Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Բլինկենն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ ուժերի անվտանգությունը
 |armeniasputnik.am|

Բլինկենն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ ուժերի անվտանգությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իրաքի վարչապետ Մուհամեդ Աս–Սուդանիի հետ քննարկել է մերձարևելյան երկրում ԱՄՆ զինծառայողների կոալիցիայի ուժերի վրա վերջերս գործած հարձակումները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Պետդեպից։ «Պետքարտուղարը ողջունել է Իրաքի կառավարության կողմից ԱՄՆ զինվորական անձնակազմի և Իրաքում կոալիցիայի նկատմամբ վերջերս տեղի ունեցած հարձակումների և սպառնալիքների դատապարտումը։ Պետքարտուղարը կոչ է արել վարչապետին հետապնդել նրանց, ովքեր կանգնած են հարձակումների հետևում,և կատարել այդ օբյեկտներում անվտանգության պահպանման Իրաքի պարտավորությունները», – հայտնել են գերատեսչությունում։ Նախորդ շաբաթ անօդաչուներով հարձակումների էին ենթարկվել նաև Իրաքի արևմուտքում գտնվող Անբար քաղաքի Այն Ալ–Ասադ և Իրաքյան Քրդստանի Հարիր ռազմաբազաները։
21:58 - 24 հոկտեմբերի, 2023
Սիրիայում և Իրաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռազմակայանների վրա, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը
 |news.am|

Սիրիայում և Իրաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռազմակայանների վրա, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը |news.am|

news.am: Իրաքում գտնվող երկու ռազմաբազաներ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակման են ենթարկվել: Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել Այն ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ը և այլ միջազգային ուժեր Իրաքի արևմուտքում, հայտնում է Reuters-ը։ Բազմաթիվ պայթյուններ են լսվել բազայի ողջ տարածքում, հայտնել են անվտանգության երկու աղբյուրներ: Իրաքի զինվորականները հայտնել են, որ փակել են բազայի շրջակայքը և սկսել որոնողական գործողությունը: Աղբյուրները նշում են, որ պարզ չէ, թե արդյոք հարձակումները հանգեցրել են զոհերի կամ ավերածությունների: Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում հրթիռակոծվել է նաև մեկ այլ ռազմաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, հինգշաբթի հայտնել է իրաքյան ոստիկանությունը՝ չհայտնելով այլ մանրամասներ: Ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ երկու հրթիռ է արձակվել օդանավակայանում գտնվող ամերիկյան զորքերի ուղղությամբ: Նրանցից մեկը չեզոքացվել է, մյուսը հայտնվել է դատարկ պահեստում, տուժածներ չկան, հավելել է պաշտոնյան։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման տակ գտնվող ռազմակայանների վրա հարձակումների թիվը հասել է չորսի։ Չորեքշաբթի Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը երկու առանձին անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, որոնցից մեկը հանգեցրել է փոքր թվով զինվորականների թեթև վնասվածքների, թեև ամերիկացի զինվորականները կարողացել են որսալ զինված անօդաչու թռչող սարք: ԱՄՆ-ն ունի 2500 զինվոր Իրաքում և ևս 900-ը՝ հարևան Սիրիայում՝ տեղական ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում խորհուրդներ տալու և օգնելու առաքելությամբ: Այն ալ-Ասադ ավիաբազան գտնվում է արևմտյան Անբար նահանգում։ Միևնույն ժամանակ, AP-ն հայտնում է Սիրիայի հարավում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Մեկ անօդաչու թռչող սարքը խոցվել է, իսկ մյուսը ստացել է թեթև վնասվածքներ, գործակալությանը հայտնել է պաշտոնյան՝ անանունության պայմանով։ Սիրիական ընդդիմության ակտիվիստները հինգշաբթի օրը նաև հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող նավթային օբյեկտի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը:
10:01 - 20 հոկտեմբերի, 2023
Հրդեհ Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ |news.am|

Հրդեհ Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ |news.am|

news.am: Իրաքի Նայնավա նահանգում (երկրի հյուսիս) հրդեհից զոհվածների եւ տուժածների թիվը հասել է 450-ի։ Այս մասին տեղեկացրել է Կարմիր մահիկի իրաքյան ընկերությունը X սոցցանցի իր էջում։ «Զոհվածների եւ տուժածների թիվն այն սրահում, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը, հասել է 450-ի։ Դժբախտությունը տեղի է ունեցել Էլ Համդանիա քաղաքում [որը հայտնի է նաեւ որպես Բահդիդի], այն գտնվում է Մոսուլից [նահանգի վարչական կենտրոնից] արեւելք»,- նշվել է կազմակերպության հաղորդման մեջ, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Al Arabiya  հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի, եւս 200 մարդ տուժել է։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների տեղեկացմամբ՝ հրդեհը, հավանաբար, ծագել էր հարսանիքի ժամանակ օգտագործված ճայթռուկներից։ Նշվել է նաեւ, որ սրահում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության պահանջները։ Իրաքի առողջապահության նախարարությունը չի թարմացրել զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը. վերջին պաշտոնական տվյալներով՝ ողբերգության հետեւանքով 100 մարդ զոհվել է, տուժել է 150 հոգի։  
11:42 - 27 սեպտեմբերի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Ցուցարարները գրոհել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը՝ Ղուրան այրելու ակցիայի պատճառով 
 |tert.am|

Ցուցարարները գրոհել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը՝ Ղուրան այրելու ակցիայի պատճառով |tert.am|

tert.am: Շվեդիայում Ղուրանի օրինակների այրումից զայրացած իրաքցի ցուցարարները ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն՝ բարձրանալով համալիրի պատերը ու հրկիզելով այն: Այս մասին գրել է Al Jazeera-ն։ Շվեդիայի արտաքին գործերի նախարարության մամուլի գրասենյակի հայտարարել է, որ դեսպանատան ողջ անձնակազմն ապահով է։ Հայտարարությամբ դատապարտել են հարձակումը և ընդգծել իրաքյան իշխանությունների կողմից դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտպանելու անհրաժեշտությունը: Առցանց տեսանյութերում երևում է, որ հինգշաբթի վաղ առավոտյան դեսպանատան մոտ ցուցարարները ծածանում են դրոշներ ու ցուցանակներ, որոնց վրա պատկերված է իրաքյան ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը: Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է դեսպանատան վրա հարձակումը։ «Իրաքի կառավարությունը հանձնարարել է իրավասու անվտանգության մարմիններին անհապաղ հետաքննություն անցկացնել ու ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու և այս արարքի մեղավորներին նույնականացնելու և ըստ օրենքի պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Հինգշաբթի լուսադեմին անվտանգության ուժերը տեղակայվել էին դեսպանատան ներսում, իսկ շենքից ծուխ էր բարձրացել, և հրշեջները մարել էին հրդեհի օջախները։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:02 - 20 հուլիսի, 2023
Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը 


 |factor.am|

Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը |factor.am|

factor.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի այրումը զայրացրել է իրեն՝  դատապարտելով ու մերժելով նման արարքը, գրում է Reuters-ը։ «Սուրբ համարվող ցանկացած գիրք պետք է հարգվի՝ հարգելու նրանց, ովքեր հավատում են դրան։ Ես զայրույթ եմ ապրում այդ գործողություններից։ Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշներին արհամարհելու միջոց, թույլ տալու, որ այն մերժվի  և դատապարտվի»,- ասել է Հռոմի պապը ԱՄԷ-ի Al Ittihad պարբերականին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնելո և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։
14:03 - 03 հուլիսի, 2023
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց եզդիական համայնքը բողոքի ակցիա անցկացրեց՝ ի պաշտպանություն Իրաքի հյուսիսային հատվածում ապրող եզդիների, որոնց նկատմամբ այսօր այլատյացության և ատելության խոսքի քարոզ է սկսվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ այդ դրսևորումները հղի են նոր ցեղասպանության վտանգով, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանում։ «Վերջին շրջանում Իրաքում հակաեզդիական արշավ է սկսվել մի խումբ ծայրահեղական խմբերի կողմից, որոնք կոչերով դիմել են իրենց համակիրներին, նշելով, թե, իբր, եզդիները անհավատ են, բարբարոս են և նրանց պետք է բնաջնջել։ Այդ ամենը հավաստող նյութերը և փաստերը ունենք, անհրաժեշտության դեպքում կփոխանցենք միջազգային կառույցներին։ Մենք մտավախություն ունենք, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել, ինչպես դա եղավ 9 տարի առաջ։ Այլատյացության և ատելության խոսքի քարոզը պետք է անհապաղ կանխվի»,- ընդգծեց Խդր Հաջոյանը։ Նրա խոսքով՝ Իրաքի Հյուսիսում ցեղասպանության ենթարկված եզդիներն այսօր ապրում են շատ վատ պայմաններում, որի հետևանքով բազմահազար եզդիներ են մահանում։ «Այդ իսկ պատճառով մենք նաև խնդրելու ենք միջազգային կառույցներին վերականգնել  Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանը և ստեղծել անվտանգության գոտի, որպեսզի եզդի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք»,- ընդգծեց Հաջոյանը։
17:53 - 26 մայիսի, 2023
ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
 |armenpress.am|

ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին տեղեկանում Է Shafaq News պարբերականից: Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի  բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ: Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։ «Ժամանեցի Բաղդադ: Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությունը, մինչ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», - Twitter-ի իր էջում գրել է Օսթինը:
13:34 - 07 մարտի, 2023
ՀՀ և Իրաքի վարչապետները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել Հայ- իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

ՀՀ և Իրաքի վարչապետները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել Հայ- իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:  Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:
18:46 - 17 փետրվարի, 2023
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով Ջեյհանի նավթային տերմինալում դադարեցվել էր արտահանումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով |news.am|

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով Ջեյհանի նավթային տերմինալում դադարեցվել էր արտահանումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով |news.am|

news.am: Թուրքիայի Մարաշում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ադրբեջանական եւ իրաքյան նավթի արտահանման Ջեյհանի տերմինալը դադարեցրել է աշխատանքը։ Թուրքական Sozu–ի փոխանցմամբ՝ Ջեյհանի նավթային տերմինալի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կասկածներ կան, որ տերմինալում վնասվածք կարող է լինել երկրաշարժի հետեւանքով։ Մինչեւ համապատասխան ուսումնասիրությունները, տերմինալը չի աշխատի։ Նշվում է, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը անվնաս է եւ շարունակում է աշխատանքը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
17:09 - 06 փետրվարի, 2023
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան

Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին: Հանդիպման օրակարգում եղել են հայ-իրաքյան հարաբերությունների, դրանց զարգացման ու ամրապնդման համար ակտիվ աշխատանքի, փոխգործակցության ակտիվացման հարցերը: Ռուստամ Բաքոյանն արձանագրել է երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան, որը տարիների աշխատանքի արդյունք է, նախանշել այն տեսլականը, որ Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունն առաջիկայում եւս կլինի ավելի հստակ ու նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով: Արձանագրվել է, որ երկուստեք համագործակցությունը կնպաստի նաև երկու երկրների հարաբերությունների, համատեղ ու միասնական աշխատանքի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կմարմնավորի ամուր հոգեգիտակցական կապ և կայուն երկխոսություն, որն այսօր ծավալման ընթացքում է: Գնահատելով Մերձավոր Արևելքի ռազմավարական կարևոր նշանակությունը Հայաստանի համար՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում. Հայաստանը մշտապես հետաքրքրված է մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներով ու իրողություններով, այդուհանդերձ, կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը: Իսկ հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է: Այս համատեքստում իր անուրանալի ավանդն ունի նաև Իրաքի հայկական համայնքը, որը ոչ միայն կապող օղակ է երկու պետությունների հարաբերություններում, այլև լուրջ դերակատարում ունի հարաբերությունների սերտացմանն ուղղված աշխատանքներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալ-Ջուբուրին կարևորել է այսօրինակ հանդիպումների և քննարկումների կազմակերպումը` միտված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և համատեղ օրակարգի ձևակերպմանն ու սահմանմանը` առավել արդյունավետ աշխատանքի, համագործակցության խթանման համար: Այս առումով առաջիկա քայլերից է լինելու համատեղ օրակարգով ու աշխատանքով մարտ ամսին Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պաշտոնական այցի կազմակերպումը, որը կլինի խորհրդարանական մակարդակում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հերթական հավաստումն ու խթան կհաղորդի դրանց շարունակականությանը: Նշվել է, որ նաև նկատելի է ակտիվացում երկրների տնտեսական հարաբերություններում, սակայն կա չիրացված ներուժ, որը պետք է իրականություն դառնա նոր պայմանավորվածությունների, երկու կողմերի նախաձեռնողականության արդյունքում: Հանդիպումը եզրափակվել է կողմերի` անձնական աջակցության ու պատրաստակամության հավաստմամբ` երկու երկրների միջև բազմաբնույթ ու բազմոլորտ կապերի ու հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ` նմանօրինակ հանդիպումների, այցերի և այլ հնարավոր միջոցներով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է չիրացված ներուժ, և կա հնարավորություն` միասնական աշխատանքի և փոխգործակցության միջոցով նոր հաջողություններ գրանցել երկու պետությունների` այսօր ծավալում ստացած երկկողմ հարաբերությունների համատեքստում:
16:54 - 02 փետրվարի, 2023
Հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը
 |azatutyun.am|

Հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր վաղ առավոտյան հթրիռակոծվել է Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկը։ Այդ փաստը հաստատել են Իրաքի իշխանությունները, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ժամանակ առ ժամանակ նման հարձակումներ լինում են, և մենք պատասխանում ենք դրանց։ Այս դեպքում էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են», -հայտարարել է Աքարը։ Թուրքական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները АP գործակալությանը տեղեկացրել են, որ հրթիռակոծության հետևանքով ռազմակայանում տեղակայված թուրք զինվորականներից որևէ մեկը չի տուժել։ «Ընդհանուր առմամբ ռազմակայանի ուղղությամբ ութ հրթիռ է արձակվել, որոնցից երկուսը պայթել են դրա ներսում», - տեղեկացնում է գործակալությունը՝ հավելելով, որ Իրաքում գործող զինված խմբավորումներից և ոչ մեկը հարձակման պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել։
17:59 - 01 փետրվարի, 2023
Թուրքիան Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել քուրդ փախստականների ճամբարին |hetq.am|

Թուրքիան Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել քուրդ փախստականների ճամբարին |hetq.am|

hetq.am: Թուրքական ուժերի անօդաչու թռչող սարքավորումը հարձակվել է քուրդ փախստականների ճամբարի վրա, որը տեղակայված էր Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ նահանգի Մահմուր քաղաքի մոտ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ «Ռմբակոծությունն իրականացվել է անօդաչուի օգնությամբ, որը թիրախավորել էր ճամբարը»,- ասել է ականատեսներից մեկը։ Տվյալներ չկան զոհերի կամ կորուստների վերաբերյալ։ Մահմուրի քրդական ճամբարում ապրում էին քրդական հարյուրավոր ընտանիքներ, որոնք շատ տարիներ առաջ այստեղ էին տեղափոխվել Թուրքիայից։ Անկարայի վարկածով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն այն օգտագործում է որպես իր կազմավորումների համար մարզումների բազա։ Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան Սիրիայի և Իրաքի հյուսիսում իրականացրել էր օդային գործողություն, որի ժամանակ կիրառվել էր ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու։ Հարվածները հասցվել էին քրդական կուսակցության տեղակայման վայրերի ուղղությամբ։ Թուրքիայի իշխանությունները PKK-ի և սիրիական քրդերի վրա էին բարդել Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ։
16:46 - 05 դեկտեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, թե որևէ մեկին հաշվետու չէ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների համար

 |factor.am|

Էրդողանը հայտարարել է, թե որևէ մեկին հաշվետու չէ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների համար |factor.am|

factor.am: Թուրքիան անզիջում պայքար է մղելու «ահաբեկչական YPG/PKK-ի կազմակերպությունների» դեմ, քանի դեռ չի չեզոքացվել այդ խմբավորումների վերջին զինյալը։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո տեսաուղերձում, գրում է Անադոլու գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի պես լի է վճռականությամբ իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում, որն իրենից ենթադրում է Սիրիայում նոր ռազմական գործողության իրականացում։ Ի դեպ, այս մասին Թուրքիայի նախագահը մի քանի ամիս է ինչ խոսում է։ Նրա խոսքով՝ Անկարան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել իր սահմանների պաշտպանության համար։ Նա նաև մատնանշել է մի շարք երկրների կողմից Սիրիայի հյուսիսում PYD, YPG կամ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» անունների ներքո հանդես եկող PKK-ին աջակցության «անթույլատրելիությունը»։ Այստեղ Էրդողանը ակնարկել է ԱՄՆ-ին։ Խոսելով Իրաքի ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ՌՕՈՒ-ի հարավծների մասին՝ նա ասել է․ «Որևէ մեկին չպետք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողությունները՝ ուղղված անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը։ Ոչ ոք չի կարող դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող դիրք գրավել։ Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը հենված արդարության, համերաշխության և դիվանագիտական ​​նախաձեռնությունների վրա, որոնք հիմնված են բարեկամության և համագործակցության սկզբունքների վրա»։
14:51 - 29 նոյեմբերի, 2022