ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը |tert.am|

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, օդուժի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դոնբասում առկա իրավիճակը, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում տալով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության կողմից գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը: Նշվում է, որ Խոմչակը Պիչին տեղեկացրել է «Միացյալ ուժեր»-ի գործունեության տարածքում առկա իրավիճակի մասին: Բացի այդ, զրույցի ընթացքում կողմերն ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հետագա զարգացմանը: Գլխավոր շտաբի պետը նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար, և նշել, որ երկրի զինված ուժերի և դաշինքի միջև առկա երկխոսությունը պահպանում է իր դրական զարգացումը: Մարտի 11-ին Ուկրաինայի Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոջեր Քլոթիի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Կիևն ակնկալում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները, ընդլայնվելու հնարավորություններ ունեցող գործընկերության շրջանակներում, պարտականություններ կստանձնեն դաշինքի շտաբներում, հրամանատարական կառույցներում և ստորաբաժանումներում: Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ պատվիրակության այցը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ընկալում է որպես ռազմավարական գործընկեր:
11:33 - 13 մարտի, 2021
Զախարովան Ուկրաինային զգուշացրել է զերծ մնալ Դոնբասում ուժային սցենարի իրականացումից
 |tert.am|

Զախարովան Ուկրաինային զգուշացրել է զերծ մնալ Դոնբասում ուժային սցենարի իրականացումից |tert.am|

tert.am: Ուկրաինան Մոսկվային ուղղված մեղադրանքներով «նախանձելի հաճախականությամբ» քողարկում է իր անգործությունը Դոնբասում: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Ուկրաինայի պաշտոնական դեմքերը նախանձելի հաճախականությամբ, հատկապես վերջին շրջանում, քողարկում են իրենց անգործությունը և ակնհայտորեն խախտում են երկրի արևելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները՝ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով և մեզ վրա բարդելով այն հարցի պատասխանատվությունը, որ Ուկրաինան գործանականում փակուղի է մտցրել բանակցային գործընթացը»,- ասել է Զախարովան՝ ելույթ ունենալով ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:Դիվանագետն Ուկրաինային կոչ է արել զերծ մնալ Դոնբասում իրավիճակի հետագա էսկալացիայից:
15:01 - 12 մարտի, 2021
Զախարովան վտանգավոր չի համարում Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները տարածաշրջանում |1lurer.am|

Զախարովան վտանգավոր չի համարում Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները տարածաշրջանում |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 15-18-ը, կրում են պլանային բնույթ և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Սովորաբար զորավարժություններ անցկացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունները նախապես հաղորդվում են շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով` այդ զորավարժությունները, ինչպես ասացի, պլանային բնույթ են կրում՝ ուղղված զորքերի մարտական ​​պատրաստվածության կատարելագործմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծելում»,- ասել է դիվանագետը: Չորեքշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարեց առաջիկա զորավարժությունների մասին, որոնց մասնակցելու է 10,000 զինծառայող:
14:12 - 12 մարտի, 2021
Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 9-րդ բլոկ-մոդուլային ավանը |tert.am|

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 9-րդ բլոկ-մոդուլային ավանը |tert.am|

tert.am: Ռուսաստանի ՊՆ նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետներն Արցախում կառուցել են 9-րդ բլոկ-մոդուլային ավանը․ այն գտնվում է Ասկերանում և նախատեսված է 60 ռուս խաղաղապահների համար, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ինչպես նշում է գերատեսչությունը, բլոկ-մոդուլային ավանները կառուցվում են ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու նպատակով։   Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամաբ, ջրահեռացման համակարգով, ջեռուցմաբ և սանհանգույցներով: Զինվորականների համար տեղադրված են մահճակալներ, պահարաններ, խոհանոցի կահույք, սեղաններ, աթոռներ, սանհանգույց, էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։  
09:41 - 12 մարտի, 2021
2020-ը Երկրորդ աշխարհամարտից ի վեր համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին էր. Պուտին
 |tert.am|

