azatutyun.am: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երեկ Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության, ռազմական կրթության ու ականազերծման ոլորտներում։
Բաքուն նշում է, որ հանդիպման օրակարգում էին նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային, միջազգային անվտանգությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր։
comment.count (0)