Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր
 |armenpress.am|

Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր |armenpress.am|

armenpress.am: Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար․ դրանք իսկապես լուրջ և կապակցված հնարավորություններ են։ Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին։   «Հայաստանն արդեն իսկ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր անել, սահմանները պետք է բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել․ դա կլինի զգալի, դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ»,- ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։  Փաուերը տեղեկացրեց, որ այս պահին կամ մի քանի ժամից Վաշինգտոնում անցկացվելու է եռակողմ հանդիպում պետքարտուղար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։  «Բլինքենը կողմերին հաղորդելու է հետևյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապես անցել են շատ մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ։ Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, որոշները չափազանց զգայուն երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից միանշանակ է այն, որ կողմերը գիտակցում են, որ բացվելիք հնարավորությունները չի կարելի բաց թողնել»,- ասաց Փաուերը։  Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով Հայաստանի անկախությունն ու դիմակայունությունը։  «Մենք խոսեցինք մի շարք ծրագրերի մասին՝ կապված պարենային անվտանգության, էներգետիկայի զարգացման, ռազմավարական խոցելիությունից խուսափելու անհրաժեշտության հետ։ Երեկ ես հնարավորություն ունեցա խորամուխ լինելու էներգետիկայի ոլորտում Հայաստանի որդեգրած ռազմավարության մեջ։ Ինչպես հայտնի է, որոշվել է շատ ավելի շատ օգտագործել վերականգնողական էներգետիկան, արևային էներգետիկան, նախատեսվում է իրականացնել հարմարվողականության միջոցառումներ, այսինքն՝ միջուկային կախվածությունն այնպես հարմարեցնել, որ լինի ավելի երկարաժամկետ, մնայուն և ապագայում համալրվի էներգետիկ այլ աղբյուրներով։ Հայաստանն այս ոլորտում նույնպես փորձում է բազմազանեցնել իր մոտեցումները, ինչպես արտաքին առևտրի շրջանառության մեջ»,- ասաց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։    Փաուերի խոսքով՝ ՀՀ վարչապետն իրականում կարևորում է այն, որ կառավարությունն արդյունքներ ապահովի իր քաղաքացիների համար, որպեսզի նրանք վստահություն տածեն գործադիր մարմնի նկատմամբ, որպեսզի այդ վստահությունը լինի տևական և մնայուն, որպեսզի կրճատվի խոցելիությունը ցնցումներից, կախվածությունը մեկ գործընկերոջից, մատակարարման մեկ շղթայից։   «Նմանատիպ քննարկումներ ծավալվում են նաև ԱՄՆ-ում։ Համաշխարհային տնտեսության վրա կողմնակի բացասական ազդեցությունների թիվն ավելացել է, ինչը զգում են նաև ընտանիքները, հետևաբար Փաշինյանը կարևորում է մարդկային անվտանգությունը և ձգտում իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի զարգացնի ցնցումները կլանելու կարողությունները»,- եզրափակեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։       
16:04 - 10 հուլիսի, 2024
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում |azatutyun.am|

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։ Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։ Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում։ «Ազատության»-ն այսօր էլ չթույլատրեցին նկարահանումներ անել կառուցվող պատի հարակից տարածքում, նաև՝ ճանապարհի այդ փորված հատվածում։ Անգամ հնարավոր չեղավ մոտենալ կառուցվող պատին։ Դիտարկմանը, թե այս նույն հատվածով երեխաները սեպտեմբերին հավանաբար դասի են գնալու նորակառույց դպրոցում, եթե այն շահագործման հանձնվի, և հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում «Ազատության»-ը թույլ չեն տալիս գտնվել այդ նույն տարածքում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց՝ հրահանգ ունի՝ թույլ չտալ։ Այսօր առավոտյան Ճանապարհային դեպարտամենտն էր հայտարարել, որ այսօրվանից ժամանակավորապես փակվում է Կիրանցի ճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով։ Ըստ հաղորդման՝ տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Լուսանկարում՝ դեպի ձախ Աճարկուտով Կիրանց տանող նոր ճանապարհը    
13:03 - 10 հուլիսի, 2024
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ

ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։  Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ Ադրբեջանը իր գործողությունների համար հետևանքների կբախվի, և որ վերջինիս իրականացրած ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտումն անպատիժ չեն մնա։  Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի սուվերենությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ «Դա նշանակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցում և պատժամիջոցների կիրառում պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են չարաշահումների համար»,- ասված է հայտարարության մեջ։  Կոնգրեսականներն ընդգծում են՝ այն պահին, երբ առաջնորդները հավաքվում են Վաշինգտոնում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բայդենի ադմինիստրացիան պետք է ապահովի, որպեսզի Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիներին վերադարձնելը, մշակութային օբյեկտների պաշտպանությունը, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին, որպեսզի նրանք կարողանան միջազգային երաշխիքների ներքո վերադառնալ իրենց տներ։ «Հաշվետվողականությունը որոշիչ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասված է կոնգրեսականների հայտարարության մեջ։  Հայտարարության տակ ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն։ 
10:41 - 10 հուլիսի, 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևը շնորհավորել է Մասուդ Փեզեշյանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։ Մասուդ Պեզեշյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար։ Իրանի նախագահն ասել է, որ ջանք չի խնայի ապագայում երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու համար։ Զրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության և եղբայրության վրա, կշարունակեն ընդլայնվել և տարբեր ոլորտներ ընդգրկող համագործակցությունը կզարգանա։ Պետությունների ղեկավարներն ընդգծել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին հրավիրել է այցելել Ադրբեջան։ Սիրով ընդունելով հրավերը՝ Իրանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին և իր հերթին Ալիևին պաշտոնական այցով հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետություն։Փոխադարձաբար այս հրավերը նույնպես ընդունվել է։
21:43 - 09 հուլիսի, 2024
Արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում |tert.am|

Արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում |tert.am|

tert.am: Մեր պահանջներն ենք ներկայացնում ՄԱԿ-ին առ այն, որ Ադրբեջանը ժամ առ ժամ, նպատակադրված վերացնում է հայկական հետքն Արցախում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի Արմինե Ավագիմյանը: «Գիտենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշում ունի այն մասին, որ իրենց տները լքած արցախցիներին Ադրբեջանը պարտավոր է տրամադրել իրենց փաստաթղթերը, գույքը, ունեցվածքը»,- ասաց նա: Ավագիմյանը նշեց, որ իրենց պահանջներից մեկն Արցախ վերադարձի իրավունքի վերականգնումն ու ապահովումն է: «Միջազգային մեխանիզմների կիրառմամբ պետք է ապահովվի մեր անվտանգ վերադարձը: Ցավոք, իշխանությունների գործողությունները բավարար չեն արցախցիների վերադարձն ապահովելու ուղղությամբ,  ավելին մենք նկատում ենք, որ արցախցիների վերադարձի հարցը  օրակարգից փորձ է արվում  հանել: Եթե մենք գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունից ելնելով՝ լքել ենք մեր բնակավայրերը, դեռ չի նշանակում, որ մենք հարմարվելու ենք: Ուսումնասիրելով Ադրբեջանի մեդիադաշտը՝ նկատում ենք, որ նույնիսկ այնտեղ են զարմացած, թե ինչպես է արցախցիների իրավունքների հարցը հանվում օրակարգից»,- ասաց նա:
12:24 - 09 հուլիսի, 2024
Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
 |azatutyun.am|

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հուլիսի 9-10-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» հայտնեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա: Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։ «Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - ասել էր Օ'Բրայենը՝ չհստակեցնելով, արդյոք հնարավոր է, որ հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա նաև Միրզոյան- Բայրամով հանդիպում։ Բաքվում դեռ չեն հաստատել՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու վաղը այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
17:17 - 08 հուլիսի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները կրկին հանդիպեն հոկտեմբերին
 |civilnet.am|

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները կրկին հանդիպեն հոկտեմբերին |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումը, ինչպես նախորդ անգամ, կայանալու է Միջխորհրդարանական միության (IPU) համաժողովի շրջանակում․ «Հենց վերջին հանդիպմանն էլ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հոկտեմբերին Ժնևում հանդիպելու մասին»,- ասաց Հարությունյանը։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև վերջին ամիսներին երկու հանդիպում է կայացել։ Մարտի 22-ի հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը»։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։  
15:39 - 08 հուլիսի, 2024
Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները
 |azatutyun.am|

Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը միևնույն ժամանակ շեշտել է, որ խաղաղության պայմանագրին առնչվող «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։ «Բաքուն առջևում շատ նպատակներ ունի, իսկ առաջնահերթ խնդիրը՝ երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումն է», - եզրափակել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Այս տարվա հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։ Փաշինյանի հունվարի 19-ի հայտարարությունից մոտ տասն օր անց, Բաքուն ասաց, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»: Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանը պաբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հեմկտ փոխկապկցելով։
13:33 - 08 հուլիսի, 2024
ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից
 |tert.am|

ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից |tert.am|

tert.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, դժգոհության նոր ալիք է առաջացրել Բրյուսելում՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր չհամաձայնեցված մասնակցությամբ, գրում է dw.com-ը: Աղբյուրը նշում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նշվել է, որ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները խթանելու համար։ «Վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդից մանդատ չի ստացել  ներկայացնելու այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում», - գրել է Բորելը։ Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է թյուրքախոս երկրների կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը լեգիտիմացնելու փորձերը, ինչպես նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն որպես սուբյեկտ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությանը:
15:28 - 07 հուլիսի, 2024
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար․ Տոկաև
 |armenpress.am|

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար․ Տոկաև |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:  Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի:  Նա նաև նշել է, որ քաղաքական և տնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել ամբողջ աշխարհի վրա.  «Ես հավատում եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում մենք մեր ներդրումը կունենանք ԹՊԿ անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում»,- Տոկաևի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
13:45 - 06 հուլիսի, 2024