ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին |armenpress.am|

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով իրականացնելու մասին: Այս տեղեկության առնչությամբ պարզաբանում է տվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հանրային կապերի ծառայության պատասխանատու Միքայել Հարությունյանը: Նա հիշեցրեց միայն, որ Հայաստանի գազամատակարարումը իրականացվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: «Այլ մեկնաբանություն այդ տեղեկության առնչությամբ չունենք»,- հավելեց Հարությունյանը: Ինտերֆաքսը, Կոմերսանտը, Սպուտնիկը և ռուսական այլ լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում են, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Նշվում է, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար: Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:
14:02 - 17 մարտի, 2021
Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է. այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և ՌԴ-ի միջև ձևավորված հարաբերություններից. Շոյգու |tert.am|

Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է. այստեղ շատ բան կախված է Թուրքիայի և ՌԴ-ի միջև ձևավորված հարաբերություններից. Շոյգու |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews ղազախական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ համագործակցությանը և այդ համատեքստում առանձնացրել Լեռնային Ղարաբաղի հարցը:«Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ գործողություն է: Հենց այդպես կցանկանայի անվանել դա և ոչ մի ուրիշ կերպ, քանի որ դրանում ներգրավվել են մեծ թվով փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ: Համաձայնեք, չէ՞ որ երբ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և հետագայում էլ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում…»,- ասել է ռուս նախարարը: Նա նշել է, որ մյուս կողմից Թուրքիայի միացումն է այդ գործողությանը, այդ իսկ պատճառով պետք էր զրույց տանել և այդ հարցով զբաղվել նաև թուրք գործընկերների հետ: «Մեր նախագահը, հավատացեք ինձ, հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը կայանա: Ի դեպ, համոզել նա ստիպված էր բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, մենակ թե նրանց համոզեք»: Ո՛չ, համոզել պետք էր բոլորին, անխտիր: Մենք ևս մեր գործընկերների մակարդակով զրուցել ենք նաև թուրք գործընկերների հետ: Սակայն այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, երբ նրանք երկկողմանի շփումների դուրս գան և միմյանց հետ սկսեն խոսել: Նկատի ունեմ Ադրբեջանը և Հայաստանը»,- հավելել է Շոյգուն: Շարունակությունը՝ tert.am-ում։
11:18 - 17 մարտի, 2021
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
17:44 - 16 մարտի, 2021
Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ սերտորեն համագործակցում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև:«Իրավիճակն այն շրջաններում, որտեղ իրականացվում է փոխգործակցությունը, բավականին բարդ է մնում, այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի հարցում տարաձայնություններ կան»,- ասել է Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
15:51 - 16 մարտի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:   Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում նշվում է, որ «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը երկու պետությունների միջև ժամանակակից հարաբերությունների հիմք է դրել»։ «Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային, հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  
14:43 - 16 մարտի, 2021
Խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 1656 հա տարածք

 |armenpress.am|

Խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 1656 հա տարածք |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: «Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 656 հա տարածք, 517 կմ ճանապարհ, 1 592 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
21:37 - 15 մարտի, 2021
44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին. ՌԴ-ում ՀՀ դեսպան
 |tert.am|

44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |tert.am|

tert.am: Միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ ելույթ ունենալով «Ցեղասպանությունը և Առաջին աշխարհամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով համաժողովի ժամանակ:«44-օրյա պատերազմի ընթացքում լավագույն դեպքում չեզոքություն ենք նկատել, վատագույն դեպքում՝ տարրական անտարբերություն, երբ ոչնչացնում էին քաղաքներ և գյուղեր և արգելված զինամթերքներ էին կիրառում: Միջազգային հանրությունը լռություն է պահպանել՝ ի պատասխան այդ գործողությունների»,- ասել է հայ դիվանագետը՝ ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է ՌԴ-ում հայերի միությունը՝ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առթիվ:Միևնույն ժամանակ Տողանյանը համեմատականներ է տարել Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին «առաջադեմ» միջազգային հանրության արձագանքի և Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ արևմտյան հասարակության վարքի միջև, որի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ:«Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառվում մեկ անհատի շահերից ելնելով, սակայն երբ ոչնչացնում են ամբողջական քաղաք՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ, միջազգային հանրությունը լռում է և պասիվ հայտարարություններից բացի ոչինչ չի ձեռնարկում»,- արձանագրել է դեսպանը:  Կարդալ ավելին՝ tert.am-ում։
21:14 - 15 մարտի, 2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությունն աճել է 7,7 տոկոսով |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությունն աճել է 7,7 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։ Հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանրակարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության,  խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թվականին կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։ Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։ Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։ Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։ Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը  խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։ Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։ Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։  Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։  Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ  փոխգործակցության լայն հնարավորությունները։
11:07 - 15 մարտի, 2021
Մոսկվայում պատգամավորների համաժողովում մոտ 200 մարդ է ձերբակալվել
 |shantnews.am|

Մոսկվայում պատգամավորների համաժողովում մոտ 200 մարդ է ձերբակալվել |shantnews.am|

shantnews.am: Երեկ՝ մարտի 13-ին, Իզմայլովյան խճուղում անցանկալի կազմակերպությունների հետ միջոցառում անցկացնելու փորձից հետո ՆԳ նախարարություն է տեղափոխվել մոտ 200 մարդ, ստուգում է ընթանում, հաղորդում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը: Նշվում է, որ Իզմայլովյան խճուղու հյուրանոցային համալիրում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են միջոցառում անցկացնել համաճարակային նորմերի խախտմամբ: «Ոստիկանության աշխատակիցների կողմից հակաիրավական գործողությունները կասեցվել են։ Ներքին գործերի տարածքային մարմիններ է տեղափոխվել մոտ 200 մարդ։ Կատարվում է ստուգում, որի արդյունքներով որոշում կկայացվի օրենքին համապատասխան», — ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էլ դատապարտել է Մոսկվայում «Միավորված դեմոկրատների» համաժողովի մասնակիցների ձերբակալությունը:  
13:05 - 14 մարտի, 2021
Իրավիճակի սրացում կա, բայց պահը կրիտիկական չէ. Կիևը Մոսկվային մեղադրել է Դոնբասի հարցի շուրջ «հոգեբանական գրոհ» իրականացնելու համար |tert.am|

Իրավիճակի սրացում կա, բայց պահը կրիտիկական չէ. Կիևը Մոսկվային մեղադրել է Դոնբասի հարցի շուրջ «հոգեբանական գրոհ» իրականացնելու համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի պաշտանության և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հաստատել է Դոնբասում զինված հակամարտության գոտում իրավիճակի սրումը, սակայն միևնույն ժամանակ վստահեցրել, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Ինչպես նշում է novosti.dn.ua կայքը, քարտուղարն այս մասին ասել է հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ` ընդգծելով, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի նախապատրաստվող հարձակման մասին հաղորդումներն ապատեղեկատվություն են, որը տարածում է Ռուսաստանը: «Այժմ հոգեբանական գրոհ է իրականացվում, սակայն լռության ռեժիմի խախտման դեպքերի աճից անկախ, իրավիճակը կրիտիկական չէ: Եվ իրոք, մեզ մոտ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սրացում կա: Ավելանում է հրաձգության դեպքերի քանակը, բայց մենք չենք կարող ասել, որ իրավիճակը կրիտիկական է և դուրս է մեր զինվորականների վերահսկողությունից: Իրավիճակն ամբողջովին վերահսկվում է»,-ասել է խորհրդի քարտուղարը: Նախօրեին Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն «գրոհայիններին» թույլ չի տա գրավել ուկրաինական տարածքները, ինչեպս որ տեղի ունեցավ 2014թ.:
13:20 - 13 մարտի, 2021