Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր։

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին։ 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է: 1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում: 1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ: 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։ 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու: 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար: 2013-2015 թթ. եղել է Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ. մարտի 21-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՍԴ նախագահ։ 

Մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ եթե դատական պրոցեսը տեսանկարահանվի, ամբողջ ընթացքում չի նստելու ամբաստանյալի աթոռին |hetq.am|

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ եթե դատական պրոցեսը տեսանկարահանվի, ամբողջ ընթացքում չի նստելու ամբաստանյալի աթոռին |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ու վերջինիս սանիկ, Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանն այսօր  առարկեցին իրենց  վերաբերյալ դատական պրոցեսի տեսանկարահանման դեմ։ Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը նշեց, որ ցանկացած դատավորի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի վերաբերյալ քրեական վարույթում պետք է ապահովվի հնարավորինս գաղտնիություն՝ այնպես, որ այդ պրոցեսի լուսաբանումը որևէ կերպ կասկածի տակ չդնի դատական իշխանության անկախությունը։ Ըստ Միհրան Պողոսյանի՝ գործի նախաքննության ընթացքում այս սկզբունքը խախտվել է, իրենք չեն ցականում, որ դատարանում նույնպես թույլատրվի այդպիսի խախտում։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դիտարկեց, որ  լրատվամիջոցներն, ամեն դեպքում, անարգել կարող են լուսաբանել դռնբաց դատական պրոցեսը՝ գրավոր տեսքով, ինչին ի պատասխան Միհրան Պողոսյանը նշեց, որ յուրաքանչուր լրագրող ըստ իր բարեխղճության է իրականացնում դատական պրոցեսի լուսաբանումը,  և հանրությունը տեսնում է, թե որ լրատվամիջոցն ինչ ծավալով է տեղեկատվություն տարածում։ Տեսանկարահանման դեմ առարկելիս Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ եթե դատական նիստը տեսաձայնագրվի, ինքն ամբողջ դատական պրոցեսի ընթացքում չի նստելու ամբաստանյալի համար նախատեսված տեղում ու  կանգնած է մնալու։ «Որովհետև այն պրցեսները, որոնք սկսվել են, ունեն զուգահեռ, թաքնված այլ նպատակներ՝ ինձ ցույց տալ այս աթոռին նստած։ Ես միանում եմ միջնորդությանը, որ տեսանկարահանումն արգելվի, իսկ լուսաբանման հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Կրկնում եմ՝ եթե դատարանը որոշի թույլատրել տեսանկարահանումը, ես ամբողջ դատական պրոցեսի ընթացքում չեմ նստելու»,- ասաց Հրայր Թովմասյանը։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հարցրեց, թե արդյոք Հրայր Թովմասյանը դե՞մ է, որ դատական պրոցեսը տեսանկարահանվի այնպես, որ ինքը կադրերում չերևա։ Թովմասյանն այս տարբերակին ևս դեմ էր։ Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր չէ տեսանկարահանում իրականացնել այնպես, որ ինքն առհասարակ չերևա կադրերում։ Ամբաստանյալ Նորայր Փանոսյանը նույնպես առարկեց տեսանկարահանման դեմ։ Հաշվի առնելով ամբաստանյալների դիրքորոշումը՝ դատարանը որոշեց չթույլատրել տեսանկարահանումը։ Այսօրվա դատական նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ դատավորի ինքնաբացարկի հարցը։ Նորայր Փանոսյանն ու Հրայր Թովմասյանն ինքնաբացարկ չհայտնեցին։ Վերջինիս պաշտպաններից Միհրան Պողոսյանը նույնպես ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց, բայց հարկ համարեց որոշակի պարզաբանումներ ներկայացնեկ։ Պողոսյանը դիրքորոշում հայտնեց, որ այս գործը դատաքննության նախապատրաստելու փուլում ինքը կարծել է, որ դատարանն ունի բոլոր հնարավորությունները՝ քրեական գործի վարույթը  կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց, փաստացի, այսպիսի որոշում չի կայացվել։ Ըստ փաստաբանի՝ նման որոշում չկայացնելը կամ պետք է պաշտպանական կողմի նկատմամբ դատարանի վերաբերմունքով պայմանավորված լինի, կամ պարզապես դատարանը պետք է տեղյակ չլիներ այն հանգամանքների մասին, որոնք հիմք կտային առնվազն քննարկել քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։ Սակայն հետագայում, քրեական գործի նյութերին կրկին ծանոթանալով, պաշտպանի համար ակնհայտ է դարձել, որ այս ամենում դատարանի մեղավորությունը չկա, որովհետև ինչպես վարույթն իրականացնող մարմինն, այնպես էլ այս գործի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազները քրեական գործի վարույթում չեն դրել այն փաստական հանգամանքները, որոնք դատարանին հնարավորություն կտային վերը նշված որոշումը կայացնելու հնարավորություն։ Մասնավորապես՝ քրեական գործի նյութերում բացակայում է Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ «Այսպիսով՝ Ձեզ զրկել են այս անօրինական պրոցեսի վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացնելու հնարավորությունից։ Քանի որ, իմ գնահատմամբ, վարույթն իրականացնող մարմինն ու Դատախազությունը Ձեզ մոլորության մեջ են գցել՝ ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացնում»,- ասաց Միհրան Պողոսյանը։ Դատարանն այսօր ճշտեց նաև ամբաստանյալների ինքնություններն ու նրանց վերաբերյալ այլ անհրաժեշտ տվյալներ։ Նորայր Փանոսյանը հայտնեց, որ  բարձրագույն իրավաբանական կրթություն ունի, իրավաբանական գիտությունների թեկնածու է, փաստաբանների պալատի անդամ, ունի մեկ անչափահաս երեխա։ Դատավորի հարցին ի պատասխան Փանոսյանը հայտնեց նաև, որ քրոնիկ հիվանդություն ունի։ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պահանջվող տեղեկություններից շատերը դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ինքն ասաց՝ ստանալով Թովմասյանի հավաստումը դրանց վերաբերյալ։ «Ազգությամբ հայ եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունեք բարձրագույն կրթություն, ներկայում աշխատում եք Սահմանդրական դատարանում, նախկինում դատված չեք»,- ասաց Տաթևիկ Գրիգորյանն ու Թովմասյանից հարցրեց՝ վերջինս ֆիզիկապես առո՞ղջ է, ինչին Թովմասյանը դրական պատասխան տվեց։ Շուտով պարզվեց, որ Հրայր Թովմասյանը չի ստացել իր վերաբերյալ մեղադրական եզրակացությունն, ինչպես նաև իր դատավարական իրավունքների վերաբերյալ հուշաթերթիկ։ Թովմասյանը նշեց, որ իրենց հասցեով ծրար է ուղարկվել, բայց իր երեխաները չեն վերցրել։ Մեղադրող Արսեն Մարգարյանն էլ նշեց, որ ծրարը, որն իրենք ուղարկել են, ետ է վերադարձվել, որից հետո ինքը հանդիպել է Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանին ու առաջարկել նրան փոխանցել մեղադրական եզրակացությունը։ Մարգարյանը նշեց, որ եթե հիշողությունը չի դավաճանում, Միհրան Պողոսյանը պատասխանել է, որ ինքն ունի մեղադրական եզրակացությունը, դրա անհրաժեշտությունը չկա, ու այդ առումով խնդիր չի առաջանա։ Միհրան Պողոսյանն էլ պարզաբանեց, որ այո, ինքն ունեցել է մեղադրական եզրակացությունը, բայց Հրայր Թովմասյանին այն հանձնելը Դատախազության պոզիտիվ պարտականությունն է։  Պողոսյանը նաև հիշեց, թե ինչպիսի ջանասիրությամբ է գործով քննիչը նախաքննության ընթացքում բաց ծրարներ ուղակել Հրայր Թովմասյանի աշխատանքի վայրի, տան հասցեով կամ դրանք փողոցում հանձնել պարոն Թովմասյանին։ Կողմերը, թերևս, երկար կհակադարձեին միմյանց, բայց Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց, նշեց, որ փաստն այն է, որ ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունն, ինչը դատական նիստը շարունակելու անթույլատրելիություն է առաջացնում։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:16 - 24 օգոստոսի, 2020
Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը․ նիստը հետաձգվեց |shantnews.am|

Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը․ նիստը հետաձգվեց |shantnews.am|

shantnews.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկի՝ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստն ներկայացել էին բոլոր կողմերը։ Նիստի հետաձգման պատճառն այն էր, որ Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը։ Հենց դատարանում պետական մեղադրողը  Թովմասյանին փոխանցեց ամբողջ մեղադրական եզրակացությունը։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 7-ին։ Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ քրեական գործի նյութերի՝ Հրայր Թովմասյանն, ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝  Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն: Նշենք նաև, որ թե՛  Թովմասյանը, և թե՛  Փանոսյանը  չեն ընդունում մեղադրանքը:
14:06 - 24 օգոստոսի, 2020
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից հափշտակությանն օժանդակելու համար

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից հափշտակությանն օժանդակելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով`  5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ.-ի հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը: Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:43 - 07 օգոստոսի, 2020
Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել |pastinfo.am|

Նորայր Փանոսյանի և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նորայր Փանոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստը։  Դատական նիստին չէին ներկայացել գործով ամբաստանյալ Նորայր Փանոսյանը, նրա պաշտպանները և տուժող կողմը։ Ինչ վերաբերում է նիստի լուսաբանմանը, ապա նախագահող դատավորը հայտնեց, որ նիստերի լուսաբանման հարցը կքննարկվի հետագայում՝ դատավարության բոլոր կողմերի մասնակցությամբ։ Նախագահող դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Նորայր Փանոսյանի կողմից դիմում է ստացել, որով նա հայտնել էր, որ ունի քրոնիկ բրոնխիալ ասթմա, իսկ ներկայումս նախնական ախտորոշվել է թոքաբորբ, ստանում է դեղորայքային բուժում և հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դեռևս չի ստացվել։ Փանոսյանը խնդրել է հետաձգել դատական նիստը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Նախագահող դատավորը նաև հայտնեց, որ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև պաշտպան Ամրամ Մակինյանը։ Մեղադրող դատախազ Մարգարյանը հարգելի համարեց դատական նիստին տուժողների և ամբաստանյալի բացակայությունը, իսկ պաշտպան Մակինյանինը՝ ոչ, քանի որ մեղադրողը լրատվամիջոցներով տեսել է, թե ինչպես է պաշտպանը մասնակցում այլ քննչական գործողությունների։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ պաշտպան Ամրամ Մակինյանի՝ դատական նիստին չներկայանալը որևէ կերպ չի անդրադառնում այս դատական գործընթացի շարունակականության վրա, քանի որ ինքը ներկայացել է դատական նիստին՝ իրականացնելով Հրայր Թովմասյանի պաշտպանությունը։ Նախագահող դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստին կքննարկի Ամրամ Մակինյանի վարքագիծը։ Դատական նիստը հետաձգվեց։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խնդրեց դատարանին՝ հաշվի առնել, որ երեքշաբթի օրերը ՍԴ-ում նիստեր են նախատեսված, իսկ ուրբաթ օրերին՝ աշխատակարգային նիստեր։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 24-ին։
17:51 - 05 օգոստոսի, 2020
Չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում  գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու․Սեդա Սաֆարյան

Չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու․Սեդա Սաֆարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ  որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որը խնդրել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին անդամները՝ Սահմանադրության վերջին փոփոխությունների առնչությամբ։ Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից: ՄԻԵԴ-ը որոշել է մերժել դիմումը՝ որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ: ՍԴ դատավորների դիմումի և ՄԻԵԴ արձագանքի մասին Infocom.am-ը զրուցել է Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ։  - Տիկի՛ն Սաֆարյան, երեկվանից մամուլը ողողված է ՍԴ նախկին նախագահի եւ 3 նախկին անդմաների դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքով։ Իշխող խմբակցության ներկայացուցիչները տարածում են այդ արձագանքը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը մերժեց հայցվորների դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Մասնագիտական շրջանակները, սակայն, պնդում են, որ ՄԻԵԴ-ն ընդամնեը միջանկյալ միջոց չի կիրառելու, իսկ դիմումը, միեւնույն է, քննելու է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ ընդհանուր առմամբ ի՞նչ է ենթադրում ՄԻԵԴ-ի արձագանքը։ - Մենք նախ ըստ էության պետք է ծանոթնանաք եւ հասկանանք, թե ինչի դեմ են առարկում Հրայր Թովմասյանն ու նախկին դատավորները։ Բայց այս միջանկյալ միջոց չկիրառելու հանգամանքում, ըստ էության, գնահատականներ կան, որոնք առնչվում են բուն նյութի հետ։ Օրինակ, կա միտք, որ միջանկյալ միջոց չի կարող կիրառվել, որովհետեւ իրականացվող բարեփոխումներն օրինական են, իրավաչափ են, եւ այլն։ Եւ եթե ՍԴ նախկին դատավորներն այս գործի ճակատագիրը կապում են հիմնական գործի լսման հետ, չեմ կարծում, թե միջանկյալ միջոցի չկիրառումը եւ հետագայում  գործով արտահայտվելիք դիրքորոշումները միմյանց հետ կապ չեն ունենալու ։ Կարծում եմ՝ եթե խախտում արձանագրված լիներ, եթե դա շատ տեսանելի լիներ, ապա հենց հիմա միջոցի կիրառում կլիներ, թույլ կտային, որպեսզի այս դատավորները շարունակեին աշխատել՝ մինչեւ այդ գործի լսումը։ Նշենք, որ առաջին երկու որոշումներով եւ զեկույցներով արձանագրվել է այն հիմնադրույթը, հիմնական իրավական դիրքորոշումը, որ Հայաստանի իշխանությունները, լինելով լեգիտիմ, ազատ են իրենց երկրում բարեփոխումներ իրականացնել, եթե ստեղծվել է սահմանդրական ճգնաժամ, մի իրավիճակ, երբ խաթարվում է ժողովրդավարությունը։ Եւ երբ գործողությունն իրավաչափ ու արդար նպատակ է հետապնդում, սահմանադրական այս փոփոխությունները հենց այդ դաշտում էլ դիտարկվում են, որովհետեւ, զեկույցներում «ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակ» եւ «ՍԴ ճգնաժամը հաղթահարել» ձեւակերպում են տալիս, նշանակում է՝ ճգնաժամի գաղափարը եւ բուն բովադնակությունն ըդունվում է միջազգային կառույցներում։ Բացի դրանից, եկեք չմոռանանք, որ տասը եւ ավելի տարիներ Եվրոպական դատարանը հեղեղված է եղել Հայաստանի՝ այս վիճարկվող ժամանակահատվածին վերաբերող գործերով, եւ այդ գործերով իրենք սեփական համոզմունքն ունեն, թե ինչ է կատարվել Հայաստանում։ Եթե ՀՀ-ում Սահմանադրական դատարան լիներ, ՀՀ-ում Մարտի 1 չէր լինի։ Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն, միայնակ կարող էր իրականացնել դա, դա իրականացրել է, որովհետեւ այդ բոլոր մարմիններին հավաքել է իր բուռը, դարձրել ենթարկելի մարմին ու իրականացրել այն, ինչ մենք տեսանք 2008-ի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 1-ը։ Հիմա ՍԴ դատավորների աթոռից հեռանում են այն մարդիկ, որոնք Սահմանադրությունը չեն հարգել։ Մենք կոնկրետ գործերով տեսել