Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում
 |armenpress.am|
22:19 - 24 հոկտեմբերի, 2023

Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել և հաստատել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր:

Նրանք բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման արդյունքները և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա ակտիվ աշխատանքը՝ այդ ձևաչափը խթանելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել