Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներ չէին․ ԳՇ պետը՝ Տավուշի հատվածում սահմանազատման մասին
 |armenpress.am|

Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներ չէին․ ԳՇ պետը՝ Տավուշի հատվածում սահմանազատման մասին |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները դե-յուրե Հայաստանի տարածք չեն եղել։ ԶՈՒ ԳՇ պետն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։  Նա նշեց, որ ներկայում սահմանի այդ հատվածում  սահմանապահներն իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարել։ «Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներից չէին։ Ես չեմ այդպես պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված է մեր քարտեզների վրա»,- ասաց Ասրյանը։ 2024 թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: 
17:22 - 29 մայիսի, 2024
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ. ՆԳՆ ՓԾ

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ. ՆԳՆ ՓԾ

ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված աղետի գոտում մայիսի 26-ից 28-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայող։ «Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ, մասնավորապես՝ 401 Լոռու մարզում և 42 Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարան բնակավայրում։ Աղետի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տավուշի մարզում Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնաս են կրել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր։ Մայիսի 27-ին Կառավարության 772-Ն որոշման համաձայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հայտարարվել է աղետի գոտի և սահմանվել տարածքները։ Մայիսի 29-ին, ժամը 09:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։ Աշխատանքներին ներգրավված են 115 փրկարարական ծառայող (Լոռու ՄՓՎ՝ 34, Գեղարքունիք՝ 4, Շիրակ՝ 22, Արագածոտն՝ 16, Կոտայք՝ 16, Երևանի ՓՎ՝ 15, ՀՆՓԱԻԿ՝ 8 ), 16 մարտական հաշվարկ: ՓԾ տրանսպորտային միջոցներով իրականացվում են հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերին սննդով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման աշխատանքներ: Փրկարար ծառայության ուժերով իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ Սանահին կայարան բնակավայրի հետ ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 25-ին, ժամը 23։00-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Մայիսի 26-ին ժամը 13։50 ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»:
16:54 - 29 մայիսի, 2024
Իրանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն և խմբեր ուղարկել Հայաստան |armenpress.am|

Իրանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն և խմբեր ուղարկել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ուղարկել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածներին։ Ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել օգնության խմբեր ուղարկել՝ տուժածներին ծառայություններ մատուցելու համար։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ  Հոսեյն Կոլիվանդն այս մասին նամակ է գրել Հայկական կարմիր խաչի ընկերության տնօրեն Աննա Եղիազարյանին։ Նամակում նա նշել է, որ ցավով են տեղեկացել, որ Հայաստանի հյուսիսային շրջաններումն հորդառատ անձրևները ջրհեղեղի են հանգեցրել, ինչն էլ իր հերթին հանգեցրել է զոհերի, վնասներ է պատճառել շենք-շինություններին և ենթակառուցվածքներին։ Նա հայտարարել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստ է հումանիտար օգնություն ուղարկել, ինչպես նաև օգնության խմբեր՝ ջրհեղեղից տուժածներին ծառայություններ մատուցելու համար։ Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։  
10:59 - 29 մայիսի, 2024
Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ. իրավիճակը 17:00-ի դրությամբ

Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ. իրավիճակը 17:00-ի դրությամբ

Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։   ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ 5 փրկարար։   Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։   Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում։   Փրկարարական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ:
19:33 - 28 մայիսի, 2024
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին

Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին

Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ձեզնից շատերը տարբեր բուհերից արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս այսօր հայտնել էր, որ աղետի գոտում օրը 200-300 կամավորի կարիք կա․ «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք»,- ասել էր Սանոսյանը։ 
17:34 - 28 մայիսի, 2024
Կամավորների կարիք կա, օրական մինչև 300 աշխատող ձեռքի կարիք կա. Գնել Սանոսյան
 |azatutyun.am|

Կամավորների կարիք կա, օրական մինչև 300 աշխատող ձեռքի կարիք կա. Գնել Սանոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Աղետի գոտում կամավորների աջակցության կարիք կա, «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Երեկվանից արդեն զգացել ենք կամավորների աջակցության կարիքը: Որովհետև դրա առաջին օրը հնարավոր չէր մոտենալ, աշխատել, դրա համար կամավորներին չենք խնդրել միանալ աշխատանքներին, բայց երեկ, երբ գետի մակարդակն իջավ, հնարավոր եղավ», - նշեց նախարարը: Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ երեկ արդեն ներգրավել են մոտ 50 կամավոր, այսօր նախատեսվում է նրանց թվի ավելացում. - «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք»: Նախարարը նաև ասաց՝ փորձում են տեղի կամավորական ուժերով՝ և՛ Կարմիր խաչի, և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (կամավորների ցանկ ունեն) աջակցությամբ աշխատել, ԿԳՄՍՆ-ին են խնդրել ուսանողների հետ կապ հաստատել: «Կարծում եմ՝ ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք»,- «Ազատությանը» փոխանցեց նա։ Կամավորների աշխատանքը համակարգում են Լոռու մարզպետարանի ներկայացուցիչն ու Ալավերդիի համայնքապետի տեղակալը։ Տեխնիկայի կարիք, նրա խոսքով, չկա, սակայն արտահագուստի կա։ «Եթե մարդիկ կան, որ ցանկանում են օգնել, խնդրում ենք իրենց դիմել, որ համակարգված աշխատենք»,- ասաց Սանոսյանը:
16:05 - 28 մայիսի, 2024
«Այսօր հանրահավաք չի լինելու». ուխտագնացության մասնակիցներն ավտոերթով վերադառնում են Երևան |news.am|

«Այսօր հանրահավաք չի լինելու». ուխտագնացության մասնակիցներն ավտոերթով վերադառնում են Երևան |news.am|

news.am: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Սարդարապատ ուխտագնացության մասնակիցներն ավտոերթով վերադառնում են Երևան։ Մինչ վերադարձը Սրբազանն ասաց, որ այսօր որևէ հանրահավաք չի լինելու։ «Միասին կգնանք Հանրապետության հրապարակ, կհայտարարվի անլիքների մասին և կարճ ժամանակով ամեն մարդ կվերադառնա իր անձնական տուն՝ անանձնական տնից։ Մարդիկ կան ամբողջ գիշեր նստել են, բայց մարդկայնորեն կարիք ունենք նաև հանգստանալու»,- հայտնեց նա։ Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։
12:00 - 28 մայիսի, 2024
Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել

Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տվյալներ է ներկայացրել, թե ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը մայիսի 28-ի ժամը 8:00 դրությամբ։ «Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 խոր. մ/վ-ով և կազմել 214 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 խոր. մ/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 75.5 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 խոր. մ/վ), որը 10 խոր. մ/վ-ով ավել է մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 27-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 11.2 խոր. մ/վ-ով և կազմել 61.4 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 խոր. մ/վ), Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 խոր. մ/վ-ով և կազմել՝ 28.3 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 խոր. մ/վ)։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 16.0 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 խոր. մ/վ), որը մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 4.4 խոր. մ/վ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 28-ի 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 6.5 խոր. մ/վ-ով և կազմել է 86.0 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 խոր. մ/վ)։ Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 28-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 6.90 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 խոր. մ/վ): Անցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7 մմ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության
11:57 - 28 մայիսի, 2024
2 պատճառ կա, որ չի եկել՝ Փաշինյանը այլևս կապ չունի մեր երկրի հետ, կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազան

2 պատճառ կա, որ չի եկել՝ Փաշինյանը այլևս կապ չունի մեր երկրի հետ, կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազան

Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել այսօր Սարդարապատ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Մեկը, որ նա այլևս որևէ կապ չունի մեր երկրի հետ, մեր խորհրդանիշների ու սիմվոլների հետ, երկրորդ՝ դրսից թելադրել են, որ չես գնալու։ Փաստն արձանագրենք, որ այստեղ չէ ու անցնեք առաջ»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ դրսից որտեղից, Սրբազանը պատասխանեց՝ այս սահմանից այն կողմ երկիր կա։ Բագրատ Սրբազանի խոսքով «այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի հետ»։ «Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի»,- հայտարարեց նա։ Սրբազանը շեշտեց․ «Մեզ համար սրբավայր է Սարդարապատը, ինձ համար ամենամեծ ներշնչման տեղն է, ես ինչո՞ւ պիտի մտնեմ այդ ճղճիմ խոսակցությունների մեջ, իսկապես, դուք էլ մի մտեք»։ Սրբազանը տերունական աղոթքով խոսքը սկսեց․  «Մեր նահատակ հերսների հոգիների խաղաղության համար, որը ձեռք կբերվի նաև մեր հաղթանակներով»։ Ապա հավաքվածները միասին երգեցին Հայաստանի օրհներգը։ «Շնորհավոր Մայիս 28-ը, մեր Հանրապետության տոնը, թեպետ մենք նշում ենք բոլոր ժամանակների մեջ, թերևս, ամենանվաստ և անպատիվ շրջանում։ Բայց դա երբեք ընկճվելու, հուսահատվելու, նահանջելու ճանապարհ չի, այլ մեր տառապանքներն ու ցավերը, կորուստները մղում են մեզ էլ ավելի մեծ սխրանքների»,- ասաց Սրբազանը Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանի առաջնարոդած շարժման աջակիցները ավտոերթով գնացել են Սարդարապատի հուշահամալիր և գիշերել այնտեղ։ Սպասվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կգնա Սարդարապատ՝ հարգանքի տուրք մատուցելու, սակայն չի գնացել։ Վարչապետ ընտրվելուց հետո սա առաջին դեպքն է, որ մայիսի 28-ին Փաշինյանը չի գնացել Սարդարապատի հուշահամալիր։
10:44 - 28 մայիսի, 2024
Դովեղում նախնական համաձայնությամբ կառուցվող դպրոցը և Քաղաքաշինության կոմիտեի իրարամերժ պատասխանները
 |hetq.am|