ենք Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, էլ չեմ ասում վերջին այս երկու տարիները՝ ամենայն տեսանելի եւ աչք ծակող, որ նվիրված են եղել Քոչարյանի օգտին անօրինական գործընթացներ իրականցնելուն։ Եթե պարզվի, որ նրանք (նկատի ունի՝ Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 անդամները,- հեղ․) այս նույն ակտիվությամբ պայքարել են նախկին ընդդիմադիր ուժերի համար եւ Մարտի 1-ից առաջ, հետո, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ես կհասկանամ, որ իրենք միշտ նույնն են եղել, եւ գուցե դատապարտող կոչ կասեմ այսօրվա իշխանությանը, բայց երբ ես գիտեմ, եւ համոզված եմ, որ նախկին իշխանությունների հետ ակնհայտորեն համագործակցել են, քաղաքական մարմնի են վերածվել եւ բացառապես այդ համակարգին են ծառայել, ոչ թե երկրին ու Սահմանադրությանը, ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցող փոփոխությունները հիմնավորված ու օրինական չեն։ - Առհասարկ ո՞ր դեպքերում է ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառում։ - Կիրառվում է շատ հազվադեպ, երբ վտանգավոր իրավիճակ է, կրառվում է կյանքի իրավունքին վերաբերող խնդիրների դեպքում, շատ աննշան գործեր են այդ միջոցի կիրառման առումով ուշադրության արժանացել ՄԻԵԴ գործերով։ Այս գործն իրենից նմանատիպ իրավիճակ չէր ենթադրում, եւ ի սկզբանե ցավալի է, որ այդպիսի միջոց է ուզել մի անձ, որը ՄԻԵԴ-ում դատավոր է եղել ու իմացել է, որ այդ կարգի միջոց չի կիրառվում այդպիսի գործերով (ՄԻԵԴ-ում դատավոր է եղել ՍԴ արդեն նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, որն այս գործով հայցվոր է,-հեղ․)։  - Ի՞նչ կարող ենք ենթադրել այն փաստից, որ ՄԻԵԴ-ն այս պարագայում այդ միջանկյալ միջոցը չի կիրառել, սակայն դիմումը վարույթ ընդունել է։ - Կարող է ինչ-որ հարցով մեկնաբանության կարիք լինի։ Թեեւ հայցվորների դիմումին ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ գտնում են՝ Սահմանադրական դատարանում այս փոփոխությունները իրավաչափ եւ օրինական չեն, այսինքն՝ կասկածի տակ են դնում գործընթացի օրինականությունը, իբրեւ թե նախագծերի սահմանադրականության հարցը չի քննարկվել, եւ այլն։ Ընթացակարգային խնդիրներ են ներկայացնում, բայց խնդրի բովանդակային լուծումն առավել կարեւոր է, քան այն ձեւականությունները, որոնց հետեւից գնում են ՍԴ այդ դատավորները եւ նրանց համախոհները։ - ՄԻԵԴ դիմում ներկայացրածներից Ալվինա Գյուլումյանն այսօր արձագանքել է, թե սա դեռ ամենևին չի նշանակում, որ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ իրավունքների խախտում չկա։ Սա, ըստ էության, իրողություն չէ՞։ - Ալվինա Գյուլումյանն ու մյուս դատավորները մեզ պես չեն մտածում, շատ տարբեր են մտածում, անգամ ՄԻԵԴ դատավորների՝ իրավունք ասվածը հասկանալու աստիճանը չի համապատասխանում մեր դատավորների հասկանալու աստիճանին։ Մենք այդ ազնվությունը չունենք, որ մեր մեղքը, մեր սխալները ընդունենք, հետ նայենք, տեսնենք՝ անցյալում ինչ ենք արել, որ մեր հանդեպ այսպիսի լարվածություն կա։ Այս հարցերը Սահմանադրական դատարանի դատավորները իերնց առաջ չեն դրել, իրենք ենթարկելի են եղել։ Եւ 2008 թվականի դեպքերի վերաբերյալ քրեական գործով անցնող բազմաթիվ տեղեկություններից հայտնի է դառնում, որ նույն մարտի 7-ին, երբ պիտի քննարկեին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, դատավորների վրա ճնշումներ են եղել։ Ու հավատացեք, որ եթե այդ տեղեկությունները նույնիսկ ապացուցվածության ցածր շեմ ունեն, միեւնույն է՝ այն ինչ կա, փաստ է, ու այդ մարդիկ չեն կարողանում այդ փաստերի հետ հաշվի նստել։ Ասպրամ Փարսադանյան
21:31 - 09 հուլիսի, 2020
ՄԻԵԴ-ը մերժեց Հայաստանի ՍԴ նախկին նախագահի և երեք դատավորների դիմումը
 |azatutyun.am|

