Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արեւելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արեւմուտքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզկենտրոնը` քաղաք Եղեգնաձորն է։ Բնակչության թիվն ըստ Վայոց ձորի մարզի բնակչության ռեգիստրի` (01.01.2019 թվականի դրությամբ)  60663 է։Բնակավայրերի թիվը` 55, որից քաղաքային` 3, գյուղական` 52։

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում
 |armeniasputnik.am|

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում։ Նշենք, որ 47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել անձրևանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Այն Փաշինյանին չի դիպել։ Ինչպես նշված է դատական տեղեկատվական համակարգում, գործը Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։ «Կինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է կատարել, մասնավորապես՝ ձեռքին եղած փակ անձրևանոցը ղիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեոավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել հանցակազմի հատկանիշ համարվող բռնության բացակայության հետևանքով, այն է՝ դիտավորյալ նետված անձրևանոցը չի դիպել ՀՀ վարչապետին, և նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»,–նշված է դատական տեղեկատվական համակարգում։ Կնոջը մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով: Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։
21:01 - 21 օգոստոսի, 2023
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի 
 |factor.am|

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի |factor.am|

factor.am: Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի այլ վայր․ այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Հակոբյանը երեկ մեզ ասել էր, որ քննարկում են բոլոր հնարավոր սցենարները՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե նախատեսվում է առաջիկայում տեղափոխել գործարանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հուլիսի 20-ին գրել էր, որ Բաքուն պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով՝ մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրինությունն էլ բազմիցս հայտարարել էր, որ կառուցվող գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում և կառուցվելու է հենց Երասխում։ Մետաղաձուլական գործարանը պարբերաբար հայտնվում էր Ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում և աշխատակիցները ստիպված էին լինում դադարեցնել շինաշխատանքները։ Տիրան Հակոբյանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանի նպատակը իրենց վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է, որովհետև գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որ ՀՀ-ն տնտեսապես հզորանա։
17:23 - 04 օգոստոսի, 2023
ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով երեք անձ սուտ մատնություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով երեք անձ սուտ մատնություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։  2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2019թ. հոտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք: 2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ։ Իսկ Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, որով, սակայն, չի հաստատվել վերջինիս կողմից նկարագրված դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո: Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով Զ․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ: Այս որոշումները, վերոնշյալ երեք զինծառայողների արարքին տրված իրավական գնահատականի մասով, բողոքարկվել են Զ․Գրիգորյանի պաշտպանի կողմից, որը բավարարվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դրա վերաբերյալ կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Զավեն Գրիգորյանը բուն դեպքին մասնակից չի եղել, նշված երեք զինծառայողների գործողություններում առերևույթ առկա են խմբի կազմում սուտ մատնություն կատարելու հանցակազմի տարրեր՝ պարտավորեցնելով վերացնել Զավեն Գրիգորյանի իրավունքների և ազատությունների խախտումները։ Դատարանի որոշման հիման վրա հսկող դատախազը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու և երեք զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021թ. սեպտեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կայացրած վերոնշյալ որոշումը։ Նախաքննությունը վերսկսվել է, և երեք զինծառայողների կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Քննության ընթացքում Զավեն Գրիգորյանը ճանաչվել է տուժող։ Ձեռք բերված փաստերի հիման վրա զինծառայողներ Լ․Հ․-ին, Մ․Մ-ին և Մ․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ այն բանի համար, որ նրանք, գիտակցելով, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելով, ծեծկռտուքի և Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես տուժողներ և վկա, ցուցմունքներ են տվել՝ Զավեն Գրիգորյանի կողմից եղբոր՝ Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով Արա Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ հասցնելու, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մասին։ Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք), և իրականացվում է քննություն։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:21 - 04 օգոստոսի, 2023
Ջերմուկ համայնքում շարունակվում են չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները

Ջերմուկ համայնքում շարունակվում են չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները շարունակում են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները: «ՀԱՓԿ»-ի փոխանցմամբ` մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչև օրս ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127 794մ2, որից ենթամակերեսային՝ 10 662 մ2 տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային մաքրել են 43 697 մ2, որից ենթամակերեսային՝ 10 958 մ2 տարածք։ Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է՝ 122 մմ արկի պայթուցիչ, БМ 21 («Գրադ»)-ի հրթիռի մնացորդներ։ Նշվում է, որ մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում շարունակվում են։
14:51 - 19 հուլիսի, 2023
224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը
 |1lurer.am|

224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության որոշմամբ` 224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, ինչպես նաև Սյունիքում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի համար Կառավարությունը արդեն կայացրել է կրթահամալիրների ձևավորման առանձին որոշում՝ 414 մլն դրամ ուղղելով նախագծանախահաշվային փաստաթղթերին և 40 կրթահամալիրների ձևավորման խնդիր դնելով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում: «Այս նախագիծը հերթական նախագիծն է Կառավարության խոշորագույն ծրագրերից՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման: Աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություններ, նշված երեք մարզերում դպրոցական շենքերը և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Վայոց ձորի մարզում ընտրվել են 4 բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր: Նաև առանձնացվել են Վայոց ձորի մարզի երկու խոշոր դպրոցներ, և այստեղ դպրոցական նոր շենքեր կկառուցվեն: Տավուշի մարզում այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ կկառուցվեն, 8-ն են: Սյունիքի մարզում ընտրվել են 4 քաղաքային դպրոցներ, որտեղ նույնպես կունենանք արդիական պայմաններին ամբողջությամբ համապատասխանող դպրոցական նոր շենքեր: Այսպես, նախագծով գումար կհատկացվի ընդհանուր առմամբ 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց: Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանում 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ վերջին ամիսներին Կառավարությունն արդեն 3 նմանատիպ որոշում է կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ: «Արդեն նշեցի՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր և 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր և 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր և 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր և 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր և 12 դպրոց: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով շուրջ 40 հազար աշակերտների»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով:
12:22 - 16 հունիսի, 2023
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել ՏԻՄ-երում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել ՏԻՄ-երում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Վայոց ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը): Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 2 ամիս 29 օր ժամկետով. Մ.Մ.-ն զրկվել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Մ.Մ.-ն, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում՝ 2017 թվականի մարտին, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի՝ Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, այլ անձի հետ հանցակցությամբ, մեկ ձայնի դիմաց 10.000-ական դրամի չափով (ընդհանուր՝ 230 հազար դրամ) ընտրակաշառք է բաժանել Մալիշկա համայնքի բնակիչներ Խ.Դ.-ին, Մ.Գ.-ին, Ա.Ս.-ին, Հ.Ա.-ին և Ն.Շ.-ին՝ վերջիններիս և նրանց մերձավոր ազգականների կողմից իր ներկայացրած թեկնածուի օգտին քվեարկելու համար: Բացի այդ, Մ.Մ.-ն, ունենալով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, իր որդու՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀՈԱԿ) տնօրեն Վ.Մ.-ի և կնոջ՝ Ն.Ա.-ի հետ, ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ Ն.Ա.-ին ձևականորեն ընդունելով ՀՈԱԿ-ում աշխատանքի՝ որպես բուժքույր: Ն.Ա.-ն, աշխատանքի չներկայանալու պայմաններում, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճար ստացել է 2 մլն 231 հազար 25 դրամ: Բացի այդ, Մ.Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թվականի ապրիլին Մալիշկայի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ իրեն վստահված համայնքի բյուջեի միջոցներից Մալիշկա համայնքի 10 բնակիչների անվամբ, իբրև սոցիալական օգնություն, գումարներ հատկացնելու և յուրացնելու շուրջ: 2017 թվականի ապրիլի վերջին Ա.Վ.-ն 440 հազար դրամն առձեռն հանձնել է Մ.Մ.-ին, ով տիրացել է այդ գումարին: Յուրացման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ Մ.Մ.-ն մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել է պաշտոնեական կեղծիք, կազմել է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ (կեղծ ցուցակներ): Համայնքի ղեկավար Մ.Մ.-ի որդուն՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), համայնքի ղեկավար Մ.Մ.-ի կնոջը՝ Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացմանը օժանդակելը), իսկ Մալիշկայի համայնքապետարանի նախկին գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը): 2019 թվականի մայիսի 27-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: 2023 թվականի ապրիլի 28-ին դատարանի դատավճռով Մ.Մ.-ն, Վ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Ա.Վ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ: ՀՈԱԿ-ի տնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 մլն դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Վ.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից: Ն.Ա.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 800 հազար դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Ն.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից: Ա.Վ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Մեղադրող դատախազի՝ ամբաստանյալներ Մ.Մ.-ից, Վ.Մ.-ից և Ն.Ա.-ից հօգուտ Վայոց ձորի Մալիշկա համայնքի բյուջեի համապարտության կարգով 2 մլն 231 հազար 25 դրամ բռնագանձելու, ինչպես նաև Մ.Մ.-ից և Ա.Վ.-ից համապարտության կարգով 30 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը բավարարվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
11:37 - 15 մայիսի, 2023
Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |news.am|

Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրեց, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք: «Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում: Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ  քաղաքի վրա եւ տնտեսական լուրջ հարվածներ հասցնել  Հայաստանին: Ընդ որում, 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային,  ռեակտիվ, հրետանային, նաեւ ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին,  այլեւ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին:  Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, նաեւ զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչեւ հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էր, այլ նաեւ Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,-ասաց նա: Նա հավելեց, որ այդ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանն ունեցել է եւ մարդկային, եւ տարածքային կորուստներ. «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում: Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց տվեց, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան եւ որտեղ են հիմա նրանք գտնվում:
11:34 - 28 ապրիլի, 2023
«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին». դեպքի մասին է պատմում  Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը |news.am|