Դովեղում նախնական համաձայնությամբ կառուցվող դպրոցը և Քաղաքաշինության կոմիտեի իրարամերժ պատասխանները |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի շինարարության մասին «Հետք»-ը հոդված էր հրապարակել այս տարվա մայիսի 6-ին։ Դպրոցը կիսակառույց է, հունիսի կեսերին այն պետք է պատրաստ լինի։ Դպրոցի շինարարության վերաբերյալ մեր երկրորդ հարցմանը պատասխանելու համար 2 ամսից ավելի ժամանակ պահանջվեց։ Այս պատասխանի և մեր ավելի վաղ արված հարցման պատասխանի միջև էական հակասություններ կան։ «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև, Դովեղ գյուղում դպրոց կառոցելու նպատակով, 2020-ի նոյեմբերի 26-ին պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գինը 743 մլն 233 հազար դրամ է։ 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով կամ պայմանագրով սահմանված գումարի 64%-ի չափով` կազմելով 1 մլրդ 218 մլն դրամ: Դովեղ գյուղում դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 27-ին և որպես շինարարության ավարտ պայմանագրում նշվում է՝  «450 օրացուցային օր»։ Բացի պայմանագրով սահմանված գումարի չափից՝ մեկ այլ համաձայնագրով, որը կնքվել է 2023թ․-ի դեկեմբերի 7-ին, 90 օրացուցային օրով երկարացվել է շինարարության ժամկետը։ Մինչ այս համաձայնագրի կնքումը, ըստ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտվեր 2024-ի մարտի կեսերին, իսկ համաձայնագրի կնքումից հետո նախատեսվում է, որ շինարարությունը պետք է ավարտվի 2024թ․-ի հունիսի կեսերին։ «Հետք»-ը 2024թ․-ի փետրվարի 27-ին հարցում է ուղարկել Քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով պատասխանել, թե որն է պայմանագրով սահմանված գնի և ժամկետների փոփոխության պատճառը, և որ փուլում է գտնվում շինարարությունը։ Մարտի 4-ին ստացված պատասխան նամակում նշվում է՝ նախապես դպրոց կառուցելու համար դիտարկվել է գործող դպրոցի տարածքը, բայց դասապրոցեսը չընդհատելու նպատակով որոշվել է նոր տարածքի վրա կառուցել դպրոցը: «Հաշվի առնելով գյուղի ռելիեֆի առանձնահատկությունները և շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած գրունտային նոր պայմանները, ինչպես նաև շինհրապարակի տեղամասին կից ճանապարհի առկայությունը՝ առաջացել է դպրոցի կառուցման աշխատանքներին զուգահեռ զգալի ծավալի հողային նոր աշխատանքների իրականացման և հենապատի կառուցման անհրաժեշտություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի պատասխան նամակում։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ նշված հանգամանքներով է պայմանավորված գնային և ժամանակացուցային փոփոխությունը։ Նամակում նշվում է, որ ներկա պահին (04.03.2024) ընթանում են դպրոցի և հենապատի կառուցման աշխատանքները։  Մենք նոր հարցում ենք ուղարկել Քաղաքաշինության կոմիտե, քանի որ այս պատասխանից նոր հարցեր են առաջանում, մասնավորապես՝ ինչպե՞ս է ստացվել, որ մինչ շինաշխատանքների մեկնարկը, ուսումնասիրության արդյունքում չեն պարզվել՝ տարածքի գրունտային պատկերը և անհրաժեշտ աշխատանքների ծավալը։ Ինչո՞ւ դպրոց կառուցելու համար հայտարարված մրցույթում ի սկզբանե չի ընդգրկվել հենապատի կառուցումը, քանի որ ճանապարհը կար մինչև դպրոցի շինարարության մեկնարկը: Այս հարցումն ուղարկել ենք 2024թ․-ի մարտի 11-ին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխան նամակով լրացուցիչ 30 օր խնդրեցին՝ հարցմանը պատասխանելու համար։ Հարցման պատասխանը ստացել ենք մայիսի 20-ին՝ 70 օր անց, որը ավելի խնդրահարույց է, քան առաջինը։ Քաղաքաշինության կոմիտեի երկու պատասխանների միջև հակասություններ կան։  Քաղաքաշինության կոմիտեն նույն հարցի վերաբերյալ երկու պատասխաններում տարբեր դիրքորոշումներ է ներկայացրել  «․․․միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման համար նախապես դիտարկվել էր գործող դպրոցի տարածքը։ Սակայն դասապրոցեսը չընդհատելու նպատակով և հետագայում դպրոցի շենքն այլ նպատակով օգտագործելու հնարավորությունը հաշվի առնելով՝ քննարկումների արդյունքում որոշվել է համայնքի կողմից նոր հողատարածք տրամադրել»,- նշված է առաջին պատասխանում։ «․․․միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման համար նախապես դիտարկվել էր գործող դպրոցի տարածքը, որի համար 2020 թվականին հայտարարվել է գնման գործընթաց, և արդյունքում «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 2020 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է պայմանագիր։ Հետագայում պարզվել է, որ գոյություն ունեցող դպրոցի մի մասը տեղական իշխանության, տարբեր բարերարների և ԱԻՆ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ՀՕՊ ՀՓՋ-ի ուժերով վերանորոգվել և կահավորվել է՝ Դովեղի ՀՕՊ հրշեջ-փրկարարական ծառայության կարիքների համար։ Նշված տարածքը հետագայում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հանձնվել է ԱԻՆ-ին»,- նշված է երկրորդ պատասխանում։ Այսպիսով ստացվում է՝ Քաղաքաշինության կոմիտեն գործող դպրոցի տարածքի վերաբերյալ երկու տարբեր նամակներում ներկայացրել է երկու տարբեր դիրքորոշում։ Եթե առաջին նամակի համաձայն գործող դպրոցի տարածքը որոշվել է չօգտագործել, նորը կառուցելու համար, որպեսզի դասապրոցեսը չխաթարվի, ապա երկրորդ նամակում նշվում է, որ պայմանագրի կնքումից հետո է պարզ դարձել, որ գործող դպրոցի մի մասը օգտագործվում է ԱԻՆ ստորաբաժանման կողմից և Կառավարության որոշմամբ այդ տարածքը տրամադրվել է ԱԻՆ-ին։ Հետաքրքիր է նաև այն, որ պայմանագրի կնքումից հետո է պարզվել այս հանգամանքը, և նամակում նշվում է՝ վերոնշյալով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։ Քաղաքաշինության կոմիտեն նախնական համաձայնություններով է դպրոց կառուցում Երկրորդ նամակում նշվում է՝ համայնքը Քաղաքաշինության կոմիտեին 2020-ի փետրվարին ներկայացրել է հողատարածքի մի քանի տարբերակ։ Կոմիտեի և տիպային նախագիծը մշակող «Հայնախագիծ» ԲԲ ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են ներկայացված տարածքները, համայնքում հանդիպել են համայնքի ղեկավարի, մարզպետարանի պատասխանատուների և բնակիչների հետ և քննարկել առաջարկված տարբերակները։ Ոսումնասիրության ընթացքում պարզել են, որ այդ մի քանի հողատարածքներն ունեն ռելիեֆային վատ պայմաններ և որոշ դեպքերում՝ ոչ բավարար մակերես։ «Սակայն ելնելով տվյալ համայնքում դպրոց կառուցելու անհրաժեշտությունից՝ հողամասերից ընտրվել է առավել բարենպաստ պայմաններ ունեցող տարբերակը»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի նամակում։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նամակի՝ ընտրված հողատարածքում դպրոցի կառուցման համար անհրաժեշտ մակերեսն ապահովելու համար անհրաժեշտ է եղել ձեռք բերել համայնքային հողին հարող, մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորներից մի քանիսը։ Այդ տարածքների սեփականատերերի նախնական համաձայնությունն ունենալով՝ տրվել էր հանձնարարական «Հայնախագիծ» ԲԲ ընկերությանը՝ իրականացնելու համապատասխան ուսումնասիրություններ։ Նամակում նշվում է՝ այդ եղանակով նախագիծը իրականացնելու դեպքում շինհրապարակը ճանապարհից բավականաչափ հեռավորություն կունենար, ռելիեֆի առանձնահատկությունները լրացուցիչ բարդություններ չէին առաջացնի։ Բայց հետագայում հողամասերի սեփականատերերը հրաժարվել են նախնական համաձայնությունից։ Որոշվել է դպրոցը կառուցել միայն համայնքապատկան հողատարածքում, որն իր հերթին հավելյալ ծախսեր է առաջացրել։ Ինչպես արդեն նշել ենք, 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ այս համաձայնագիրը կնքվել է, քանի որ շինարարության ընթացքում ի հայտ են եկել գրունտային նոր պայմաններ՝ առաջացնելով զգալի ծավալի հողային նոր աշխատանքներ, և շինհրապարակի տեղամասին կից ճանապարհի առկայությամբ պայմանավորված հենապատի կառուցման անհրաժեշտություն։ Համաձայնագիրը կնքվել է շինաշխատանքների մեկնարկից մոտ 11 ամիս անց։ Այս մասին նշված է առաջին պատասխանում, իսկ երկրորդ պատասխանով ավելի մանրամասն է ներկայացվել։  ««Հայնախագիծ» ընկերության իրականացրած վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ ռելիեֆային առանձնահատկություններից և ճանապարհի առկայությունից ելնելով՝ նշված տարածքին համապատասխան տեղակապման նախագիծ մշակելու համար անհրաժեշտ է նախատեսել հենապատ, հողային աշխատանքների ծավալի ավելացում, որոնք կհանգեցնեն ընդհանուր նախահաշվային արժեքի ավելացման։ ․․․Հաշվի առնելով Դովեղ բնակավայրում դպրոց կառուցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընտրված հողատարածքից զատ այլընտրանքի բացակայությունն ու ժամկետի սղությունը՝ Կոմիտեի հանձնարարությամբ «Հայնախագիծ» ԲԲ ընկերությանն առաջարկվել է շարունակել նախագծային աշխատանքները և նախագիծը տեղակապել հատկացված տարածքում։»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի երկրորդ պատասխանում։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։   
20:00 - 27 մայիսի, 2024
«Անի Գրանդ Հոթել»-ից քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է հարուցվել հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով
 |azatutyun.am|

«Անի Գրանդ Հոթել»-ից քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է հարուցվել հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով |azatutyun.am|

azatutyun.am: Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենեսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հոգեկան տառապանք պատճառելը»։ Գործը քննում է Քննչական կոմիտեն, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Լսող սարք տեղադրելու հետ կապված հաղորդում, ըստ դատախազի խորհրդականի, չեն ստացել: Այս օրերին բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաբաթ օրը պնդել էր, որ հյուրանոցի իր սենյակում լսող սարք են տեղադրել: Նրա փոխանցմամբ՝ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել, խնդրել են, որ դուռը բացի, կինը, սակայն, հրաժարվել է: Ժամանել է Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնակատարն ու ասել՝ մի քաղաքացի ահազանգել է, որ իր սենյակի դուռն ուզում են կոտրել, հետո էլ եկել տարել են այդ կնոջը:
18:51 - 27 մայիսի, 2024
Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ջրհեղեղից տուժած Տավուշի մարզին. Փաշինյանն ընդունել է Ժորժ Սիֆրեդին

Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ջրհեղեղից տուժած Տավուշի մարզին. Փաշինյանն ընդունել է Ժորժ Սիֆրեդին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ համագործակցության նկատմամբ առկա երկկողմ հետաքրքրությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի և, ընդհանրապես, Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: «Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ ունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:  Ժորժ Սիֆրեդին նախ իր զորակցությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավելել, որ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի մարզի հետ՝ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել վերջինիս: Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահը կարևորել է Տավուշի մարզի հետ գյուղատնտեսության, ագրոտուրիզմի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և, հատկապես, կարևորել ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը: 
16:50 - 27 մայիսի, 2024
Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է Լոռիում և Տավուշում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է Լոռիում և Տավուշում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստին մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը և Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը: Նիստի սկզբում վարչապետը նշել է, որ նիստի նպատակն է քննարկել Տավուշի և Լոռվա մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները կառավարելու նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի աշխատանքի առաջին արդյունքները:  «Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել հեղեղումներին զոհ դարձած քաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին: Նախ կխնդրեմ, որ պարոն Սանոսյանը հակիրճ զեկույց ներկայացնի, թե այս պահին ի՞նչ ենք արձանագրել և ի՞նչ ունենք»,- նշել է վարչապետը: Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Լոռու և Տավուշի մարզերում, հատկապես Աղստև և Դեբետ գետերի ջրամբար ավազաններում՝ իրենց վտակներով, ջրերի վարարումների հետևանքներով արձանագրվել են մի շարք ավերվածություններ:  «Մասնավորապես, կարող ենք առանձնացնել հինգ գոտի, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ: Ալավերդի համայնքում կան մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր և հիմա իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման և նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Տավուշի և Լոռու մարզերում պետական տարբեր գերատեսչություններ, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչներ միասին փորձել են աշխատել, համակարգել աշխատանքները: Պետք է ասեմ, որ երեկվա դրությամբ մոտ 105 սմ-ով Դեբետ գետում ունենք ջրի նվազում, տարբեր այլ վտակներում 50 սմ, 70 սմ ջրի նվազում, ինչը վաղ առավոտից հեշտացրել է ափապաշտպան և այլ աշխատանքների իրականացումը: Ընդհանուր ունենք վնասված 14 կամուրջ, որոնցից 5-6-ն ավելի փոքր են, կան նաև համայնքային նշանակության ավելի փոքր կամուրջներ»,- ասել է Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ մի շարք բնակավայրեր կան, որոնք հոսանքազրկվել են, դրանց մի մասում էլեկտրաէներգիան հաջողվել է վերականգնել, բայց կան բնակավայրեր, մասնավորապես, Լոռու մարզի մոտ 2500 բնակիչ դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Տավուշի մարզում՝ մոտ 1000 բնակիչ: Մի շարք հատվածներում կան նաև գազամատակարարման հետ կապված խնդիրներ: «Մենք երեկ Քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ հրավիրել ենք նաև կամուրջների կառուցման մասնագետների, ովքեր իրականացրել են այն կամուրջների զննությունները, որոնք պահպանվել են, չեն քանդվել: Սակայն փորձել ենք հասկանալ, թե դրանք ինչպիսի վիճակում են: Այսօր վաղ առավոտից մասնագետներն ուղևորվել են այն հատվածներ, որտեղ կամուրջները քանդվել են և այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա, որպեսզի կարողանանք տեսնել, գնահատել, թե ինչ վերականգնողական աշխատանքներ կամ կարճաժամկետ միջոցներ են հնարավոր ձեռնարկել, որպեսզի կամուրջները վերականգնվեն: Ամբողջ ընթացքում Փրկարար ծառայության աշխատակիցներն աշխատել են և իրականացրել մարդկանց տարհանում: Փրկարար ծառայությունը, մասնավորապես, 429 հայրենակիցների տարբեր հատվածներից դուրս է բերել, որոնց մեծ մասն, իհարկե, մոտ 380-ը՝ Լոռու մարզում, մնացածը՝ Տավուշի մարզում: Աշխատանքները մնացած ուղղություններով շարունակվում են: Այսօր, ինչպես նշեցի, գետերը որոշակի մակարդակով իջել են և մեզ հնարավորություն է տալիս կարգավիճակն ավելի գնահատել և աշխատանքներ տանել: Հիմա այն հինգ բնակավայրերը, որոնք գտնվում են Դեբետ գետի ձախ ափին, այդ բնակավայրերի ճանապարհն է բացվում, որպեսզի կապ հաստատենք, մնացած աշխատանքները հիմնականում ընթացքի մեջ են»,- ասել է ՏԿԵ նախարարը: Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ: «Լուրջ վնասներ է պատճառվել և բավական ժամանակ կպահանջի երկաթուղու կապը վերականգնելու ուղղությամբ: Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածներում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատվածներ, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել: Վաղ առավոտից արդեն հնարավոր է նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով, շատ մեծ վնասներ չկան և ճանապարհն արդեն երթևեկելի է»,- ասել է օպերատիվ շտաբի ղեկավարը: Միաժամանակ նշվել է, որ տարհանված քաղաքացիները տեղակայվել են կամ իրենց հարազատների բնակարաններում, կամ հյուրանոցներում: 2 հղի կին բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը զեկուցել է, որ 13 մարտական հաշվարկ 3 օպերատիվ խմբով ափամերձ տարածքներում իրականացնում են փրկարարական գործողություններ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ տարհանված որևէ քաղաքացի կացարանի խնդիր չի ունեցել: «Ընդ որում, այստեղ էլ հատուկ արձանագրեցինք և տեսանք մեր ժողովրդի առանձնահատկությունը, որովհետև, ըստ էության, մեծ մասը տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների, ծանոթների տներում»,- նշել է վարչապետը: Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարների կողմից տեղի է ունենում կարիքների գնահատում, և ըստ դրա՝ կլուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենաներ ջրածածկ են եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա: Վարչապետ Փաշինյան նշել է, որ նախկինում էլ Ալավերդիում և մյուս հատվածներում ջրհեղեղներ եղել են: «Պարզվեց, որ պաշտոնական արձանագրված տվյալներով՝ Տաշիրում արձանագրվել է 1972 թվականի հուլիսի 5-ին, 1983 թվականի մայիսի 18-ին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նախորդ երկու դեպքերում էլ ջրի ծավալներն ավելի շատ են եղել, քան երեկ արձանագրված հեղեղումը: Իսկ Դեբեդ գետի ավազանում և Ալավերդիում մի ջրհեղեղ արձանագրվել է 1959 թվականի մայիսի 19-ին և երկրորդ ջրհեղեղը՝ 1966 թվականի մայիսի 16-ին: Եվ հետաքրքիր է ուղղակի վիճակագրության համար, 1959 թվականի հեղեղումն ավելի ուժեղ է եղել, քան այժմ ունեցած հեղեղումը, իսկ 1966 թվականինը՝ ավելի թույլ է եղել: Այս առումով մենք, իհարկե, պետք է վերլուծենք փլուզված հատվածների ինժեներական խնդիրները»,- ասել է վարչապետը: Իր հերթին, Գնել Սանոսյանը նշել է, որ պետք է ընդհանուր վերանայել և գետերի հուներում իրականացնել մաքրման, ինչպես նաև ափապաշտպան և ամրակայման աշխատանքներ: Տեղեկացվել է նաև, որ հեղեղումների հետևանքով փլուզվել են նաև տներ և այլ օբյեկտներ: Վարչապետը նաև հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են իրականացվելու ավերված հատվածների վերականգնում, վերականգնման կոնկրետ պլան կա՞, ընդհանրապես՝ հաշվարկ կա՞, թե քանի կիլոմետր է ավերվել ամբողջովին և քանի կիլոմետր ճանապարհ է, որ մասնակի է վնասվել: «Միգուցե, կիլոմետրերով մեծ չեն՝ 20 մետր, 50 մետր հատվածներ են վնասված, բայց հատկապես Մ6 ճանապարհը շատ վնասվածքներ ունի՝ հաշվի առնելով, որ 3-4 հատվածներում ամբողջ ճանապարհը չկա: Ուստի ծավալներն էլ են մեծ լինելու: Ավելի հեշտ կլինի վերականգնել Մ4 ճանապարհի վնասված հատվածները՝ հաշվի առնելով, որ մասնակի են վնասումները»,- զեկուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և հավելել, որ Մ6 ճանապարհին իրականացվող աշխատանքները երկար ժամանակ և ռեսուրս կպահանջեն: Վարչապետը հանձնարարել է Մ6 ճանապարհի վերականգնման հետ կապված նույնպես հրատապության սկզբունքով գործել: Հետաքրքրվելով կտրված գյուղերի հետ կապված վիճակով՝ վարչապետը հանձնարարել է ուղղաթիռներով ապրանքների մատակարարումներ ապահովել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կարճաժամկետ կարիքները գույքագրել և հրատապության ռեժիմով իրականացնել, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գույքագրում իրականացնել: «Բայց ընդհանուր առմամբ, հիմա կարևոր է, որպեսզի կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: Գնել Սանոսյանի զեկուցմամբ, բնակավայր առ բնակավայր կամ ճամփեզրին առկա շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվում: Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջազգային աջակցությունն՝ առկա խնդիրների լուծման գործում: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կատարված օպերատիվ աշխատանքի համար և հավելել.  «Ըստ էության, ես երեկ բոլոր տեղերում եղել եմ, տեսա, որ մեր ծառայությունները, մարմինները՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանները, փրկարար ծառայությունն օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են: Քաղաքացիների հետ շփվելուց էլ ասացի, ու իրենք էլ կիսեցին այդ տեսակետը, որ այս աղետի վնասները և հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, բայց նաև օպերատիվ աշխատանքը, որ ուշ երեկոյից, կեսգիշերից բոլոր մարմինները ճշգրիտ ժամանակին արձագանքել են, մեզ հնարավորություն է տվել, որպեսզի հնարավորինս մեղմվի այն վնասը, որ աղետը կարող էր տալ: Հիմա, այո, պետք է կենտրոնանանք, ինչպես պարոն Սանոսյան, երեկ հանձնարարեցի, երեք շերտի բաժանենք՝ կարճաժամկետ կարիքներ՝ արագ արձագանք, միջնաժամկետ կարիքներ և երկարաժամկետ: Պետք է հետևություններ անենք նաև մեր ճանապարհաշինական, քաղաքաշինական ստանդարտների մեջ, եթե ինչ-որ վերանայումներ պետք է անենք՝ այս աղետի հետևանքները վերլուծելով, այս աշխատանքն էլ անպայման պետք է արվի: Իհարկե, օպերատիվ շտաբը պետք է դառնա այն կենտրոնը, որտեղ տեղեկատվությունը կենտրոնանում է և համապատասխան ձևով արդեն ձեր առաջարկներով նաև հանձնարարականներ կտրվեն, որպեսզի այդ բոլոր ուղղություններով մենք շարունակենք նաև երկարաժամկետ աշխատանքը»: Հեղեղումների հետևանքով ներկայում զոհերի թիվը 4 է:
16:34 - 27 մայիսի, 2024
ՆԳՆ-ն հրապարակել է աղետի հետևանքով զոհված քաղաքացիների անունները

ՆԳՆ-ն հրապարակել է աղետի հետևանքով զոհված քաղաքացիների անունները

ՆԳՆ-ն ներկայացրել է տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն: «Մայիսի 27-ի ժամը 7:30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։ Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում: Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դիակ (Ավագ Ավագյան, ծնված 1948 թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարյան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․): Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է թեժ գիծ»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
15:44 - 27 մայիսի, 2024
Իրանի դեսպանությունը Հայաստանում ջրհեղեղի կապակցությամբ զորակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին |news.am|

Իրանի դեսպանությունը Հայաստանում ջրհեղեղի կապակցությամբ զորակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին |news.am|

news.am: Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ: «Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հատկապես վերոնշյալ աղետից տուժածներին»,- նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Վերջին տվյալներով կա չորս զոհ։
13:53 - 27 մայիսի, 2024