ՄԻԵԴ-ը մերժեց Հայաստանի ՍԴ նախկին նախագահի և երեք դատավորների դիմումը |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ: Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից: ՄԻԵԴ-ը մանրամասնում է, որ 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակային տարիքը, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակային տարիքը պետք է պահպաներ իր մանդատը: Հետևաբար՝ որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ, նշված է հաղորդագրությունում: Եվրադատարանն այսօր որոշել է մերժել դիմումը որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ, ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:
22:16 - 08 հուլիսի, 2020
Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում այսօր ժամը 11-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստը չկայանալու պատճառի մասին լրագրողներին տեղեկացրեց մի կին, որը հավանաբար ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչ էր:  Որեւէ դատավոր նիստերի դահլիճում չհայտնվեց, ուստի լրագրողների համար տեսանելի չեղավ, թե ովքեր են բացակա նիստից: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Դրանց թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը: Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Միջնորդության քննարկման վերաբերյալ աշխատակարգային նիստ տեղի չէր ունեցել:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
11:36 - 07 հուլիսի, 2020
Մարտի 1-ի իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին

Մարտի 1-ի իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով. «Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով, Իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ հիշյալ գործի քննությունը նշանակված է 07.07.2020թ․ ժամը 11:00»:
10:41 - 07 հուլիսի, 2020
Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել
 |armtimes.com|

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ եւ այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:   «ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ Կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ եւ այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ»,- ասաց Խաչատրյանը՝ չհստակեցնելով հարցերի եւ պատասխանների բովանդակությունը:
20:33 - 06 հուլիսի, 2020
Սահմանադրության գերակայության ապահովման հնարավորությունը այլեւս ՍԴ գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է․ Վահե Գրիգորյան

