«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

tert.am: Հանրահայտ փաստ է, որ 2018-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ ընդգրկված էին և՛ անկուսակցականներ, և՛ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որը գլխավորում էր Հայկ Մարությանը։ Այս մասին զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանի՝ «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն։ «Ընդհանրապես թիմը հեղափոխական էր, և հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին ընտրություններն էին, որոնցում Հայկ Մարությանն ու իր թիմը նկատելի առավելություն ստացան»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ քաղաքային իշխանության ունեցած հարաբերություններին, Կարապետյանն ասաց․ «Հարությունյանն իր՝ օրերս տված մեկ այլ հարցազրույցի ընթացքում շատ իրավացիորեն նշեց, որ Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ գերատեսչությունների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսի հարաբերությունները ենթադրում են որոշակի հարցերում որոշակի տարակարծություններ կամ անհամաձայնություններ, դա շատ նորմալ է, որևէ հարաբերություն առանց դրա բացառվում է»,-ասաց նա։
12:57 - 28 հունիսի, 2021
Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները |armenpress.am|

Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ,՝ մեծ առավելությամբ առաջատարն է ընտրություններում։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ քվեարկության գոհացուցիչ մակարդակի առնչությամբ։ Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։ Այն վերահաստատում է իր վճռականությունը աջակցել Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ։
21:34 - 22 հունիսի, 2021
Կարծում եմ՝ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել․ Արմեն Գրիգորյան

Կարծում եմ՝ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել․ Արմեն Գրիգորյան

Բոլոր մեղադրանքները, որ մեր հանդեպ ներկայացնում էին, հիմնականում կեղծ էին և որևէ հիմնավորում չունեն։ Նույնիսկ նրանք, որ բարձր ամբիոնից ամեն ինչ էին հայտարարում, պարզվեց՝ ընդամենը՝ 19 000 ձայն ունեն, և միֆ է իրենց ստեղծած կերպարը։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին և դիտարկմանը, թե իրենց մեղադրում էին բոլոր նախկին նախագահները՝ ասելով ազգակործան պատուհաս, դավաճան կապիտուլյանտ։ «Այդ մարդիկ ինչ մեղադրանք մեզ ներկայացնում էին, մեծ մասին հասցրել ենք պատասխանել։ Ժողովրդի ընտրությունների գնահատականը ցույց է տալիս, թե ով  ինչպիսի դիրք ունի, և ով է կապիտուլյանտը, ով է մեղավորը, ով է իսկապես հողեր հանձնող։ Ինչ մեղադրանք իրենք մեզ ներկայացնում են, այդ մեղադրանքները հիմա հստակ կարելի է իրենց վերագրել»,-ասել է նա։ Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը մեղադրում են իշխանությանը՝ նշելով, թե զանգվածային ընտրակեղծիքներ են եղել, Գրիգորյանն արձագանքել է, թե այդ մարդիկ իրենց փորձից ելնելով են ինչ-որ բաներ հայտարարում։ «Որտե՞ղ են փաստերը, որ մենք ընտրություններ ենք կեղծել»,-նշել է նա։   Գրիգորյանն ընդգծել է՝ 2018-ին համերաշխություն են փորձել ապահովել, բայց մի մասն այդ համերաշխությունը նույնիսկ իրենց դեմ է օգտագործել։ «Համոզված եմ՝ շատերը թեթևություն են զգացել ընտրություններից հետո, և դա է համերաշխությունը։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ բոլորս մի ձևով պետք է մտածենք, որ համերաշխություն լինի, չարաչար սխալվում է»,-ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ իրենք համարում են, որ այն քաղաքական ուժերի հետ,  որոնք չեն անցել խորհրդարան, բայց ձայներ են հավաքել, կարելի է երկխոսել, տեսնել՝ որտեղ կարելի է համագործակցություն ունենալ։ Հարցին՝ գործնականում այդ համագործակցությունն ինչ տեսք է ունենալու, հնարավո՞ր է՝ նրանց պաշտոններ առաջարկվեն գործադիրում, Գրիգորյանն արձագանքել է, թե այս պահին որևէ բան չի կարող ասել, բայց դա կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ պաշտոնից մինչև համատեղ քաղաքականության մշակման գործընթացում ներգրավվածություն։ Դիտարկմանը, թե ՀՀ առաջին նախագահի գլխավորած քաղաքական ուժը նույնպես չի անցել ԱԺ, ԱԽ քարտուղարն արձագանքել է՝ դուռը բաց է, և այդ հարցի առաջին  հասցեատերն առաջին նախագահն է։ «Ես կարծում եմ, որ այս ընտրություններով կարելի է անցած բոլոր երեք նախագահների քաղաքական էջերը փակված համարել»,-ասել է նա։ Հարցին՝ ինչո՞ւ է այդպես մտածում, Գրիգորյանն արձագանքել է․ «Որովհետև որևէ լուրջ քաղաքական դերակատարություն չեն կարող ունենալ, իրենք էլ չեն ուզում միջին դերակատարում ունենալ, և դրանով կարելի է համարել փակված»։
18:04 - 22 հունիսի, 2021
Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին

Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:   Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ ասած, նաև ափսոսում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում: Այսօր կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և կուզենայի լսել, թե ինչ լուծումներ եք տեսնում, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, փոխադարձաբար լսելիության ավելի բարձր աստիճան ունենան: Եվ այլ մտքեր, եթե Դուք ինչ-որ գաղափարներ ունեք և հարկ եք համարում, որ այսօր մենք այդ թեմայով քննարկում ունենանք: Էդմոն Մարուքյան - Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ հրավերի համար: Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:   Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
17:59 - 22 հունիսի, 2021
Պահանջում եմ բոլոր գործատուներին, ովքեր կատարել են քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները․ Սուրեն Պապիկյան

Պահանջում եմ բոլոր գործատուներին, ովքեր կատարել են քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները․ Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ելույթը ՔՊ հանրահավաքին․ «687 414 քաղաքացի վստահության քվե է տվել, պողպատե մանդատ է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Սա ձեր հաստատակամությունն է, որ փոխանցվել է մեզ։ Նաև պիտի արձանագրենք, 2021 թվականի հունիսի 20-ի արդյունքում մենք իշխանություն դառնալու հնարավորություն ենք ստացել ոչ միայն մեզ ընտրողների համար, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մենք ևս մի անգամ պիտի արձանագրեք, որ Հայաստանի ներսում թշնամիներ չկան․ կա՛ օրենք, և Սահմանադրության ու օրենքների առաջ բոլորը հավասար են դրանից բխող բոլոր հետևանքներով։ Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ ահազանգեր, նամակներ ու բողոքներ ենք ստացել, որ ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում ու բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհներն ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ այլ հարցեր։ Մենք խոսել ենք բազմիցս, որ հունիսի 20-ից հետո մենք կգնանք այդ մարդկանց հետևից։ Դա ամենևին նախընտրական խոստում չէր, դա Հայաստանի քաղաքացու իրավունքի վերականգնման մասին էր։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը։ Ու հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար ահաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»։  
21:03 - 21 հունիսի, 2021
Եկեք լինենք միասնական, բայց միևնույն ժամանակ թույլ չտանք, որ որևէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն

Եկեք լինենք միասնական, բայց միևնույն ժամանակ թույլ չտանք, որ որևէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն

7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ելույթը այսօրվա ՔՊ հանրահավաքին․ «Կարծում եմ՝ բարձր է այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացու քվեից բաղկացած է մեր այսօրվա հաղթանակը։ Այն ամուր է, այն կուռ է, և այն արտացոլում է ՀՀ քաղաքացու ոգին և կամքը։ Այն սպառնալիքները, ահաբեկումները, այն կոչերը, որոնք հնչել են, փոշիացված են մեր կամքի, մեր հաղթական ոգու շնորհիվ, որովհետև մենք միասնական ենք, մենք հաղթական ենք։ Սիրելի՛ քաղաքացիներ, ձեր ներդրումը մեծ է, մեծ է, որ ընտրություններով մենք վերահաստատեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում կան արժեքներ, որոնք անբեկանելի են․ ՀՀ քաղաքացին անպարտելի է։ Ես ուզում եմ այս առիթը օգտագործել և շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգին, որը թույլ չտվեց, որ որևէ խնդիր արձանագրվի ընտրությունների արդյունքում։ Մենք արող ենք փաստել, որ ՀՀ քաղաքացին իրավագիտակից է, հպարտ է, խրոխտ է, ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա»։
20:42 - 21 հունիսի, 2021
Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Եթե ամբողջ խմբակցությունը հրաժարվում է մանդատից, միայն մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններն են ստանում իրենց մանդատները: Հրաժարված խմբակցության պատգամավորները չեն ստանում ու փաստորեն, մանդատ ստացած անձինք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավորներ: Այս մասին ասյօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից: «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող», - նշեց նա: Հարցին՝ դա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների՝ ԿԸՀ նախագահը  պատասխան չկարողացավ տալ: «Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք», - եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել անցողիկ 7 տոկոսի շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ կմտնի խորհրդարան:
13:35 - 21 հունիսի, 2021
Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան, ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները՝ հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Հաջողություն եմ մաղթում նաև ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին: Համոզված եմ՝ ստացած յուրաքանչյուր քվե պետք է ծառայեցվի համազգային շահերին ու իղձերին՝ կայուն, կառուցողական ու հարգալից քաղաքական միջավայրում: Պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները մեզ այլ ուղի չեն թողնում, քան դեմ հանդիման կանգնել դրանց և միասնական ջանքերով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները դարձնել ավելի անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք մեր ժողովրդի համար՝ հանուն մեր գալիք սերունդների ու Հայոց Հայրենիքի հարատևման»:
12:56 - 21 հունիսի, 2021
Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չարաբաստիկ միջադեպի պատճառով առավոտյան նոր տուն հասա։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր, որը մինչ այդ արդեն աչքի էր ընկել լկտի վարքով /տեսանյութը մեկնաբանություններում/։ Հայտնում եմ նաև, որ առաջացած հրմշտոցի մեջ կին չեմ նկատել և դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր բացի քաշքշուկի անմիջական մասնակիցներից, որևէ մեկը ֆիզիկապես տուժեր դրանից։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ եթե չլիներ քաշքշուկը, որևէ մեկը ֆիզիկապես չէր տուժի, բացի պետությունից, որի անունից խոսում են օրենքի տարրական նորմերի իմացության բացակայության պայմաններում այն ներկայացնողները։ Սրանք ստվերում են առանց այդ էլ անտանելի անկում ապրած պետական ինստիտուտների հեղինակությունը։ Միջադեպի հետ կապված մանրամասները քննվում են ոստիկանության համապատասխան բաժնում և հուսանք, որ քննության արդար անցկացման հարցում որևէ կասկած չի մնա։ Այնուամենայնիվ, պետք է փորձեմ վաղնևեթ կապի դուրս գալ տուժած կնոջ հետ և նրանից ներողություն խնդրել միջադեպի համար։ Հուսամ, որ նրան հասցված վնասվածքը ուղիղ ինձնից չի եղել, քանի որ իմ տեսադաշտում նա հայտնվել է արդեն միջադեպի ավարտից րոպեներ անց։ Հայաստանում մարտնչող տգիտությունը պետք է պարտվի ամեն քայլափոխի և այնժամ մենք կունենանք առաջ գնալու հնարավորություն»։ Ավելի վաղ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնել էին․ «Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։
11:42 - 21 հունիսի, 2021
ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյան

Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է։ Այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ; Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր։ Իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական շտաբում ելույթի ժամանակ։ «Ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով՝ մենք կրկին վերագտանք իրար՝ որպես մի ամբողջություն և, ահա՛, հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր մարզերի, բոլոր քաղաքների, գյուղերի բնակիչներին, ուզում շնորհ հայտնել Երևանի բոլոր բնակիչներին, բոլոր վարչական շրջաններին, բոլոր թաղերին։ Ուզում եմ թվարկել և հնարավորինս հասցեական դարձնել իմ շնորհակալությունները»,- ասաց նա՝ թվարկելով և շնորհակալություն հայտնեց բոլոր մարզերից անվանական։ Շնորհակալություններ հնչեցին նաև ՔՊ թիմին ուղղված։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը․ «Եթե առաջինը, ինչպես խոսել ենք, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն էր, 2021թ․-ին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, բայց այս անգամ պողպատե հեղափոխություն։ Եվ ինչ պայմանավորվել ենք, բոլորը հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն։ Բոլոր պայմանավորվածություներրը այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն բոլոր քաղաքներում և բոլոր մարզերում, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, գերատեսչություններում, ՏԻՄ-երում»։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն․ «Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավական էֆեկտիվ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ։ Մենք ելնում ենք այն կանխավակածից, որ այդ երևույթները իսպառ վերացնել և չեզոքացնել հնարավոր չի եղել, և դրանք որոշակի ազդեցություն ունեցել ընտրությունների վրա»։ Վարչապետի թեկնածուն նշեց, որ հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ են սկսելու ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման մասին։ «ՀՀ ժողովուրդը ՔՊ կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը, և նաև ինձ որպես ՔՊԿ վարչապետի թեկնածու՝ առաջնորդելու երկիրը։ Մենք առավելագույնը կանենք՝ քննարկելու և այս մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար։ Ուզում եմ այս ֆոնի վրա նաև շեշտել, որ օրենքի և իրավունքի դիկտատուրան այն հաջորդ ուղերձը և մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ և մենք ուղղակի չենք կարող հապաղել այդ մանդատը իրացնելու ճանապարհին»,- նշեց նա։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վաղը ունեն պլանավորված միջոցառում։ «Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին»,- ասաց նա։
02:19 - 21 հունիսի, 2021