Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

panorama.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կալանավորելու միջազգային օրդեր տալը դատարանի կողմնակալության դրսևորում է անվանել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։ «Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դատարանի որոշմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձերբակալման միջազգային օրդեր է տվել, գիտեք, արևմտյան դատական համակարգը և ազգային, և միջազգային մակարդակով բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր վենեսուելացի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է․ «Այն դրվագը, որի մասին խոսվում է, 2013թ. քիմիական զենքի կիրառումը Իդլիբի գոտում, հայտնի է։ Եվ շատ անկախ փորձագետներ, լրագրողներ, այդ թվում՝ նաև Արևմտյան լրագրողներ, ժամանակին հրապարակել են փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն քիմիական զենքի օգտագործման այս գործողության հետ առնչություն է ունեցել հայտնի «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Թե ինչ գնահատականների և փաստերի հիման վրա է իր եզրակացությունն արել Փարիզի դատարանը, ինձ հայտնի չէ»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու միջազգային օրդեր են տվել՝ նրան մեղադրելով 2013 թվականին քիմիական հարձակմանը մասնակցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գազային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են կառավարական ուժերը, ինչը Դամասկոսը հերքում է: Դատական շրջանակներում աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ կալանքի չորս օրդեր Է տրվել «ռազմական հանցագործություններին մասնակցության»կապակցությամբ: Դրանք վերաբերում են նախագահ Մահեր Ասադի կրտսեր եղբորը, սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև երկու գեներալների։ Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ֆրանսիան նաև միջազգային ձերբակալման օրդեր է տվել ևս չորս բարձրաստիճան անձանց, որոնք ղեկավարում էին սիրիական բանակը:
09:30 - 17 նոյեմբերի, 2023
Արևմուտքը սիրաշահում է ՀՀ–ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով |armeniasputnik.am|

Արևմուտքը սիրաշահում է ՀՀ–ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արևմուտքի երկրները սիրաշահում են Հայաստանին և ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի։ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով ՝ ՌԴ-ն Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ նախապաշարմունքներ չունի, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր քաղաքական կուրսը: «Մենք կողմ ենք, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջապատի նկատմամբ, ինչպես ուզում եք, անվանեք, մենք երբեք ընկերություն չենք անում որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
22:29 - 09 նոյեմբերի, 2023
Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով
 |tert.am|

Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով |tert.am|

tert.am: Անգլո-սաքսոնական ուժերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մղում են մեծ պատերազմի շեմին. Արևմուտքի այս գիծը ավանդաբար հանգեցրել է ահաբեկչության աճի և փախստականների բազմամիլիոն հոսքերի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը միանգամայն դրսևորվում է Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։ «Նման քաղաքականության մյուս արդյունքներն են ահաբեկչության և ծայրահեղականության աճը, մարդկային ճակատագրերի խեղումը, փախստականների բազմամիլիոն հոսքերը», - հավելել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեթոդները ներառում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում քաոս սերմանելու, երկրների ու ժողովուրդների միջև վեճերի, ազգամիջյան և միջկրոնական հակասությունների սրման փորձերը։ «Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, օգտագործել այլ մարդկանց ռեսուրսները: Ինչպես ասել է Պուտինը, «հեգեմոնի վարձը հանելու համար»», - նշել է  նա:
14:26 - 06 նոյեմբերի, 2023
Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում
 |1lurer.am|

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ: Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրության մեջ: Լավրովը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լարվածության թուլացմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ հարցերի:
12:10 - 04 նոյեմբերի, 2023
Կայացել է Լավրով-Աբդոլլահիան հեռախոսազրույցը, քննարկվել է իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում |tert.am|

Կայացել է Լավրով-Աբդոլլահիան հեռախոսազրույցը, քննարկվել է իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող առճակատման կապակցությամբ։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման վերաբերյալ։ Ընդգծվել է շուտափույթ զինադադարի հաստատման և տուժած քաղաքացիական բնակչությունը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:30 - 03 նոյեմբերի, 2023
Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին |armenpress.am|

Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց բախտը փորձել և բանակցել արևմտյան հարթակներում, սակայն Խորհրդային միության ժամանակներից մնացած քարտեզները, որոնք կարող են որպես հիմք ծառայել երկու երկրների միջև սահմանազատման համար,  միայն Ռուսաստանի մոտ կան։  Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Խորհրդային միության 1974-1978 թվականների քարտեզները միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին տրամադրել են։ «1974-1978 թվականների քարտեզները, որոնց մասին խոսվում է, կան․ և՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, և՛ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»,- ասաց Կոստանյանը։
15:44 - 27 հոկտեմբերի, 2023
Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում
 |armenpress.am|

Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել և հաստատել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր: Նրանք բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման արդյունքները և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա ակտիվ աշխատանքը՝ այդ ձևաչափը խթանելու համար։
22:19 - 24 հոկտեմբերի, 2023
ՌԴ-ն պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմնազատմանը. Լավրով
 |hetq.am|

ՌԴ-ն պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմնազատմանը. Լավրով |hetq.am|

hetq.am: Մոսկվան պատրաստ է գործնականում օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանում «3+3» հարթակի հանդիպումից հետո։ «Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, առաջին հերթին խորհրդային տարիներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել։ Թող իրենց բախտը փորձեն նաև Բրյուսելում, եթե ցանկություն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք իրապես օգնել իրական սահմանազատմանը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։  Լավրովը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձել են ներգրավվել սահմանազատման գործընթացի մեջ և շարունակում են դա անել: «Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել ներգրավվել սահմանազատման գործընթացում, առաջին հերթին, Եվրոպական միության և որոշ չափով Միացյալ Նահանգների կողմից։ Մենք դեմ չենք ցանկացած շփման, որը և հայերը, և ադրբեջանցիները իրենց համար օգտակար կհամարեն»,- հավելել է նա: Ռուսաստանցի նախարարը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին է նվիրված եղել Մոսկվայի, Բաքվի և Երևանի առանձին պայմանավորվածությունը: «Նրանք՝ հայերն ու ադրբեջանցիները, պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ որպես խորհրդատու կմասնակցի ռուսական կողմը։ Ցավոք, բավական երկար ժամանակ այդ հանձնաժողովը չի գումարվել»,- հավելել է նա։
11:36 - 24 հոկտեմբերի, 2023
«3+3» հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն

«3+3» հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հանդիպման համատեղ հաղորդագրությունը. Նախարարները. 1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա: 2. Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։ 3. Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։ 4. Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը: 5. Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը: 6. Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները: 7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները՝ նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար: 8. Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: 9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լավ ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով:
09:17 - 24 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Այս մատին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։ Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։ Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար։» Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։
08:23 - 24 հոկտեմբերի, 2023
ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով |armeniasputnik.am|

ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո։   «Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` քարտեզները, որոնք մնացել են խորհրդային տարիներից, գտնվում են Ռուսաստանի Դաշնության մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։   Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին (նրանց համաձայնությամբ) որպես խորհրդատու կմասնակցի ռուսական կողմը: «Ցավոք, բավական երկար ժամանակ այդ հանձնաժողովը չէր ձևավորվում։ Թեև վերջին մեկ տարվա ընթացքում դելիմիտացիայի գործընթաց ներխուժելու փորձեր են եղել և դրանք շարունակվում են, առաջին հերթին ՝ Եվրամիության, որոշ չափով ՝ ԱՄՆ-ի կողմից», - ասել է ՌԴ արտգործնախարարը։ Լավրովը նաև նշել է, որ հակամարտությունը մեծ մասամբ լուծված է, քանի որ երկու կողմերն էլ համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Նրա խոսքով` այժմ մնում է գործնական քայլեր կատարել հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ՝ առաջին հերթին խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանների դելիմիտացիայի և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ։   «Հայ-ադրբեջանական հարաբերությունների այս ասպեկտներն ուղղակիորեն չեն քննարկվել «3+3» ձևաչափում, դրա համար այլ ուղիներ կան, բայց հարթակն ինքնին օգնում է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները»,- ասաց նախարարը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ասել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանը կհամաձայնի սկսել սահմանազատումը Խորհրդային Միության գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա։
22:28 - 23 հոկտեմբերի, 2023