ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Ղազախստանում անկարգությունների պատճառով գործարարության վնասը գերազանցել է 213 մլն դոլարը |armenpress.am|

Ղազախստանում անկարգությունների պատճառով գործարարության վնասը գերազանցել է 213 մլն դոլարը |armenpress.am|

armenpress.am: Ղազախական գործարարության մոտավոր վնասը երկրում ծայր առած անկարգություններից գնահատվում է ավելի քան 93,7 միլիարդ տենգե (ավելի քան 213 միլիոն դոլար): Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել է «Ատամեկեն» ձեռնարկիչների ազգային պալատի մամուլի ծառայությունը: Հունվարի 10-ի 09:00-ի (Երեւանի ժամանակով 07:00-ի) դրությամբ վնասի ընդհանուր գումարը, մոտավոր հաշվարկներով, կազմել է ավելի քան 93,7 միլարդ տենգե: Ալմաթիում՝ 92,2 միլիարդ տենգե (ավելի քան 209 միլիոն դոլար)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ազգային պալատի տվյալների համաձայն՝ տուժել են գործարարության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են առեւտուրը, հասարակական սննդի ոլորտը, ֆինանսական հատվածը եւ լոգիստիկան: «Երկրի ինը տարածաշրջաններում տուժել է գործարարության 1 319 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 488 օբյեկտներում, դրանցրից՝ Ալմաթիում՝ 1 234 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 399 օբյեկտներում»,- ճշտել են մամուլի ծառայությունում: Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Խաղաղապահները Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ին սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը մնում է Ալմաթիում: Տոկաեւը հունվարի 10-ը հանրապետությունում հայտարարել է համազգային սգի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:27 - 10 հունվարի, 2022
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

Հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ «Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումները։ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ հանդիպմանը։ ՀԱՊԿ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Իսկ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ 
17:50 - 09 հունվարի, 2022
ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի

ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի

ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբում։ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցությունը համակարգելու՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորումն ու տեղակայումը, ՀԱՊԿ մարմինների որոշումների կատարման վերահսկողությունը, ինչպես նաև օպերատիվ, վարչական և նյութատեխնիկական աջակցության փոխգործակցությունը իրականացնելու նպատակով, օպերատիվ խումբը՝ պետի տեղակալի գլխավորությամբ, ուղարկվել է Ղազախստանի Հանրապետություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ համակարգվել է ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի շուրջօրյա աշխատանքը՝ ապահովելով տեսակոնֆերանսի կապ՝ կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև։  
17:38 - 09 հունվարի, 2022
Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը  
 |tert.am|

Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վստահեցրել է, որ հայկական կողմը որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ Ղազախստանի հարցով առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հյատնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Ինչպես հետևում է հաղորդագրությունից, զրուցակիցները, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ նույնպես զրույցներ են կայացել, աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժմարտ Տոկաևի՝ առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու առաջարկին:«Փաշինյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»,- հայտնել են Կրեմլից։
17:37 - 08 հունվարի, 2022
Ակնկալում եմ Հայաստանի պաշտոնյաների դիմումը ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով․ Վարդևանյան

Ակնկալում եմ Հայաստանի պաշտոնյաների դիմումը ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով․ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «2021 թվականի դեկտեմեբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է, որ. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք:»: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը «ակնկալում է» այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄ: Նիկոլ Փաշինյանի նախկինում տարածած հայտարարությունները թեև փաստում են, որ Հայաստանը ՉԷՐ ԴԻՄԵԼ 4-րդ հոդվածի հիմքով, սակայն հաշվի առնելով հայտարարությունը, որ հենց Հայաստանը ու այս իշխանությունը «աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները« առաջացել է փաստացի նոր հանգամանք: Հետևաբար հիմք ընդունելով, որ Հայաստանի դեմ ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ նույն Հայաստանի պաշտոնյաների գործողությունները (դիմումը) ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով: Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ»:
15:32 - 08 հունվարի, 2022
ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս կկազմակերվի. Ղազախստանի նախագահը Պուտինին |armtimes.com|

ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս կկազմակերվի. Ղազախստանի նախագահը Պուտինին |armtimes.com|

armtimes.com: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը: Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝  նշելով, որ այն  գնում է դեպի կայունացում։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և հատկապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության համար։ Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Տոկաևը նշել է, որ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ կապակցությամբ նա մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ որպես կազմակերպության գործող նախագահ, առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահությամբ կազմակերպել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս։ ՌԴ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը ողջունել է: Շարունակությունը՝ armtimes.com կայքում
14:25 - 08 հունվարի, 2022
ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|

ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|

tert.am: Նուր-Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների պաշտպանական գործառույթի կիրառումը թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասն ուղարկել Ալմաթի՝ հակաակաբեկչական գործողություններին մասնակցելու: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:«Ընդգծվել է, որ ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի անվտանգության գործառույթի կիրառումը Նուր-Սուլթանում թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասին ներգրավել Ալմաթիում իրականացվող հակաակաբեկչական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ Տոկաևը հստակ հանձնարարություններ է տվել երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողություններին ներգրավված գերատեսչությունների օպերատիվ և համախմբված աշխատանքն ապահովելու համար: Շարունակությունը՝ tert.am կայքում
12:18 - 08 հունվարի, 2022
Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգին, երկկողմ հարաբերություններին և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։ «Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանը՝ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան, որպեսզի Ղազախստանի ժողովուրդը ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները», ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ 
17:33 - 07 հունվարի, 2022
Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: «Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:
17:24 - 07 հունվարի, 2022