Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Տաջիկստանի նախագահը Պուտինին խնդրել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ քաղաքականությունը չլինի որպես Խորհրդային միության շարունակություն |hetq.am|

Տաջիկստանի նախագահը Պուտինին խնդրել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ քաղաքականությունը չլինի որպես Խորհրդային միության շարունակություն |hetq.am|

hetq.am: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հարգել Կենտրոնական Ասիայի երկրներին։ Այդ մասին նա հայտարարել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի ժամանակ։ «Մենք 100-200 միլիոն չենք։ Բայց մենք ուզում ենք, որ մեզ հարգեն։ Որտե՞ղ ենք մենք ինչ-որ բան խախտել։ Ինչ-որ տեղ այնպես չե՞նք բարևել։ Մենք միշտ հարգել ենք մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ (խմբ. ի նկատի ունի Ռուսաստանը) շահերը։ Մենք ուզում ենք, որպեսզի մեզ էլ հարգեն։ Ինչ է, մենք ինչ-որ օտարնե՞ր ենք։ Պետք չի մեր մեջ շատ գումար ներդնել։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրանք ձեզ, որպեսզի չլինի Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ քաղաքականությունը՝ որպես Խորհրդային միության շարունակություն»,- ասել է Ռահմոնը։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները, հարցերը, ավանդույթներն ու սովորույթները։ «Պետք է գտնել ոսկե միջինը և աշխատել յուրաքանչյուր հանրապետության հետ առանձին»,- նշել է Ռահմոնը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավասար վերաբերմունք չի ցուցաբերում Տաջիկստանին։ «Դուք երեկ ասում էիք երկու միլիոնի մասին (խմբ. ՌԴ-ում Տաջիկստանից միգրանտների մասին է խոսքը), ես ուզում էի ձեզ ասել, որ երկու միլիոնից ավելի մեր քաղաքացիներ մեկնում են Ռուսաստան ոչ միայն աշխատելու, այլևս սովորելու և բուժվելու»,- ասել է Ռահմոնը՝ հավելելով, որ այդ քաղաքացիների մի մասն այնուհետ լքում է Ռուսաստանը դեպի արևմտյան երկրներ և եթե փակ լինի սահմանը, դժվար իրավիճակ կլինի տաջիկների համար։ Ավելին՝ hetq.am-ում  
15:02 - 15 հոկտեմբերի, 2022
Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Նա անընդունելի և ոչ կոռեկտ է անվանել այդ հայտարարությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամամակ։ «Կարծում եմ, որ այդ հայտարարությունների մեջ բացակայում են հակամարտության ընթացքի ընկալումը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։ «Հետևաբար, դրանք (Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները-խմբ․) հնչել են ոչ կոռեկտ, ես նույնիսկ կասեի այլասերված, հետևաբար դրանք անընդունելի են»,- հավելել է ՌԴ նախագահը։ «Եթե հնարավորություն լինի մենք կքննարկենք դա Ֆրանսիայի նախագահի հետ», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի»։ Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։ 
11:28 - 14 հոկտեմբերի, 2022
Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում  գազի հանգույց կառուցել՝ այն համարելով Եվրամիություն գազ մատակարարելու ամենահուսալի  ճանապարհը 
 |amerikayidzayn.com|

Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում գազի հանգույց կառուցել՝ այն համարելով Եվրամիություն գազ մատակարարելու ամենահուսալի ճանապարհը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ Թուրքիան ամենահուսալի ճանապարհն է դեպի Եվրամիություն գազ մատակարարելու համար և առաջարկել է այնտեղ կառուցել մատակարարման հանգույց, հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից։  «Մենք կարող ենք դիտարկել ևս մեկ գազատար կառուցելու և այլ երկրներ՝ նախ և առաջ եվրոպական երկրներ, վառելիքն ուղարկելու համար Թուրքիայում գազի մատակարարման հանգույց ստեղծելու գաղափարը, իհարկե, միայն այն դեպքում, եթե այդ երկրները հետաքրքրված լինեն դրանով»,- ասել է Պուտինը Ղազախստանում կայացած հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ դա նաև կկարգավորի գնագոյացումը, ինչը ևս խնդիր է. «Այսօր գները բարձր են, մենք կարող էինք հեշտությամբ կարգավորել դրանք նորմալ շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»: Իր հերթին Էրդողանը Պուտինին ասել է. «Մենք վճռական ենք ուժեղացնելու և շարունակելու հացահատիկի արտահանումը Ստամբուլի համաձայնագրով, ինչպես նաև ռուսական հացահատիկի և պարարտանյութի տեղափոխումը դեպի աղքատ երկրներ Թուրքիայի միջոցով»:    
10:28 - 14 հոկտեմբերի, 2022
Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի հանդիպումը |1lurer.am|

Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում զարգացումները:Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը միշտ մեր տեսադաշտում են։ Հուսով եմ՝ այսօր նույնպես կօգտագործենք մեր հանդիպումը՝ քննարկելու այս բոլոր հարցերը»,- նշել է Պուտինը։ Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկն է։ Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: «Ադրբեջանը Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության է տրամադրված»,- հավելել Է Ալիևը: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը չին քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում անցկացնելու գաղափարը:
18:47 - 13 հոկտեմբերի, 2022
Պուտինի մեծ նկարը Ստեփանակերտում ու Երևանում․ ովքե՞ր էին հեղինակները
 |civilnet.am|

Պուտինի մեծ նկարը Ստեփանակերտում ու Երևանում․ ովքե՞ր էին հեղինակները |civilnet.am|

civilnet.am: Համացանցում ու սոցիալական ցանցերում հոկտեմբերի 7-ին տարածվել էր տեսանյութ, որում մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի «Մե՛նք ենք մեր սարերը» («Տատիկ – պապիկի արձան») հուշարձանի մոտ ցուցադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով ահռելի պաստառ։ Լրատվամիջոցներն (Hayeli.am, A1plus.am) այս տեսանյութը տարածել էին` «Ինչպես են Ստեփանակերտում արցախցիները շնորհավորել Պուտինի ծնունդը» վերնագրերով։ Հոկտեմբերի 7-ին լրանում էր Վլադիմիր Պուտինի 70-ամյակը։ Տեսանյութը հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 7:09-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Արցախում գործող «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» անունը կրող կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանը։ Ինչպես Հարությունյանի գրառման մեջ, այնպես էլ տեսանյութի սկզբում նշված է, որ այն «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միությունից» է՝ Պուտինի ծննդյան կապակցությամբ։ Տեսանյութի վերջում էլ տեղադրված է լուսանկար, որում երևում է Հարությունյանն ու շուրջ 20 հոգի, որոնք միության անդամներն են։ #CivilNetCheck-ը կապ հաստատեց Հարությունյանի հետ, որը հաստատեց՝ իրենց միությունն է եղել կազմակերպիչը։ Հայտնեց, որ պաստառը բերվել է Մոսկվայից։ Բերողը, ըստ նրա, արցախցի բարերար է՝ Արմեն անունով, սակայն հրաժարվեց ազգանունը հայտնել։ Հոկտեմբերի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Պուտինի դիմանկարով նույն պաստառն արդեն կախված էր Երևանի Կիևյան կամրջից։ Հարությունյանը հաստատեց, որ նույն պաստառն է՝ ««բարերար» Արմենն է եղել արցախցի մի քանի այլ մարդկանց հետ»։ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գերակայում են Ռուսաստանի դրոշով լուսանկարները։ Սեպտեմբերի 22-ին միությունը Արցախում նշել էր ռուսական դրոշի օրը։ Առավել մանրամասն՝ civilnet.am-ում  
13:53 - 10 հոկտեմբերի, 2022
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության. Փաշինյանը՝ Պուտինին

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։ Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը։ Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք»:
11:24 - 07 հոկտեմբերի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։ Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար։ Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ»: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։ Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար։ Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ»:
10:33 - 07 հոկտեմբերի, 2022
Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին. Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին. Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 70-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ: Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ: Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ: Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին»:
10:23 - 07 հոկտեմբերի, 2022
Պուտինը ստորագրել է ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին օրենքները
 |tert.am|

Պուտինը ստորագրել է ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին օրենքները |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորս օրենք է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրերի վավերացման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ Համապատասխան համաձայնագրերը ստորագրվել են Մոսկվայում սեպտեմբերի 30-ին։ Դաշնության նոր սուբյեկտների սահմանները, ինչպես բխում է պայմանագրերից, կորոշվեն այն սահմաններով, որոնք «գոյություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմ դրանց ընդունման  օրը», ասվում է հաղորդագրությունից։ Մինչև նոր շրջանների ղեկավարների ընտրությունը, Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, նրանք կղեկավարեն ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց կնշանակի ՌԴ նախագահը։ Տարածաշրջանային խորհրդարանների ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի սեպտեմբերին: Մինչև 2023 թվականն այդ տարածքներում հնարավոր կլինի վճարել գրիվնայով, սակայն դրանից հետո միայն ռուսական ռուբլին կդառնա այս տարածքների դրամական միավորը։Ենթադրվում է, որ նոր շրջանների զինված ուժերը կներառվեն ՌԴ ԶՈՒ կազմում: Այդ տարածքներում չեն կիրառվի Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը հակասող օրենսդրական նորմերը, այդ թվում՝ մահապատժի մասին։
12:12 - 05 հոկտեմբերի, 2022