Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու հարցում. Վլադիմիր Զելենսկի
 |hetq.am|

Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու հարցում. Վլադիմիր Զելենսկի |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի իշխանություններն ուղղակիորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում հակամարտության հրահրման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 593-րդ օրվա երեկոյան իր տեսաուղերձում։ Նա նշել է, որ խորհրդակցություն է անցկացրել ուկրաինական հետախուզության ղեկավարների և դիվանագետների հետ, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին և Իսրայելի վրա «Համաս» խմբավորման հարձակմանը։ «Ըստ առկա տեղեկատվության, որը շատ հստակ է, Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու մեջ, որպեսզի ցավի և տառապանքի նոր աղբյուրը թուլացնի համաշխարհային միասնությունը, ավելացնի պառակտում և հակասություններ, և դրանով օգնի Ռուսաստանին Եվրոպայում ոչնչացնելու ազատությունը»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ այժմ ռուս պրոպագանդիստները «չարախնդում են», իսկ «Մոսկվայի իրանցի բարեկամները բացահայտորեն կանգնում Իսրայելի վրա հարձակվողների թիկունքին»: «Եվ այս ամենը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան աշխարհը հիմա ընկալում է։ Անցյալի համաշխարհային պատերազմները բռնկվեցին հենց լոկալ ագրեսիաների արդյունքում։ Եվ մենք գիտենք, թե ինչպես հակազդել այդ սպառնալիքին։ Եվ պատրաստում ենք պատասխան քայլեր։ Եվ ամենակարևորը, մենք պաշտպանում ենք աշխարհի առավելագույն միասնության անհրաժեշտությանը»- հավելել է Զելենսկին։
12:29 - 10 հոկտեմբերի, 2023
Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված
 |azatutyun.am|

Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված |azatutyun.am|

azatutyun.am: Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։Նա X-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 
12:24 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ 11 քաղաքացի
 |hetq.am|

Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ 11 քաղաքացի |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ առնվազն 11 քաղաքացի է զոհվել: Զոհված ամերիկացիներից շատերը մշտական բնակություն էին հաստատել Իսրայելում։ Բացի այդ, ըստ Բայդենի, հավանաբար, ԱՄՆ քաղաքացիներ կան նաև պատանդների թվում, որոնց գերեվարել են պաղեստինցի գրոհայինները: «Մենք նաև գիտենք, որ ԱՄՆ քաղաքացիները շարունակում են մնալ անհետ կորածների թվում, և մենք աշխատում ենք իսրայելցի պաշտոնյաների հետ՝ նրանց գտնվելու վայրի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։  Ըստ առկա վերջին տվյալների՝ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով Հրեական Պետությունն ունի առնվազն 900 զոհ, ևս 2616 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պաղեստինցի գրոհայինները հայտարարել են, որ գերեվարել են ավելի քան 100 իսրայելցու։ Գերիների թվում կան տասնյակ երկքաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ և չինացիներ, պնդում է «Համաս»-ը։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են ՌԴ մեկ քաղաքացու մահվան հանգամանքը։ Չորս ռուսաստանցի էլ մնում է անհետ կորածների շարքում։
11:43 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելական կողմը հայտնում է, թե երկրի տարածքում ՀԱՄԱՍ-ի 1500 զինյալի դի է հայտնաբերվել |tert.am|

Իսրայելական կողմը հայտնում է, թե երկրի տարածքում ՀԱՄԱՍ-ի 1500 զինյալի դի է հայտնաբերվել |tert.am|

tert.am: Իսրայելի տարածքում հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 1,500 զինյալի դի. այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը, փոխանցում է timesofisrael.com-ը: Նա նաև հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի ոչ մի զինյալ երկուշաբթի գիշերվանից չի հատել Իսրայելի սահմանը, թեև ներթափանցում դեռևս հնարավոր է: Նշենք, որ Իսրայելի զինվորականները պաղեստինցիներին խորհուրդ են տվել լքել Գազայի հատվածն ու Եգիպտոս փախչել՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ շարունակվող պատերազմի ֆոնին։ «Ռաֆահի անցումը դեռ բաց է. ով կարող է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս գալ»,- արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ասել է Հեխտը: Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին: «Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։ Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։ Իսրայելական օդուժը, մասնավորապես, թիրախավորել է մզկիթները, որոնք որպես ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստ ո հրամանատարական կենտրոն էին ծառայում, ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբ հանդիսացող մի քանի բնակարան, ենթակառուցվածքային օբյեկտը, որն օգտագործվում էր կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»։
11:36 - 10 հոկտեմբերի, 2023
Դա ռազմական հանցագործություն է. Human Rights Watch-ը քննադատել է Գազայի հատվածի շրջափակումը
 |hetq.am|

Դա ռազմական հանցագործություն է. Human Rights Watch-ը քննադատել է Գազայի հատվածի շրջափակումը |hetq.am|

hetq.am: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Գազայի հատվածի «ամբողջական շրջափակման» մասին՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրամանը՝ այն բնորոշելով որպես «կոլեկտիվ պատժի» և «պատերազմական հանցագործության» ձև: Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Իսրայելում և Պաղեստինում Human Rights Watch-ի տնօրեն Օմար Շաքիրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքերը «նողկալի» է անվանել և Իսրայելին մեղադրել սովը որպես «պատերազմի գործիքի» օգտագործման մեջ։ Շաքիրը առանձնացրել է 2,2 միլիոն պաղեստինցիների համար ռիսկերը, որոնք ապրում են Իսրայելի կողմից Գազայի հատվածի երկարատև արգելափակման պայմաններում, ու կոչ արել միջազգային քրեական դատարանին միջամտել ստեղծված իրավիճակին։ Human Rights Watch-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ Շաքիրը նաև դատապարտել է իսրայելական բնակավայրերի վրա «Համաս»-ի հարձակումները՝ նշելով, որ «քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը, անխտիր հարձակումները և քաղաքացիական անձանց պատանդառումը», միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նույնպես համարվում են ռազմական հանցագործություններ:
11:19 - 10 հոկտեմբերի, 2023
«Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար․ Reuters
 |azatutyun.am|

«Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am:  Ըստ Reuters-ի՝ Al Jazeera-ի հարցին, թե «Համասը» պատրա՞ստ է քննարկել հնարավոր զինադադարը, Մուսա Աբու Մարզուկը պատասխանել է՝ «Համասը» բաց է «նման ինչ-որ բանի համար» և «քաղաքական բոլոր երկխոսությունների»։ «Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է «Համաս» խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան՝ Al Jazeera-ի հետ հեռախոսազրույցում։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 
11:18 - 10 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հանդես են եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է. «Մենք մեր վճռական ու միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելի Հանրապետությանը, ինչպես նաև մեր միանշանակ դատապարտումը` ՀԱՄԱՍ-ին և նրա սարսափելի ահաբեկչական ակտերին: Մենք հստակ հայտարարում ենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացում, օրինականություն չունեն և պետք է համընդհանուր դատապարտման արժանանան: Ոչինչ և երբեք չի արդարացնում ահաբեկչությունը: Վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն ընտանիքների են ոչնչացրել իրենց տներում, ինչպես նաև երաժշտական փառատոնին մասնակցող ավելի քան 200 երիտասարդի, առևանգել են տարեց կանանց, երեխաների և ամբողջական ընտանիքների, որոնք հիմա գերության մեջ են` ի տես աշխարհի, սարսափով պատված: Մեր երկրներն աջակցում են Իսրայելի` երկիրն ու ժողովրդին այս վայրագություններից պաշտպանելու ջանքերին: Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի թշնամական ոչ մի այլ սուբյեկտ չպետք է օգտվի այս հարձակումների առիթից: Մենք բոլորս ընդունում ենք պաղեստինցի ժողովրդի օրինական ձգտումները և իսրայելցիների ու պաղեստինցիների համար աջակցում ենք արդարության ու ազատության հավասար միջոցներին: Բայց եկեք մոլորության մեջ չընկնենք. ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում այդ ձգտումները և պաղեստինցի ժողովրդին ոչինչ չի առաջարկում, բացի ահաբեկչությունից ու արյունահեղությունից: Առաջիկա օրերին մենք կմնանք միասնական ու համակարգված` իբրև Իսրայելի բարեկամներ ու դաշնակիցներ` երաշխավորելու համար, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն և պայմաններ ստեղծել` խաղաղ ու ինտեգրված Մերձավոր Արևելքի համար»:
11:09 - 10 հոկտեմբերի, 2023
Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում
 |news.am|

Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է արել օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցի ընթացքում Աբասը ՄԱԿ-ին խնդրել է «անհապաղ միջամտել»՝ դադարեցնելու շարունակվող «իսրայելական ագրեսիան»։ Աբասը Գուտերեշին և ՄԱԿ-ին կոչ է արել «կատարել իրենց պարտականությունները և ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը», հաղորդում է WAFA-ն։ Աբասը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում էսկալացիայի միակ լուծումը ենթադրում է դադարեցնել Պաղեստինի իսրայելական օկուպացիան։ Գուտերեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ը փորձում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և կապի մեջ է բոլոր շահագրգիռ միջազգային կողմերի հետ՝ դադարեցնելու հակամարտության սրումը։
09:59 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին
 |armenpress.am|

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Իսրայելից Լիբանան ներթափանցման փորձ կատարող հինգ զինյալի ոչնչացման մասին։ Այս մասին տեղեկանում է Jewish News Syndicate լրատվամիջոցից։ «Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է մի քանի զինյալների, որոնք Լիբանանի տարածքից մտել են Իսրայելի տարածք», - հայտարարության մեջ հայտնել է ԻՊԲ-ն։ Նշվում է, որ ԻՊԲ-ն խուզարկում է տարածքը՝ համոզվելու, որ լրացուցիչ զինյալներ չեն ներխուժել երկիր։ Սահմանի մոտ բնակվող մարդկանց հորդորել են մնալ տներում, կողպել դռները և անջատել լույսերը, մինչև այլ հրահանգներ չտրվեն։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ավելի վաղ Լիբանանից մի հրթիռ է արձակվել նույն հատվածի ուղղությամբ։ Այն ընկել է բաց տարածքում։ Մեկ այլ հրթիռ, ըստ հաղորդագրության, ընկել է Վերջին Գալիլեա նահանգում։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ մեծամասշտաբ հարձակում սկսելով։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։
17:34 - 09 հոկտեմբերի, 2023
Հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը. չի լինի ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք. Իսրայելի ՊՆ
 |tert.am|

Հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը. չի լինի ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք. Իսրայելի ՊՆ |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրամայել է «ամբողջովին պաշարել» Գազայի հատվածը, մինչ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։ Այս մասին գրում է The Times of Israel-ը: «Ես հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը։ Չի լինի էլեկտրաէներգիա, սնունդ, վառելիք, ամեն ինչ փակ է», - ասել է Գալանտը: «Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և գործում ենք համապատասխանաբար»,- հավելել է նա։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել: Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
14:24 - 09 հոկտեմբերի, 2023
Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածում գտնվող բոլոր քաղաքների նկատմամբ․ Իսրայելի ՊՆ |tert.am|

Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածում գտնվող բոլոր քաղաքների նկատմամբ․ Իսրայելի ՊՆ |tert.am|

tert.am: Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածում գտնվող բոլոր քաղաքների նկատմամբ, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesofisrael.com-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։ Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։   
12:59 - 09 հոկտեմբերի, 2023
Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
 |armeniasputnik.am|

Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վաղաժամ է համարում Իսրայելի վրա պաղեստինյան հարձակումներին աջակցելու հարցում Իրանի մասնակցության վերաբերյալ եզրակացությունները։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է` ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իրանը մասնակցել է հարձակմանը։ «Պաղեստինի ձեռնարկած վճռական գործողությունները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական սիոնիստական ռեժիմի կողմից յոթ տասնամյակ իրականացված ճնշող օկուպացիայի և նողկալի հանցագործությունների դեմ... Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, սակայն մենք ներգրավված չենք Պաղեստինի պատասխան միջոցներին, քանի որ դրանք իրականացվում են բացառապես Պաղեստինի կողմից», - նշված է Իրանի առաքելության հայտարարության մեջ։ Ըստ ներկայացուցչության՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար ՀԱՄԱՍ-ի հարձակումն ամենամեծ ձախողումն էր, որը Իսրայելը փորձում է արդարացնել` վերագրելով Իրանի հետախուզական հզորությանն ու օպերատիվ պլանավորմանը։
11:50 - 09 հոկտեմբերի, 2023
«Համաս»-ը հայտարարել է ավելի քան 100 իսրայելցու գերեվարման մասին
 |hetq.am|

«Համաս»-ը հայտարարել է ավելի քան 100 իսրայելցու գերեվարման մասին |hetq.am|

hetq.am: «Համաս» արմատական խմբավորման գրոհայինները, Իսրայելի վրա հարձակման ժամանակ, գերեվարել են ավելի քան 100 մարդու, այդ թվում բարձրաստիճան զինվորականների։ Այդ մասին հայտարարել է «Համաս»-ի ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուքը։  Միևնույն ժամանակ «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման առաջնորդ Զիյադ ալ-Նահալան հայտնել է, որ իր գրոհայինները գերեվարել են մոտ 30 իսրայելցու։ Նա ընդգծել է, որ պատանդները տուն կվերադառնան միայն այն դեպքում, երբ պաղեստինյան բանտարկյալներն ազատ կարձակվեն իսրայելական բանտերից։  Իսրայելի կառավարությունը որևէ կոնկրետ գնահատական չի տվել իր քաղաքացիների թվի վերաբերյալ, որոնք գերեվարվել են «Համաս»-ի գրոհայինների կողմից։ Ի սկզբանե կարծիքներ կային, որ գերության մեջ կարող է գտնվել 150-200 մարդ։  Լրատվամիջոցների տվյալներով՝ պատանդների թվում կարող են լինել նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Թայլանդի։
10:31 - 09 հոկտեմբերի, 2023
Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան«Ալ-Աքսայի վրա հարձակում գործողության արդյունքում»: Ռաիսին ասել է, որ Իրանը կոչ է անում աշխարհին ուշադրություն դարձնել այն փաստին, որ «ճնշված պաղեստինյան ազգի նկատմամբ ճնշումն ու անարդարությունը, կանանց և բանտարկյալների նկատմամբ շարունակվող բռնությունները և Սուրբ Ղուդսի (Երուսաղեմի խմբ.) պղծումը չեն կարող հավերժ շարունակվել»։ «Իրանն աջակցում է պաղեստինյան ազգի օրինական պաշտպանությանը։ Սիոնիստական ​​ռեժիմը(Իսրայելը - խմբ.) և նրա աջակիցները պատասխանատու են տարածաշրջանի երկրների անվտանգությանը սպառնալու համար, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար», - հավելել է նախագահը։ «Մահմեդական կառավարությունները պետք է միանան Իսլամական Ումային և ազնվորեն աջակցեն Պաղեստինի ժողովրդին», - հավելել է նա: «Սիոնիստ թշնամին պետք է նաև իմանա, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը. պատերազմ հրահրելը սիոնիստներին օգուտ չի բերի: Պաղեստինի ժողովուրդն է այս մարտի դաշտում հաղթողը»,- հավելել է նա։ Ռաիսին ողջունել է դիմադրության ուժերին ողջ տարածաշրջանում՝ Պաղեստինից, Լիբանանից և Սիրիայից մինչև Իրաք, Աֆղանստան և Եմեն, և հիշեցրել է Ղասեմ Սոլեյմանիի, լուսահոգի Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի ջանքերը՝ ի աջակցություն Դիմադրությանը:
09:58 - 09 հոկտեմբերի, 2023