Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Թրամփը հայտնել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է Իրանին ու Իսրայելին չխախտել այն |azatutyun.am|

Թրամփը հայտնել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է Իրանին ու Իսրայելին չխախտել այն |azatutyun.am|

azatutyun.am: Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր էջում գրել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է երկու կողմերին չխախտել այն: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա ասել է, որ վեց ժամից ռազմական գործողությունները կդադարեցվեն 12 ժամով, որից հետո «պատերազմը կհամարվի ավարտված»։ Նա նշել է, որ «24 ժամից աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Թրամփը հավելել է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու կողմերի ռազմական գործողություններն ավարտելուց հետո։ «Այս պատերազմը կարող էր տարիներ տևել և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն և խաղաղություն խնդրել։
09:23 - 24 հունիսի, 2025
Կատարը դատապարտել է Իրանի հարվածները՝ սպառնալով պատասխանել |1lurer.am|

Կատարը դատապարտել է Իրանի հարվածները՝ սպառնալով պատասխանել |1lurer.am|

1lurer.am: Կատարի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան Էլ-Ուդեյդ ավիաբազան ժամանակին տարհանվել է ավելի վաղ ձեռնարկված անվտանգության միջոցառումների շրջանակում։ «Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվել էին կատարական և դաշնակցային անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։ Կատարը դատապարտել է Էլ-Ուդեյդ ավիաբազային Իրանի հարվածը և սպառնացել է պատասխանել: Կատարի ԱԳՆ-ն այդ հարվածը որակել է որպես ինքնիշխանության անընդունելի խախտում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում իրանական ագրեսիայից հետո պատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ վստահեցնելով, որ Թեհրանի գործողությունները «բարեկամական ու եղբայրական Կատարի ու նրա ժողովրդի համար վտանգ կամ սպառնալիք չեն պարունակում»։ Կատարի ՊՆ-ից հայտնել են՝ տեղի ամերիկյան ավիաբազաների վրա հարձակման հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան։
21:51 - 23 հունիսի, 2025
Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները |tert.am|

Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները |tert.am|

tert.am: Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, հայտնում է իրանական պետական ​​հեռուստատեսությունը։ Գործողությունն ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին, հայտնում է Tasnim գործակալությունը։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են այն շրջանում, որտեղ տեղակայված է ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբը։ Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։ Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։ Axios-ը գրում է, որ իրանական հնարավոր հարվածի հետևանքները, հատկապես եթե ամերիկացիների շրջանում զոհեր լինեն, կարող են բեկումնային լինել այս հակամարտության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Fox News-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին: Ալ Ուդեյդ բազան առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գործողություններում և օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:
21:27 - 23 հունիսի, 2025
Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են հարվածներից. Ռաֆայել Գրոսսի
 |civilnet.am|

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են հարվածներից. Ռաֆայել Գրոսսի |civilnet.am|

civilnet.am: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնաս են կրել: Իսֆահանում, ըստ Գրոսսիի, վնասվել են հատկապես ուրանի փոխակերպման գործընթացին առնչվող շինություններ։ Նա հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, վնասվել են նաև հարստացված նյութերի պահպանման համար օգտագործվող թունելների մուտքերը։ Նաթանզում վնասվել է վառելիքի հարստացման գործարանը, նշել է Գրոսսին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը հաստատել է, որ հարվածները հասցվել են գետնի տակ թափանցող զինամթերքով։ Ֆորդոյի օբյեկտում նկատվել են խորը փոսեր, որոնք, ըստ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, վկայում են գետնի տակ թափանցող զինամթերքի կիրառման մասին։ «Ներկայումս ոչ ոք, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ն, ի վիճակի չէ ամբողջությամբ գնահատել Ֆորդոյում հնարավոր ստորգետնյա վնասները»,- ասել է Գրոսսին։ ԱՄՆ-ն հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը հարվածել էր Իրանի միջուկային երեք օբյեկտների՝ Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում։ «Հարվածները ռազմական փայլուն հաջողություն էին»,- հայտարարել էր Դոնալդ Թրամփը: Իրանի և Իսրայելի միջև պատերազմը սկսվել է հունիսի 13-ին՝ Իսրայելի նախահարձակ ավիահարվածներով:
15:32 - 23 հունիսի, 2025
«Հարձակվելով՝ ԱՄՆ-ն ազատել է Իրանի ԶՈւ-ի ձեռքերը ցանկացած գործողության համար»․Իրանի ԳՇ պետ
 |factor.am|