2020-ը Երկրորդ աշխարհամարտից ի վեր համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին էր. Պուտին |tert.am|

tert.am: 2020 թվականը համավարակի պատճառով դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Կնշեմ, որ անցյալ տարին համաշխարհային տնտեսության համար ամենադժվարն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,-ասել է Պուտինը ներդրումային ակտիվությունը մեծացնելու միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ:Մոլորակի ՀՆԱ-ն 2020 թվականին նվազել է 3,5 տոկոսով, նշել է Ռուսաստանի առաջնորդը:«Պատճառներն օբյեկտիվ են: Սա առաջին հերթին համավարակաբանական իրավիճակն է, հարկադիր սահմանափակումների ներդրումը, որոնք բացասաբար են անդրադարձել բիզնեսի վրա, և ընդհանրապես տնտեսական դինամիկայի վրա»,-ասել է Պուտինը:
16:31 - 11 մարտի, 2021
Խաղաղապահներն ադրբեջանական 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով |hetq.am|

Խաղաղապահներն ադրբեջանական 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով |hetq.am|

hetq.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը մարտի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյուն է ուղեկցել Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններում և Շուշի-Ջիվանի երթուղով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) հրապարակած տեղեկագրում։  Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկում և հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։ 2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1623 հեկտար տարածք, 508 կմ ճանապարհ, 1577 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթյունավտանգ առարկա։ 
22:56 - 10 մարտի, 2021
Հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն
 |tert.am|

Հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն |tert.am|

tert.am: Չորեքշաբթի երեկոյան Դոհայի օդանավակայանում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն: Ռուս նախարարը առաջինն է ժամանել Էր-Ռիադից, իսկ թուրքը՝ Բիշքեկից: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը: Սկսելով բանակցությունները՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ հենց այսօր երկու երկրների նախագահները տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել են թուրքական «Ակքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմքի համար բետոնի լցման արարողությանը: Մևլութ Չավուշօղլուն ցավով նշել է, որ թռիչքի պատճառով իրեն հաջողվել է դիտել հեռարձակման միայն մի փոքրիկ հատվածը: Հինգշաբթի օրը երկու նախարարներն էլ կհանդիպեն Կատարի իրենց գործընկերոջ ՝ Մոհամմադ բին Աբդուրահման Ալ Թանիի հետ, և եռակողմ բանակցություններ կանցկացնեն: Հանդիպման հիմնական թեման կլինի Սիրիան: Դոհան վաղուց Մոսկվային առաջարկել է այս ձևաչափը, որը կարող է լրացնել Սիրիայի հարցով այլ հարթակներին: 
22:26 - 10 մարտի, 2021
Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով
 |1lurer.am|

Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը: Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:   Ղրիմի հարցը Կրեմլի ներկայացուցիչն անվանել է «թեմա, որը դասվում է ՌԴ-ի և Թուրքիայի տարաձայնությունների շարքին»:   «Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը:   Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ  կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հիմնավորվածությունը:   Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանին:
20:30 - 10 մարտի, 2021
Անկարայի դատարանը վճիռներ է կայացրել Ռուսաստանի դեսպանի սպանության գործով
 |azatutyun.am|

Անկարայի դատարանը վճիռներ է կայացրել Ռուսաստանի դեսպանի սպանության գործով |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման: Դեսպան Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթ ունենալու պահին: Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին: Դատարանը Սալիհ Յիլմազին մեղավոր է ճանաչել դեսպանին սպանելու հրահանգ արձակելու, իսկ Շահին Սեհութին մեղավոր է ճանաչել մարդասպանի գործողությունները ղեկավարելու համար: Երկու ամբաստանյալները դատապարտվել են երկուական ցմահ ազատազրկման: Վեց ամբաստանյալ անմեղ է ճանաչվել, ևս ութ ամբաստանյալ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:  
20:06 - 09 մարտի, 2021