Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան․ նոր պատգամավորը երդմամբ ստանձնեց պարտականությունները
10:18 - 25 հոկտեմբերի, 2022

Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան․ նոր պատգամավորը երդմամբ ստանձնեց պարտականությունները

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Նիստերի օրակարգում ընդգրկված է 27 հարց։

Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին՝ Դավիթ Առուշանյանին տրամադրելու վերաբերյալ արձանագրություն։ Նոր պատգամավորը երդմամբ ստանձնեց պարտավորությունները։

Նշենք, որ Դավիթ Առուշանյանը Գյումրիի նախկին փոխքաղաքապետն է։ Հոկտեմբերի 10-ին Առուշանյանը փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հրաժարվել էր մանդատից, ինչից հետո ԱԺ-ն Հովակիմյանին ընտրել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել