էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

«Անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի սահմանում․ Մարուքյանը՝ Ալիևի հայտարարության մասին |armenpress.am|

«Անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի սահմանում․ Մարուքյանը՝ Ալիևի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարարությանը, թե Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը։  «Այսօր Ադրբեջանի նախագահը բողոքել է, որ Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը: Մինչդեռ նա չի ասել, որ «անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի հաստատված միջազգային-իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ: Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն և պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակում այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը ապագայում: Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնել բազմակի մեկնաբանություն ունեցող ձևակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերից մեկի մեկնաբանության համաձայն՝ համաձայնագիրը խախտվել է»,- գրել է Մարուքյանը։
18:59 - 03 մայիսի, 2023
Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին |armenpress.am|

Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Մարուքյանի արձագանքը՝ միջազգային հանրության կոչերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին միջազգային հանրության կոչերին՝ կասկած հայտնելով, որ Ադրբեջանը կպահպանի խաղաղության հնարավոր պայմանագրի դրույթները։ Մարուքյանը իր կասկածները հիմնավորում է այն փաստով, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ բոլորովին վերջերս էլ, հերթական անգամ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ Մարուքյանը հարց է բարձրացնում՝ արդյոք կողմերին խաղաղության կոչեր հնչեցնող երկրները պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի կողմից հնարավոր պայմանագրի կատարումը։ «Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս երեկ երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալու և խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Այստեղ կարևոր հարց է առաջ գալիս։ Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
16:42 - 25 ապրիլի, 2023
Ադրբեջանն անցակետի տեղակայումով Արցախի 120 հազար խաղաղ հայերի պատանդ է վերցրել. դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայցքի ներքո․ Մարուքյան |armenpress.am|

Ադրբեջանն անցակետի տեղակայումով Արցախի 120 հազար խաղաղ հայերի պատանդ է վերցրել. դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայցքի ներքո․ Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի տեղակայումը նշանակում է, որ Արցախի 120 հազար խաղաղ հայեր պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։ Էդմոն Մարուքյանը նշել է. «Արդեն մոտ 2 տարի է, ինչ մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությամբ։ Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղակայել, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային Ղարաբաղում և որպես պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից։ Դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայցքի ներքո։ Ավելին, Սա արդյունք է մարդու իրավունքների չդադարող կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին ոճրագործությունների նկատմամբ հանդուրժողականության»: Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր՝ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, թե «Հայաստանի հետ սահմանին» սահմանային անցակետ են տեղադրել։  Արցախի Անվտանգության խորհուրդը միաձայն հայտարարություն էր ընդունել՝ դիմելով Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ՝ կոչ անելով ՌԴ-ին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը»։
19:38 - 23 ապրիլի, 2023
Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիր չէ. Մարուքյան
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիր չէ. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարություններին:  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։ Նախ՝ ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունները ներքին հարցով չեն զբաղվել։ Նկատի ունեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ, և այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Երկրորդ՝ Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 70 տարուց ավելի, ներքին խնդիր չեն համարվում, քանի որ միջազգային հանրությունը դասեր քաղեց ավերիչ համաշխարհային պատերազմից, և որևէ բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի չի կարելի թույլ տալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առաջ։ Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքերը խաղաղ կարգավորման և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
18:34 - 19 ապրիլի, 2023
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չարդարացված ագրեսիան. Մարուքյան

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չարդարացված ագրեսիան. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չհրահրված, չարդարացված ագրեսիան, քանի որ որպես ագրեսոր պետություն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, և նրա գործողությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  ՀՀ ՊՆ-ն հերքել է Վարդենիսի գնդակոծության մասին լուրերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իբր հայկական կողմը կիրառել է իրականական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը իրանական ԱԹՍ-ներ չունի։     
20:41 - 11 ապրիլի, 2023
Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայիչ ԱԳՆ-ում և խորհրդարանում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը

Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայիչ ԱԳՆ-ում և խորհրդարանում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։ Մարուքյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը։ Մարուքյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։ Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։ Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- գրել է Մարուքյանը։
10:17 - 03 ապրիլի, 2023
Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան |armtimes.com|

Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին՝ ինքնահռչակ անկախ պետություն։ Այս  մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով. «Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետևաբար, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմական-իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»:  
10:48 - 24 մարտի, 2023
«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան

«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան

Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, որոնք այնտեղ են ծնվել, իսկ մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի Կառավարության նիստի ժամանակ, հիշեցնելով մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը, շեշտել էր, որ զոհված երեք զինվորականներն էլ ծնվել և ապրել են Լեռնային Ղարաբում։ «Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում Մյունխենում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին․ նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ Ադբեջանը պետք է ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկի վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր՝ նրանք այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
11:58 - 11 մարտի, 2023
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,-  գրել է Մարուքյանը։ Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
22:04 - 10 մարտի, 2023
Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան
 |armenpress.am|

Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ․ Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը սովորաբար հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում: Մարուքյանն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում. «Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
12:33 - 06 մարտի, 2023
Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով. Մարուքյան

Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Արցախի ՆԳՆ  ոստիկանության ավտոմեքենայի վրա հարձակումը, որին զոհ է գնացել 3 ոստիկան, ևս մեկը վիրավորվել է։ «Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»,- ասվում է գրառման մեջ։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
15:37 - 05 մարտի, 2023
Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով. Էդմոն Մարուքյան

Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով. Էդմոն Մարուքյան

Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
20:04 - 22 փետրվարի, 2023
Ձեր ստերը չեն շեղելու միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին
 |armenpress.am|

Ձեր ստերը չեն շեղելու միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին |armenpress.am|

armenpress.am: Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 8-ին տեղեկություն են տարածել, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակման Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ:
10:27 - 09 փետրվարի, 2023
Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը

Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը

Հունվարի 19-ին ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Ըստ Քննչական կմիտեի՝ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։ Հրդեհի բռնկման վերաբերյալ տարբեր վարկածներ կան, սակայն զինդատախազության ներկայացուցչի խոսքով այս պահին այս կամ այն վարկածի հաստատված լինելու մասին խոսելը դեռևս վաղաժամ է։   ՊՆ-ն նշում է, որ մոդուլային նոր զորամասեր է պատվիրել Դեպքից հետո լրատվամիջոցները տարածեցին այրված կացարանի լուսանկարները, և հանրության շրջանում սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու էին զինծառայողները տեղակայված նման վատ պայմաններով կացարանում։  Ազատ գյուղի այրված կացարանը, լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի (CivilNet) Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն, ի պատասխան հնչող մտահոգությունների, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել էր, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որում տեղակայված էին զինծառայողները, եղել է ժամանակավոր, և «զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը»: «Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել էր ՊՆ խոսնակն ու հավելել, որ աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023-ի տարեվերջը: Արամ Թորոսյանը Հանրայինին և fip.am-ին նաև մոդուլային շինությունների լուսանկարներ էր փոխանցել։ Մի քանի լուսանկարներում երևում են արդեն Հայաստան հասած շինությունները, մյուսներում էլ երևում է, թե ինչ տեսք են ունենալու զորամասերը աշխատանքների ավարտից հետո։ Հայաստան հասած մոդուլային շինությունները, լուսնկարը՝ fip.am-ից   Ե՞րբ է կառավարությունը պատվիրել զորամասերը Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել էր․ «Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Այն ընկերությունը, որ պետք է դա մատակարարեր, անգամ առաջարկել էր, որ Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասերը բերեն, կառավարությունը չի համաձայնել և պահանջել է ամբողջությամբ նորը»։  Էդմոն Մարուքյանի խոսքից պարզ է դառնում, որ կառավարությունը մոդուլային զորամասերը պատվիրել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի հրդեհից հետո։ Հրդեհը, հիշեցնենք, բռնկվել էր, երբ ադրբեջանական կողմը զորամասին հրթիռահրետանային հարվածներ էր հասցրել։  Սակայն ՊՆ խոսնակն էլ fip.am-ի հետ զրույցում ավելի ուշ հայտնել էր, որ այդ ստորաբաժանման տեղակայման համար շինությունը՝ որպես ժամանակավոր կացարան, նախատեսվել է 2020 թվականից, և այն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից։ Ստացվում է, որ 2020-ից Ազատ գյուղի տարածքում տեղակայված, վատ պայմաններով շինությունը նախատեսվել է որպես զինվորական ստորաբաժանման տեղակայման վայր, սակայն միայն 2022-ի սեպտեմբերից հետո է ՊՆ-ն մոդուլային զորամասեր պատվիրել։ Իսկ նոր զորամասերի մոնտաժման աշխատանքները նախատեսված է ավարտել միայն 2023-ի վերջին, քանի որ, ըստ Պն խոսնակի, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ։ Մենք փոձեցինք ՊՆ խոսնակից ճշտել, թե կոնկրետ երբ է կառավարությունը պատվիրել մոդուլային զորամասերը, և երբ է առաջին խմբաքանակը հասել Հայաստան։ ՊՆ խոսնակը նշեց, որ ժամկետներ հայտնել չի կարող։ Ի պատասխան մեր դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը նշել է, թե մոդուլային զորամասերը պատվիրել են 2022-ի սեպտեմբերի 13-ից հետո, Արամ Թորոսյանը միայն կրկնեց լրատվամիջոցներին ավելի վաղ տված մեկնաբանությունը․ ՊՆ-ն մոդուլային զորամասերը ձեռք է բերել ամիսներ առաջ։ Միակ նորությունն այն էր, որ կառավարությունը մոդուլային զորամասեր է պատվիրել ոչ միայն Իտալիայից, այլ նաև այլ երկրներից։ Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ՊՆ խոսնակն ըստ էության չպատասխանեց մեր այն հարցին, թե կոնկրետ երբ են պատվիրել զորամասերը, մենք կհիմնվենք Էդմոն Մարուքյանի հայտնած ամսաթվի վրա, այսինքն՝ 2022-ի սեպտեմբերից հետո։   Ո՞ր կազմակերպությունն է ՀՀ ՊՆ-ին մատակարարում մոդուլային զորամասերը ՊՆ խոսնակը Հանրային ՀԸ-ին տրամադրել էր մոդուլային զորամասերի լուսանկարները, որոնք պետք է մոնտաժվեն Հայաստանում։ Այս լուսանկարներից մի քանիսն արդեն Հայաստան հասած շինություններինն են, իսկ մյուս լուսանկարները վերցված են իտալական Edilsider կազմակերպության կայքից։ Edilsider-ը մուդուլային շինություններ արտադրող ընկերություն է, որն, ի թիվս այլնի, նաև ռազմական մոդուլային շինություններ է արտադրում ու մատակարարում։ Edilsider-ի մոդուլային շինությունները տարբեր են՝ կախված նրանից, թե դրանք ինչ խնդիրներ են լուծում։ Ռազմական կառույցների համար Edilsider-ը, ի թիվս իր այլ արտադրանքների, առաջարկում է «1001» ապաստարանների շարքը։ Դատելով ՀՀ Պն-ի տրամադրած լուսանկարներից՝ մեր կառավարությունը զորամասերի կառուցման համար պատվիրել է հենց այս շարքի ապաստարաններից, քանի որ ՊՆ-ի և Edilsider-ի կայքի լուսանկարները համընկնում են։ Շարժելով սպիտակ շրջանը՝ կարող եք տեսնել ՊՆ-ի՝ լրատվամիջոցներին փոխանցած և իտալական կազմակերպության կայքում հրապարակված լուսանկարները․ ակնհայտ է, որ բոլոր երեք լուսանկարները համընկնում են։ Այսպիսով, կարող ենք պնդել, որ մոդուլային զորամասերի առնվազն մի խմբաքանակը՝ «1001» շարքի ապաստարանները, ՀՀ կառավարությունը պատվիրել է իտալական Edilsider-ից։ Edilsider-ը նշում է, որ «1001» շարքի ապաստարանների հավաքումը չի պահանջում հմուտ աշխատուժ․ «Հիմքը և տանիքն ամբողջությամբ նախապես հավաքված են, էլեկտրական սարքավորումները նախապես լարված և փորձարկված են գործարանում»: Կազմակերպությունը նաև հայտնում է, որ ապաստարանների տանիքն ունի  ինքնաօդափոխման համակարգ, որը պաշտպանում է ինտենսիվ շոգից և կանխում խոնավության խտացումը ցուրտ եղանակին:   Ի՞նչ ժամկետներում է մոդուլային շինություններ մոնտաժում Edilsider-ը «1001» շարքի ապաստարանների նկարագրության մեջ չկան մանրամասներ, թե ինչ ժամկետներում են դրանք արտադրվում և մոնտաժվում, սակայն մոտավոր ժամկետները  հնարավոր է հասկանալ Edilsider-ի այլ կառույցների օրինակներով։ 2013-ին, օրինակ, կազմակերպությունը Միլանում 600 հոգանոց ճամբարի համար հավաքովի շինություններ է մատակարարել։ Ավելի քան 15 000 քառ․ մետր (161 500 քառ․ ֆուտ) ընդհանուր մակերեսով շինությունների մատակարարումն իրականացվել է 68 օրվա ընթացքում։ Նշենք, որ սա անհամեմատ ավելի բարդ նախագիծ է, քան ՊՆ-ի համար մատակարարվող մոդուլային զորամասերը։ Մեկ այլ օրինակ է Մոնտերոտոնդոյում 30 դասասենյակից կազմված դպրոցի շենքը, որը կազմակերպությունը նախագծել, արտադրել և հավաքել է 1 տարում։  Իհարկե, կարևոր է նշել, որ նշված երկու նախագծերն իրականացվել են Իտալիայում։ Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսվող ժամանակը։   Այլ կազմակերպությունների օրինակներ  Աշխարհում բազմաթիվ են կազմակերպությունները, որոնք մոդուլային շինություններ են արտադրում և մատակարարում։ Շատ հաճախ նրանց հաճախորդներն են տարբեր երկրների կառավարությունները, որոնք մոդուլային շինություններ են պատվիրում նաև իրենց բանակների համար։ Փորձել ենք մի քանի օրինակով հասկանալ, թե ինչ ժամկետներում են մոնտաժվում նմանատիպ շինությունները։ Modular Genius ամերիկյան ընկերությունն, օրինակ, նշում է, որ Միացյալ Նահանգների Ծովային հետևակի կորպուսի հաղորդակցման դպրոցի համար 401 քառ․ մետր (4320 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային դասասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել 2 ամսում։ Կազմակերպությունը նույն Ծովային հետևակի կորպուսի բազայի համար 330 քառ․ մետր (3600 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային գրասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել կրկին 2 ամսում։ Ամերիկյան մեկ այլ կազմակերպություն՝ VESTA modular-ը, նշում է, որ Միացյալ նահանգների Ծովային հետևակի կորպուսի ճամբարներից մեկի համար 1300 քառ․ մետր (14 000 քառ․ ֆուտ) ընդհանուր տարածքով շինություններ է տեղադրել 2 ամսում։   2023-ի տարեվերջը խելամի՞տ վերջնաժամկետ է Այսպիսով, Եթե ՀՀ ՊՆ-ն նշում է, որ պատվիրված մոդուլային զորամասերի մի խմբաքանակը Հայաստանում էր ամիսներ առաջ, ապա հարց է առաջանում, թե ինչու է աշխատանքների ավարտը սահմանված 2023-ի տարեվերջը։ Վերը բերված օրինակներից մեր ՊՆ օրինակը տարբերվում է միայն նրանով, որ պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսված ժամանակը, բայց անգամ այդ դեպքում, նմանատիպ այլ նախագծերի հետ համեմատած, մինչև 2023-ի տարեվերջը բավականին երկար ժամանակահատված է։  Ստացվում է, որ ՊՆ-ն առնվազն 2 տարի (2021 և 2022 թվականներ) ուներ մոդուլային զորամասերը պատվիրելու և դրանց մոնտաժման վայրերում նախապատրաստական աշխատանքներ տանելու համար, սակայն զորամասերի առաջին խմբաքանակը Հայաստան է հասել միայն ամիսեր առաջ՝ դատելով Էդմոն Մարուքյանի խոսքերից՝ 2022-ի սեպտեմբերից հետո։  Ընդ որում՝ մոդուլային զորամասերի տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքները կարող էին իրականացվել դեռ այն ժամանակ, երբ մոդուլային զորամասերը արտադրման և մատակարարման փուլում էին։ Մենք ՊՆ խոսնակից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստան հասած զորամասերը սկսելու են մոնտաժվել, մինչև նոր խմբաքանակները Հայաստան կհասնեն։ Այս դեպքում ևս ՊՆ խոսնակը կոնկրետ ժամկետներ չնշեց՝ կրկնելով ավելի վաղ հայտնած տեղեկությունը․ աշխատանքների ավարտը նախատեսված է 2023-ի տարեվերջին։ Ի պատասխան մեր ճշտող հարցի՝ այդ ժամկետը վերաբերում է մոդուլային բոլո՞ր զորամասերին, Արամ Թորոսյանը նշեց՝ այո։   Գլխավոր լուսանկարը՝ Edilsider-ի կայքից Աննա Սահակյան
18:15 - 24 հունվարի, 2023