Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչության պնդմամբ՝ Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ
19:52 - 19 մարտի, 2022

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչության պնդմամբ՝ Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ուկրաինայի Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ներկայացուցչությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այս ատոմակայանների վերաբերյալ թարմ տեղեկություններ է ուղարկել։ 

Ներկայացուցչությունը նաև պնդում է, որ Ուկրաինան դեռ չի վերականգնել Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ ռուսական կողմը Չեռնոբիլի ատոմակայանի աշխատանքին չի միջամտում։

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացրել էր, որ ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Զապորոժյեի ԱԷԿ-ի և Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքի նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել