44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին. ՌԴ-ում ՀՀ դեսպան
 |tert.am|
21:14 - 15 մարտի, 2021

44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |tert.am|

tert.am: Միջազգային հանրությունը լռությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողություններին: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ ելույթ ունենալով «Ցեղասպանությունը և Առաջին աշխարհամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով համաժողովի ժամանակ:

«44-օրյա պատերազմի ընթացքում լավագույն դեպքում չեզոքություն ենք նկատել, վատագույն դեպքում՝ տարրական անտարբերություն, երբ ոչնչացնում էին քաղաքներ և գյուղեր և արգելված զինամթերքներ էին կիրառում: Միջազգային հանրությունը լռություն է պահպանել՝ ի պատասխան այդ գործողությունների»,- ասել է հայ դիվանագետը՝ ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է ՌԴ-ում հայերի միությունը՝ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առթիվ:

Միևնույն ժամանակ Տողանյանը համեմատականներ է տարել Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին «առաջադեմ» միջազգային հանրության արձագանքի և Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ արևմտյան հասարակության վարքի միջև, որի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառվում մեկ անհատի շահերից ելնելով, սակայն երբ ոչնչացնում են ամբողջական քաղաք՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ, միջազգային հանրությունը լռում է և պասիվ հայտարարություններից բացի ոչինչ չի ձեռնարկում»,- արձանագրել է դեսպանը:  

Կարդալ ավելին՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել