Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելը վճռական է տրամադրված շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք վճռական ենք տրամադրված առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- հայտարարել է ԵԽ նախագահը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:
18:45 - 27 հոկտեմբերի, 2023
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով»․ ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ

 |aravot.am|

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով»․ ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ |aravot.am|

aravot.am: «Ինձ համար առաջնահերթություններից մեկը կլինի մարդու իրավունքների պաշտպանության հարցը, հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը տեղական և ռեգիոնալ մակարդակում»,- Aravot.am-ի հարցին՝ որպես Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) նախագահ՝ որո՞նք են Ձեր գործունեության առաջնահերթությունները, այսպես պատասխանեց ԵԽ Կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ կոնգրեսի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ձայների 150 «կողմ» 5 «դեմ» հարաբերակցությամբ Կոնգրեսի նախագահ ընտրվեց Մարկ Կոլսը (Բելգիա)՝ 2,5 տարվա մանդատով։ Մարկ Կոլսը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության պահանջը ստացել են Ռեյկյավիկի գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների ղեկավարություններից․ «Կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ որոշումներ, որոնք կոնկրետ մտահոգություն են պարունակում տեղական և տարածքային իշխանությունների հետ կապված։ Հետաքրքիր է հետևել, թե այս որոշումներն ինչ իրավիճակում են գտնվում»։ ԵԽ Կոնգրեսի նախագահի հետ զրույցում փաստեցինք՝ ԼՂ բնակչությունը բռնի տեղահանման պատճառով այժմ ՀՀ-ում է և հարցրինք՝ Կոնգրեսն ի՞նչ գործիքակազմ ունի այս մարդկանց իրավունքների պաշտպանության և իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկելու հարցով՝ հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման ժամանակ ԵԽԽՎ նախագահն օգտագործեց exodus ձևակերպումը։ Մարկ Կոլսը պատասխանեց․ «Մենք շատ անհանգստացած ենք փախստականների հումանիտար իրավիճակով։ Եվ դրա համար մենք այս հարցը քննարկելու ենք Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում։ Տեղի կունենա բանաձևի քննարկում, քվեարկություն։ Այնպես որ, մենք շատ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավիճակով։ Այնտեղ բնակվող ազգաբնակչության մոտ 90 տոկոսն այժմ փախստական է։ Սա շատ մեծ թիվ է։ Ուստի մենք կոչ ենք անելու Ադրբեջանին քայլեր ձեռնարկել հումանիտար իրավիճակի հետ կապված»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
19:19 - 24 հոկտեմբերի, 2023
Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

Վաչե Տերտերյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերը: Փոխնախարարն ընդգծել է տեղական ժողովրդավարության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։ Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցը նպատակ ունի հստակեցնելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների ունեցած կարիքները, խնդիրները, մարդկանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Տերտերյանը հյուրերին ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության և համայնքների արդյունավետ համագործակցությունից, և այս համատեքստում կարևոր և առաջնային համարել ուշադրությունը բևեռել համայնքների հանրային կարիքների գնահատմանը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության վայրերով ապահովելու, երեխաների դպրոց հաճախելու և կենսապայմաններ ապահովելու նպատակով Կառավարության կողմից իրականացվող ծրագրերից և Կառավարության ռազմավարությունից: Նախարարի տեղակալը ներկայացրել է Կառավարության հաստատած օժանդակության ծրագրերը և նշել, որ Կառավարության կողմից տրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին ազատ ընտրելու իրենց կեցության վայրերը: Երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ Տերտերյանը ներկայացրել է, որ ամեն օր մոնիթորինգ է անցկացվում.  կատարված աշխատանքների արդյունքում դպրոց երեխաների հաճախելիությունը ավելանում է: Վաչե Տերտերյանը խոսել է նաև նաև միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությանից: Հանդիպման ավարտին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել իրավիճակի մասին մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:
17:49 - 20 հոկտեմբերի, 2023
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Դունյա Միյատովիչին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Դունյա Միյատովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին: Դունյա Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված: Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ: 
14:07 - 18 հոկտեմբերի, 2023
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները |1lurer.am|

