Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Կենսական անհրաժեշտություն է Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման բանակցություններ սկսելը. Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

Կենսական անհրաժեշտություն է Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման բանակցություններ սկսելը. Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ: Ներկայացնում ենք Էդմոն Մարուքյանի հայտարարությունը: «Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։ Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։ Արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994թ. Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կա՛մ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կա՛մ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016թ. ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ։ Անկասկած, Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։ Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։ Մեր խմբակցության կողմից վերջերս երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝ կապված նրա հետ, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։ Մենք առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։ Նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխություններն ստեղծել են Սյունիքում բնակվող մեր քաղաքացիների խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը մասնավորապես Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիս քաղաքին և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրները Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։ Այս կապակցությամբ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։ Նշենք, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազային փորձը հանդիսանում է անվտանգության ապահովման այդ մեխանիզմի արդյունավետության երաշխիքը։ Տասնամյակներ շարունակ այդ բազան ապահովում է հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը։ Մենք պատմական ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի պոտենցիալը։ Նման փաստաթուղթը կարող է դառնալ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքները համատեղ պաշտպանելու և գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու (ահաբեկչության տարածում, տարածաշրջանի երկրների ռազմատենչ և զավթողական հռետորաբանություն, հարևան երկրների, ռազմաքաղաքական միավորների ռազմական ներուժի ընդլայնում) պատրաստակամության արձանագրումը: Այդ իսկ պատճառներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն սկսել է մեր կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը, քանի որ մեր քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումը առաջնային խնդիր է մեզ համար»:  
11:38 - 23 դեկտեմբերի, 2020
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի եւ ոչ իրավաչափ ճանաչեց. նա ազատ կարձակվի։ Նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին իրենք գնում են Ձերբակալվածների պահման վայր՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու գործընթացի համար։ Արմեն Մելքոնյանը նշեց, որ Առուշանյանին առնչվող մյուս քրեական գործով էլ վերջինս ունի վկայի կարգավիճակ։ «Այդ որոշումները կայացնելուց առաջ մտածեն՝ ում հանդեպ, ինչ որոշում են կայացնում։ Եթե այս ապօրինի ձերբակալման նման, ապօրինի մեղադրյալ ներգրավվելու որոշումներ կայացվի, խափանման միջոց տրվի ապօրինի, դրանով մի խնդիր են լուծելու՝ թուրքի ջրաղացին ջուր են լցնելու։ Առուշանյանն օդի, ջրի նման Գորիս համայնքին անհրաժեշտ է։ Պատկերացրեք խրամատի զինվորների ոգեւորությունը, որ իմացել են՝ Առուշանյանն ազատ է արձակվել եւ հասնելու է իրենց»,- նշեց պաշտպանը։ Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով եւ ինչ կարգավիճակով է քաղաքապետը բերման ենթարկվել։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի մասին դատական նիստն էր։ Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաեւ Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնեն դատարան։
17:32 - 22 դեկտեմբերի, 2020
Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|

Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|

fip.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի բնակիչներն իրեն տեղեկացրել են, որ համայնքն ադրբեջանցիների տարածքն է դառնալու․ պետք է հանձնել: «Քիչ առաջ ինձ գրեցին Ճակատեն համայնքից, հիշեցնեմ որտեղ է Ճակատեն համայնքը, Շիկահողի կողքը՝ դեպի Մեղրի տանող ճանապարհը, բնակիչներն ասում են՝ հարգելի՛ գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն»,- հայտարարել է ԲՀԿ պատգամավորը։  Նշենք, որ Կապան խոշորացված համայնքն ընդգրկում է 38 բնակավայր, որոնց թվում է նաև Ճակատեն բնակավայրը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերքեց վերոնշյալ տեղեկությունը։ «Ոչ, նման հիմարություն ո՞վ է խոսել, բնակավայրի հանձնելու մասին տեղեկությունը սուտ է։ Գուցե գյուղացիները ահազանգել են, որովհետև անտենաներ կան, որոնք հանում են, դրանց հանելու մասին է երևի խոսքը, բայց բնակավայրը հանձնելու մասին խոսք չկա»,- ասաց նա։ 
16:11 - 22 դեկտեմբերի, 2020
Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|

Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարանի համայնքի ղեկավարը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին»,- ասաց Եգանյանը:
15:59 - 22 դեկտեմբերի, 2020
Իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են․ Գորիսի բնակիչ |tert.am|

Իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են․ Գորիսի բնակիչ |tert.am|

tert.am: Գիշերով գողանում են Գորիսի քաղաքապետին, իսկ հիմա այստեղ հավաքված մարդիկ պահանջում են, որ Գորիսի քաղաքապետին և Գորիսի ինքնապաշպանության ջոկատի հրամանատար Առուշ Առուշանյանին բաց թողնեն: Այս մասին ի պաշտպանություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ  ասաց Գորիսի մի բնակիչ` անդրադառնալով Առուշ Առուշանյանի ձերբակալմանը:Նա նշեց, որ իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են:«Այս դժվարին պահին Առուշանյանին ձերբակալած պահելն ավելի է ընդգծում, որ սա դավաճանություն է, այստեղ այլ տարբերակ չկա: Մարդուն ձերբակալել միայն նրա համար, որ դեմ է, որ Սյունիքի ինչ-որ հատվածներ կտոր-կտոր արվեն և խմորեղենի նման նվեր տան»,- ասաց նա և կոչ արեց անհապաղ Առուշ Առուշանյանին ազատ արձակել: Ավելին՝ tert.am-ում
13:53 - 22 դեկտեմբերի, 2020
Քննչական կոմիտեն մարամասներ է հայտնել Գորիսի քաղաքապետի ձերբակալման վերաբերյալ

Քննչական կոմիտեն մարամասներ է հայտնել Գորիսի քաղաքապետի ձերբակալման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:17 - 21 դեկտեմբերի, 2020
Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել ապօրինի հավաք կազմակերպելու փորձի կասկածանքով․ Ռուբեն Մելիքյան |armtimes.com|

Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել ապօրինի հավաք կազմակերպելու փորձի կասկածանքով․ Ռուբեն Մելիքյան |armtimes.com|

armtimes.com: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այսօր բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական օրենսգրքի 34-225․1-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու փորձի կասկածանքով։ Այս պահին նա ՀՀ քննչական կոմիտեում է, որտեղ նրան աջակցելու նպատակով հավաքվել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը եւ ուրիշներ։ Այս պահին Քննչական կոմիտեի բակում է նաեւ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը լրագրողներին տեղեկացրեց, որ զրուցել է Առուշանյանի փաստաբանների հետ եւ նրանցից է տեղեկացել հոդվածի մասին։ Մելիքյանը, սակայն, հիշեցրեց, որ ՀՀ-ում հավաքների ազատության արգելք այլեւս չկա, եւ տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր Առուշանյանը փորձ անել ապօրինի հավաք կազմակերպել․ «Եթե սա ապօրինի հավաք է, ապա մենք բոլորս իրավունք ունենք պահանջել, որ 2018 թվականին նույն արարքը կատարելու առիթով եւս քրեական գործ հարուցվի, եւ Նիկոլ Փաշինյանին գիշերը՝ ժամը 5-ին տանից հանեն եւ ձերբակալեն, մենք տեսանք, որ անկախ նրանից՝ Առուշանյանին ապօրինի ձերբակալեց թե ոչ, միեւնույն է, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում անելիք չուներ, եւ խայտառակ ձեւով վերադարձավ Երեւան»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
15:50 - 21 դեկտեմբերի, 2020
Անձնական մոտեցում էր, ես իրեն եկեղեցուց դուրս չեմ հրավիրել․ Տեր Հայրը՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին |news.am|

Անձնական մոտեցում էր, ես իրեն եկեղեցուց դուրս չեմ հրավիրել․ Տեր Հայրը՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին |news.am|

news.am: Ես Նիկոլ Փաշինյանին եկեղեցուց դուրս չեմ հրավիրել, ինքը դուրս էր գալիս. ես իրեն անձնական բան եմ ասել, որն իրեն էր վերաբերում։, նա ինձ շատ հանգիստ արձագանքեց։ Այս մասին ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը, ով ավելի վաղ եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ հրաժարվելով սեղմել այն։ Թե ինչո՞ւ է նման կերպ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, Տեր Հայրը այդ որակում է անձնական մոտեցում, որը պայմանավորված է վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման հետ կապված գործընթացներով։ Մեր խնդրանքին, թե ի՞նչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Տեր Պարգեւ Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իրավապահները խուզարկում են իր տունը, Տեր Հայրն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ լուրերից։ Քահանայի եւ վարչապետի միջեւ այսօր՝ ավելի վաղ տեղի ունեցած միջադեպից հետո, որոշ քաղաքացիներ գնացել են եկեղեցի, եւ փորձել հաշիվներ պարզել քահանայի հետ, պատճառաբանելով, որ նա իրավունք չուներ վարչապետի հետ նման կերպ վարվել։ Տեր Պարգեւ Զեյնալյանն ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եւ այդտեղ հավաքված քաղաքացիներ չկան։ Նրանք եկեղեցու տարածքում են եղել այն ժամանակ, երբ քահանան  հուղարկավորությանը է մասնակցելիս եղել։ «Այստեղ վիճակը հիմա շատ է լավ է, նորմալ»,- հավելեց Տեր Հայրը։
15:16 - 21 դեկտեմբերի, 2020
Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ՝ հանդիպում ունենալու քաղաքացիների հետ և պատասխանելու նրանց հարցրեին։ Առաջին կանգառը Սիսիանն էր, որտեղ շրջելով՝ վարչապետը զրուցեց քաղաքացիների հետ, այնուհետև հասնելով Սիսիանի հրապարակ՝ դիմեց հավաքված տասնյակ քաղաքացիներին և անդրադարձավ Սյունիքի սահմաններին տեղի ունեցող գործընթացներին։ «Երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք ՀՀ սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ իրենց ասում են, թե ով է որոշել այդ սահմանն, ու ինչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը։ Նրա խոսքով՝ այսպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին նախարար, պատգամավոր եղած մարդիկ։ «Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները որոշվել են ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։ Այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև որպես Ադրբեջանի հետ սահման։ Հիմա այդ տարիներին պատգամավոր, նախարար եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչու եք այդ կետերով կանգնում, դուք ի՞նչ է, այդ սահմանը ճանաչո՞ւմ եք։  Բա այն ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքի մեջ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Արցախյան պատերազմի ընթացքում, վարչապետն ասաց, որ պատճառը դարձյալ այն է, որ մեր օրենքում գրված է, որ մեր սահմանն այս է․ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ «Այդ օրենքը ընդունվել է 2010-ին, ընդունել է 2010-ին գործող խորհրդարանը, նախագիծը ներկայացրել է 2010-ին գործող կառավարությունը։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, ձեր սահմաններից դուրս ոնց կարող ենք միջամտություն անել։ Մենք ունենքն պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն մեր սահմանից ներս, բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Արցախի հարցին՝ նշելով, որ դա լրիվ այլ հարց է, որովհետև Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված հարց է։ «Եթե մեզ ասում են, որ փաստորեն եթե այդ սահմանով ենք կանգնում, Ղարաբաղի հարցը փակում ենք, ուրեմն՝ դուք 2010-ին ընդունված օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք»,- ասաց վարչապետը։
13:26 - 21 դեկտեմբերի, 2020
Գորիսի քաղաքապետի փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ․ Իրինա Յոլյան

Գորիսի քաղաքապետի փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ․ Իրինա Յոլյան

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքում գրառում է արել, որում նշում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին առևանգված է։  «Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։ Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ոստիկանությունից հայտնել էին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել եւ ներկայացվել նախաքննական մարմին, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել։
12:45 - 21 դեկտեմբերի, 2020
Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Սառնակունք գյուղում: Քաղաքացիներից մեկը շեշտեց՝ մեր բանակը չի պարտվել, Փաշինյանն արձագանքեց. «Մեր բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Մեր ժողովուրդը հերոսական ժողովուրդ է»: Վարչապետը նշեց՝ դա, սակայն, չի նշանակում, որ չեն եղել առանձին դրվագներ կամ խնդիրներ չեն ծագել: «Դա չի նշանակում, որ չի եղել զինվոր, որն ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել սպա, որ ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել գեներալ, որն ինչ-որ բան այնպես չի արել: Բայց ընդհանուր առմամբ, դա մեր գնահատականի վրա չպետք է ազդի: Եվ մենք պետք է մեր ինքնավստահությունը, լավատեսությունը հատիկ-հատիկ կառուցենք, մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ պետք է մեր կյանքը նորովի կառուցենք, իսկ դրա համար պետք է վճռականություն:
12:31 - 21 դեկտեմբերի, 2020