Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|

Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|

factor.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։Ըստ օրինագծի՝ առաջարկվում է մինչև 3 ամիս ժամկետով ու 300 հազար դրամը չգերազանցող վարկերի դեպքում վարկառուն ձեռագիր հաստատի, որ տեղյակ է վարկի փաստացի տոկոսադրույքի չափի մասին։ «Սա հավելյալ ազդակ է, որ վարկառուն հասկանա՝ ինչ բեռ է ստանձնում։ Հասկանում ենք, մարդը խուճապահար կարող է գնալ վարկ վերցնելու, որ դեղ գնի, իսկ այս փաստացի տոկոսադրույքը ձեռքով գրելը ևս մեկ ֆիլտր է, որ մարդուն հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչ բեռի տակ է ինքը մտնում»,- ներկայացրեց Արտակ Մանուկյանը։
11:22 - 17 ապրիլի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան իրավապահներին հասանելի դարձնելու վերաբերյալ նախագիծը |factor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան իրավապահներին հասանելի դարձնելու վերաբերյալ նախագիծը |factor.am|

factor.am: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը։ Նախագծով նախատեսվում է արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Պետական եկամուտների կոմիտեին: Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ 17 և ձեռնպահ՝ 17 պատգամավոր։Նախագծի վերաբերյալ ԱԺ ապրիլի 14-ի նիստում մտահոգություններ էր հնչեցրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ըստ Արկադի Խաչատրյանի՝ տվյալ տեղեկատվության գաղտնիությունը ներդրողի մասնավոր շահերի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է և նման փոփոխությունն անթույլատրելի է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ նախագծին դեմ են քվեարկելու: «Հայաստանում բանկային գաղտնիք, ըստ էության, չկա, իշխանությունը անգիր գիտի՝ ով ինչքան փող ունի բանկերում, և դրա մասին խոսում է հրապարակային: Արժեթղթերի շուկան մտնում եք էս ձևով, ո՞վ է ներդրում անելու Հայաստանում»,- մասնավորապես նշել էր Մարուքյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հմնավորմամբ՝ նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի կանխարգելման համար լրացուցիչ գործիք ստեղծելն է:
13:21 - 16 ապրիլի, 2020
ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ: Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին  եղել:  Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին: Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները: Նախագծի քվեարկությունից  առաջ  Պետաիրվական հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ  Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը: Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա  հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ: «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և  պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:
11:45 - 15 ապրիլի, 2020
Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|

Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի երկու օրենքի նախագծերն ընդունվեցին միաձայն։ Օրենքներից մեկը վերաբերում էր դեղերի մեծածախ վաճառք իրականացնող ընկերությունների լիցենզիաների երկարաձգմանը, մյուսը՝ բժշկական օգնության մեխանիզմներին։ Մինչ այդ՝ նախագծերի քննարկման ժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս ընթացքում բոլոր պլանային հետազոտությունները եւ ծառայությունները կասեցված են, սպասարկվում են միայն անհետաձգելի դեպքերը։ Նա ասաց նաեւ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ներգրավված են կորոնավիրուսով հիվանդների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, այս պահին սպասարկում են միայն տվյալ հիվանդներին, որպեսզի ներհիվանդանոցային վարակների հնարավորությունը հնարավորինս սահմանափակվի։ «Եթե թվերն ավելանան, անհրաժեշտություն առաջանա ավելի ու ավելի կազմակերպությունների ներգրավել կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, դա կարվի, գուցե ինչ-որ պահի էլ հիվանդանոցը սպասարկի ե՛ւ կորոնավիրուսով հիվանդների, ե՛ւ այլ հիվանդների»,- ասաց տեղակալը՝ հավելելով, որ այդ սցենարին իրենք պատրաստ են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, մեջբերելով նախագծի այն կետը, որ վերապատրաստման արդյուքնում լրացուցիչ մասնագետներ են ներգրավվելու կորոնավիրուսով վարակված մարդկանց սպասարկմանը, հարցրեց, թե ինչ հիմունքով է այդ գործընթացը լինելու։ «Կառավարության սահմանած կարգով անցնելու են վերապատրաստում, նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր սահմանված կարգով, եւ նրանք անցնելու են աշխատանքի»,- պատասխանեց Ավանեսյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսի իրավական պաշտպանության մեխանիզմներ կան հնարավոր բժշկական սխալի դեպքում այս նոր ընդգրկված մարդկանց համար՝ հաշվի առնելով, որ նրանք չունեն համապատասխան լիցենզիա։ Ավանեսյանը պատասխանեց, որ այն կազմակերպությունները, որոնք կտրամադրեն համապատասխան բժշկական օգնությունը, կամ այն անձինք, որոնք համապատասխան այս կարգի կընդգրկվեն՝ որպես բուժաշխատող, նրանց վրա կկիրառվի ողջ իրավական ռեժիմը, որը կիրառվում է սովորական պայմաններում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիլեյանը հետաքրքվեց, թե սա արվում է ապագայում զուտ կարգավորում ունենալու համար, որ վատագույն սցենարի դեպքում պատրաստ լինեն, թե իրավիճակն այնպիսին է, որ արդեն նման կադրերի կարիք կա, կամ մոտենում ենք դրան։ «Մենք փորձում ենք մեկ քայլ առաջ մտածել եւ պատրաստ լինել ավելի ու ավելի մեծ քանակությամբ պացիենտների սպասարկմանը, եւ, այո՛, մենք ուզում ենք ունենալ կարգավորումներ, պատրաստել տվյալ բժշկական կազմակերպություններին, ունենալ բոլոր իրավական հիմքերը դրա համար եւ պատրաստ լինել բոլոր իրավիիճակներում»,- պարզաբանեց տեղակալը։ Ավելին՝ armtimes.com-ում
15:49 - 13 ապրիլի, 2020
Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը. Դա ամենավառ ապացույցն է |lragir.am|

Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը. Դա ամենավառ ապացույցն է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո պատրիարքի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել դեղորայքով աջակցել Հայաստանին: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը: Ձեր կարծիքով համաճարա՞կն է ստիպել Թուրքիայի նախագահին այլ հայացքով նայել աշխարհին: Ընդհանուր առմամբ, իհարկե, բարդ իրավիճակներում օգնության առաջարկը կամ նմանատիպ ժեստերը բնականաբար, կարող են դրական դիտարկվել, բայց իրավիճակն այստեղ բավականին այլ է: Թուրքիան ունի նման գործելաոճ՝ բարդ իրավիճակներում փորձել հանդես գալ դրական լույսի ներքո և անել նմանատիպ, իմ կարծիքով բնավ ոչ անկեղծ հայտարարություններ: Մենք հիշում ենք, որ Ցեղասպանության հետ կապված ևս նա ինչ-որ հայտարարություններ, ժեստեր էր անում ընդհանուր ցավի գոյության մասին, բայց իրական գործողությունները լրիվ հակառակի մասին են փաստում: Թուրքիան շարունակում է ապօրինի, անօրինական ձևով Հայաստանի շրջափակման քաղաքականությունը՝ բազմաթիվ խնդիրներ հարուցելով: Ես կարծում եմ, որ դրանից վառ ապացույց, որ Թուրքիայի իշխանությունները բնավ էլ որևէ մարդասիրական և հումանիտար օգնության միտումներ չունեն Հայաստանի նկատմամբ, դժվար է պատկերացնել: Իսկ այդ հայտարարությամբ ուղղակի փորձում են ստեղծված բարդ իրավիճակի առիթն օգտագործել և փորձել իրենց ներկայացնել դրական լույսի ներքո: Սա ոչ առաջին, ոչ էլ կարծում եմ վերջին դեպքն է Թուրքիայի կողմից: Դեղորայքով օգնելու և մարդկանց տեղափոխման հետ կապված հայտարարությունները կրկին նույն լույսի ներքո են: Հայտնի են այն բազմաթիվ խնդիրները, որոնց տարիներով մեր քաղաքացիները բախվել են փակ սահմանների պատճառով: Դա շատ խոսուն է և վկայում է Թուրքիայի գործելաոճի և Հայաստանի նկատմամբ վարվող իրական քաղաքականության մասին: Ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք կորոնավիրուսի հաղթահարումից հետո հայ-թուրքական հարաբերություններում որոշակի փոփոխություն, որովհետև անընդհատ խոսվում է, որ մենք բոլորովին այլ աշխարհում ենք ապրելու, այլ հարաբերություններ են լինելու: Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցում Թուրքիան շատ անելիք ունի: Ընդհանուր առմամբ, համաշխարհային պատմության մեջ, իհարկե, լինում են դեպքեր, երբ ընդհանուր ռիսկերը, համաճարակները, սպառնալիքները կարող են երկրների հարաբերությունների նորմալացման հիմք դառնալ, բայց տվյալ պարագայում հայ-թուրքական հարաբերությունների համատեսքստում, անկեղծ ասած, ես բնավ նման միտումներ չեմ տեսնում: Առավել ևս Թուրքիայի առկա իշխանությունների պարագայում: Ես դա այս դեպքում անիրատեսական կհամարեի: Շարունակությունը՝ lragir.am-ում
12:45 - 11 ապրիլի, 2020
Հանրաքվե նշանակելու, արտակարգ դրություն հայտարարելու ու այլ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց․ իսկապես հպարտանում եմ․ Փաշինյան