Սահմանադրության գերակայության ապահովման հնարավորությունը այլեւս ՍԴ գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի քաղաքացիներ. Այսօր՝ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 213 հոդվածի՝ Ազգային ժողովի նույն ամսվա 22-ին ընդունած փոփոխությունը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար այս նշանակալի ու պատմական իրադարձության կապակցությամբ: Սահմանադրության այս փոփոխության ուժով այսօրվանից՝ 1. Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների (տիկին Ա. Գյուլումյանի, պարոնայք Ֆ. Թոխյանի եւ Հ. Նազարյանի) պաշտոնավարումը դադարում է, եւ նրանց փոխարեն՝ 2-ամսյա ժամկետում, Կառավարությունը, նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովն առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի մեկական թեկնածու՝ Ազգային ժողովի ընտրությանը. 2. Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված, սակայն ընդհանուր պակաս քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները (տիկին Ա. Պետրոսյանը, պարոնայք Ա. Խաչատրյանը, Ա. Թունյանը եւ Հ. Թովմասյանը) շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման ընդհանուր ժամկետի 12 տարին լրանալը՝ «որպես Սահմանադրական դատարանի դատավոր». 3. Սահմանադրական դատարանի նախագահին եւ փոխնախագահին ընտրելու է Սահմանադրական դատարանը՝ դատարանի ամբողջական կազմի (9 դատավոր) համալրումից հետո: Մինչ դատական կազմի համալրումը, Սահմանադրական դատարանում այս պահին պաշտոնավարում է 6 դատավոր, ինչը բավարար է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար հրավիրվող նիստերի իրավազորության համար, այսինքն՝ Սահմանադրական դատարանի գործունեության անընդհատությունը չի խախտվի: Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես այս պահից կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Ա. Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը: Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին քննարկումների բովանդակային մասը սկսվել էր ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը՝ 2019 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի դատարանակազմական մարմիններին ուղղված իմ նամակով, որով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման իմ պատկերացրած միջակայքը սկսվում էր նոր 7 դատավորների թեկնածուների առաջադրմամբ եւ ընտրությամբ՝ մինչեւ Սահմանադրական դատարանի, արդեն այսօրվանից՝ նախկին կազմի ճանաչմամբ եւ դրան դեմոկրատական լեգիտիմության պակասի խարանից ազատելու լուծմամբ: Իմ երդմնակալության պահից մինչ այս պահը ես չեմ մասնակցել Սահմանադրական դատարանի անդամների հրավիրած եւ անցկացրած որեւէ նիստի կամ քննարկման՝ համարելով, որ Սահմանադրական դատարանն իր, այլեւս՝ նախիկ, կազմով չի համապատասխանել սահմանադրականության, իսկ իր անցյալ եւ ներկա գործունեությամբ՝ ժողովրդավարական լեգիտիմության նվազագույն պահանջներին: Հայաստանի Ազգային ժողովը՝ որպես Սահմանադիր, ընտրել է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման այս տարբերակը, որը ես միայն ողջունել կարող եմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի իմ կարգավիճակում ներդնելով դրա, այսինքն այսուհետ՝ Սահմանադրության արդյունավետ իրագործման համար պահանջվող ջանքերը: Այս լուծման առանցքային առավելություններն են՝ 1. Սահմանադրական դատարանի նախկինում նշանակված անդամների դատավորի կարգավիճակով գործելու սահմանադրական հիմքի ամրագրումը. 2. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության լիազորության՝ որպես դատարանի ինքնավարության եւ անկախության կարեւոր երաշխիքի կենսագործումը. 3. Ներդատարանական հավասարության հաստատումը դատարանի բոլոր դատավորների կարգավիճակների միջեւ (բացառությամբ՝ նրանց տված երդումների միջեւ էական տարբերության), 4. Սահմանադրությամբ նախատեսված դատարանի կազմավորման մոդելի գործարկումը՝ վերացնելով Սահմանադրական դատարանի մասով դրույթների պատրանքայնությունը եւ Սահմանադրական դատարանը դուրս բերելով դրա անցումային վիճակից, 5. Սահմանադրական դատարանի ժամանակագրորեն ամենահավասարակշռված կազմը. 4 դատավոր նշանակվել են 2010-2018 թվականներին, մեկն ընտրվել է 2018 թվականին, սակայն դեռ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից, ինքս ընտրվել եմ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ինչպես եւ դատարանի նորընտիր 3 դատավորները կլինեն: Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունից հետո Սահմանադրական դատարանի ընթացակարգային եւ գործառնական մոդելները խորքային քննարկման առարկա կդառնան նախեւառաջ դատավորների կողմից եւ դրա ընդունելի տարբերակի հանգելու դեպքում, Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից կապահովվի արդեն ներքին դատարանի բարեփոխման փուլը՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառնական անկախության բարձրացման, ընթացակարգերի եւ ապացույցների արդյունավետ տարբերակների ներդրման եւ դատարանի այլ անհրաժեշտ կարիքների բավարարման ուղղությամբ: Այսու, Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի սահմանադրական անվտանգության եւ Սահմանադրության գերակայության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալները, որոնց գործարկմամբ բաղձալի արդյունքի հասնելու հնարավորությունը այլեւս Սահմանադրական դատարանի գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է: Սահմանադրության փոփոխության ուժի մեջ մտնելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախկին անդամներ տիկին Ա. Գյուլումյանին, պարոնայք Ֆ. Թոխյանին եւ Հ. Նազարյանին մաղթում եմ, որ իրենց վաստակած հանգիստը վայելեն ամուր առողջությամբ եւ խաղաղությամբ: Շնորհակալ եմ այս՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ինքնիշխանության պաշտպանության համար առաջնային խնդրի վրա ձեր ուշադրության համար»։
09:57 - 26 հունիսի, 2020
ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|

ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սահմանադրության փոփոխությունների նախագծով ՍԴ երեք դատավորի լիազորությունները պետք է դադարեն, մեր կարծիքով՝ կարող են դադարել, լավագույն դեպքում, երկու դատավորի լիազորություններ՝ բացի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իշխանությունը փորձում է երկու դատավորի փոփոխություն անել, նաև ՍԴ նախագահի պաշտոնի դադարում: Վերջինը, ըստ էության, վարչական պաշտոն է և դատարանի նախագահը չունի երկու ձայն, նա ունի էլի մեկ ձայն՝ քվեարկություններին մասնակցելու, հետևաբար, այս առումով մեծ փոփոխություն չկա»,- նշեց պատգամավորը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հանրային այն պրոպագանդան, որ ուղղված է ՍԴ նախագահին փոխելուն, նման է թնդանոթով ճնճղուկի վրա կրակելուն: «Որովհետև այն գործողությունները, որոնք մեկնարկած են, դրանք թնդանոթներ ու տանկեր են: Անգամ այդ իրավիճակում, այդ պրոպագանդված իրավիճակում չի բավարարվում, որովհետև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»:
12:53 - 24 հունիսի, 2020