ՄԱԳԱՏԷ

Իրանը պատասխանել է միջուկային գործարքի վերաբերյալ ԵՄ առաջարկներին |hetq.am|

Իրանը պատասխանել է միջուկային գործարքի վերաբերյալ ԵՄ առաջարկներին |hetq.am|

hetq.am: Իրանի իշխանությունները Եվրամիությանն են ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ վերջինիս առաջարկներին իրենց պատասխանը։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Պատասխանի բովանդակությունը չի նշվում։ Միևնույն ժամանակ, իրանական ISNA գործակալությունը նշում է, որ իրանական կողմի պատասխանը փոխանցվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որն օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին ներկայացրել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման համաձայնագրի իր նախագիծը։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թեհրանը Բրյուսելից ակնկալում է պատասխան ստանալ առաջիկա երկու օրերի ընթացքում։ Երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել էր, որ Թեհրանը գրավոր պատասխանը կփոխանցի միջուկային գործարքի հարցով բանակցությունների ԵՄ համակարգող Էնրիկե Մորեին։ Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի եզրափակիչ տեքստի նախագիծը։ Համաձայն առկա տեղեկատվության՝ Եվրամիությունը Թեհրանին զիջումներ է առաջարկել հետաքննության հարցում, որը վերաբերվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, ինչի ծագումն իրանական կողմը չէր բացատրել։ Պարբերականը նշում է, որ Բրյուսելի առաջարկը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այս հետաքննությունը հանդիսանում է արևմտյան կողմի համար հիմնարար խնդիրներից մեկը։
14:52 - 16 օգոստոսի, 2022
Իրանում հայտարարել են, որ երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ |armenpress.am|

Իրանում հայտարարել են, որ երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չէ իշխանությունների օրակարգում: Օգոստոսի 1-ին այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին: «Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չէ օրակարգում»,- մեջբերում է նրա խոսքը Ֆարս գործակալությունը: ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման ձգտման հարցում հիմքեր չունեն: «Այդ սուտ մեղադրանքներն առաջադրում է Իսրայելը հակահեղափոխական ուժեի աջակցությամբ, որպեսզի խաբի հասարակական կարծիքին»,- հայտարարել է նա: Էսլամիի խոսքով՝ «Իրանի եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջեւ հաստատվել է կառուցողական համագործակցություն, որը գործում է առանց խանգարումների»: «(Միջուկային ծրագրի զարգացման) մեր բոլոր գործողություններն իրականացվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- նշել է նա: Հուլիսի 22-ին ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայեսլ Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրն զգալիորեն առաջ է գնացել 2015 թվականից ի վեր: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, որը ռազմական մշակումներ չունի, ուրանը չի հարստացնում մինչեւ 60 տոկոս, ինչպես դա անում է իրանական կողմը: Սակայն Գրոստին հավելել է, որ Թեհրանի աստիճանական հրաժարումը միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններից դեռ չի նշանակում, թե Իրանն զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:37 - 01 օգոստոսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը
 |armenpress.am|

ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը |armenpress.am|

armenpress.am: Միջուկային ծրագրի շուրջ ստանձնած պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը չի ենթադրում, թե Թեհրանն զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ: Այս կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏէ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հուլիսի 22-ին իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում: «Գոյություն ուներ իրավական հիմք, որն Իրանի համար ենթադրում էր մի շարք հոժարակամ սահմանափակումներ, որոնք գործողությունների համատեղ հմապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասն էին»,- նշել է Գրոսսին: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հրաժարվել համաձայնագրից, «Իրանն աստիճանաբար եւ հետեւողականորեն հրաժարվում է ստանձնած տարբեր պարտավորություններից»: «Այսօր մենք ունենք միջուկային ծրագիր, որը վիթխաիորեն աճել է՝ շատ ավելի այն բանի համամատությամբ, ինչը կար 2015 թվականին,- ասել է գլխավոր տնօրենը:- Դա չի նշանակում, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, բայց ոչ մի երկիր, որը չունի ռազմական մշակումներ, (ուրանը) չի հաստացնում այդ մակարդակով՝ 60 տոկոսով»: «Ուստի մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, որովհետեւ Իրանը ոչ միայն վճռականորեն եւ արագացված առաջ է շարժվում, այլեւ դրա հետ միաժամանակ նվազեցնում է ՄԱԳԱՏէ-ի տեսանելիությունն այդ բոլոր օբյեկտներում,- պարզաբանել է Գրոսսին:- Եվ դա այն է, ինչն, իմ կարծիքով, իրենից նրբաբնույթ իրավիճակ է ներկայացնում, բացի այլ հարցերից»: Գործողությունների համատեղ համապարփակ պլանը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» եւ Գերմանիան՝ նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնը Թեհանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գեմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Վիեննայում Իրանի հետ բանակցություններ են վարում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:40 - 22 հուլիսի, 2022
Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան հայտարարել են, որ դատապարտում են իրանական միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը: «Այդ գործողությունները միայն խորացնում են իրադրությունը եւ դժվարացնում իրանական ատոմի շուրջ համաձայնագրի լրիվ կատարումը վերականգնելու մեր ջանքերը: Նրանք նաեւ կասկածի տակ են դնում Իրանի հակվածությունը բանակցությունների (համաձայնագրի գործողությունների վերսկսման շուրջ) դրական արդյունքներին»,-ասվում է երեք երկրների հայտարարության մեջ: Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը Թեհրանին հիշեցրել են, որ 2022 թվականի մարտից բանակցությունների սեղանին դրված է «կենսունակ գործարք», որը Իրանին կվերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իր պարտավորությունների պահպանմանը, իսկ ԱՄՆ-ին՝ գործարքի: «Մենք ցավում ենք, որ Իրանը չօգտվեց այդ գործարքի կնքման դիվանագիտական հնարավորությունից: Մենք համառորեն նրան կոչ ենք անում՝ դա անել հիմա: Մենք պատրաստ ենք»,-նշել է երկրները: Հունիսի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանի իշխանություններն սկսում են գործակալության 27 տեսախցիկների ապամոնտաժումը, որոնք նախատեսված են իրանական միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ ՄԱԳԱՏԷ-ն վերջնականապես կորցնում է իրանական միջուկային օբյեկտներին հետեւելու հնարավորությունը, սակայն, հավելել է նա, գործակալության մասնագետները «մոտ են այդ կետին»: Նա դրականորեն է պատասխանել լրագրողի այն հարցին, թե տեսախցիկների ապամոնտաժումը նշանակում է արդյոք, որ Իրանը ցանկության դեպքում այժմ կկարողանա գաղտնի կերպով ուրանի հարստացման ցենտրիֆուգներ կառուցել: Տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը հետեւել է այն բանին, երբ հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն տվեց արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւին, որով Իրանին քննադատում են իր միջուկային ծրագրի շուրջ տեղեկատվության ոչ բավարար բացահայտման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:59 - 10 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։
12:13 - 09 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Ուկրաինա

 |armenpress.am|

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այդ մասին ասված Է ՄԱԳԱՏԷ-ի՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը: Գլխավոր տնօրենը նպատակ ունի նաեւ «ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ» ուղարկելու «առաջնահերթային օբյեկտներ» եւ «կենսականորեն կարեւոր նյութեր» բերելու անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ դիտազննման եւ վթարային արձագանքման սարքավորանքները»: «Ռազմական հակամարտությունն աննախադեպ վտանգի Է ենթարկում Ուկրաինայի ատոմային Էլեկտրակայանները եւ ճառագայթաակտիվ նյութերով մյուս օբյեկտները: Մենք պետք Է շտապ միջոցներ ձեռնարկենք՝ ապահովելու համար դրանց անվտանգությունը եւ հուսալի աշխատանքը, նվազեցնելու միջուկային վթարի ռիսը, որը կարող Է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության եւ շրջակա միջավայրի համար ինչպես Ուկրաինայում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել Է Գրոսսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:28 - 29 մարտի, 2022
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչության պնդմամբ՝ Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչության պնդմամբ՝ Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ուկրաինայի Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ներկայացուցչությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այս ատոմակայանների վերաբերյալ թարմ տեղեկություններ է ուղարկել։  Ներկայացուցչությունը նաև պնդում է, որ Ուկրաինան դեռ չի վերականգնել Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ ռուսական կողմը Չեռնոբիլի ատոմակայանի աշխատանքին չի միջամտում։ Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացրել էր, որ ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Զապորոժյեի ԱԷԿ-ի և Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքի նկատմամբ։
19:52 - 19 մարտի, 2022
Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը

Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը

Ուկրաինան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը, ինչի օրինակ է Ռուսաստանի Դաշնության զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանիզավթումը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունը։ Ուկրաինայի ներկայացուցիչները պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ն քայլեր ձեռնարկի՝ անհապաղ հրադադար հաստատելու և ատոմակայանից 30 կմ հեռավորության վրա օկուպացիոն զորքերի մոտենալը թույլ չտալու համար, ինչպես նաև պահանջում են Միջադեպերի և արտակարգ իրավիճակների կենտրոնին կից շտաբի ակտիվացում՝ Չեռնոբիլի ատոմակայանում միջուկային ահաբեկչության գործողությունների իրականացումը կանխելու և անձնակազմին հումանիտար և հոգեբանական օգնության ցուցաբերելու համար։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը լիովին անտեսում է խաղաղության, անվտանգության եւ միասնության սկզբունքները, որոնց համար ստեղծվել է ՄԱԳԱՏԷ-ն, ուստի առաջարկվում է զրկել Ռուսաստանին գործակալության մտավոր և տեխնիկական ռեսուրսների հասանելիության հնարավորությունից՝ միաժամանակ ուժեղացնելով այնտեղ միջուկային նյութերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։
17:26 - 03 մարտի, 2022
Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

tert.am: Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է ՏԱՍՍ-ը:«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել և Թեհրանի դեմ անարդար պատժամիջոցները վերացնել, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին», - ասել է նա ՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:Դիվանագետը հավելել է, որ «Իսրայելին պատասխանը կլինի Իրանի միջուկային ոլորտում առավել մեծ առաջընթացը»:Զարիֆը մանրամասնել է նաև, որ «Իրանի վերնախավը և ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների խորամանկ ծուղակը»:Նա նշել է, որ «Նաթանզն այժմ հագեցած է լինելու ավելի ժամանակակից ցենտրիֆուգներով, որոնք կբազմապատկեն ուրանի հարստացման ներուժը»:Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի Իսրայելից Նաթանզում հարձակման համար, երբ դա անհրաժեշտ համարի:Դիվանագետի խոսքով՝ «Նաթանզի միջուկային օբյեկտում ոչ մի վնաս չի հասցվել մարդկանց կամ շրջակա միջավայրին, բայց դա կարող է հանգեցնել աղետի, որը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»: Նա ընդգծել է, որ «բոլոր չաշխատող ցենտրիֆուգները «ԻՐ-1» տիպի էին և կփոխարինվեն նորերով»:
11:42 - 12 ապրիլի, 2021
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
17:44 - 16 մարտի, 2021
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ |1lurer.am|

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am:  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի՝ Թեհրան կատարած այցի ավարտին կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ Իրանի միջուկային համալիրներում գործակալության տեսուչների ստուգումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Pars Today-ը: Գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը վերահաստատել են հարաբերություններում փոխվստահության առկայությունը, որի հիման վրա 2020 թ. օգոստոսի 26-ին հրապարակվել էր համատեղ հայտարարություն:   Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Իսլամական խորհրդարանում ընդունված՝ «Պատժամիջոցների չեղարկման» մասին օրենքի իրագործման շրջանակներում ԻԻՀ կառավարությունը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ 2021 թ. փետրվարի 23-ից դադարեցնում է ՀԳՀԾ-ի շրջանակներում կամավոր գործողությունների իրականացումը»:   Հայտարարության մեջ ասված է, որ Իրանը, ինչպես նախկինում, շարունակելու է Երաշխիքային համաձայնագրի գործադրումն առանց սահմանափակումների:   Կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական համաձայնագիր, որը գործակալությանը հնարավորություն է տալիս ևս երեք ամիս շարունակել մոնիտորինգը (համաձայն կցված տեխնիկական ցուցակի):   2020 թ. դեկտեմբերի 1-ին Իրանի իսլամական խորհրդարանը հաստատեց «Պատժամիջոցների չեղարկման մասին» օրենքը, որը կառավարությանը պարտավորեցնում է օրենքի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում, ՀԳՀԾ-ի 26 և 36 կետերի համաձայն, դադարեցնել Լրացուցիչ արձանագրությունների գործադրումը:
10:57 - 22 փետրվարի, 2021
Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ |tert.am|

Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ոչինչ չի փոխվել: Բայդենն ասում է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզվել է, որ առավելագույն ձախողման քաղաքականություն է: Սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն կախվածություն ունի պատժամիջոցներից»,-ասել է Զարիֆը: «Մեզ գործողություններ են պետք, ոչ թե խոստումներ: Մենք ուզում ենք վարքի փոփոխություն տեսնել, որպեսզի Դոնալդ Թրամփի օրոք սկսված ապօրինությունները չկրկնվեն»,-հավելել է նախարարը: Ըստ նրա, «բոլորի կողմից միջուկային գործարքի իրենց պարտավորությունների մասի կատարումից հետո» տեղի կունենան նաև բանակցություններ ԱՄՆ-ի մասնակցությամբ միջուկային գործարքի շուրջ, բայց դրանք չեն վերաբերվի համաձայնագրի փոփոխություններին կամ գործարքի նոր դրույթներին՝ տարածաշրջանային խնդիրներ և իրանական հրթիռային ծրագիր: «Այնուամենայնիվ, մենք կքննարկենք, թե ինչպես ապահովել, որ ԱՄՆ գործողությունները (գործարքից դուրս գալը և պատժամիջոցների վերականգնումը) այլևս չկրկնվեն, ինչպես խուսափել դրանից»,-ասել է Զարիֆը:
15:59 - 21 փետրվարի, 2021
Իրանն արդեն այս շաբաթ կարող է արգելափակել ՄԱԿ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|

Իրանն արդեն այս շաբաթ կարող է արգելափակել ՄԱԿ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանն արդեն այս ամիս կարող է արգելել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին՝ այցելել երկրի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներ՝ տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։ «Եթե մյուս պետությունները չեն կատարում [միջուկային համաձայնագրով ստանձնած] իրենց իսկ պարտավորությունը, ապա Իրանի կառավարությունը պարզապես ստիպված կլինի մինչև փետրվարի 21-ը հրաժարվել այդ համաձայնագրին կից արձանագրության պահանջների կամավոր կատարումից», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով, սակայն, որ այդ քայլով Թեհրանն ամբողջությամբ չի արգելափակի ՄԱԿ-ի տեսչական այցելությունները։
16:48 - 15 փետրվարի, 2021
Իրանի դեմ պատժամիջոցները չչեղարկելու դեպքում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին երկրից արտաքսելու և մինչև 20% ուրան հարստացնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ը շանտաժ է համարում |tert.am|

Իրանի դեմ պատժամիջոցները չչեղարկելու դեպքում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին երկրից արտաքսելու և մինչև 20% ուրան հարստացնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ը շանտաժ է համարում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի Մեջլիսի կոչերը երկրից ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) դիտորդներին պատժամիջոցների չվերացվելու դեպքում վտարելու վերաբերյալ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Իրանի իշխանությունները միջուկային ծրագիրը կրկին օգտագործում են միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու և տարածաշրջանային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու նպատակով»,- նշել է Պոմպեոն: Մինչ այդ Իրանի Մեջլիսի Գերագույն խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին հայտարարել էր, որ Թեհրանը կվտարի երկրից ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին և կհրաժարվի գործակալության հետ հետագա աշխատանքից, եթե մինչև փետրվարի 21-ը Իրանի ֆինանսական, բանկային և նավթային ոլորտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չդադարեցվեն: 2020 թ. դեկտեմբերի 2-ին Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն էր տվել Իրանի Մեջլիսի ընդունած օրենքին, որով կառավարությունը պատրաստվում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 20%-ի: Իրանցի օրենսդիրներն այս կերպ ակնկալում են, որ սա կստիպի չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
10:17 - 10 հունվարի, 2021