«Հարձակվելով՝ ԱՄՆ-ն ազատել է Իրանի ԶՈւ-ի ձեռքերը ցանկացած գործողության համար»․Իրանի ԳՇ պետ |factor.am|

factor.am: Իրանի ԶՈւ-ի ԳՇ պետն անդրադարձել է իրանական միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածներին։ «Միացյալ Նահանգները, շարունակելով լիակատար աջակցություն ցուցաբերել բարբարոսական և ագրեսիվ սիոնիստական ​​ռեժիմին, բացահայտորեն և ուղղակիորեն մտել է պատերազմի մեջ՝ խախտելով իսլամական Իրանի ինքնիշխանությունը և ոտնահարելով մեր երկրի սրբազան հողը»,-իր հայտարարության մեջ նշել Իրանի զինված ուժերի նորընտիր շտաբի պետ, գեներալ-մայոր Սայիդ Աբդոլրահիմ Մուսավին, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։ Նա հայտարարել է՝ «հանցագործ Ամերիկան ​​պետք է իմանա, որ Իրանը կպատժի իր իսրայելական ռեժիմին» ու հավելել, որ «երբեք չեն նահանջի այդ հարցում»։ Մուսավին ընդգծել է, որ «Իրանի վրա հարձակվելով՝ ԱՄՆ-ն ազատել է Իրանի զինված ուժերի ձեռքերը ցանկացած գործողություն անելու համար»։ Հիշեցնենք, որ լույսի հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարված է հասցրել Իրանի միջուկային ծրագրի երեք օբյեկտի` Ֆորդոյի, Սպահանի, Նաթանզի։ B-2 ռմբակոծիչները, ենթադրաբար, հարձակվել են  Ֆորդոյի գործարանի վրա՝ օգտագործելով 13.6 տոննա կշռող բունկերային ռումբեր։ Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն անդառնալի վնաս կպատճառի նրանց»։
14:25 - 23 հունիսի, 2025
Ալի Խամենեին ԱՄՆ հարվածներից հետո առաջին մեկնաբանությունն է արել

 |factor.am|

Ալի Խամենեին ԱՄՆ հարվածներից հետո առաջին մեկնաբանությունն է արել |factor.am|

factor.am: Մինչ աշխարհը սպասում է Թեհրանի խոստացված հակահարվածին իր միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համար, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է շարունակել Իսրայելի նկատմամբ «պատիժը»։ Սա նրա առաջին մեկնաբանությունն է իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո։ «Հենց հիմա պատիժը շարունակվում է։ Սիոնիստական ​​թշնամին մեծ սխալ է թույլ տվել, մեծ հանցագործություն է կատարել, նա պետք է պատժվի, և նա պատժվում է. նա պատժվում է հենց հիմա»,- ասված է Խամենեիի՝  X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ Նա որևէ հիշատակում չի արել ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին։ Հիշեցնենք, որ լույսի հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի միջուկային երեք օբյեկտի՝ Ֆորդոյի, Սպահանի, Նաթանզի: B-2 ռմբակոծիչները հարձակվել են  Ֆորդոյի գործարանի վրա՝ օգտագործելով  13.6 տոննա կշռող բունկերային ռումբեր։
12:40 - 23 հունիսի, 2025
Իսրայելը «հարվածում է» Իրանի Քերմանշահի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին
 |azatutyun.am|

Իսրայելը «հարվածում է» Իրանի Քերմանշահի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին: Մի քանի ժամ առաջ էլ հայտարարվել էր, որ «ՑԱԽԱԼ»-ն իրականացրել է «հետախուզության վրա հիմնված հարվածներ»՝ Թեհրան, Քերմանշահ և Համեդան քաղաքների շրջանում՝ օգտագործելով ավելի քան 30 միավոր զինամթերք։ Նշվում է, որ գործողությանը մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 20 կործանիչ։ Հարվածներ են հասցվել մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Թեհրանի մերձակայքում տեղակայված հակաօդային հրթիռային համակարգի կայանին։ Թիրախներն ընդգրկել են նաև հրթիռների պահեստավորման և արձակման ենթակառուցվածքներ, ինչպես նաև օդային հետախուզության համար օգտագործվող ռադիոլոկացիոն և արբանյակային համակարգեր։ Իրանական մեդիան հայտնել է, որ մայրաքաղաքի արևմտյան կողմում գտնվող Քարաջ քաղաքում ակտիվացվել է հակաօդային պաշտպանությունը, և պայթյունների ձայներ են լսվել։
11:22 - 23 հունիսի, 2025
Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ |armenpress.am|

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ «ԱՄՆ-ն բացել է Պանդորայի արկղը», և «ոչ ոք չգիտի, թե դա ինչ նոր աղետներ և տառապանքներ կբերի»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Նա ասել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր միջնորդությունը՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ և փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար, սակայն Միացյալ Նահանգները, հատկապես նրա առաջնորդները, «ակնհայտորեն, այսօր հետաքրքրված չեն դիվանագիտությամբ»։ Նեբենզյայի խոսքով՝ ԱՄՆ-ն խաղադրույք է կատարել ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա։ «Եթե մենք չդադարեցնենք սրացումը, Մերձավոր Արևելքը կհայտնվի լայնածավալ հակամարտության եզրին՝ անկանխատեսելի հետևանքներով ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար, բացի այդ, ամբողջ աշխարհը կարող է հայտնվել միջուկային աղետի եզրին», - նախազգուշացրել է Նեբենզյան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։
11:13 - 23 հունիսի, 2025
Պետաքարտուղարությունն արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել |armenpress.am|

Պետաքարտուղարությունն արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է անում ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և խորհուրդ տալիս ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։ Այս մասին նշված է Պետքարտուղարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում տեղաշարժի խափանումների և օդային տարածքի պարբերաբար փակման։ Առկա է ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում (խմբ.՝ ամերիկյան) շահերի դեմ ցույցերի հավանականություն։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ամբողջ աշխարհի ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել ավելի մեծ զգուշավորություն», - նշված է հաղորդագրության մեջ։  Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ուղևորություններ պլանավորելիս ուշադիր հետևել ճանապարհորդությունների մասին հրահանգներին, առաձին երկրների մասին տեղեկատվությանը։ ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։    
11:12 - 23 հունիսի, 2025
Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակներին հասնելուն. Նեթանյահու |armenpress.am|

Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակներին հասնելուն. Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակների իրականացմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Դա մի վարչակարգ է, որը ցանկանում է ոչնչացնել մեզ, և հենց այդ պատճառով մենք սկսեցինք մեր գոյության երկու կոնկրետ սպառնալիքների՝ միջուկային սպառնալիքի և բալիստիկ հրթիռների սպառնալիքի վերացման գործողությունը: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այդ նպատակներին հասնելուն, մենք շատ մոտ ենք դրանց հասնելուն», - ասել է Նեթանյահուն: Վարչապետի խոսքով՝ Իսրայելը «չի ներքաշվի ուժասպառման պատերազմի մեջ», բայց «չի դադարեցնի այս պատմական գործողությունը, մինչև չհասնի իր բոլոր նպատակներին»:  «Երբ մենք հասնենք Իրանում մեր նպատակներին, մենք չենք շարունակի անհրաժեշտից ավելի, բայց մենք չենք դադարեցնի գործողությունը չափազանց շուտ, - նշել է նա: - Մենք արդեն շատ բանի ենք հասել և այժմ, նախագահ Թրամփի օգնությամբ, էլ ավելի մոտեցանք մեր նպատակներին հասնելուն»: ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։   
11:10 - 23 հունիսի, 2025
Թրամփն ակնարկել է, որ կարող է ողջունել Իրանի կառավարությունը փոխելու հնարավորությունը
 |azatutyun.am|

Թրամփն ակնարկել է, որ կարող է ողջունել Իրանի կառավարությունը փոխելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը: Եթե Իրանի գործող ռեժիմը անկարող է կրկին Իրանը մեծ դարձնել, ապա «ինչո՞ւ չպետք է լինի ռեժիմի փոփոխություն», գրել է Թրամփը Truth Social հարթակում։ Թրամփի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շեշտել էին, որ հունիսի 21-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածների նպատակը բանակցված լուծման հասնելն էր, ոչ թե իսլամական ռեժիմի տապալումը։ Հունիսի 22-ին ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Թեհրանին, որ չփորձի պատասխանել այդ ավիահարվածներին, որոնք Թրամփն անվանել է «անհավանական ռազմական հաջողություն», նշելով, որ դրանցով «ոչնչացվել են Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտները»։ Washington-ում տեղակայված Human Rights Activists կազմակերպությունը հայտնել է, որ հունիսի 13-ից ի վեր Իրանում օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 950 մարդ, որոնցից 380-ը՝ քաղաքացիական անձինք։ Իսկ իսրայելական կողմի տվյալներով՝ իրանական հարվածներից զոհվել է 24 մարդ։
09:48 - 23 հունիսի, 2025
Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հարվածից հետո
 |factor.am|

Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հարվածից հետո |factor.am|

factor.am: Իրանի իշխանությունները կրկին սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով իրականացվում է նավթի համաշխարհային առևտրի հինգերորդ մասը։ Այդ մասին հայտարարել են Իրանի զինվորականները կիրակի օրը՝ հունիսի 22-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի միջուկային օբյեկտներին։ Իրանական Press TV հեռուստաալիքը մեջբերել է պատգամավոր և գեներալ Իսմայիլ Քոսարիի խոսքերը, որը նշել է, որ Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել նեղուցը։ Վերջնական որոշումը, նրա խոսքով, պետք է կայացնի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Թեև պաշտոնապես այն գլխավորում է Իրանի նախագահը, փաստացի այն ղեկավարում է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։Հիշեցնենք՝ հունիսի 22-ին Հորմուզի նեղուցը փակելու սպառնալիքով հանդես է եկել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար գեներալ Ալիրեզա Թանգսիրին։ «Եթե ագրեսիան մեր ինքնիշխանության դեմ շարունակվի, Հորմուզի նեղուցը լիովին կփակվի»,-նրան է մեջբերում Samaa հեռուստաալիքը։ Զինվորականը խոստացել է, որ այդ ուղին կարող է «փակվել մի քանի ժամում»։ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային հեղուկացված բնական գազի 30%-ը և նավթի մինչև 20%-ը։ Նեղուցի ամենանեղ հատվածում լայնությունը ընդամենը 33 կմ է, իսկ նավարկելի ուղին՝ 3.7 կմ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:44 - 22 հունիսի, 2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները |armenpress.am|

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Ինչպես փոխանցում է Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝  մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին:  Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր Արևելքում:  «Չինաստանը կոչ է անում հակամարտության կողմերին, մասնավորապես, Իսրայելին, որքան հնարավոր է շուտ հասնել հրադադարի, ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և երկխոսություն ու բանակցություններ սկսել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ ՝ միավորելու ջանքերը և պաշտպանելու արդարությունը, ինչպես նաև աշխատելու Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության վերականգնման ուղղությամբ:  
18:08 - 22 հունիսի, 2025