«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



ԼՀԿ-ն մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները

ԼՀԿ-ն մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, Ինչպես հայտարարել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հանրային համաձայնության հայտարարությունը Ելնելով   Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ֊տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների առկայությունից,   Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն առողջացնելու անհրաժեշտությունից,   Հայաստանի Հանրապետությունում հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանելու, ատելություն քարոզելու հակազգային և հակապետական դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   հասարակական-քաղաքական միջավայրում փոխադարձ վիրավորանքի, զրպարտության, սուտ մատնության, ատելության խոսքի և հանրային խոսքին ոչ հարիր այլ դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   օրհասական պահերին հայ ժողովորդի հավաքական գիտակցության բեղմնավոր ներուժն օգտագործելու առաջնահերթությունից   և գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգային միասնականությունն անսասան պահելու իր նվիրյալ նախնինների պատգամի, ապագա սերունդների բարոյական կենսակերպի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ապագայի առջև՝ Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս   Պարտավորվում ենք. 1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի. 2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը. 3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»,- ասված է հայտարարության մեջ:
12:21 - 06 մայիսի, 2021
Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը |armenpress.am|

Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունն է բերել մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին: ՄԻՊ-ը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին: «Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը նաև բերեց մարդու իրավունքների խախտումների այդ ծավալի: Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն: Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ինչ, ստացվում է, քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,-ասաց Թաթոյանը՝ նկատելով, որ մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, և ամբողջ հարցը քաղաքական տիրույթում էր: «Օրինակ հարց՝ հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում»,-նշեց նա: Թաթոյանն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,-ասաց Թաթոյանը:
12:16 - 06 մայիսի, 2021
Աճ ունենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով․ Արա Ֆիդանյան |tert.am|

Աճ ունենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով․ Արա Ֆիդանյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված թմրամիջոցների շրջանառության, իրացման դեպքերով հանցագործությունների այս աճը։Նա ներկայացրեց, որ 2020 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 138–ով աճելուն և իրացման դեպքերը ևս աճել են։Արա Ֆիդանյանը նշեց, որ այդ հարցը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ «Թմրամիջոցների շրջանառությունը լատենտային հանցագործությունների թվին է դասվում, հետևաբար եթե բացահայտումների թիվն ավելի է, մենք դա կարող ենք դիտարկել նախ իրավապահ համակարգի արդյունավետ համակարգի արդյունք»,–ասաց նա։Փոխոստիկանապետը նշեց, որ չնայած դրան զուգահեռ չի բացառվում, որ լինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրական դեպքերի աճ։ Նա հայտնեց, որ աճ ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով։
16:20 - 05 մայիսի, 2021
Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան  |tert.am|

Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Վերջին ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ ընդգծված մի միտք է արտահայտվում. այն հետևյալն է՝ Հայաստանում գործում էր մեկ կայացած ինստիտուտ՝ «կոռուպցիա», և մենք այն քարուքանդ ենք արել, այս միտքը այնքան ինքնավստահ և ընդգծված է հնչում, որ չի կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք սա ճիշտ է, թե ոչ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես բազմիցս համոզվել եմ, որ միգուցե մեր գործընկերները առհասարակ սխալ ընկալում ունեն, թե ինչ է «կոռուպցիան», օրինակ՝ դա պարզապես փող տալ, կաշառք տալ-վերցնելը չէ, կարող է լինել նաև հովանավորչությունը և այսպես ձեր ուշադրությանն եմ հրավիրում հետևյալի վրա: Հետքը գրում է ՝ «Փոխվարչապետի ընկերոջ և նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ-ում» հոդվածը և առաջարկում եմ լրատվականի բացահայտած փաստերով զբաղվել »,- ասաց Անի Սամսոնյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ մենք չպիտի կոռուպցիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներ ունենանք: «Այստեղ կարող է լինել հովանավորչություն, նման տեղեկություններ ստանալու դեպքում է, որ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր շատ տխուր ձայնով ասում են՝ ցավոք Հայաստանում ոչինչ չի փոխվել, խնամի, ծանոթ, բարեկամ համակարգը շարունակում է գործել, և արդյո՞ք կոռուպցիայի ինստիտուտը քանդվե՞լ է, կներեք, բայց ես այս հարցում խիստ կասկածներ ունեմ»,- նշեց պատգամավորը: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
17:56 - 04 մայիսի, 2021
Եթե նախկինները չմասնակցեն, ԼՀԿ-ն կհաղթի արտահերթ ընտրություններում. Մարուքյան
 |1lurer.am|

