Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին |armenpress.am|
15:44 - 27 հոկտեմբերի, 2023

Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց բախտը փորձել և բանակցել արևմտյան հարթակներում, սակայն Խորհրդային միության ժամանակներից մնացած քարտեզները, որոնք կարող են որպես հիմք ծառայել երկու երկրների միջև սահմանազատման համար,  միայն Ռուսաստանի մոտ կան։ 

Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Խորհրդային միության 1974-1978 թվականների քարտեզները միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին տրամադրել են։

«1974-1978 թվականների քարտեզները, որոնց մասին խոսվում է, կան․ և՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, և՛ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»,- ասաց Կոստանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել