենք արդյունավետ համագործակցել ու քննարկել բոլոր հարցերը: [Տիգրան Արզաքանցյան] Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Արզաքանցյանի հետ 15։07- Կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ մենք չենք պատկերացնում, բայց կան հարցեր, որոնք պետք է նստենք, միասին հասկանանք, որովհետև սա մեր պետությունն է, որևիցե մեկը մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս վիճակից: [Դավիթ Սանասարյան] Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ 14։14- «Պահպանողական կուսակցության» համար, բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ մենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով մեր նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: Ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա: Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի: [Միքայել Հայրապետյան] Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ 13։51- Խորհրդարանում աշխատելիս մենք ունեցել ենք հնարավորություն՝ քննադատելու ձեզ, ձեր իշխանությունը։ Ինչ արձանագրվեց ընտրողի քվեով, հավանաբար նաև նշանակում է, որ կառավարությունն ինքն է որոշելու այսուհետ լսել մեր ձայնը, մեր ասելիքը, մեր քննադատությունը կամ առաջարկները: Եթե կառավարությունը նպատակահարմար գտնի ականջալուր լինել, դա էլ կդառնա հենց, իմ կարծիքով, այն հնարավորությունը, որը կբերի էլ ավելի արդյունավետ փոխգործակցության։ [Տիգրան Ուրիխանյան] Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանի հետ 12։19- Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյան] 12։00- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: «Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- նշել է նա: Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման: 11։46- Հեղափոխական գործընթացներից ընդամենը 3 տարի անց ես կոնֆլիկտ եմ ունենում մարդկանց հետ, որոնք խոչընդոտում են ընտրությունների ընթացքը, ստիպված եմ լինում 2018թ․ ապրիլի 23-ից իր մշտական տեղակայման ապահով վայրից ինքնապաշտպանության նպատակով օրինական զենքը հանել և կրել, որ կառավարող ուժի հովանավորյալ քրեական տարրերին հատուկ վրիժառության պրակտիկաները կանխեմ։ Ու ամենակարևորը՝ դա տեղի է ունենում, որովհետև քրեական տարրերը ընտրությունների ընթացքում ապահովում են կառավարող ուժի ձայները շատ կոնկրետ շրջաններում։ [ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյան] 11։27- Մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ, ինչպես նաև արդյունավետ չենք համարում մեր ներգրավվումը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հետընտրական գործընթացում՝ հերթական անգամ կրկնելով վերջին 25 տարվա արատավոր պրակտիկան: Վստահ ենք նաև, որ գործող հակապետական իշխանական համակարգի հետ մտնելով որպես կանոն նախապես կանխորոշված բացասական ելքով ինստիտուցիոնալ բանավեճի մեջ՝ հավելյալ չհիմնավորված կշիռ և լեգիտիմության պաշար ենք տալու դրան։ [«Ազգային օրակարգ» կուսակցություն]   22․06․2021թ․ 21։34- Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն վերահաստատում է իր վճռականությունը՝ աջակցելու Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը։ [Ֆրանսիայի ԱԳՆ] |armenpress.am| 20։52- Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել  վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։ Ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։ Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և  քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։ [«5165 շարժում»] 19։46- Վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Այնուամենայնիվ, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաև մնացյալ 24 տեղամասում։ Հունիսի 23-ին տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։ [ԿԸՀ] 19։38- ՀԲԸՄ-ն իր շնորհավորանքն է հղում պարոն Փաշինյանին: Ընտրողները ձայների վճռորոշ տարբերությամբ իրենց քվեներով նրան երկրորդ հնարավորություն ընձեռեցին կատարելու իր իսկ խոստումները՝ անդրադառնալու 2020-ի Արցախյան պատերազմի ողբերգական կորուստների պատճառներին: Հաջողության հասնելու առաջին քայլը պետք է լինի համազգային ապաքինման ուղղությամբ աշխատելը: Դա վերաբերում է խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների կառավարմանը հաշտության և համագործակցության ոգով՝ ընդունելով, որ տարածաշրջանային լարված իրավիճակում պառակտված կառավարումը երկիրն է՛լ ավելի մեծ վտանգների կենթարկի: [ՀԲԸՄ] 18։41- Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։ Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։  Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել։ [ԱԺԲ] 18։38- Կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին անձամբ ու միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական ՀՀ դրամ կաշառք:  Դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: ԿԸՀ-ն բավարարել է դրանք; [Գլխավոր դատախազություն] 18։16-Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: [ՀՀ նախագահի աշխատակազմ] 18։13-Վեդի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Մ.Ս.-ին: Վերջինս կաշառքի առարկա հանդիսացող գումարից 20.000 ՀՀ դրամ գումարը ծախսել է անձնական կարիքների համար, իսկ 2021 թվականի հունիսի 19-ին կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը՝ 10.000 ՀՀ դրամը: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ, իսկ Մ.Ս.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասերով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: [Հատուկ քննչական ծառայություն] 18։05-Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: [Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը] 16։52-Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: [ՀՀ նախագահի աշխատակազմ] 16։44-Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցչի հետ։ Քննարկվել է վարվող քաղաքականության մեջ արտախորհրդարանական ուժերի մոտեցումները լսելի դարձնելու ձևաչափի հարցը։ Հանդիպման արդյունքում այս կամ այլ հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ [«Քաղաքացու որոշում» ՍԴԿ] 16։14-Կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ.Ս.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 22.06.2021թ.-ին բավարարվել է: [Հատուկ քննչական ծառայություն] 16։04-Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը: Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև: [«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան] 15։04-Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: [ԿԸՀ] 14։45-Երեկ մեր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի շեշտադրումներ արեցին այդ թեմայի վերաբերյալ, և կարծում եմ՝ դրանք այն մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են մեր դիրքորոշումը։ [Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ] |armenpress.am| 14։18-Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո: [Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդի և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևի համատեղ հայտարարությունը]  14։04- Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար։ Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ խնդրում եմ միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու: [ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան] 13։55- Անկասկած օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան: Այո, մեր նպատակը ամբողջական հաղթանակն էր, մենք վերցրել ենք առաջին խրամատները և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակը: [«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան] |tert.am| 13։47- «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում վերահաշվարկի դիմում է ներկայացրել։ Երեք տեղամասերում կատարված ձայների հաշվարկի արդյունքում վերահաշվարկի դիմումի ներկայացման խնդիրը նույնաբովանդակ է․ կատարվել է քվեարկություն, սակայն քվեն չի արձանագրվել։ [ՀԱՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյան] |aravot.am| 13։25- Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Նա ընդգծել է ՀՀ ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահելու, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի միջև ու հասարակության ներսում տարանջատումները հաղթահարելու ու բոլորին միավորելու կարևորությունը՝ ի շահ պետության: |armenpress.am| 13։21- Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս հետ՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում։ Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ [«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյան] 13։09- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման: 12։29- Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել ՀՀ զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում: Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար, և հույս հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումը կընդլայնի երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները: |1lurer.am| 12։18- Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։ Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում։ [«Քաղաքացու որոշում» ՍԴԿ] 11։55- ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն ՀՀ բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով  հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ [Հայաստանում ԵՄ խոսնակ] 11։25- Մենք դաշինքում վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունենք, ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը․ երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, որ մարտական գործողությունների ժամանակ եթե ամբողջական խնդիր չի լուծվում, և դու պահում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը կարելի է ավելի մեղմ տերմիններով կիրառել նաև այս պարագայում։ [Ռոբերտ Քոչարյանը՝ մանդատները վերցնելու հարցի մասին] 11։23- Համոզված եմ՝ մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ մանդատ չէ։ Ես իմ անձնական կարծիքը կասեմ, իմ տպավորությունն այն է, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն գործոնը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին՝ երկուսը գլխավորելով ցուցակները, երրորդը՝ շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով: [«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան] 11։17- Պետք է խոստովանեմ, որ ընտրության արդյունքները մեզ համար անսպասելի էին, կարծում եմ, որ անսպասելի էին շատ շատերի համար առաջին հերթին այն պատճառով, որ տարբեր կազմակերպությունների բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, նույն Գելլափի հարցումները, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։ Իհարկե այստեղ մենք պետք է փորձենք գտնել բացատրություն, մենք ենթադրում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ։ [«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան] 10։56- «Ազատ Հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության: Կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին: [Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ] 10։47- «Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։ Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «խորհրդարանական արտահերթ ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։ Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ։ [«Ազատ հայրենիք» դաշինք] |armtimes.com| 10։32- Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական ձևավորումից հետո կնպաստեն Հայաստանի աստիճանական զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման համատեքստում։ [ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա] |azatutyun.am| 10։14- ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Կոչ ենք անում բոլոր հայերին, անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները, գործի դնել բողոքարկման իրավական գործընթացը՝ անդրադառնալու մտահոգիչ հարցերին և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, քանի որ Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի։ [ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս] |tert.am| 00։24- Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Պատկան մարմիններն արել են հնարավորը, որպեսզի Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Արզաքանցյանը (1-ին հերթական համար) զրկված լինի իր իրավունքների խախտումները վերականգնելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Իսկ իշխանությունների կողմից ամեն գնով վերարտադրվելու ձգտումը դրսևորվել է նաև ընտրությունների օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումներով։ [Հայաստանի դեմոկրատական կուսակցություն]   21․06․2021թ․ 23։07- «Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ տրամադրեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների: Հարկ է արձանագրել, սակայն, որ մտահոգությունները մնացին ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից անպատասխան։ Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության և անկախության նվազագույն պահանջները։ Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» համար: [«Հայաստան» դաշինքի հայտարարությունը] 22։22- Մեր իրավապահ մարմինները, ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն, դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, մեր իրավապահ մարմինները, դատարաններն իսկապես բարձր մակարդակով ապահովեցին ՀՀ ժողովրդի ազատ ընտրելու իրավունքը և հնարավորությունը։ [Նիկոլ Փաշինյան] 22։20- Ես ասում էի ձեզ, որ չի լինելու հետընտրական պրոցես, և հետընտրական պրոցես չկա ու չի լինելու, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել օրինական, արդար, և ժողովուրդը կայացրել է իր որոշումը։ Ժողովրդի կայացրած որոշման հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել։ [Նիկոլ Փաշինյան] 21։56- Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն։ [Նիկոլ Փաշինյան]  21։31- Հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ, միջազգային և տեղական բոլոր դիտորդների համաձայն, համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական։ Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, որ այս ընտրությունների ընթացքում կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն։ Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետը հետևյալն է․ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը։ Առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը։  [Նիկոլ Փաշինյան] 21։21- Ես հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի։ Բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական էս թիմին տվել է մանդատ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա։ Ժողովուրդը իրականացրել է «պողպատե հեղափոխություն»։ [Նիկոլ Փաշինյան] 21։06- Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ ահազանգեր, նամակներ ու բողոքներ ենք ստացել, որ ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում ու բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհներն ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ այլ հարցեր։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը։ Ու հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար ահաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները։ [ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան] 20։54- Մենք այսօր համերաշխության կոչ ենք անում բոլոր ուժերին, մենք մեր երկրում թշմանիներ չունենք։ Եկեք լինենք միասնական, բայց միևնույն ժամանակ թույլ չտանք, որ որևէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն։ [Նազելի Բաղդասարյան] 19:50- «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ։ [Փաստաբան Էրիկ Ալեքսանյան] 19:32- Հունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռաոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վերջինս շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և դրա հանգուցալուծման ուղիները։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։ [ՀՀ ՊՆ] 19:26- Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներընտրական ցուցակներում ընդգրկված  մի քանի ընտրողներին  անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: [Գլխավոր դատախազությունը բացահայտել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր] 19:15- Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը, կատարված աշխատանքների համար։ [Նախագահի աշխատակազմ] 19:09- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Շառլ Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խոր բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը: 19:06-Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։ Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։ Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։ [ «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը] 18:53- ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարող Օուեն Մերֆին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում կայացած արտահերթ ընտրություններին, նշել է, որ իրենք մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում են, հետևել են նաև նախընտրական քարոզարշավին ու դեռ որոշ ժամանակ մնալու են այստեղ՝ ուսումնասիրելու, թե ինչպես են վերջնական տեսքի բերվում ընտրության արդյունքները, բողոքարկումները։ Առաքելության ղեկավար Յորգոս Կատրուգալոսն էլ ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները չեն ազդի քվեարկության արդյունքների վրա: Կատրուգալոսը, սակայն, այն կարծիքին է, որ բոլոր խախտումները պետք է ուսումնասիրել՝ անկախ դրանց բնույթից:  18:37- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանին մաղթել է հաջողություններ և ՀՀ նոր կառավարության հետ սերտ համագործակցության հույս հայտնել: 18:29- «Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացուլում ուժերի իրական հարաբերակցությունը: «Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»: [«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել] 18:15-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները: Նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է պատգամավորության թեկնածու՝ դատախազությունը ԿԸՀ էր ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  միջնորդություններ: Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:  [Գլխավոր Դատախազություն]   17:52-«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի պահանջների խախտումներով, չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները: [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության խոսնակ՝ Անդրանիկ Մարգարյան]   17:08-Կարծում ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ճիշտ կգնահատի և կհասկանա այս ճգնաժամի իրական հետևանքները և ճիշտ եզրակացություններ կանի: Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ։ [Ջեյհուն Բայրամովը` մեկնաբանելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը] |tert.am|   17:07-Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կառավարությունն կլինի։ Մենք, համենայն դեպս, ելնում ենք այն ենթադրությունից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որոնք գործարկել են տնտեսական գործունեության բացման, շրջափակման վերացման հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացը, աշխատում են ու համապատասխանում ներգրավված բոլոր կողմերի շահերին։ [Լավրովը՝  պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա] |tert.am|   16:32-ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Կարին Հենդրիկսենը նշեց, որ Հայաստանում ընտրությունների անցկացման օրը աշխատել է 73 դիտորդ 24 տարբեր երկրներից։ Չնայած քարոզարշավի ընթացքում հնչած ագրեսիվ հռետորաբանությանը, ընդհանուր առմամբ ծայրահեղ քաղաքական բևեռվածությանը և ընտրարշավի խիստ անձնավորված բնույթ ունենալուն, բուն ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում և եղել են ժողովրդավարական։ Հենդրիկսենի խոսքով՝ հարգվել են ընտրողների հիմնական ազատությունները։ Իշխանությունները իրականացրել են թափանցիկ վարչարարություն։ |hetq.am|   16:13-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ ՀՀ-ի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայունությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ ԼՀԿ-ն շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]   16:12-Տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ: Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ «5165» շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները: [«5165» շարժում]   16:11-Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ ներքոստորագրյալ կուսակցություններս հայտարարում ենք՝1.Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող; 2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար: [«Հայոց հայրենիք» կուսակցության հայտարարությունը]   15:58-ՀԵՎԿ-ը հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, ողջունում է ԱԺ արտահերթ ընտրությունների կայանալու փաստը: Միաժամանակ ՀԵՎԿ-ը համարում է անցած ընտրությունները ոչ ազատ եւ ոչ արդար, նկատի առնելով մասնակիցների անհավասար պայմանները, խոսքի ազատության սահմանափակումները, պետական եւ մասնավոր օլիգարխական ԶԼՄ-ների մենաշնորհն ու կողմնակալությունը, ինչպես նաեւ վարչական ու ֆինանսական ճնշումների ու կաշառքների ակնհայտ առկայությունը։ Արդյունքում, բոլոր «հին» վարչակազմերի ներկայացուցիչները հայտնվեցին «նոր» խորհրդարանում, ձեռք բերելով անպատժելիություն անցյալում գործած հանցանքների եւ քաղաքական սխալների համար։[ՀԵՎԿ]   15:24-Ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները ԿԸՀ-ն բավարարել է: Տվյալ անձի ձերբակալման իրավաչափությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որը հունիսի 20-ի իր որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը: ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։ [ՀՀ Գլխավոր դատախազություն]    15:03-Ընտրության արդյունքներն անսպասելի էր: Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ: Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային։ [«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյան] |pastinfo.am|   14:50-Մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է, մենք ինչպե՞ս կարող ենք չընդունել: Մեր ժողովուրդը ընտրել է, իր խոսքն ասել է եւ ժողովուրդը չի կարող սխալվել։ [«Ազատական» կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը՝ ընտրության արդյունքների մասին] |armtimes.com|   14:46-Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ տարածաշրջանում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն: [ՀՔԾ]   14:16-Բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը, մի խումբ խոշոր ձեռնարկությունների կողմից ենթակաների վրա ապօրինի ազդեցության դեպքերը։ Այդպիսի ձեռնարկությունների թվին են պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ն, ՀԷՑ-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը։ Նույն ուժի նախընտրական հանրահավաքների մասնակցության և այդ ուժի օգտին քվեարկելու պարտադրանքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր և նաև փաստեր եղել են՝ մի շարք ՏԻՄ-երի և դրանց ենթակա կառույցներում։  Էապես, բայց ավելի եզակի են եղել ՔՊ-ի նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերը։ Այս մտահոգությունները ավելանում են ընտրությունների օրը արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի ֆոնին։ [Դանիել Իոաննիսյան]   14։01- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա։ «Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակն ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ»,- ասել է Պեսկովը: |armenpress.am| 13։52- Ընտրատեղամասերում, ցավոք սրտի, դիտարկվել են նաև վիճաբանություններ և նույնիսկ ծեծկռտուքի դեպքեր։ Այդուհանդերձ, դրանք եղել են հատուկենտ, տեղի են ունեցել ձայների հաշվարկի ընթացքում և չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա։ [«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյան] 13։44- «Հանրապետությունը» շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան՝ ՀՀ համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։ Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը: Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։ «Հանրապետություն» կուսակցությունը խոստանում է ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով  շարունակելու է տարածել իր մոտեցումները։ [«Հանրապետություն» կուսակցություն] 13։39- Քվեարկության օրը դիտարկվող տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տասնյակ խախտումներ, մասնավորապես դիտարկված տեղամասերի 52%-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խախտումներ, բազմաթիվ տեղամասերում դիտարկվել են տեղամասի ներսում քարոզչության դեպքեր, մասնավորապես՝ տեղամասերի 37.5 %-ում դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին քարոզչություն, 15.7 %-ում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 14%-ում «Քաղաքացիական պայմանագրի», և 4.7-ական տոկոսում «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ազգային ժողովրդավարական բևեռի օգտին։  [«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյան 13։36- Եթե ամբողջ խմբակցությունը հրաժարվում է մանդատից, միայն մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններն են ստանում իրենց մանդատները: Հրաժարված խմբակցության պատգամավորները չեն ստանում ու փաստորեն, մանդատ ստացած անձինք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավորներ: Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող։ [ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան] |armtimes.com| 12։57- Ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո ՀՀ ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ ՀՀ պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին: Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին 12։54- Ավարտվեց մեր պատմության առանցքային շրջափուլերից մեկը: Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը: Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ։ [«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյան] |armtimes.com| 12։52- Ունենք այն, ինչ ունենք։ Փաստորեն այսպիսինն է ժողովրդի գնահատականը։ Սակայն ուզում եմ, որ մեզ վստահած 12․162 քաղաքացիներն անպայման իմանան՝ մենք այլևս թիմ ենք։ Անկախ խորհրդարանում չլինելու հանգամանքից՝ անելիքներ շատ ունենք։ Երկար ճանապարհ ունենք միասին հենց այսօրվանից։ [«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյան] 12։43- Ընտրությունների գործընթացն անցել է Ընտրական օրենքի պահանջներին համապատասխան: Դիտորդները չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Թերացումներ եղել են, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել: [ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատով] |armenpress.am| 12։18- Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: 15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս․ դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը: Այսօրվանից սկսում ենք պատրաստվել տեր կանգնել մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում։ «5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները։ [«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյան] 12։12- ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ապացույցներ են ձեռք բերվել, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել, խոստացել և տրամադրել են կաշառքի տեսքով տարբեր չափի գումարներ: Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ: [ՀՔԾ] 11։43- Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր, որը մինչ այդ արդեն աչքի էր ընկել լկտի վարքով։ Առաջացած հրմշտոցի մեջ կին չեմ նկատել և դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր բացի քաշքշուկի անմիջական մասնակիցներից՝ որևէ մեկը ֆիզիկապես տուժել։ Միջադեպի հետ կապված մանրամասները քննվում են ոստիկանության համապատասխան բաժնում և հուսանք, որ քննության արդար անցկացման հարցում որևէ կասկած չի մնա։ Այնուամենայնիվ, պետք է փորձեմ վաղն ևեթ կապի դուրս գալ տուժած կնոջ հետ և նրանից ներողություն խնդրել միջադեպի համար։ Հուսամ, որ նրան հասցված վնասվածքը ուղիղ ինձնից չի եղել։ [ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյան] 11։39- Ընդհանուր առմամբ քվեարկության օրվա գործընթացը եղել է կազմակերպված, ընթացել է սահուն կերպով, խաղաղ միջավայրում՝ առանց լայնածավալ, կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ, նկատվել է որոշ լարվածություն մի շարք տեղամասերում, և այդ լարվածությունը, որպես կանոն, պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ։ Դա եղել է համատարած, ենթադրաբար՝ նաև Հայաստանի բոլոր տարածքներում։ Ընտրախախտումների, ուղղորդումների, գաղտնիության խախտման, կողմնակի անձանց ներկայության առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա։ [«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյան] 11։29- Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Ուստի հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: Անձնապես ինձ համար ԱԺ ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ: [«Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների նախընտրական դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյան] 11։17- Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր՝ խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ ՔՊ կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ: Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը: Բնական է, որ արժանանալու ենք մեր ընտրության հետևանքներին: 2018թ. ընտրությունը բերեց 2020թ. պատերազմ և պարտություն, իսկ 2021թ. ընտրությունը մեզ բերելու է նվաստացում և կորուստներ: [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյան] 10։44- Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) եւ իմ գլխավորությամբ կձեւավորի կառավարություն։ [Նիկոլ Փաշինյանի գրառումը Թվիթերում] |armenpress.am| 10։19- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում կազմեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը։ 09։46- Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն։ [Նիկոլ Փաշինյան] 9։10- ՀՀ Աժ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցնում երեք քաղաքական ուժ․ 1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 53.92%2. «Հայաստան» դաշինք - 21.04%3. «Պատիվ ունեմ» դաշինք - 5.23%   04։32- Շատ են հարցնում՝ կապված «Պատիվ ունեմ» - ԲՀԿ անորոշության հետ։ Այս մասով «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիմումի հիման վրա ուրբաթ օրը ԿԸՀ-ն տվել է օրենքի պաշտոնական պարզաբանում։ Այսպիսով, եթե անցողիկ շեմը (կուսակցությունների համար 5 տոկոս, դաշինքների համար՝ 7) հաղթահարեն միմիայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ կստանա նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը՝ անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք։ [«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան] 04։18- ԿԸՀ-ն ներկայացրել է 1489 տեղամասերի արդյունքներ․ 1․ ՔՊ - 55․72%,2․ «Հայաստան» դաշինք - 19․99%,3․ «Պատիվ ունեմ» - 5.27%,4․ ԲՀԿ - 4.32% 03:36- ԿԸՀ-ն ներկայացրել է 1050 տեղամասերի արդյունքներ․ 1․ ՔՊ - 58.02%,2․ «Հայաստան» դաշինք - 18.75%,3․ «Պատիվ ունեմ» - 5.39%,4․ ԲՀԿ - 4.59% 02։49- ԿԸՀ-ն ներկայացրել է 798 տեղամասերի արդյունքներ․ 1․ ՔՊ - 58.38%,2․ «Հայաստան» դաշինք - 18.56%,3․ «Պատիվ ունեմ» - 5.30%,4․ ԲՀԿ - 4.93% 02։36- Ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները։ [«Հայաստան» դաշինք] |news.am| 02։26- ԿԸՀ հրապարակած տվյալները այս պահի դրությամբ․ 1․ «Քաղաքացիական պայմանագիր» - 198586 ձայն, 58.19%,2. «Հայաստան» դաշինք - 63847 ձայն, 18.71%․3. «Պատիվ ունեմ» դաշինք - 18308 ձայն, 5.36%,4.  «Բարգավաճ Հայաստան» - 16323 ձայն, 4.78%։ 02։19- ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը։ Եթե առաջինը, ինչպես խոսել ենք, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն էր, 2021թ․-ին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, բայց այս անգամ պողպատե հեղափոխություն։ Եվ ինչ պայմանավորվել ենք, բոլորը հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն։ Բոլոր պայմանավորվածություներրը այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն բոլոր քաղաքներում և բոլոր մարզերում, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, գերատեսչություններում, ՏԻՄ-երում։ [Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական շտաբում ելույթի ժամանակ] 02։17- Վաղը ունենք պլանավորված միջոցառում, և ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին։ [Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական շտաբում ելույթի ժամանակ] 01։19- Այս պահի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, ՔՊ-ն ՀՀ տարածքում հավաքել է  92960 ձայն կամ 59.28%, «Հայաստան» դաշինքը՝  30130 ձայն կամ 18.31%, ԲՀԿ-ն՝ 8073 ձայն կամ 4.91%։ Երևան քաղաքի տվյալները այս պահի դրությամբ․ ՔՊ՝ 6638 ձայն, 40.60%, «Հայաստան» դաշինք՝ 4506 ձայն, 27.56%, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 857 ձայն, 5.24%։  Այս տվյալները անընդհատ թարմացվում են։   00:38- Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 28/31 ընտրատեղամասում 1970 ընտրողներից քվեարկության մասնակցել է 996-ը՝ 50,5%-ը։ Արդյունքները ստորև․ 1.       «Արդար Հայաստան» կուսակցություն- 72.       «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 103.       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4524.       ««Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցություն - 345.       «Ազատություն» կուսակցություն - 16.       «Պատիվ ունեմ» դաշինք - 637.       «Միասնական հայրենիք կուսակցություն» - 18.       «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 09.       «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 610.   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 1511.   «Հանրապետություն» կուսակցություն - 1912.   «Հայոց հայրենիք» կուսակցություն - 813.   «Ազատ հայրենիք» դաշինք - 014.   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 4915.   «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 516.   «5165 ազգային պահպանողական շարժում» - 917.   «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն - 118.   «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք - 119.   «Ազգային օրակարգ» կուսակցություն - 020.   «Վերելք» կուսակցություն - 221.   «Ազատական» կուսակցություն - 1122.   «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» - չի մասնակցում23.   «Հայաստանի եվրոպական» կուսակցություն - 024.   «Հայաստան» դաշինք - 28925.   «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - 626.   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 2-   Անվավեր - 5 00:34- Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր։ Դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները: 00:24- ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց այս պահի դրությամբ մշակված տվյալները՝ ըստ 168 ընտրատեղամասերի արդյունքների․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 21.423 ձայն, 61.70%,«Հայաստան» դաշինք 6131 ձայն, 17.66%,«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 1848 ձայն, 5.32%,«Պատիվ ունեմ» դաշինք 1828 ձայն, 5.26%: |1lurer.am| 00:11- Արարատի մարզի թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի 12/41 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն- 32․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն- 43․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 6764․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 25․ «Ազատություն» կուսակցություն- 06․ «Պատիվ ունեմ» դաշինք- 127․ «Միասնական հայրենիք» կուսակցություն- 18․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 09․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 310․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 311․ «Հանրապետություն» կուսակցություն- 2312․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն- 513․ «Ազատ հայրենիք» դաշինք- 114․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 1915․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 416․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 217․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 118․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1319․ «Ազգային օրակարգ» կուսակցություն- 020․ «Վերելք» կուսակցություն- 021․ «Ազատական» կուսակցություն- 323․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն- 124․ «Հայաստան» դաշինք- 17825․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»- համահայկական կուսակցություն- 926․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 Անվավեր- 100:05- «Հայաստան» դաշինքի շտաբից РИА Новости-ին հայտնել են, որ դեռևս չեն մեկնաբանում ԿԸՀ նախնական տվյալները: Միաժամանակ շտաբից նշել են, hիմնականում սպասումներ ունեն քաղաքներից, մասնավորապես Երևանից: |ria.ru| 20․06․2021թ․ 23:55- Շրջանառվում է վիդեո, ըստ որի՝ ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի: Հերքում ենք տեղեկությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։ Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը: Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ՝ վնասվածք ստանալուն։ [ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբ]23:43- 10/22 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն- 02․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն- 123․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 3804․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 35․ «Ազատություն» կուսակցություն- 66․ «Պատիվ ունեմ» դաշինք- 567․ «Միասնական հայրենիք» կուսակցություն- 08․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 09․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 610․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 1011․ «Հանրապետություն» կուսակցություն- 4812․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն- 2013․ «Ազատ հայրենիք» դաշինք- 114․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 1215․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 716․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 2917․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 318․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 2719․ «Ազգային օրակարգ» կուսակցություն- 020․ «Վերելք» կուսակցություն- 421․ «Ազատական» կուսակցություն- 1123․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն- 424․ «Հայաստան» դաշինք- 29125․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»- համահայկական կուսակցություն- 2126․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 6 Անվավեր- 523:22- ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել ընտրության արդյունքներից, որոնք ստացվել են 80 տեղամասից. «Քաղաքացիական պայմանագիր» - 58․04%«Հայաստան» դաշինք - 28․01%«Պատիվ ունեմ» դաշինք - 5․66%«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 5․11%23:10- Սարի թաղի 10/03 տեղամասում քվեների հաշվարկն ավարտվեց։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1958 քաղաքացիներից 822-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.1. «Քաղաքացիական պայմանագիր» - 4142. «Հայաստան» դաշինք - 1753. «Հանրապետություն» - 354. «Պատիվ ունեմ» դաշինք - 275. «Բարգավաճ Հայաստան» - 246. «Ազգային ժողովրդավարական բեւեռ» - 227. «Շիրինյան - Բաբաջանյան» - 208. «Հայ ազգային կոնգրես» - 179. «5165 շարժում» - 1510. «Լուսավոր Հայաստան» - 1311. «Հայոց հայրենիք» - 1312. «Ազատական» - 1213. «Մեր տունը Հայաստանն է» - 1014. «Արդար Հայաստան» - 415. «Ազատ Հայրենիք» դաշինք - 416. «Քաղաքացու որոշում» - 417. «Հայստանի եվրոպական կուսակցություն» - 318. «Ինքնիշխան Հայաստան» - 219. «Զարթոնք» - 220. «Հայաստանի դեմոկրատական» - 121. «Ազգային օրակարգ» - 122. «Համահայկական ազգային պետականություն» - 123. «Միասնական հայրենիք» - 024. «Ազատություն» - 025. «Վերելք» - 0- Անվավեր - 323:09- Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54-ին։ [ՀԷՑ] |armenpress.am|23:02- Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: [ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբ]22:47- Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:22:34- Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկության են ներկայացել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրության իրավունք ունեցող 812 անձ։ |1lurer.am|22:23- ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 650 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 500, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 45։ Առաջին եռյակում են ՔՊ-ն՝ 163 ձայնով, «Հայաստան» դաշինքը՝ 135 ձայնով և ՀԱԿ-ը՝ 43 ձայնով։ Այս արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։22:14- Համակարգային խնդիր է եղել, ընդ որում ՀԷՑ-ի իրավասությունից դուրս է եղել։ Այլ հարցերի համար խնդրում ենք ուղարկել գրավոր հարցում։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀԷՑ հասարակայնության հետ կապերի բաժնից` մեկնաբանելով ՀՀ մի շարք քաղաքներում տեղի ունեցած հոսանքազրկումների մասին լուրերը։ Հարցին, թե որոնք են ՀԷՑ-ի իրավասությունից դուրս գտնվող խնդիրները, աշխատակիցը պատասխանեց, որ այս պահին հավելյալ ինֆորմացիա չի կարող տրամադրել։21:53- Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում նախնական հաշվարկով առավելագույն ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 111 ընտրող։ Գյուղն ունի 382 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 168-ը կամ 43,5%-ը։ Երկրորդ տեղում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 36 ընտրող։ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 6 ընտրող, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին՝ 7, ԼՀԿ-ի օգտին՝ 2 ընտրող և այլն։ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ոչ մի քվե չի ստացել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Ընտրողը շրթներկով համբուրել էր ՔՊ կուսակցության քվեաթերթիկը։ |hetq.am|21:46- Այստեղ այս ամենը կազմակերպել էր Դանիել Իոաննիսյանը՝ իր սև գործը անելով: Նա քվեատուփի կապարակնիքը պոկել էր, որը խոչընդոտել և ազդել է ամբողջ հանձնաժողովի վրա: Ինքը փորձում էր ամբողջ հանձնաժողովի աշխատանքները կառավարել, հանձնաժողովի ընդհանուր քվեարկությամբ որոշվեց, որ նրան պետք է հեռացնեն, բայց այդ հեռացնելը տևեց մոտ 40 րոպե, որովհետև Ոստիկանությունը չէր կողմնորոշվում, թե ինչ քայլ պետք է անի։ [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վստահված անձ Ռոբերտ Ղազանչյան] |tert.am|21:41- Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ ՄԻՊ իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների: Քաղաքացիներին հատուկ տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունն արվել էր այն պատճառով, որ ՄԻՊ աշխատակազմը վաղ առավոտից արձանագրել էր կոնկրետ հրապարակումներ, որոնցում ընտրողները լուսանկարում ու տեսանկարահանում էին քվեարկություն կատարելու պահը՝ կոնկրետ համարի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով և նշումով, որ դա իրենց քվեարկության արդյունքն է, ապա հրապարակում էին դրանք: Դրանով իսկ կատարում էին գործողություններ, որոնք խոցելի էին դարձնում քաղաքացուն Քրեական օրենսգրքի ազդեցության տեսանկյունից՝ կապված քվեարկության գաղտնիության հետ: [ՄԻՊ]21:31- «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։ [ՀՀ ոստիկանություն]21:26- 9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։ Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում՝ պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնիք, որ թե՛ փակ լինի և թե՛ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։ ՏԸՀ նախագահը պատռեց իմ կողմից փակված կապարակնիքը և ապա  «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը։ Ընդ որում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։ Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել։ [«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]21:15- Հանրապետության՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2․593,572 է․ քվեարկությանը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 1․281․174-ը կամ 49․4%։ Տվյալը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դրանք ստացվել են էլեկտրոնային տարբերակով։21:10- Սյունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109726 է, քվեարկել է 66252-ը կամ 60․38%-ը,Վայոց ձորի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 46620 է, քվեարկել է 26132-ը կամ 56․05%-ը,Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109690, քվեարկել է 58666-ը կամ 53․48%-ը։21:09- Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189527 է, քվեարկել է 86173-ը կամ 45․47%-ը,Լոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 233552 է, քվեարկել է 109141-ը կամ 46,73%-ը,Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 242022 է, քվեարկել է 121212-ը կամ 50․08%-ը,Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226763 է, քվեարկել է 93510-ը կամ 41․24%-ը։21:06- Հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: Ահազանգերը վերաբերել են`− 2-ը՝ ընտրակաշառքին,− 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն,− 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին,− 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:21:06- Արագածոտնի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 117472 է, մասնակցել է 58737-ը կամ 50%-ը, Արարատի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 223360 է, քվեարկել է 113625-ը կամ 50․87%-ը, Արմավիրի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 235840 է, քվեարկել է 104880-ը կամ 44․47%-ը։21:03- Երևան քաղաք․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859000 է, մասնակցել է 442846-ը կամ 51,55%-ը։20:49- Բոլոր կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից մուծվել է 1 մլրդ 370 մլն 673 հազար 654.5 դրամ, որից ծախսվել է 1 մլրդ 169 մլն 256 հազար 822.4 դրամը: Մնացորդ առկա է 201 մլն 416 հազար 832.1 դրամ։ [ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյան] |1lurer.am|20:41- Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել:  Հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը: [ՔԿ]20:34- Սարի թաղի 10/04 տեղամասում քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 1960 քաղաքացիներից 830-ը։ Այս տեղամասում, ինչպես հաղորդում է Infocom-ի լրագրողը, անկախ դիտորդը նկատել է ուղղորդում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի կողմից ու դրվագն արձանագրել գրանցամատյանում։ Հանձնաժողովի անդամները փակել են տեղամասն ընտրողների համար ու սկսել քվեների հաշվարկը։20:37- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության դիտորդները ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկության առաջին 9 ժամերին լուրջ խախտումներ չեն արձանագրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին։ Նրա խոսքով՝ ընտրական պրոցեսը բավական հանգիստ է անցել 17։00-ի տվյալներով։ |factor.am|20:17- 10/22 ընտրատեղամասը 20:00-ին փակվեց: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1889 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 962 հոգի:20:12- Սարի թաղի 10/03 ընտրատեղամասում 20:00-ի դրությամբ քվեարկության է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող 1958 