armeniasputnik.am: Արևմուտքի երկրները սիրաշահում են Հայաստանին և ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի։
«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով ՝ ՌԴ-ն Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ նախապաշարմունքներ չունի, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր քաղաքական կուրսը:
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջապատի նկատմամբ, ինչպես ուզում եք, անվանեք, մենք երբեք ընկերություն չենք անում որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
comment.count (0)