Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին. Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
10:23 - 07 հոկտեմբերի, 2022

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին. Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 70-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ: Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել