Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Գրիգորյանը մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի սահմանազատման կանոնակարգը
 |azatutyun.am|

Գրիգորյանը մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի սահմանազատման կանոնակարգը |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս պահին քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հիմնական զեկուցողն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Քննարկմանը ներկա են նաև խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Նախքան նիստի մեկնարկը, Գրիգորյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց, որ մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի կանոնակարգը։ «Ես կարծում եմ սինխրոն էլ ընթանում է գործընթացը, ուղղակի չգիտեմ՝ որ փուլում է Ադրբեջանի Հանրապետությունում գործընթացը, բայց ստորագրման պահին և ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի գործընթացը», - ասաց Գրիգորյանը։ Արդեն քննարկմանը փոխվարչապետը պարզաբանեց՝ կանոնակարգերի վավերացումներից հետո կողմերի միջև պետք է ծանուցումների փոխանակում տեղի ունենա, եթե դա չլինի գործընթացը ավարտված չի համարվի, այսինքն՝ ամբողջությամբ վավերացված։ Գրիգորյանը նաև ասաց՝ որևէ սկզբունք չկա, թե ոնց են շարունակվելու սահմանազատման հաջորդ փուլերը։ Օգոստոսի 30-ին ստորագրված սահմանազատման կանոնակարգը Կառավարությունը խորհրդարան է ուղարկել սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանն այն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստանալու դեպքում կընդգրկվի առաջիկա նստաշրջանի օրակարգ։ Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է պետք, իշխանությունն առանց ընդդիմության էլ բավարար քվեներ ունի։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները կանոնակարգի տեքստը հրապարակվելու պահից այն խնդրահարույց են համարում, դրանով նոր զիջումների վտանգ տեսնում։ «Ազատություն»-ը, նախքան նիստի մեկնարկը, նաև հետաքրքրվեց փոխվարչապետից, թե ինչո՞ւ չի շարունակվում ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովների նիստերը, Գրիգորյանը պատասխանեց․ - «Ըստ էության, գիտեք, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև էդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»։
12:04 - 21 հոկտեմբերի, 2024
Փաշինյանն առաջարկեց էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը տարածել միայն մինչեւ 2 տարեկան մեքենաների վրա
 |news.am|

Փաշինյանն առաջարկեց էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը տարածել միայն մինչեւ 2 տարեկան մեքենաների վրա |news.am|

news.am: Հայաստանն այն քիչ երկրների շարքում է, որ ավտոմեքենաների ուտիլիզացիոն տուրք չի սահմանել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ես կարծում եմ՝ վաղ, թե շուտ, դա պետք է սահմանել, որովհետեւ ուտիլիզացման ծախսն էլեկտրական մեքենաների շատ ավելի բարձր է, քան ավանդական մեքենաներինը: Ես նաեւ ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ում հետագայում էլի արտոնյալ ռեժիմ և քվոտա ստանալը բավականին բարդ է լինելու, որովհետեւ եւ Ղազախստանում, եւ Ռուսաստանում նախատեսվում է այդպիսի մեքենաների արտադրության լոկալիզացիան»,- ասաց նա: Խնրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ժամանակի հետ մենք պետք է անդֆրադառնանք այդ թեմային: մենք պետք է արձանագրենք, որ աշխարհում հիմա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ակումուլյատորների հետագա ուտիլիզացիան դառնում է մեծ խնդիր: Խնդիրն այն է, որ դրանք որոշ ժամանակ օգտագործելուց հետո դեն են նետում: Երբ ծավալները մեծ են, հարց է առաջանում, թե դրանք որտեղ պետք է կուտակվեն եւ ինչ պետք է լինի դրանց հետագա ճակատագիրը: Դրանք իրենց մեջ ունեն հեղուկ, որն ունի տոքսիկության որոշակի աստիճան: Իմաստ ունի նաեւ այս խնդրին անդրադառնանք մեր կոշտ թափոնների կառավարման ռազմավարության տրամաբանության մեջ»: Վարչապետի խոսքով, կա նաեւ մեկ ուրիշ խնդիր. «Արդյոք մենք էլեկտրաման ավտոմեքենաներ ներմուծելու քվոտաներն օգտագործում ենք հին տարեթվով մեքենաներ ներմուծելու համար: Այսօր արդեն 10 տարուց ավելի հնության էլեկտրամոբիլ գոյություն ունի եւ մենք դրա մասին էլ պետք է մտածենք: Եթե մեր քվոտայով այդ սահմանափակումը չկա, մենք ինչու ենք արտոնյալ պայմաններում հնարավորություն տալիս հին մեքենաներ ներմուծել: Այն երկրներից, որտեղից 7-8 տարվա հնության էլեկտրամոբիլ է ներմուծվում Հայաստան, նրանք այդ թափոնի կառավարման պրոբլեմից ազատվում են: Այդ թափոնը, ըստ էության, բավականին մատչելի գներով ուղարկվում է ՀՀ: Մենք պետք է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման 2025 թվականի քվոտայի համար ասենք՝ մինչեւ 2 տարվա էլեկտրամոբիլների վրա է տարածվում: Այդ որոշումը պետք է հիմա կայացնենք եւ իրազեկենք մարդկանց, որ մարդիկ իրենց անելիքն իմանանք: Վաղը, մյուս օրը մենք հետ ենք նայելու եւ ասելու ենք՝ բա որ տենց ոգեւորված բերում էինք, չէինք մտածո՞ւմ, որ հեսա օգտագործված մարտկոցների կույտ է առաջանալու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
16:29 - 10 հոկտեմբերի, 2024
Մհեր Գրիգորյանն ու ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենն անդրադարձել են մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին

Մհեր Գրիգորյանն ու ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենն անդրադարձել են մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի համար Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով ձևավորված կառուցողական համագործակցության համար:Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում առանցքային բարեփոխումների շրջանակներում ՀԲ-ի հետ հնարավոր համագործակցության շուրջ, անդրադարձել են, մասնավորապես, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին:
16:58 - 07 հոկտեմբերի, 2024
Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,  այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային զբաղվածության պայմաններում իր հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 17-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների պատվիրակություններին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակություններին և կարևորել Խորհրդի գործունեությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Փոխվարչապետը կարևորել է պետությունների միջև ​​կառուցողական համագործակցությունը` հանցավորության՝ հատկապես կազմակերպված և անդրազգային հանցավորության դեմ պայքարում։ Փոփոխվող իրողությունների համատեքստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջնահերթ է համարել Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու զարգացումը՝ այդ առումով ընդգծելով Համակարգող խորհրդի դերը: Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին Խորհրդի նիստը գերազանց կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակումը կնպաստի հետագայում համատեղ ուժերով հանցավոր սպառնալիքների հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները, որոնք վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, կիբեռհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, սոցիալապես խոցելի խմբերի, անչափահասների իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը և այլ հարցերի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին ակտիվ մասնակցության և կառուցողական երկխոսության համար, երախտագիտությամբ է ընդգծել Համակարգող խորհրդի աշխատանքը՝ հանդիպման նախապատրաստման և անցկացման հարցում կատարած աշխատանքի համար։ Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստը կկայանա Տաջիկստանի Հանրապետությունում։ 
15:21 - 04 հոկտեմբերի, 2024
Պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին: «Ինչ խոսք կան պրոբլեմներ հարաբերություններում և ոչ միայն Ռուսաստանի հետ: Բայց կարծում եմ՝ մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա: Փոխվարչապետի խոսքով՝ աշխարհում իրավիճակը  բավականին բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս: «Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ  կայացնել»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ «ռադիկալիզմի կարիք չկա» այս համատեքստում:
10:32 - 27 սեպտեմբերի, 2024
Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք. փոխվարչապետ
 |news.am|

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք. փոխվարչապետ |news.am|

news.am: Տավուշում սահմանազատման հարցը բավական քննարկված է, այդ թվում հանրայնորեն. Գործընթացն ամբողջությամբ հրապարակային է, թե իրավական մասը, թե փաստացի կատարումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ այդ գործընթացմն ամբողջությամբ օրինական է. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը եւ ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք, որ որեւէ հակասություն չկա գործընթացում: Սահմանաատման գործընթացը եւ դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատօպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան: Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա: Դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք կանոնակարգի հետ կապված»,-ասաց նա: Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը շոշափվե՞լ է, նա պատասխանեց. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետեւ ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր եւ հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»:
09:47 - 27 սեպտեմբերի, 2024
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՉԺՀ կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՉԺՀ կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ և ընդգծել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգացել են ջերմ բարեկամական մթնոլորտում՝ հիմնվելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: «Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը»,-նշել է փոխվարչապետը։
21:14 - 25 սեպտեմբերի, 2024
Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին:
12:21 - 24 սեպտեմբերի, 2024