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի ներդրմանը, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի՝ վերջերս Հայաստան կատարած այցի լույսի ներքո»,- նշված է ԵԽ պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ բոլոր նրանք, ովքեր բնակվում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները: Նա նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար վստահության ամրապնդման միջոցների արդիականությունը՝ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության, լրագրողների և երիտասարդների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Փաշինյանը Ստասբուրգում էր՝ ելույթ ունենալու Եվրոպական խորհրդարանում։ 
16:56 - 17 հոկտեմբերի, 2023
Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն ու սոցաջակցության ծրագրերը

Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն ու սոցաջակցության ծրագրերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին։ Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և այլն) ցուցանիշներով: Ղազարյանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացը, միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները, սոցիալական աջակցության ծրագրերը: Ծառայության պետը պատասխանել է պատվիրակների հարցերին, ովքեր հետաքրքրվում էին նաև տեղահանված բնակչության ինտեգրման հնարավորություններով, մասնավորապես Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքն իրացնելու հնարավորությամբ, տարբեր ոլորտների տվյալների շտեմարանների հասանելիությամբ, արխիվների պահպանմամբ:
09:50 - 17 հոկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտությանը առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտությանը առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի, ինչպես նաև Պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության համար։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին վերաբերելի խնդիրները, որոնք վեր են հանվել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին: Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր: Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ջերմ ընդունելության, աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
17:22 - 16 հոկտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը:    Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում:   Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր կազմակերպությունների հետ հաղորդակցության վարման և առկա լավագույն փորձի փոխանակման համատեքստում:   Պաշտպանը բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:   Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները՝ վերահաստատելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքի անխոչընդոտ իրականացման կարևորությունը:   Իր հերթին Լեյլա Քայաջիկը կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:
20:08 - 12 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը մոտեցում է, որը «ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության», և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, դրա պատճառը Ֆրանսիան է լինելու։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ Նա նշել է, որ Ադրբեջանը Գրանադայի հանդիպմանը չի մասնակցել Ֆրանսիայի «հայտնի դիրքորոշման պատճառով»։  Ադրբեջանի նախագահը ասել է նաև, թե Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են «Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել է այդ գյուղերի օկուպացիայից ազատագրման կարևորությունը»։ Հեռախոսազրույցի մասին հայտնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ։ Նշենք, որ Գրանադայում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Իլհամ Ալիևը, սակայն, չէր մասնակցել հանդիպմանը։
22:31 - 07 հոկտեմբերի, 2023
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձև է ընդունել
 |hetq.am|

Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձև է ընդունել |hetq.am|

hetq.am: Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել է «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը:  «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ամբողջությամբ վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը»,- նշվում է բանաձևում։  Խորհրդարանի պատգամավորները Եվրոպական հանձնաժողովից պահանջում են շտապ վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու համար:  Մասնավորապես, եվրոպացի պատգամավորներն առաջարկում են, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում, նվազեցնել ադրբեջանական գազի և նավթի ներկրումից կախվածությունը ու ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից։ Եվրոպական խորհրդարանի անդամները նաև կոչ են անում դադարեցնել ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, մինչև «Ադրբեջանը ցույց տա, որ իսկապես պատրաստ է հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները»։ Բանաձևում եվրոպացի պատգամավորները նաև հանդես են եկել վիզային ռեժիմի պարզեցումից հրաժարվելու և որոշ ոլորտներում համագործակցության մակարդակն իջեցնելու օգտին՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ԵԽ պատգամավորների հասցեին անընդունելի մեկնաբանությունների և սպառնալիքների լույսի ներքո:
19:22 - 05 հոկտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետևանքները: Ուկրաինացի գործընկերը կարևորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ: Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները: Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:
15:11 - 29 սեպտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ

Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ

Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին քիչ առաջ մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի իր ֆեյսբուքյան էջում: «Նրանք հանդես են եկել «Ամո՛թ Ադրբեջանին», «Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով: Երիտասարդները տևական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել և զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը»,- նշված է գրառման մեջ։
14:28 - 29 սեպտեմբերի, 2023