Հանրաքվե նշանակելու, արտակարգ դրություն հայտարարելու ու այլ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց․ իսկապես հպարտանում եմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։ Առաջին հարցը, որն ավելի քան 6000 հավանության է արժանացել, հետեւյալն է․ «Պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ Ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում»։ Փաշինյանն այս հարցից հիշեց որոշ քննդատություններ, որ երկար տարիներ ուղղում էին իրեն, երբ ինքը ԱԺ պատգամավոր էր․ «Այն ժամանակ էլ էին ասում՝ ինչ եք անում, խոսում եք։ Բայց ուզում եմ ասել՝ խորհրդարան բառը ի հայտ է եկել «պառլամենտ» բառից, որ նշանակում է խոսելու տեղ։ Սա շատ կարեւոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով, եւ պառլամետը այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բանավեճ տեղի ուեննա, եւ խոսելը, արտահայտվելը խորհրդարանում իրականացվող հիմնական գործ է։ Վարչապետն էլ, որ գնում է, խոսում է, մտքեր են փոխանակում։ Բայց շատ կարեւոր է, որ խոսքի արժեքը չթերագնահատենք, այլ բան է, որ բոլորս մեր խոսքի արժեքի վրա պետք է մտածենք»,- ասաց վարչապետը՝ շարունակելով, որ այսօրվա խորհրդարանի լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբերջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո այնտեղ որոշում կայացվեց անցկացնել արտահերթ ընտրություններ․ «Եւ այդ ընտրությունների պաշտոնական հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն ունի կարիք՝ ավելի երիտասարդ եւ ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհդրարան ձեւավորելու։ Իրենց տեսակետից աշխարհում վերջին 1,5 տարվա ընթացում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում ձեւավորվել էր նոր, երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ են հայտնվել, որոնք միջազգային հարթկներում կարողանում են շատ լուրջ ներկայացնել ՀՀ-ն եւ ՀՀ-ի ժողովրդավարությունը, եւ ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ»։ Փաշինյանը ներկայացրեց parliamentmonitoring.am-ի վիճակագրությունը, որտեղ ամփոփված են 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի աշխատանքները, եւ, որի համաձայն, ընդունված օրենքների շուրջ 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարություն։ Այս ցուցնիշը, Փաշինյանի խոսքով, պատգամավորների գործունեության մեջ վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն է․ «Որպես երկու գումարումների պատգամավոր, դրանից  առաջ որպես լրագրող ԱԺ լուսաբանած՝ ես համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանը՝ որպես քաղաքական մարմին, իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին, եւ, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունն է առաջին հերթին ձեւավորում այդ իմիջը»։ Վարչապետը նկատեց՝ իհարկե, այս խորհրդարանը ձեւավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, եւ նրա ամենակաւեոր խնդիրը՝ կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ։ Այս առումով, Փաշինյանի համոզմամբ, լուրջ անելիք կա․ «Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ այդ անելիքը լիարժեք կանենք, իսկ մինչ այս պահը այդ խնդիրը լուծված ՝ բավական արդյունավետ։ Վերջին ամենաքաղաքական քննարկումը, որ եղավ խորհդրարանում, հանրաքվե նշանակելու հարցն էր, որի ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետեւ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ, հետագայում եւս, արտակարդ դրություն հայտարարելու հետ կապված քննարկման ժամանակ էլ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց, եւ ես իսկապես հպարտանում եմ»,- եզրափակեց Փաշինյանը։
19:00 - 06 ապրիլի, 2020

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կկարողանան իրենց տոների համար չվարձատրվող արձակուրդ վերցնել |news.am|

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կկարողանան իրենց տոների համար չվարձատրվող արձակուրդ վերցնել |news.am|

news.am: Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատշաճ հիմնավորում ներկայացնելու դեպքում կկարողանան իրենց տոների համար չվարձատրվող արձակուրդ վերցնել 4 օրով: Այս մասին ապրիլի 6-ին Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք պատկանում են այս կամ այն ազգային փոքրամասնություններին, իրավունք ունեն զարգացնել ներքին միջանձնային եւ միջխմբային հարաբերությունները, որոնք բնորոշ են իրենց մշակույթին եւ ավանդույթներին: «Աշխատակիցը պետք է գրավոր հայտարարություն ներկայացնի գործատուին, որում հիմնավոր պատճառ կնշի չվարձատրվող արձակուրդի գնալու համար»,- պարզաբանեց Բաքոյանը: Քննարկումից հետո պատգամավորները դրական եզրակացություն տվեցին օրինագծին:    
13:38 - 06 ապրիլի, 2020
Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը

Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաց նամակ Հայաստանի համայնքների ղեկավարներին Սիրելի ընկերներ,գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ Հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը։Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ֊որ բան՝ հող, միջոց... Ինքնակազմակերպվե՛ք։Մեր փոխարեն ոչ ոք այս գործը չի կարող անել։Հերթի տակ դրեք տեխնիկան, գտեք սերմացու ու բերեք համայնք, հավաքեք ժողովրդի գումարը ու միանգամից գնեք պարարտանյութ։ Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք, ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։ Անձամբ ինձ ընդունեք որպես ձեր աշխատող ու միջնորդ։ Ձեր վրա է այս հարցի ողջ պարտավորությունը։ Ամեն ինչ չէ, որ օրենքով պետք է սահմանվի, օրենքը մեր հավաքական խիղճն է ու մեր պարտավորությունը մեր ժողովրդի ու ապագա սերնդի առջև»։
16:35 - 02 ապրիլի, 2020
Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ․ Համազասպ Դանիելյան

Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ․ Համազասպ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի 31-ին տեղի ունեցած Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այցելել եմ յոթ տեղամաս` հիմնականում Ասկերանի շրջանում։ Իմ տեսած ամենայուրահատուկ ընտրություններից մեկն էր։ Յուրահատկությունը պայմանավորված չէր միայն առողջապահական նկատառումներով նախաձեռնված միջոցներով (բոլոր տեղամասերում առկա էին դիմակներ, ձեռնոցներ, առանձին գրիչներ, ալկոգել և այլն): Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ, ինչը նույնպես նպաստել է մասնակցության մեծ ցուցանիշին։ Քվեարկության ընթացքի տեսանկարահանումը, ինչը Արցախում տեղի է ունենում առաջին անգամ, նույնպես նպաստել է ընտրությունների թափանցիկության ավելացմանը։ Այդուհանդերձ, բարձր մասնակցության վրա կարծում եմ ազդել է նաև այն, որ տարբեր քաղաքական թիմեր զգալի ուշադրություն են դարձրել մարդկանց մոբիլիզացիայի վրա։ Գրեթե բոլոր տեղամասերում նկատել եմ մեծահասակ ընտրողներ, ովքեր ոչ միայն դժվարությամբ (իսկ առանձին դեպքերում դժկամությամբ) էին հասնում տեղամաս, այլ նաև քվեարկում էին այլոց օգնությամբ։ «Օգնողի» ինստիտուտի այսքան լայն տարածումը ինձ հիշեցրեց Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»։
13:49 - 01 ապրիլի, 2020
Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունների հաշվարկները դեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ամբողջացվում են, իսկ մինչ այդ արդեն տեղեկություններ կան, որ թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր ձայն կամ կես տոկոս քվե է պակասել նախագահական ընտրություններում հաղթելու համար: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում այդքան քվե, ապա նշանակվում է՝ ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել ավելի մեծ թվով ընտրողներ: Այս պահին եղած տվյալներով՝ Արայիկ Հարությունյանին հաջորդում է Մասիս Մայիլյանը: Մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Արցախում է՝ դիտարկելու ընտրությունները: - Տիկի՛ն Հովսեփյան ինչպե՞ս անցան ընտրությունները: - Այն տեղամասերում, որտեղ որ եղել ենք, պատկերը տարբեր էր: Տեղեր կային, որ եղել են խախտումներ, տեղեր կային՝ շատ հանգիստ եւ հանդարտ ընտրություն կատարվեց: Դեռ մարդկանց մտածողությունից դուրս չի եկել հին սովորույթները, որպեսզի հնարավոր լիներ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած մաքրամաքուր ընտրությունների օրինակով ընտրություն տեղի ունենար: Մնում է սպասել եւ տեսնել, թե որքանով է այդ ամենն ազդել, ազդել է, թե չէ ընդհանուր արդյունքների վրա: Այսօր կեսօրից հետո ավելի պարզ կլինի: - Ի՞նչ խախտումներ են արձանագրվել: - Քարոզչական պաստառներ կային տեղամասերի մոտ, կուտակումներ եւ այլն: Մարդիկ դա կապում էին իրար ծանոթ, բարեկամ լինելու հետ, բայց, այնուամենայնիվ, նման բաներ չպետք է լինեն: - Արդեն տեղեկություններ կան, որ ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում: Դուք լսե՞լ եք այդ մասին: - Այդ մասին Արցախում կան խոսակցություններ, ինչ-որ տեղ նաեւ վստահաբար են այդ մասին խոսում, բայց գնահատել, էլի եմ ասում, չեմ կարող, որովհետեւ ճիշտ չի լինի: Քանի դեռ հրապարակված թվերն ամբողջական չեն, խոսել երկրորդ փուլի մասին վաղաժամ է: 2-3 ժամ հետո ամեն ինչ հստակ կլինի: Սպասենք, տեսնենք: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:09 - 01 ապրիլի, 2020
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը

Հայաստանի խորհրդարանը արտահերթ նիստում սկսել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Նախագծերի այս փաթեթով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է այսօր՝ 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։ Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին ժամեր առաջվա քննարկմանը՝ պատճառաբանությամբ, որ արտահերթ նիստի մասին նրանց պատշաճ չի ծանուցվել։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցում նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։
22:05 - 31 մարտի, 2020
Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան |aysor.am|

Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Ժամը 17:00-ի արտահերթ նիստի մասին ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին տեղեկացրել են 17:05-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «ԱԺ նիստի ավարտից հետո բոլորս գնում ենք մեր գործերով, կոնկրետ ես եկել եմ տուն և 17:05-ին Գևորգ Գորգիսյանին է զանգել աշխատակազմի ղեկավարը և տեղեկացրել, որ ժամը 17:00-ին արտահերթ նիստ է։ Ամեն ինչ ունի սահմաններ, կարծում եմ, և սա իրականում բոլոր սահմաններն է ացնում։ԱԺ-ն ունի նախագահ, փոխխոսնակներ, ղեկավարություն։ Օրինակ՝ Լիլիթ Մակունցը, և օրինակ՝ ԱԺ ղեկավարությունը, ժամը 16:00-ին գիտեին չէ՞, որ նիստ է լինելու, կարո՞ղ էին մեզ տեղեկացնել, որ գնայինք նիստին, կարծում եմ՝ կարող էին։Այսինքն՝ նիստ են հրավիրում մարդիկ ու նիստից հինգ րոպե հետո զանգում են ընդդիմությանն ու ասում, որ արտահերթ նիստ կա։ Նախորդ արտահերթ նիսերի դեպքում, որոնք գումարվել են երկոյան ժամերին, ինձ զանգել է Արարատ Միրզոյանը, սա է ձևը», - ասաց Մարուքյանն՝ ավելացնելով. «Դուք ծածուկ նիստ եք հրավիրում և 17:05-ին տեղեկացնում, որ պատգամավորները չհասցնեն գան ու ելութ ունենան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք»։ Նա ընդգծեց՝ աշխատակազմում իրենց օգնականները լրագրողներից են տեղեկացել նիստի սկզբից հինգը րոպե առաջ, ինչի պարագայում անհնար է խմբակցությունը հավաքել։ Մարուքյանն ընդգծեց, որ նախագիծը կապ չունի կորանվիրուսի հետ, այն մտահոգիչ է ու ԼՀԿ մտահոգություններն այդպես էլ չեն փարատվել, դրա համար էլ դեմ են քվեարկել։ «Աշխարհում կա պրակտիկա, երբ խորհրդարանը մի բան մերժում է, իշխանությունը դա երկրորդ անգամ չպետք է բերի։ Հիմա ունենք իրավիճակ, երբ խորհրդարանը մերժել է, կառավարությունը նորից բերել է, որ զոռբայությամբ անցնի», - ասաց Մարուքյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը չէր ընդունվել։ Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը, իսկ իմքայլական պատգամավորների ձայները՝ 65 ձայն, բավարար չէին նախագծի ընդունման համար։ Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցումից հետո ԱԺ-ն գումարեց ևս մեկ արտահերթ նիստ նույն նախագիծը քննարկելու համար, որի արդյունքում նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ նիստին ներկա միայն իշխանական պատգամավորների ձայներով։ Նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր ժամը 21:30-ին։
19:18 - 31 մարտի, 2020
Եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը. Լիլիթ Մակունց |news.am|

Եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը. Լիլիթ Մակունց |news.am|

news.am: Այս փուլում Արցախում է գտնվում «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորական խումբը, մի մասը առողջական խնդիրների պատճառով այսօր Երեւանում չէ, մյուսներն էլ ռիսկային գոտում գտնվող անձինք են։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագծի չընդունմանը։ «ԱԺ կանոնակարգ օրենքը հետեւյալն է ասում. եթե ներկա գտնվող պատգամավորները, բոլոր խմբակցություններից քվեարկում են, ապա անհրաժեշտ է լինում ձայների ընդամենը 43 ձայն, որպեսզի նախագիծն անցներ։ Եթե մյուս խմբակցությունները բոյկոտում են եւ չեն քվեարկում, ապա անհրաժեշտ է լինում 67 ձայն։ Ընդդիմադիրների հասցեին մեղադրանքներ չեմ հնչեցրել, հնչեցրել եմ արձանագրում մի հանգամանքի, երբ մենք խոսում ենք… գիտեք՝ մենք շատ բաների մասին կարող ենք խոսել, կարող ենք խոսել դավադրությունների տեսություններից, կարող ենք խոսել քննադատություններ հնչեցնել, առաջարկներ ներկայացնել»,- ասաց Մակունցը։ Լիլիթ Մակունցը պատմեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ մինչեւ ուշ ժամ հետամուտ է եղել բոլոր հնչեցված առաջարկները քննարկելու Կառավարության հետ. «Կառավարությունն էլ ընդունել է առաջարկների բավականին մեծ փաթեթ եւ գնացել է զիջումների, որպեսզի ուղղակի անցներ նախագիծը մի բանի համար։ ԱԺ-ի լիագումար նիստերի դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից հնչում էր, որ բուժաշխատողները հնարավոր է՝ չեն հասցնում եւ Ոստիկանությունը չի հասցնում իրավիճակ վերահսկել։ Բայց չէ՞ որ այս գործիքը նրա համար էր արվում, որ կարողանայինք հնարավորինս դանդաղեցնել այդ գործընթացը։ Միտված էր նաեւ բուժաշխատողների աշխատանքը չպարալիզացնելուն։ Կյանքեր փրկվում են նաեւ նրանով, որ բուժաշխատողները կարողանային հավուր պատշաճի ժամանակ հատկացնել յուրաքանչյուր հիվանդին»։ Լրագրողի դիտարկմանը, որը «Իմ քայլի» ներսում կար ակնհայտ անհամաձայնություն այդ նախագծի հետ կապված, եւ գուցե դրանո՞վ էր պայմանավորված նրանց ներկա չգտնվելը, Մակունցն ասաց. ««Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորները, ինչպես նաեւ մյուս խմբակցության պատգամավորներն ունեին հարցեր։ Կարծում եմ, որ խմբակցության միասնական քվեարկությունն ամեն ինչ ասում է»։ Հարցին՝ եթե «Իմ քայլը» գիտեր, որ այդքան պատգամավոր չի կարող ներկա գտնվել ԱԺ-ում, արդյոք ակնկալիք կա՞ր ընդդիմադիրներից ստանալ ձայներ, Մակունցն ասաց. «Այո, եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը»։
17:19 - 31 մարտի, 2020
ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան
 |armtimes.com|

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։ Նշենք, որ վաղը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ԿԲ նախագահի թեկնածության եւ ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու հարցը։ Հարցի զեկուցողը Արտակ Մանուկյանն է։ Խոսելով ընթացակարգի մասին նա նշեց, որ վաղը հանձնաժողովի նիստում կներկայացնի Գալստյանի թեկնածությունը եւ եթե այն դրական եզրակացություն ստանա, ապա դա կգնա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ. «Դա կնշանակի, որ ապրիլի 14-ի լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկություն կլինի։ Իսկ, եթե հանձնաժողովը բացասական եզրակացություն տա՝ 10-օրյա պատուհան է բացվում, որի ժամանակ մյուս խմբակցությունները կարող են առաջադրել իրենց թեկնածուներին»։ Մանուկյանն ասաց, որ այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։
21:50 - 30 մարտի, 2020
Ի՞նչ կարծիքի են «Իմ քայլ»-ի պատգամավորները՝ Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Ի՞նչ կարծիքի են «Իմ քայլ»-ի պատգամավորները՝ Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են նշանակված։ Պայմանավորված կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով ու Արցախում վարակի տարածումը կանխարգելելու անհրաժեշտությամբ՝ սոցիալական ցանցերում ու դրանցից դուրս սկսվել է «Հետաձգել ընտրությունները» արշավը։ Infocom-ը փորձեց հասկանալ նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետը։ Օրինակ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գեւորգ Գորգիսյանը կարծիք հայտնեցին, որ Արցախն առանձին պետություն է, եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը՝ ելնելով իրավիճակից։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն, ըստ էության, կիսում է իր ընդդիմադիր գործընկերների այն տեսակետը, որ հայաստանյան իշխանությունները որեւէ կերպ չպիտի միջամտեն Արցախում տեղի ունեցողին։ Թեպետ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել, այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, պետք է զգոն լինել, քանի որ ժամ առ ժամ, րոպե առ րոպե փոխվող իրավիճակը կտրականապես կարող է փոխել նժարի հակառակ կողմը։ Միեւնույն ժամանակ, Բաղդասարյանի կարծիքով, քաղաքացիները որոշակի զգուշավորություն կցուցաբերեն, ու դրանից կարելի է ենթադրել՝ ընտրությանը ընդհանուր մասնակցության նվազ ցուցանիշ կարող է գրանցվել։ Այս պարագայում, ինչպես մեր զրույցում ասաց պատգամավորը, այն, ինչ կարող են անել ՀՀ իշխանությունները, որեւէ կերպ չմիջամտելն է Արցախում ստեղծված մինչընտրական իրավիճակին․ «Որովհետեւ ցանկացած միջամտություն տարբեր քաղաքական ուժեր խիստ նեղ կարող են գնահատել ու քաղաքական երանգներ դնել։ Անգամ Հայաստանի պարագայում, երբ պարզ է՝ հանրաքվեն չի կարող անցկացվել արտակարգ դրության ժամանակ, քաղաքական երանգ տրվեց այս ամենին՝ մեկնաբանությամբ, թե՝ մասնակցայնություն չեն կարող ապահովել, արտակարգ դրությամբ հետաձգցեին։ Միակ բանը, որ կարող ենք անել եւ անում ենք՝ չմիջամտելն է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։ «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը, այս իրավիճակն ինչպե՞ս կարող է ազդել ընտրությունների ելքի վրա, նկատեց, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ ընտրություններ չեն անցկացվում, եթե երկրում պատերազմ է կամ հայտարարված է արտակարգ դրություն․ «Կարծեմ՝ ընտրությունները հետաձգելու համար այլ իրավական հիմք չկա։ Քանի որ կորոնավիրուսով վարակի որևէ դեպք արանագրված չէ Արցախում, թերեւս, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը բացակայում են, ըստ այդմ՝ ընտրությունները չեն կարող հետաձգվել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չգիտի՝ ստեղծված իրավիճակը որքանով կխոչընդոտի քաղաքացիների՝ ընտրատեղամաս գնալուն, դա ցույց կտա ժամանակը։ Թե որն է պատճառը, որ Արցախի նախագահի թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, Ջուլհակյանը հիշեց, որ օրեր առաջ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարության մեջ նշված էր, որ ինքն ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։ Իսկ մյուս թեկնածուների հայտարարություններից պատգամավորը տեղյակ չէր։ ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, պատգամվորից հետաքրքրվեցին՝ իր կարծիքով արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Ջուլհակյանը վստահեցրեց՝ Հայաստանն, իհարկե, հավատարիմ է իր այս հանձնառությանը, եւ այդ կապակցությամբ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կառավարության հայտարարած դրամաշնորհային ծրագրով դիտորդական առաքելություն են իրականացնելու երկու ՀԿ-ներ՝ Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը․ «Դիտորդների մեծ մասը, եթե չեմ սխալվում, Արցախից են։ Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանից ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ գնացող դիտորդները պարտադիր կթեստավորվեն»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։ Հարցին՝ ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին, Արուսյակ Ջուլհակյանն պատասխանեց․ «Այս հարցը գտնվում է Արցախի իշխանությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տիրույթում։ Եվ նրանք պետք է որոշեն, թե արդյոք կան իրավական հիմքեր և անհրաժեշտություն՝ ընտրությունները հետաձգելու համար, ինչպես նաև ընտրություններն, այդուհանդերձ, անցկացնելու դեպքում ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանների, հակահամավարակային պայմանների, մարդկային կուտակումների բացառման խստագույն պահպանումը»։ Նույն խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանն էլ այն կարծիքին է, որ եթե Արցախում վարակման դեպք չունեն, ապա իշխանությունները շարժվում են ըստ իրավիճակի, ու չպետք է միջամտել ընտրությունների անցկացման ժամկետին։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիները մասնակցելու են ընտրությանը, քանի որ ռիսկերն, ըստ էության, այս պահին կառավարվում են, փակվել են նաեւ Հայաստանից Արցախ տանող ճանապարհները, այստեղից մեկնող քաղաքացիներն էլ բուժզննում են անցնելու։Հայարփի Բաղդասարյան
19:28 - 28 մարտի, 2020