Աստանայում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը |tert.am|
15:04 - 13 հոկտեմբերի, 2022

Աստանայում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը |tert.am|

tert.am: Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Բանակցությունները տեղի են ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի VI-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել «հացահատիկային գործարքի» իրականացումը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և էներգետիկ համագործակցությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել