armenpress.am: «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Լուսավոր Հայաստան»-ի մշակած հայտարարության տեքստը, որին միանալով քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չեն օգտագործելու: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում:
««Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է այդ տեքստը քննարկել»,-ասաց Սիմոնյանը:
Նա «Իմ քայլը» խմբակցության անունից նաև շնորհավորեց Մամուլի ազատության օրվա առիթով: «Պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ: Այդ արձանագրումն արել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով, քաղաքական պայմանավորվածություններին, ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության քվեարկությանը:
comment.count (0)