«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին». դեպքի մասին է պատմում Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը |news.am|

news.am: Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում օրերս Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած Արցախից տեղահանված կինը՝ Նարինե Ասատրյանը պնդում է, որ ինքը գիտակցված է այդ քայլն արել, իրեն ոչ ոք ոչինչ չի դրդել: «Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին: Ամեն օր զոհ ունենք, ամեն օր հող ենք կորցնում, դա հերի՞ք չի, որ ես գնամ այդ քայլին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Նարինեն նշում է, որ ինքը հատուկ է  գնացել այն վայրը, որտեղ պետք է գար Փաշինյանը. «Ես հատուկ, միտումնավոր գնացել եմ այնտեղ, որ հարվածեմ նրան: Ճիշտ է՝ անձրեւանոցը ես միտումնավոր չեմ վերցրել, որովհետեւ անձրեւ էր գալիս, բայց այդ պահին այդպես ստացվեց, որ անձրեւանոցը հատուկ հարվածելու նպատակով գցեցի նրանց կողմը: Նիկոլ Փաշինյանը իր կարեւոր գործերը թողած եկել, ասֆալտ էր ստուգում, ասֆալտ անողը թող էդ հարցով զբաղվի: Ադրբեջանցիները մտել են գյուղ, մարդկանց ցանած արտերում խրամատ են փորել, մարդկանց տներն են մտնում դա պատճառ է, որ ես նման վերաբերմունք ցույց տամ»: Արցախի Քարեգահ գյուղից տեղահանված եւ Մալիշկա գյուղում հաստատված կինը ինքնակամ է ներկայացել ոստիկանութուն. պնդում է՝  իր հանդեպ ոչ մի բռնություն չի կիրառվել: Նարինեն բազմազավակ մայր է, 7 երեխաներ ունի: Նա ընտանիիքի հետ Մալիշկայում վարձով է բնակվում, մինչեւ հիմա դեռ բնակարան չի ստացել: Սակայն Նարինեին սեփական տան հարցն այնքան էլ չի հուզում, կինը պատրաստ է իրենց ընտանիքին տրամադրվելիք 10 միլիոն դրամը փոխանցել բանակին: «Ես այդ գումարը սրտանց նվիրում եմ բանակին, ինձ տուն պետք չի: Մեկնաբանություններում գրում են, որ ես գումարով եմ այդ քայլը արել, բայց նման բան չկա, դեռ ավելին՝ ես այդ գումարը սրտանց կփոխանցեմ բանակին: Էս երկրի վիճակը որ նայում ենք, ես տուն առնեմ, էդ տունն էլ եմ կորցնելու, ամեն օր զոհ ունենք»,- հավելեց նա:
09:47 - 13 ապրիլի, 2023
Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. Վահագն Արսենյան

Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. Վահագն Արսենյան

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ջերմուկում իրավիճակը խաղաղ է․  «Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարության լրահոսին»: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
21:33 - 11 ապրիլի, 2023
Վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել

 |aravot.am|

Վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել |aravot.am|

aravot.am: Երեկ Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը: «Սիրտը նեղված է եղել, ջղայնացած, երեք տարին քիչ չէ, էս վերջին օգոստոսին ենք դուրս եկել, սիրտը տրաքեց, էլի: Ես խոսել եմ վարչապետի հետ, ինչ պետք էր, ասել եմ, բայց ոչ մի բան ցույց չտվեցի, ինձ զսպեցի։ Իսկ կնոջս թույլ չտվեցին, որ գա խոսի, որովհետեւ գիտեին՝ էմոցիոնալ է»,- պատմեց Զաքարյանը: Նրա խոսքով՝ այս փուլում միջադեպի վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չեն խոսելու՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով. «Փաստաբանն ասել է՝ ոչ մի հարցազրույց մի տվեք, քանի դեռ քննություն է ընթանում»։  Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում 47-ամյա մի կին չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։ Անձը երեկ ձերբակալվել էր, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել։  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու փորձը) հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։  
13:59 - 11 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինն ազատ է արձակվել. ՔԿ խոսնակ
 |news.am|

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինն ազատ է արձակվել. ՔԿ խոսնակ |news.am|

news.am: Վայոց ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։ Հիշեցնենք, որ Մալիշկա գյուղում 47-ամյա կինը մոտեցել է բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ եւ Կենտրոնական փողոցների խաչմերուկ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին եւ անտեսելով վերջիններիս հորդորները, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը դիտավորությամբ նետելով նրա ուղղությամբ։ 47-ամյա կինը ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
09:34 - 11 ապրիլի, 2023
Վայոց Ձորում  կինն անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Վայոց Ձորում կինն անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։ Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:28 - 10 ապրիլի, 2023