«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան
11:58 - 11 մարտի, 2023

«Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»․ Էդմոն Մարուքյան

Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, որոնք այնտեղ են ծնվել, իսկ մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի Կառավարության նիստի ժամանակ, հիշեցնելով մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը, շեշտել էր, որ զոհված երեք զինվորականներն էլ ծնվել և ապրել են Լեռնային Ղարաբում։ «Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում Մյունխենում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին․ նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ Ադբեջանը պետք է ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկի վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր՝ նրանք այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել