armenpress.am: Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և հռչակագիր ընդունել։
Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։
ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը՝ ափսոսանք հայտնելով մարդասիրական հետևանքների վերաբերյալ և Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ԼՂ բոլոր ներկայացուցիչներին։
comment.count (0)