քաղաքացիներից 822-ը։ Ընտրատեղամասը ընտրողների համար փակվեց։ Շուտով սկսվելու է քվեների հաշվարկի գործընթացը։ Infocom.am-ի լրագրողը հայտնում է, որ տեղամասում խախտումներ հիմնականում չեն գրանցվել։ Մեկ դեպքում ընտրողի քվեաթերթիկների փաթեթում բացակայել է 3-րդ քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները տեղեկացվել են, մարել ողջ փաթեթը, հատկացրել նորը։20:10- «Հայաստան» դաշինքի վստահված անձ Լիլիթ Ղամբարյանը փորձել է խոչընդոտել «Հետք»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով տեսանկարահանում իրականացնել Արաբկիր վաչական համայնքում տեղակայված 4/35 ընտրատեղամասում (Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց): Լրագրողը նկարահանում էր վերջինիս եւ տեղամասի նախագահի վիճաբանությունը։ |hetq.am|20:05- ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների՝ քվեարկության համար նախատեսված ժամանակն ավարտվեց։ Գործող բոլոր ընտրատեղամասերը պետք է փակվեն։ Քվեարկությունը կարող են շարունակել միայն մինչև 20։00-ն ընտրատեղամաս մտած քաղաքացիները։ 19։55- Մոտ երկու ժամ առաջ բերման է ենթարկվել և ոստիկանության Կենտրոնականի բաժին տեղափոխվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ ընտրողներին ուղղորդելու կասկածանքով: Գրիգորյանն արդեն ազատ է արձակվել: |armtimes.com| 19։52- Հունիսի 20-ին ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։    19։41- 2021թ. հունիսի 20-ին զեկուցագիր է ներկայացվել, որ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել: Նա հայտարարել է, որ քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս: Կարդալ ավելին 19։23- Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։ Հունիսի 20-ին՝ ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել։ Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ [ՀՀ ոստիկանություն]   19։07- ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։ [Փաստաբան Բենիկ Գալստյան] 18։55- «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով`-34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին: 9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքումացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են կագնում, որ կարողանան տեսնեն ընտրողի քվեարկությունը։ 10/32 տեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք էին բաժանում։ Կարդալ ավելին 18:36- 4/03 Ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները ու ըստ էության մոտ 20-25  մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։ Դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։[«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Կարեն Թովմասյան] 18:30- Արաբկիրի 4/40 ընտրատեղամասում ժամը 17։50-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 849 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող1853 քաղաքացուց։Գրանցամատյանում կատարվել է մեկ գրառում՝ քվեատուփի ներքևի հատվածում 4 անցքի առկայության վերաբերյալ։ 18:26- 3/19 ընտրատեղամասում այսօր մի քանի անգամ քվեախցիկից դուրս քվեարկության փորձեր եղան, որոնք կանխվեցին միայն հանձնաժողովի նախագահի և վստահված անձնանց զգուշացումից հետո: Ընտրատեղամաս էր եկել Սարգիս Եղիազարի Կարապետյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է: Պատգամավորության թեկնածուն իրավունք ունի ընտրատեղամասում գտնվելու միայն այն դեպքում, եթե եկել է քվեարկելու։ Սարգիս Կարապետյանը, սակայն, չէր եկել քվեարկելու համար։ Կարապետյանը մտել էր ընտրատեղամասի շենք և պնդում էր, որ ինքը տեղամասի տարածքում չէ: Նա որոշ ժամանակ մնաց տեղամասի տարածքում մնաց, հետո հեռացավ: 18:24- Երևանում կրակոցներ են հնչել: Գյուլբենկյան փողոցում է գրանցվել դեպքը, դեպքի մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում,  իր  բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ։ Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, կատարվում է քննություն։|tert.am| 18:19- Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117.472 է, մասնակիցների թիվը 44.511 է կամ 37.89 %-ը։ Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223.360 է, քվեարկությանը մասնակցել է 83.766 ընտրող կամ 37.5 %-ը։ Արմավիրի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 235.840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 75.035 ընտրող կամ 31.82 %-ը։ Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 189.527 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 70.836 ընտրող կամ 37.38%:Լոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 233.552 քաղաքացիների մասնակցել է 87․310 ընտրող կամ 37․38 %: Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 242.022 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 93.828 ընտրող կամ 38.77 %-ը։Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 226.763 քաղաքացիներից մասնակցել է 73.171 ընտրող կամ 32.27 %-ը։ Լոռու մարզի 233.552 քվեարկելու իրավունք ունցող քաղաքացիների քվեարկությանը մասնակցել է  51.383 կամ 46.83 %:Սյունիքի մարզ․ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726 է, քվեարկությանը մասնակցել են 51.383 կամ 46.83 %: Վայոց ձոր․ քվեարկելու իրավունք ունեցող 46.620 քաղաքացիներից քվեարկության մասնակցել է 19.888 քաղաքացի կամ 42.66 %: Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 109.690 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 45․376 ընտրող կամ  41,37%-ը։ [ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ժամը 17։00-ի դրությամբ ընտրողների թվի մասի] 18:11- Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: [ՀՀ ՄԻՊ] 18:09- ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալների համաձայն ժամանակահատվածում ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 64 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 11-ը եղել է մամուլի հրապարակում, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 2-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 23-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված 23 օպերատիվ տվյալներ:    18:08- Ժամը 17:00-ի դրությամբ Երևան քաղաքում քվեարկությանը մասնակցել է 344.868 ընտրող կամ ընտրողների 40.15%-ը։ [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան]   17:40- Infocom-ի լրագրողի փոխանցմամբ՝ մինչ այս պահը ընտրություն կատարած անձանց կտրոնների վրա չի դրվել կնիք։ Հանձնաժողովի անդամները պնդել են, որ ուղեցույցով կնիք դնելու պահանջ նախատեսված չէ։ Ինֆոքոմի լրագրողը հանձնաժողովի անդամներին ցուցադրել է ԿԸՀ համապատասխան հոլովակն ու հանձնաժողովի անդամների ուղեցույցի այն դրույթը, որ կտրոնի վրա կնիք դնելու պահանջ կա։ Ուստի նշյալ տեղամասում ընտրողների կտրոնները սկսել են կնքվել միայն այս դիտարկումից հետո։ 17:36- Կանանցից մեկին բերման են ենթարկել իր չափահաս որդու հետ միասին: Բերման ենթարկելիս կնոջը չի ներկայացվել որևէ պատճառ, նրան քաշքշել են և մի քանի ոստիկաններով հարկադրաբար մեքենայով բերման ենթարկել բաժին: Բաժնում նշված կնոջը պարբերաբար վիրավորել ու հայհոյել են, պահանջել են գրել այն, ինչ կասեն ոստիկանության ծառայողները: Այնուհետև, կնոջը սպառնացել են, որ իր հետ բերման ենթարկված որդու նկատմամբ կհարուցեն քրեական գործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ:17:18- ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 19 դեպքերը՝ հանրապետության մարզերում: Ստացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (14 դեպք), ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն (2 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք), այլ բնույթի խախտմանը (1 դեպք):  17:16- Վերջին օրերին մենք ունենք բազմաթիվ ահազանգեր ընտրողների վրա ապօրինի միջամտությունների, ընտրակաշառքի դեպքերի։ Ըստ էության, այդպիսի դեպքեր նաև բացահայտվեցին, ձայնագրություն հրապարակեց Փաստերի ստուգման հարթակը։ Որոշ ձայնագրություններ կան, դրանք դեռևս հրապարակված չեն, որպեսզի իրավապահները կարողանան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։ Այսինքն՝ իրավապահներին ուղարկված է, բայց դեռ հրապարակված չէ։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյան]17:07- Միայն այս գիշեր 5-ից ավելի հանցագործության մասին հաղորդագրություն ենք ներկայացրել՝ ընտրակաշառքի դեպքերի հետ կապված։ Դա շարունակվել է այսօր առավոտյան։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյան]17:06- Արաբկիրի 4/41 ընտրատեղամասում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 802 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող 1967 ընտրողից։ Infocom-ի լրագրողի փոխանցմամբ՝ գրանցամատյանում կատարվել է մեկ գրառում՝ քվեատուփի ներքևի հատվածում 4 անցքի առկայության վերաբերյալ, խնդիրը տեղում վերացվել է։17:03- ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել: Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-ից 20.000 դրամի սահմաններում փող են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որոնցից մեկը ձերբակալվել է: [ՀՀ ոստիկանություն]17:02- Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ  փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող ավտոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: [ՀՀ ՔԿ]16:46- «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ Լրագրողների հետ զրույցում Բագրատյանը նշում է, որ քվեարկել է հանուն փոփոխության: Նա Հայաստանի ապագան տեսնում է այնպես, ինչպես գրել է իրենց ծրագրում: «Մենք եկել ենք հայրենիք փրկելու: Սա առաջնագիծ է, ռազմաճակատ: Սա պատերազմ է, որում մենք հաղթելու ենք: Մենք պարտվող տեսակ չենք»,-ասում է Բագրատյանը: |armenpress.am|16:44- Մեր դիտարկած տեղամասերի 10%-ում առհասարակ նկատվել են դեպքեր, երբ ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրվել։ Բայց նշածս տեղամասերը առանձնանում են այդ դեպքերի պարբերականությամբ և առատությամբ, և կոնկրետ մի կուսակցության վրա ֆիքսվածությամբ։ Այսինքն՝ մենք ելնում ենք նրանից, որ, այո, որոշ դեպքում կարող է հանձնաժողովի անդամը պատահաբար, օրինակ, մի ընտրողի ինչ-որ մի քվեաթերթիկ չտալ, բայց երբ դա կրում է պարբերական բնույթ և հենց նույն կուսակցության մասով է, սա բերում է այն եզրահանգման, որ հանձնաժողովի անդամը փորձում է կանխել ընտրողի՝ այդ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյան]16:36- Կան դեպքեր, երբ խոչընդոտում են ընտրությունների ընթացքը, երբ մարդիկ փորձում են ուղղորդումներ անել։ Իբր թե, սխալմամբ տանում են մեր վստահված անձանց բացատրություններ պահանջելու, անգամ բերման են ենթարկում։ Պարզ է, որ որոշ ժամանակ անց բաց են թողնում, բայց հասկանալի է, որ ժամեր են կորչում։ [«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյան]16:19- Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:  [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]16:19- Ինձ մեկուկես օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Ես բնավ չեմ ուզում անդրադարձ կատարել հարցի իրավական կողմին, ես ունեմ ասելու երկու բան. բացարձակապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, քանի որ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, օրենքի խախտում ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով, հետևապես՝ այդ գործը, որ «կարվել է», իր մեջ նյութ չի պարունակում, այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ [Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյան] |tert.am|16:03- Ժամը 15։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 570 հրապարակում։ Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին,քվեարկության կարգի խախտմանը և այլն։ Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները և այլն։ [ՀՀ ՄԻՊ]15:59- Տուն եմ տարել այն պատճառով, որ չհրկիզվող պահարանը լավ չէր փակվում, բոլորի ներկայությամբ կնքել ենք պահարանը, ստորագրել ենք ու արդեն պահել ենք ինձ մոտ, չէր կարող պահարանում մնալ։ [Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Հովակիմյանը` մեկնաբանելով կնիքը տուն տանելու մասին լուրերը] |tert.am|15:44- Քվեարկությունը սկսվել է որոշակի լարվածությամբ: Ի տարբերություն 2018 թ. ընտրության, այս անգամ առավոտյան ժամը 8-ին, հիմնականում Երևանի որոշ ընտրատեղամասերում նկատվել են կուտակումներ: Իոաննիսյանը մատնանշել է որոշ ընտրատեղամասերում մեկից ավելի վստահված անձանց առկայությունը և նրանց հագին դաշինքներից մեկի պատկերով վերնաշապիկը, ինչը, ըստ նրա՝ համարվում է քարոզչություն: Դիտորդական առաքելությունն ահազանգեր է ստացել բաց քվեարկության, օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու, հանրահավաքի մասնակցության համար վճարելու մասին: Մի քանի տեղամասում հանձնաժողովի նախագահը պատշաճ չի իմացել ընտրական օրենսդրությունը: Դիտորդները տեղամասերը դիտարկում են նաև այնտեղ տեղադրված տեսախցիկների միջոցով: [«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան] 15:27- Ընտրություններին հետևում եմ Երևանում, մարդիկ բավականին ակտիվորեն գալիս են քվեարկելու, ընտրատեղամասերում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, քաղաքացիներին հասանելի է թեկնածուների մասին տեղեկությունը: Ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն գրանցվել: [Ռուս սենատոր Վադիմ Դենգինը, որը մասնակցում է քվեարկության դիտարկումներին] |tert.am|15:26- Ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 695.626  քաղաքացի կամ ընտրողների 26.82%-ը։ [ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյան]15:25- Լոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 233.552 քաղաքացիների մասնակցել է 61. 081-ը կամ 26.15 %-ը,Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 242.022 քաղաքացիներից մասնակցել է 66. 645-ը կամ 27.54 %-ը,Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 226.763 քաղաքացիներից մասնակցել է 47. 969 քաղաքացի կամ ընտրողների 21.15 %-ը,Սյունիքի մարզ․ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726 է, քվեարկությանը մասնակցել են 36.619 կամ 33. 37%-ը,Վայոց ձոր․ քվեարկելու իրավունք ունեցող 46.620 քաղաքացիներից քվեարկության մասնակցել է 13.568-ը կամ 29.1 %ը։ Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 109.690 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 32.682-ը կամ 29.79 %-ը։ [ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյան՝ ժամը 14։00-ի դրությամբ ընտրողների թվի մասին]15:17- «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը քվեարկել է Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում: «Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի խաղաղության, անդորրի»,- ասաց Նորայր Նորիկյանը: |1lurer.am|15:15- Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117.472 է, մասնակիցների թիվը 28.987 կամ 24.68%-ը։Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223.360 է, քվեարկությանը մասնակցել է 58.767-ը կամ 26.31%-ը։Արմավիրի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 235. 840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 51.536-ը կամ 21. 85 %-ը։Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 189.527 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 46.268-ը կամ 24.41%-ը։ [ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյան]15:11- Ժամը 14:00-ի դրությամբ Երևան քաղաքում քվեարկությանը մասնակցել է 251.504 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 29.28%-ը։ [ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյան]14:57- Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3/27 ընտրատեղամասում։ «5165» շարժման առաջնորդը քվեարկել է հանուն հայի ու Հայաստանի: |armenoress.am|14:53- Քվեարկել եմ հանուն ինքնիշխան Հայաստանի, այն Հայաստանի, որի մասին երազել են Արամ Մանուկյանը, Գարեգինը Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Ռոբերտ Աբաջյանը և մեր վերջին պատերազմի հազարավոր տղաներ։ [«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության առաջին համար Վահե Գասպարյան]14:52- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։ Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար: Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը: [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյան]14:40- Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։  Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին` տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:14:35- Ցանկացած գրառում, ավելորդ նշում, որ կլինի քվեաթերթիկի վրա, քվեաթերթիկը կդարձնի անվավեր: Սակայն դա չի վերաբերում տպագրությանը վերաբերող խնդիրներին. տպագրական թերությունների պատճառով չի կարելի քվեաթերթիկը անվավեր ճանաչել: Պետք է հաշվի առնել, որ մենք սեղմ ժամկետներում տպել ենք մոտ 70 մլն քվեաթերթիկ, և իհարկե կլինեն թվեաթերթիկներ, որոնց վրա կլինեն տպագրական թերություններ: Դրա պատճառով քվեաթերթիկը անվավեր չի կարելի ճանաչել։ [ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյան]14:31- Քիչ առաջ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի 29/20 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Մի  կին փորձել է 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղմասից, սակայն հանձնաժողվոի անդամեր նկատել են և քվեարթերիկը վերցրել կնոջ ձեռքից: Տեղությունները հաստատել են ոստիկանությունից, ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները դիմել են ոստիկանություն: Նշված կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: |armtimes.com|14:22- Հայաստանի հրավերով ԱՊՀ դիտորդները սկսել են աշխատել մայիսի 31-ից: Դիտորդություն է իրականացնում 96 դիտորդ՝ ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից,  Ռուս-բելառուսական միությունից և ԱՊՀ աշխատակիցներ: «Նրանց թվում կան շատ փորձառու դիվանագետներ, պատգամավորներ, մարդիկ, որոնք մասնակցել են շատ ընտրությունների:  Փորձառու անձանցից ենք ձևավորել ԱՊՀ դիտորդական առաքելությունը»,- վստահեցրեց առաքելության ղեկավարը: |armenpress.am|14:15- Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ։ Նմանօրինակ բոլոր տեղեկությունները պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։ Առ այս պահը եղած հրապարակումներում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]14:12- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը ընտրությանը մասնակցել է Կենտրոն վարչական շրջանի 9/17-րդ ընտրատեղամասում: Նա հայտարարել է՝ եթե իրենց ձայները չբավարարեն խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունենալու և ինքնուրույն կառավարություն կազմելու համար, ապա այն ուժերը, որոնք կցանկանան միանալ իրենց, կքննարկեն հարցը: |1lurer.am|14:09- Առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը  մասնակցեց ընտրությանը։ Վերջինս չպատասխանեց լրագրողների հարցերին։14:09- Երևանի կենտրոնում գտնվող 9/10 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձը իր հագուստի վրա կրում էր դաշինքի քաղաքական խորհրդանիշը։ Զգուշացնելուց հետո ընտրատեղամասի նախագահը վստահված անձի հագուստի վրայից հանեց Հայաստան դաշինքի խորհրդանիշը: Հիշեցնենք, որ ընտրատեղամասում քարոզչությունը արգելված է։ Ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձինք իրավունք չունեն իրենց հագուստի կամ պարագաների վրա կրել որևէ քաղաքական ուժին սատարող խորհրդանիշ։ |hetq.am|13:55- Հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել։ «Վերելք» կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ։ Դրանից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն։ Սկսվել է ծեծկռտուք: «Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։ Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն։ [«Վերելք» կուսակցություն]13:51- Ցանկանում ենք, որպեսզի ազգային իշխանություն ձևավորվի, որովհետև փորձը ցույց տվեց, որ ապազգային երևույթները մեր արժեհամակարգը ընկճեցին, իսկ պատերազմը դրա վառ ապացույցն էր։ Ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը։  [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյան]13:50- Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ  և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնամխելության։ Ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորումով լծված են մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն։ Անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական, առանց դատարանի որոշման անօրինական խուզարկություններ, ձերբակալություններ։ Մենք առավոտվանից ուշադիր հետևում ենք իրադարձություններին և կարծում եմ, որ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք և հիմնական հայտարարություն կանենք քվեարկության ավարտից հետո։ [Սերժ Սարգսյան]13:43- Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ:ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]13:43- Ես քվեարկեցի նաև ընդդեմ գողապետության և հանուն հանրապետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդավար ապագայի: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ չափազանց կարևոր և էական է մեր պետության ապագայի համար: Ըստ էության, մենք կանգնած ենք ՀՀ-ի լինել-չլինելու ընտրության առաջ: Այս ընտրությունը մեծապես ամրապնդելու է Հայաստանի սուբյեկտայնությունը։ [«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը` ընտրատեղամասերում] |armenpress.am|13:34- Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 24 համարի քվեաթերթիկների վրա կան տարբերվող նշաններ։ Հանձնաժողովի նախագահ Վրեժ Վարդանյանը վստահեցրեց, որ քվեաթերթիկները ստանալիս չեն նկատել և հաշվարկի ժամանակ թերթիկները անվավեր չեն համարվելու։ ««Հայաստան» դաշինքի վստահված անձը ներկա է լինելու հաշվարկի ժամանակ և ինքն էլ կարող է տեսնել, որ քվեաթերթիկները անվավեր չեն ճանաչվելու։ Անվավեր են ճանաչվելու միայն այն թերթիկները, որոնց վրա մարդկային միջամտության նշաններ կան։ Թերթիկներ կան, որոնց գույնն ավելի բաց է։ Թերթիկներ կային, որոնց վրա կարմիր նշան էր եղել․ որոնք նկատել ենք՝ հանել ենք»,- նշեց հանձնաժողովի նախագահը։13:27- Էրեբունու 10/22 տեղամասում «Հայաստան» դաշինքի 2 վստահված անձինք առավոտյան եղել են դաշինքի քվեաթերթիկի «24» համարի նշանով շապիկով։ Վերջիններս շապիկները փոխել են միայն դիտորդի զգուշացումից հետո։Հանձնաժողովի անդամները փաստի մասին նշում էին կատարել սովորական թղթի վրա եւ միայն Infocom-ի հարցից հետո՝ չկա՞ արձանագրություն, գրությունը տեղափոխեցին արձանագրությունների համար նախատեսված գրքույկի մեջ։13:18- Մինչ հեղափոխությունը առավոտյան ժամը 8-ին համարյա բոլոր ընտրատեղամասերում, առավոտյան ժամը 8-ից սկսած, լինում էին ընտրողների կուտակումներ։ 2018-ի ընտրություններին ընտրողների կուտակումներ չկային։ Բայց այս ընտրություններին այն տեղամասերում, որոնց տարածքի մասին ունեինք տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ, մեր դիտորդները տեսան «տասովշիկների» և հենց այդ տեղամասերում ընտրողների կուտակումներ էին առավոտ ժամը 8-ին։ Ողջամտությունն այն է, որ մարդ նախընտրում է քնել կիրակի առավոտյան։ Ինչ են անում «տասովշիկները»․ ընտրողներին, որոնք իրենցից որոշակի կախման մեջ են, հրահանգում են գալ առավոտյան ժամը 8-ին և առավելագույն շատ ժամանակ ունենան, որ չեկած մարդկանց բերեն տեղամաս կամ իրենց անելիքները տեսնեն։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]13:16- Մարդիկ պետք  է հանգստանան, ընտրություն է, ոչ դրանով սկսվում է, ոչ էլ՝ ավարտվում։ Ժողովուրդն է, մեկ է, որոշում։  Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ը անցնելու են, մնացածը պարտվեն։ Մարդիկ չարչարվել են ու  ժողովրդի վստահությունը չեն ստացել, պիտի լարված լինեն։ [«Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար Սամվել Բաբայան]13:10- Արդեն մեկ ամիս է, որ մեր դիտորդական առաքելությունը այստեղ ծավալում է իր գործունեությունը: Եվ մեր առաքելության համար սա ակնհայտորեն շատ կարևոր օր է: Ավելի քան 100 թիմ ունենք, որոնք տեղակայված են երկրով մեկ և դիտարկում են անցկացնում։ Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների: Այստեղ արդեն իսկ տեղակայված են շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ: Եվ սա Covid-19 համավարակից հետո աննախադեպ է, առաջին դեպքն է։ [ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին`Երևանում ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում] |armenpress.am|12:58- Մեր օգտին քվեարկելու են նրանք, ովքեր կամենում են ՀՀ դրոշի կողքին տեսնել Եվրամիության դրոշը։ Քվեարկել եմ հանուն խաղաղության,հանուն զարգացման, հանուն այն ամեն ինչի, ինչը տեղավորվում է եվրոպական Հայաստան գաղափարում։ [Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյան]12:58- Նաև հետևում ենք իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի ու նաև վարչական դատարանի գործունեությունը՝ ընտրական վեճերի սահմաններում։ Մի խնդրահարույց դեպք կա՝ կապված Չարչյան Արմենի հետ։ Խափանման միջոցը կալանք ընտրելու հետ կապված՝ նախ պետք է դատախազությունը ստանար ԿԸՀ որոշումը, և ԿԸՀ լույս 19-ի գիշերը՝ ավելի քան 30 ժամ առաջ, մուտքագրվել է դատախազի համապատասխան միջնորդությունը, և ԿԸՀ-ն առ այս պահը չի քննարկել այդ միջնորդությունը, որի արդյունքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը անորոշության մեջ է և չի կարողանում դատարան ներկայացնել խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդություն։ Երկար ձգձգման արդյունքում ազատ է արձակվել ենթադրյալ հանցագործություն գործած անձը։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]12:52- Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։ Նշենք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի մեկ գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։ [ՀՀ ոստիկանություն]12:49- ՀՀ ոստիկանությունում «Թեժ գծով» 2021 թ. հունիսի 20-ին, ժամը 12.00-ի դրությամբ, ստացվել է 24 ահազանգ: Ահազանգերը վերաբերել են 2-ը՝ ընտրակաշառքին, 8-ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 2-ը՝ ոստիկանության ծառայողներին, 5-ը՝ ԱՎՎ հետ կապված հարցերին, 7-ը՝ տեղեկատվական բնույթի տեղեկություններ ստանալուն: [ՀՀ ոստիկանություն]12:47- Քվեարկել եմ անվտանգ հայենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, բողոքարկել, Ծառուկյանն արձագանքեց՝ եթե ամեն ինչ կարգուկանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ «Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»,-ասաց նա։ |tert.am|12:46- Տեսախցիկների միջոցով նաև ուսումնասիրում ենք ԶԼՄ-ներով խախտումների մասին ահազանգերը, փորձում ենք ստուգել դրանց իսկությունը։ Խիստ մտահոգիչ ինֆորմացիա գնաց առ այն, որ Գորիսի 34/03 տեղամասում զինվորականները կատարում են բաց քվեարկություն։ Տեսախցիկներով ուսումնասիրվեց այդ տեղամասը բացման պահից մինչև այդ հրապարակման պահը։ Եվ այդ տեղամասում թեև իրապես զինվորականները քվեարկում էին, բայց քվեարկում էին քվեախցիկներում, և քվեախցիկներ գնում էին բոլոր քվեաթերթիկներով։ Այլ կերպ ասած, բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել, և պարզվել է, որ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]12:38- Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրությանը, բայց պետք է ասեմ, որ նման ընտրատեղամասերի թիվը նախկինի համեմատ քիչ է։ Միայն 4 տեղամասում է գոնե առավոտյան արձանագրվել, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իր պարտականություններին, և այդ տեղամասերից երկուսում, ըստ էության, հանձնաժողովի նախագահների պարտականությունները իրենց վրա են վերցրել վստահված անձինք, ինչը խնդրահարույց է։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]12:35- Ազատաշեն գյուղում արձակված կրակոցի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ժամանած Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ կերպով իրականացվել են համապատասխան միջոցառումներ, զենքը վերցվել է: Կրակոցից տուժածներ չկան:  Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից արդեն ՀՀ ՔԿ Մասիսի բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և նախաքննության շրջանակներում պարզել դեպքի բոլոր հանգամանքները։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]12:34- 19 ընտրատեղամասում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձ, 12 ընտրատեղամասում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես քարոզչություն տեղամասում «Հայաստան» դաշինքի օգտին։ Քաջարանի տարածաշրջանում 35/56 տեղամասում «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրատեղամասում։ [«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]12:25- Ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 316.291 քաղաքացի կամ ընտրողների 12.2 %-ը։ [ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյան]12:24- Լոռու մարզ․ 233. 552 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 26.086 քաղաքացի կամ 11.17 %,Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեն 242.022 քաղաքացի, քվեարկել է 30.342-ը կամ 12. 54%,Շիրակի մարզ․ 226.793 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 19. 106 քաղաքացիներ կամ 8.40%,Սյունիքի մարզ․ քվերակելու իրավունք ունեն 109.726 քաղաքացի, քվեարկել է 17. 269 քաղաքացի 15.74 %,Վայոց ձոր․ 46.620 քաղաքացիներից քվեարկել է 5699-ը կամ 12.22 %-ը,Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեն 109,690 քաղաքացի, քվեարկել է 15.585-ը կամ 14.21 %-ը։ [ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյան]12:22- «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սիսիան քաղաք: Նրանք տեղում կստուգեն նշված բողոքի հետ կապված բոլոր հանգամանքները, ինչպես նաև պարզաբանումներ կստանան, թե ինչպիսի ծանրակշիռ հիմնավորումներով են առանձին քննչական կամ այլ դատավարական գործողություններ նախատեսվում իրականացնել Երևանում՝ հատկապես նկատի ունենալով քվեարկության օրվա տևողությունը, շտաբի ներկայացուցչներին մարզից Երևան տեղափոխելու ճանապարհի և Երևանում քննչական գործողությունների համար ծախսված ժամանակահատվածը: [ՀՀ ՄԻՊ]12:19- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։ Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Վերջինս երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթեր է ունեցել։12:16- Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվ՝ 117.472: Քվեարկության մասնակիցների թիվը 12.318 կամ 10.49%։ Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223.360, քվեարկության մասնակիցների թիվ 27.676 կամ 12. 39%։ Արմավիրի մարզ․ 235.840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 23.488 կամ 9.96%։ Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189. 527, քվեարկել է 18.556-ը կամ 9.79%։ [ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյան] 12։00- «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու առնչությամբ դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։ [ՀՀ ոստիկանություն] 11:54- «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» վրդովմունքով դատապարտում է այս եղկելի (Բաբաջանյանի մեքենայի վերա կրակելու- խմբ․) ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն:  Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ: [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»] 11:53- Այս ընտրությունների ժամանակ կտրուկ աճել է վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար լիազոր մարմին ներկայացրած դիմումների քանակը։ Եթե 2018 թ․-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում քննարկվել է ընդամենը 2230 նմանատիպ դիմում, ապա այս ընտրությունների ընթացքում ստացվել և նույն ռեսուրսներով իրականացվել է 3608 դիմումի քննարկում։ [ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյան] 11:41- Մինչև քվեարկության օրը ստացվել են 173 դիմումներ, բողոքներ, միջնորդություններ, որոնցից 90–ը էլեկտրոնային հարցման հարթակի միջոցով։ Մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ Երկուսը վերաբերել են պարզաբանման պահանջին, 4-ը պատգամավորների թեկնածուների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել են միջնորդություններ, քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով։ [ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյան] 11:36- Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [ՀՀ ոստիկանություն] 11:32- Վաղարշապատ քաղաքի 14/8 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրողներին ուղղորդել են։ Լրացուցիչ ցուցակով ընտրողները մեծ մասամբ ոստիկանության աշխատակիցներ են։ Այստեղ ունենք 1609 ընտրող գրանցված ցուցակերով և ևս 77-ը` լրացուցիչ ցուցակներով, դրանց մեծ մասը ոստիկաններ էին։ Վաղ առավոտից նրանց բերել են ընտրությունների, բոլորը ոստիկանական համազգեստներով են՝ երկու ավտոբուսով։ Նրանց ուղեկցում էր հավանաբար նրանց հրամանատարը։ Եկան, երկու խմբով ընտրեցին և միասին էլ հեռացան։ [«Հայաստան» դաշինքի վստահված անձ Հրանտ Ավետիսյան] |tert.am| 11:27- Ընդդիմությունը չէ դրա (հետընտրական զարգացումների - խմբ․) պատասխանատուն, դրա պատասխանատուն փաստացի իշխանությունն է։ Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն։ [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյան] 11:25- Քիչ առաջ քվեարկություն կատարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս քվեարկությունից հետո չպատասխանեց լրագրողների հարցերին։ 11:20- Քիչ առաջ լրագրող գործընկերներից մեկը զանգով մեկնաբանություն էր խնդրում, իր խոսքով, տարածվող բամբասանքների մասին, թե իբր Երեւանի սանմաքրման ծառայողները «հրահանգով ընտրությանը մասնակցող ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն պարունակող թռուցիկներ են ցրում»։ Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն եւ հնարավորինս խիստ պատիժ կրեն։ Երեւանի քաղաքապետարանը եւ ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյա] 11։08- ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին: [ՔԿ] 11։08- Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 26/14 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներն ընտրողներին հիմնականում չեն բացատրում ընտրության կարգը։ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 12/41 տեղամասում «Հայաստան» դաշինքի մի քանի քվեաթերթիկների վրա ալկոգելի հետքեր են նկատվել։ 11։05- Ձերբակալումն աբսուրդի ժանրից էր։ Չեմ կարծում, որ ձերբակալության համար որևէ հիմք կար։ Ինքը իր կարծիքն է ասել, և էդ տեսանկյունից չեմ կարծում՝ ճնշման արտահայտություն կա։ [«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին] 11։02- «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հայտնում է, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա։ 11։00- Երեւանի 10/15 ընտրատեղամասում անհայտ անձը ներս էր մտել, հասել մինչեւ քվեախցիկ։ Նրան թեեւ հանձնաժողովի անդամները զգուշացրել էին դուրս գալ, բայց նա չէր լսում։ Հանձնաժողովի նախագահի զգուշացումից հետո այդ անձը սկսեց բարձր տոնով խոսել, որ որեւէ մեկը նրան դուրս հրավիրել չի կարող, սկսեց անհարգալից խոսել հանձնաժողովի նախագահի հետ, նշեց, որ եկել է ընտանիքի անդամին օգնելու։ Տեսնելով, որ լրագրողը նկարահանում է, անձը ձայնի տոնը իջեցրեց, դժգոհելով դուրս եկավ տեղամասից: |hetq.am| 10։40- Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին հուշում էր, թե ում ընտրել։ Կողք կողքի քվեախցիկներում գտնվող կինը, դիմելով անմիջապես իր հարևանությամբ ընտրող տղամարդուն, հուշեց՝ 3-րդ համարը դիր ծրարի մեջ։ Թեև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը դիտողություն արեց, որ չմիջամտեն մեկը մյուսի ընտրությանը, այնուամենայնիվ, տղամարդը առանձնացրեց 3-րդ համարի քվեաթերթիկը, մեզ տեսանելի ձևով դրեց ծրարի մեջ, ապա ընտրեց։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համարն է 3-րդը։ |hetq.am| 10։36- Հունիսի 20-ին՝ ժամը 8:30-ին, ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն։ [Ոստիկանություն] |armtimes.com| 10։35- Շուռնուխ գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կնիքը հետը տուն է տարել: Սա խախտում է, քանի որ, ըստ օրենքի պահանջի, մինչև ընտրական պրոցեսի սկսվելը կնիքը պետք է լինի պահարանում ու չոր վիճակում: Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ խախտումն արձանագրվել է։ |tert.am| 10:25- Ակնհայտ է, որ մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար։ Ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է։ Բնականաբար, ավելի վաղ կարելի էր դա անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարել։ Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնում այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում։ Այս իմաստով է, որ մենք ուղղակի այլընտրանք չունենք։ Մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք՝ հանուն ավելի մեծ ճշմարտություն և հանուն ավելի մեծ արժեքի, որ պետությունն է, մեր պետականությունն է։ [Էդմոն Մարոուքյանը՝ ընտրական տեղամասում] 10:25- Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Ընտրվելու շանսերի հետ կապված ցույց կտան ընտրության արդյունքները, բայց մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը։ [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը՝ ընտրական տեղամասում] |armenpress.am| 10:25- Մարդիկ, ովքեր ինչ-որ լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի և կեղծված ընտրությունների տրամաբանության մեջ։ Հնարավոր չէ անցկացնել ազատ, արդար ընտրություններ և ակնկալել, որ կլինեն ինչ-որ սրացումներ։ Ազատ, արդար ընտրությունները երաշխիքն են, որ կայուն շրջան անցնենք, այսինքն՝ վաղվանից առավել կայունություն լինի։ Լևոն Տեր-Պետրոսյանը մտածում է 96թ․ տրամաբանության մեջ, մնացածները մտածում են 1998, 2003, 2008 թվականների տրամաբանության մեջ։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան] 10։13- Ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից 5-ի համապետական ընտրական ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ընդհանուր թվով 14 թեկնածու։ [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան] 10։12- Ստացել ենք տեղեկություններ, որ երեկվանից մինչ օրս ակնհայտ անհիմն հիմքով բերման են ենթարկվում  դաշինքի տարածքային շտաբների անդամներ՝ կեղծ հաղորդումների հիման վրա։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այս հաղորդումները կազմակերպվում են սորոսական կազմակերպությունների կողմից։ Դիմում ենք ոստիկանությանը սեղմ ժամկետներում հայտնաբերել դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։ Հակառակ պարագայում կգնահատենք, որ այդ գործընթացը կազմակերպված է և ուղղորդվում է իշխանությունների կողմից: [«Հայաստան» դաշինք] 10։10- Երեկ ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։ [«Հայաստան» դաշինք] 09։40- Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող։ Նախատեսված են 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են: 1664 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել, որևէ տեղամաս չկա, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը: Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 483 միջազգային դիտորդներ: [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ասուլիսի ժամանակ] |tert.am| 09։30- Ստեղծված է ՄԻՊ աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով: Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116: [ՀՀ ՄԻՊ] 09:20- Նախագահ Արմեն Սարգսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում։ |armtimes.com| 09։15- ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Այդ ժամանակահատվածում ստացվել է 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 2-ը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ, 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ: [ՀՀ գլխավոր դատախազություն] 09։05- Բոլոր 1996 տեղամասերը սպասարկում են ընտրողներին: Այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ դիմումներ, բողոքներ չունենք:  [ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյան] |1lurer.am| 08։11- Դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը։ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն  Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ: [Արամ Վարդևանյան] 08։00- Այս տարվա սկզբից Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Վերջին հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ էր, ինչից հետո հայտարարվեց, որ հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 7-ին և տևեց մինչև հունիսի 18-ը։ Երեկ լռության օր էր։ Ընտրություններին մասնակցում է 25 ուժ, այդ թվում՝ 4 դաշինք, 22 կուսակցություն (կուսակցություններից երկուսը մասնակցում են միասնական ցուցակով)։ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են  
22:16 - 23 հունիսի, 2021
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած համաձայնագրերի կատարման ընթացքը, այդ թվում `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Շոշափվել են մի շարք թեմաներ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թ. Հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում, մասնավորապես `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
14:04 - 23 հունիսի, 2021
Եթե որոշում կայացվի, որ գնում ենք խորհրդարան, միանշանակ իմ թիմին չեմ թողնի մենակ․ Արթուր Վանեցյան

Եթե որոշում կայացվի, որ գնում ենք խորհրդարան, միանշանակ իմ թիմին չեմ թողնի մենակ․ Արթուր Վանեցյան

Ընտրությունների արդյունքները կան, հրապարակված են։ Որ ասեմ սպասելի էին՝ ոչ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։ «Վերջին երկու երեք օրերի ընթացքում մենք բազմիցս բարձարաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվստների, նախընտրական շտաբի աշխատակիցների նկատմամբ սկսվել է ուղղակի տեռոր, դա նպատակ է ունեցել նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, նպատակ է ունեցել առհասարակ ստանալ մի իրավիճակ, որ ընդդիմությունը ստանա քիչ քվե։ Բոլոր այդ դեպքերի հետ կապված հիմա մեր կողմնակիցները, իրավաբանները իրկանացնում են ուսումնասիրություններ, և ըստ անհրաժեշտության մենք կդիմենք և՛ իրավապահ մարմիններին և դատարաններին»,- հայտնեց Վանեցյանը։ Մեկնաբանելով՝ դաշինքի՝ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը՝ Արթուր Վանեցյանն ասաց․ «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»։ Անդրադառնալով երեք նախկին նախագահների՝ դաշինք կազմելու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, Վանեցյանն ասաց․ «Եթե երեք նախագահները միավորվեին, ի՞նչ արդյունք կունենայինք, չգիտենք։ Չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել, բայց սխալներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ մնացած ուժերը։ Երևի թե ունեցել ենք, որ ունենք այսօր նման արդյունքներ։ Պետք է հասկանանք՝ ինչպես շարունակել, որպեսզի ուղղենք այդ սխալները և կարողանանք գտնել լուծումներ»։ Դաշինքի առաջնորդի խոսքով՝ այս ընտրությունների արդյունքով չլուծվեցին երկրում եղած հարցերը․ «Այս ընտրությունների արդյունքներով չլուծվեց Արցախյան հակամարտության հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեց ՀՀ տարածքում արդեն մեկ ամսից ավել գտնվող ադրբեջանցի զինվորականների հարցը, այս ընտրությունների արդյունքով մոռացության չտրվեց մեր հազարավոր զոհերի հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեց տնտեսական հարցերը»։ Վանեցյան հայտնեց, որ ինքը չի ասել, որ իրենք ընդունում են ընտրությունների արդյունքները։ «Ես ասել եմ, որ այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որ տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, և քննակվում է հարց այլ քաղաքական ուժերի հետ սահմանադարական դատարան դիմելու։ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո նոր մենք որոշում կկայացնենք՝ ընդունում ենք արդյոք ընտրությունների արդյունքները, թե ոչ, կամ չընդունելով այնուամենայնիվ շարունակու՞մ ենք գնալ խորհրդարան թե որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան»,- եզրափակեց նա։
12:41 - 23 հունիսի, 2021
Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան

Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան

Պետք է խոստովանեմ, որ ընտրության արդյունքները մեզ համար անսպասելի էին, կարծում եմ, որ անսպասելի էին շատ շատերի համար առաջին հերթին այն պատճառով, որ տարբեր կազմակերպությունների բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, նույն Գելլափի հարցումները, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրենք պետք է փորձեն գտնել բացատրություն, և ենթադրում են, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ։ Նրա խոսքով՝ իրենք ակնհայտ տեսել են վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով դիմելու են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար, հիմա իրենց շտաբների կողմից հավաքագրվում են բոլոր այդ նյութերը և երևի այս մի քանի օրվա ընթացքում ի մի կբերեն և էլ ավելի լավ կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու։ «Արդյունքների մասին մեկ այլ կոնտեքստով․ համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ մանդատ չէ։ Ի դեպ, մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և՛ ավելի մեծ էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Ես իմ անձնական կարծիքը կասեմ, իմ տպավորությունն այն է, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն գործոնը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին՝ երկուսը գլխավորելով ցուցակները, երրորդը՝ շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք չկարողացան կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէին հասցնում և գյուղական վայրերում քիչ հանդիպումներ ունեցան։ Քոչարյանը նկատեց, որ իշխանությունը ավելի շատ մեծ արդյունքներ է գրանցել գյուղական վայրերում․ «Կարծում եմ՝ մեկ-երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ անելու դեպքում մենք կկարողանայինք այդ պատկերացումը փոխեինք»: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մարդիկ, այնուամենայնիվ, վերջին պահին, մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, գնացին և քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին․ «Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակը. նրանք կարծում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց դա ավելի շատ հակառակ մանդատ էր»։ Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ Քոչարյանն ասաց, որ դաշինքում վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունեն։ «Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը․ երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, որ մարտական գործողությունների ժամանակ եթե ամբողջական խնդիր չի լուծվում, և դու պահում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը կարելի է ավելի մեղմ տերմիններով կիրառել նաև այս պարագայում»,- ասաց նա։ Պատասխանելով նաև լրագրողի հարցին՝ նա ասաց․ «Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»։
11:34 - 22 հունիսի, 2021
Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Գործընթացները ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում անպայման տեղյակ կպահենք։  Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկություն չէ, մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններ են ընթանում։ Լինելու է այնպես ինչպես նշեցիք (երկու կողմերը հետ են քաշելու իրենց զորքերը, տեղակայվելու են ռուսական ուժեր - խմբ․), բայց վերջնական որոշում կլինի, ժամկետների, կատարման բուն տեխնիկական հարցերով լրացուցիչ կասվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։  Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը համաձայն է այդ տարբերակին, ԳՇ պետը ընդգծեց, թե մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ։ Հայկական կողմի նպատակը առանց բախումների հայկական տարածքում հայտնված ադրբեջանական զորքերի հետ քաշումն է։ Խոսքը ռուսական սահմանապահների տեղակայման մասին է, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։ ԳՇ պետը նշեց, որ խոսքը գնում է ռուսական սահմանապահների տեղակայման մասին, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։
11:10 - 22 հունիսի, 2021