Եթե նախկինները չմասնակցեն, ԼՀԿ-ն կհաղթի արտահերթ ընտրություններում. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել՝ նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելու մասին իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։ Պատգամավորը վստահ է՝ եթե նախկինները չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստանը» կհաղթի արտահերթ ընտրություններում: Էդմոն Մարուքյան  (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչները վերջին շրջանի պրոցեսների արդյունքում, նաև՝ ընտրությունների մասնակցության իրենց հայտարարություններով, ամեն ինչով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը: Ես հայտարարել եմ պաշտոնապես, որ եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի: Ինչո՞ւ: Որովհետև այդ ուժերը շատ լավ գիտեն՝ իրենց ակտիվության արդյունքում մեր ժողովուրդն ավելի շատ կգնա ձայն կտա իշխանությանը, որ իրենք չգան:
19:25 - 03 մայիսի, 2021
«Իմ քայլը» պատրաստ է քննարկել քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու ԼՀԿ-ի հայտարարության տեքստը |armenpress.am|

«Իմ քայլը» պատրաստ է քննարկել քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու ԼՀԿ-ի հայտարարության տեքստը |armenpress.am|

armenpress.am:  «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է քննարկել  «Լուսավոր Հայաստան»-ի մշակած հայտարարության տեքստը, որին միանալով քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չեն օգտագործելու: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում: ««Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է այդ տեքստը քննարկել»,-ասաց Սիմոնյանը: Նա «Իմ քայլը» խմբակցության անունից նաև շնորհավորեց Մամուլի ազատության օրվա առիթով: «Պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ: Այդ արձանագրումն արել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ»,-ասաց Սիմոնյանը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով,  քաղաքական պայմանավորվածություններին, ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության քվեարկությանը:
15:10 - 03 մայիսի, 2021
Համոզված եմ՝ խորհրդարանն արձակելու գործընթացը ճիշտ և անայլընտրանք է. Մարուքյան |1lurer.am|

Համոզված եմ՝ խորհրդարանն արձակելու գործընթացը ճիշտ և անայլընտրանք է. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Մարտի 18-ից, երբ արտահերթ ընտրությունների գնալու պայմանավորվածություն ձեռք բերվեց, մեր երկրում ներքաղաքական կյանքը խաղաղվել է: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա նշեց, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու այլ տարբերակ չի գործել, ուստի ստիպված են եղել մեկնարկել խորհրդարանն արձակելու գործընթացը: «Ես համոզված եմ, որ ճիշտ ենք արել, և սա անայլընտրանք գործընթաց է»,- ընդգծեց Մարուքյանը:  ԱԺ պատգամավորի խոսքով՝ ընտրությունների թափանցիկությունն ապահովելու, ընտրակեղծիքներ թույլ չտալու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, ընդդիմությունը, ըստ նրա, ամեն ինչ անելու է, որ իր ունեցած մեխանիզմներով թույլ չտա, որ ընտրությունների գործընթացը խաթարվի:   «Խորհրդարանի արձակման պայմանավորվածությունը գործում է, շեղում չի եղել»,- վստահեցրեց նա:  Մարուքյանը հայտնեց, որ մշակել են տեքստ և քաղաքական ուժերին կոչ են անում միանալ՝ արձանագրելու և պարտավորություն ստանձնելու, որ քարոզարշավի ժամանակ ատելության խոսք չեն հնչեցնելու: 
14:50 - 03 մայիսի, 2021
Սյունիքը ոչ թե պետք է լինի Հայաստանի պառակտող աշխարհամասը, այլ առնվազն հիմա՝ միավորող․ Սրբուհի Գրիգորյան

Սյունիքը ոչ թե պետք է լինի Հայաստանի պառակտող աշխարհամասը, այլ առնվազն հիմա՝ միավորող․ Սրբուհի Գրիգորյան

Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը, ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչու ենք ազգովի դարձել սյունիքագետ, բայց մի շատ կարևոր բան մոռանում ենք՝ Սյունիքը ոչ թե պետք էլինի Հայաստանի պառակտող աշխարհամասը, այլ առնվազն հիմա՝ միավորող։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ալիևյան նկրտումների ֆունին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել մեր քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին,փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք, ու դա անում են հայրենասիրական լոզունգներով։ Պատգամավորը նշեց, որ այդ ահաբեկիչ նոտաները փշրվում են զանգերի մոտ։ Գրիգորյանը հավելեց․ «Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից։ Մենք հիմա պետք է որ Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում։ Եթե ձեր հաշվարկները այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ եք սխալվում։ Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական լծակներով մարդկանց ստիպել են անել այն՝ ինչ ուզել են, մարզպետարանից մինչև ՏԻՄ։ Մենք բոլորս լավ հիշողություն ունենք և պետք է տեր կանգնենք մեր ազատություններին, մեր արժանապատվությանը, մեր երկրին, պետք է վերադառնանք առանց հայհոյանքների կյանքին»։ Պատգամավորը շեշտեց, որ մարդիկ լավ հիշողություն ունեն և որևէ մեկը թող հույս չունենա, որ կարող է գյադայական պահվածքով երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել և ընտրություններին փորձել պարտադրել։ Գրիգորյանի կարծիքով, այսօր թիվ մեկ օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեթևացումը և մեր երկրի ժողովրդագրական և մյուս ռազմավարական խնդիրների լուծումը։ «Քաղաքացիների խնդրանքով պետք է անդրադառնամ նաև ԱԺ պատգամավորների խոսքին՝ Սյունիքի վերաբերյալ։ Տիկնանցից մեկը նշել էր ՝ «էս սյունիքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն», այո՛,մեղավորները պետք է ամենուր պատժվեն, բայց Սյունիքի մասին պահանջում և խնդրում եմ շատ զգույշ խոսել։ Մեր մյուս պատգամավորը եկել այստեղից ձղաձգումներ էր անում, թե բա՝ սարքու ենք սարքում ենք, էլի ասում եք Սյունիքի այս դպրոցը այն դպրոցը։ Այո՛, ասում ենք և ասելու ենք, որպեսզի ամրացնենք մեր սահմանամերձ բնակավայրերը»,- եզարափակեց պատգամավորը։
11:35 - 28 ապրիլի, 2021
Հարկային ընդհանուր եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակին, նախորդ տարվա եռամսյակի համեմատ, պակաս է 16,1 միլիարդ դրամով․ Էդվարդ Հովհաննիսյան |tert.am|

Հարկային ընդհանուր եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակին, նախորդ տարվա եռամսյակի համեմատ, պակաս է 16,1 միլիարդ դրամով․ Էդվարդ Հովհաննիսյան |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց պետական պարտքի աճից։ «Կառավարության պարտքը, որը շեշտակի ավելացում ունի և տարվա արդյունքներով, ըստ էության կմոտենա ՀՆԱ–ի 70 տոկոսին»,–ասաց նա։ Պատգամավորը նկատեց, որ օրենսդրությամբ կառավարությունը պարտավորություն ունի՝ պետական պարտքի 60 տոկոսն անցնելու դեպքում ներկայացնի հստակ հետագիծ։ «Արդյոք հստակեցվե՞լ է հետագիծը կառավարության կողմից, ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում, որ կառավարության պարտքը նվազեցվի»,–ասաց նա։ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ըստ 2026 թվականի իրենց կանխատեսումների՝ պետք է իրականացնեն հարկաբյուջետային համախմբում այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի պետական պարտքի բաղադրիչը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազեցնել 60 տոկոսից։ Պետական եկամուտներ կոմիտեի նախագահ էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջին եռամսյակի կատարողականը, նախորդ տարվա՝ 2020 թվականի եռամսյակի համեմատությամբ, պակաս է հարկային ընդհանուր եկամուտները 16,1 միլիարդ դրամով, որից 10 միլիարդ դամը վերաբերում է շահութահարկին։
11:50 - 27 ապրիլի, 2021
ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց

ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց

«Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես շատերդ գիտեք, ՀՀ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։ Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։ Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։ Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից: Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով»,- գրել է Մարուքյանը:
13:25 - 20 ապրիլի, 2021
Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|

Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Հույս ունեմ, որ այնքան խելամտություն կունենան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան, որովհետև, ըստ բոլոր հաշվարկների, Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա, իսկ դա կնշանակի Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է, հուսով եմ, որ իրենք այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Հարցին, թե Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, ի՞նչ ապագա կունենա դիմումը, նա նշեց. «Եթե հիմա ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը և այնտեղ 11 հոգուց 7-ը պետք է լինեն իմքայլական, դա նպատակահարմար չէ, վստահ էլ չեմ, որ մենք պաշտոնապես այդ նամակը ստացել ենք: Իսկ մենք առաջարկել էինք պարետետային հանձնաժողով ստեղծել, որը պետք է հավասար մասնաբաժնով բաղկացած լիներ խորհրդարանական ուժերից, ՄԻՊ-ի գրասենյակից, որը մերժվել է: Այն մարդիկ, ովքեր ամբողջ պատերազմի ժամանակ սատարել են վարչապետի բոլոր գործողություններին, որևէ կերպ շահագրգիռ չեն լինելու, որ որևէ խնդիր բացահայտվի»:
12:25 - 19 ապրիլի, 2021
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ էր 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:  Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ըստ զինվորական կոչումների փոփոխել և տարբեր տարիքային սանդղակներ սահմանել պահեստազորի ծառայողների համար, որոնց թույլատրվում է ներգրավվել զինված ուժերում: Համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով:  Եվ այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63: 
10:52 - 19 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

armlur.am: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։ Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։ Հավելենք, որ Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաև Ազգային ժողով:
13:32 - 16 ապրիլի, 2021
Էդմոն Մարուքյանը նախկին իշխանություններին առաջարկում է առաջիկա ընտրություններին «մի կողմ քաշվել» |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը նախկին իշխանություններին առաջարկում է առաջիկա ընտրություններին «մի կողմ քաշվել» |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու և ներքաղաքական ճգնաժամը լուծելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրություններն են:  «Եթե ուզում ենք, որ իշխանությունը փոխվի, պետք է կարևոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից: Մի սեգմենտն այս իշխանության ջատագովն է: Դա մոտավորապես 10-15 տոկոս է: Մնացած մասը՝ 15 տոկոս է, թե 20, անգամ՝ մինչև 30 տոկոս նախկին իշխանության «անտիձայներն են», որ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նախկինները ետ չգան: Հիմա ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը, որոնք չեն ուզում իշխանությունների վերարտադրությունը, պետք է նրանց զրկել «թիվ մեկ սնուցումից՝ նախկին իշխանության հետ ունեցած կռվից»: «Այդ կռիվը մի կողմ դրեցինք՝ 10-15 տոկոսանոց ուժ է: Մի նորմալ ֆրակցիա կունենան ու վերջ: Եթե չէ՝ կգնա սև ու սպիտակի պայքար»,- նշեց նա:
12:49 - 16 ապրիլի, 2021
3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը |tert.am|

3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Ձեր խնդիրն այն է, որ դուք 2020 թվականին չդարձաք ավելի լավ իշխանություն, և վարչապետը չդարձավ ավելի լավ ղեկավար, քան 2019 թվականին և 2019 թվականին ավելի լավ ղեկավար չէր, և դուք ավելի լավ իշխանություն չեք, քան 2018 թվականինն էր: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ դիմելով «իմ քայլը» խմբակցությանը: «Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, զբաղվել եք ինքնախաբեությամբ՝ որպես սրտի մխիթարանք և չեք դարձել ավելի լավը։ Սա է պատճառը, որ մենք այլևս ձեզ հետ որևէ հույս չենք կապում: Զարմանալի է, որ դուք ուրախանում եք, որ ձեզ կարող են համեմատել միայն նախկինների հետ՝ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ և դրանով միայն ձեզ գնահատեն, որովհետև այլ արժանիք՝ որպես իշխանություն, որպես ղեկավար, չունեք»,-ասաց նա: Անդրադառնալով նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանին ուղղված մեղադրանքներին, ըստ որի՝ իր անձն է կարևորում, Անի Սամսոնյանն ասաց. «Ավելի լավ է անձն իրենից ինչ-որ արժեք ներկայացնի և երբեմն իր անձը կարևորի, քան թե ուրիշի անձը, քծնելով բոլշևիկի նման՝ ինքնամոռաց ծափ տա»,-ասաց նա: Նա, գնահատելով կառավարության աշխատանքը, այն ձախողված համարեց և անդրադառնալով պատերազմի զոհերին, նշեց. «3300 կյանքերն էին Հայաստանը, դուք չէիք Հայաստանի ապագան, նրանք էին»,-ասաց նա:
11:52 - 16 ապրիլի, 2021
«Դուք մի նպատակ ունեք` նշանակել մեկ մեղավոր»․ Լենա Նազարյանը` ընդդիմությանը |hetq.am|

«Դուք մի նպատակ ունեք` նշանակել մեկ մեղավոր»․ Լենա Նազարյանը` ընդդիմությանը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` ընդգծելով, որ իշխանությունը չի խուսանավում հարցերից: «Սակայն պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցերի տվողները հակասում են իրենք իրենց: Օրինակ` Գևորգ Գորգիսյանը վարչապետին ուղղված հարցի ժամանակ վրդովված ասում է` ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, հիմա ահա փաստորեն գեներալներն են որոշում»,- ասաց Նազարյանը` զարմանալով, թե ինչու է Գորգիսյանը վրդովվել այ բանից, որ օպերացիայի պլանավորումից առաջ վարչապետը հիմնվել է գեներալների տեսակետների վրա: Նազարյանի խոսքով` մեկ այլ դրվագում «Լուսավոր Հայաստանին» դուր չի եկել այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վարչապետը միաձնյա է ստորագրել` առանց հիմնվելու որևէ մեկի կարծիքի վրա: «Հարգելի գործընկերներ, ինչում եք մեղադրում, միանձնաբար գործելու, թե կարծիքներ հաշվի առնելու համար, որն է ձեր մեղադրանքը: Այսկերպ բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Նազարյանն ընդդիմությանն ու «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներին դիմելով` ասաց, որ նրանք իրենց վրա որևէ բեռ, պատասխանատվություն չեն վերցրել, պարզապես ուզում են ինքնամոռաց մեղադրել իշխանությանը: Նազարյանը մեղադրեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որ վերջինս հրաժարվում է Անվտանգության խորհրդի արձանագրություններին ծանոթանալ և լսել, թե ինչ է ասել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:50 - 16 ապրիլի, 2021