ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ ՍԱՏՄ-ից մանրամասնում են, որ  - խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի  պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, - խոհանոցի առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն, - լվացարանի տակի դարակաշարը, ինչպես նաև սնունդ մշակելու համար նախատեսված սեղանը չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման չենթարկվող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
17:04 - 17 փետրվարի, 2025
Վանաձորում «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Վանաձորում «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող Վանաձոր քաղաքում գործող հացի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Գր, Լուսավորիչ 45) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ շինության կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառում պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. ողջ գործընթացն իրականացվում է մեկ՝ մասնակի տարանջատված տարածքում. սանհանգույցի դուռը բացվում է դեպի արտադրական տարածք. արտադրական տարածքի որոշ հատված չունի առաստաղ. չի կանխարգելվում մասնիկների թափվելու հնարավորությունը պատրաստվող սննդամթերքի մեջ. սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը և պարագանները, մասնավորապես՝ ջեռոցի տապակները, չեն պահվում բարվոք վիճակում։ Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
13:57 - 04 փետրվարի, 2025
Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը

Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:   Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։   Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝   սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն.  շինությունները սարքավորված չեն եղել մինչև նախամուտք մտնելուց առաջ աշխատանքային համազգեստի համար կախիչներով.  արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական հագուստ-կոշիկները.  արտադրամասի սարքավորումները, գործիքները, հումքի մշակման սեղանը, լվացարանը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակումб шսկ կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասում: Բացի վերոնշյալ խախտումներից, նաև՝   արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, եղել են վնասված.  եփման վառարանը, օդատար համակարգը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում: Սահմանվել է ժամկետ նշված արտադրամասերում հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
13:00 - 03 փետրվարի, 2025
Հացի արտադրությունը և իրավումը 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է

Հացի արտադրությունը և իրավումը 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է հաց արտադրող և իրացնող խոշոր գործարարներին՝ քննարկելու ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։Արմեն Դանիելյանը տեղեկացրել է, որ հացը, որպես լայն սպառման արտադրանք, 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է: «ՍԱՏՄ-ն հետևողական է լինելու հացի փաթեթավորման պահանջի, արտադրության, իրացման ցանց տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ, իրականացվելու է խիստ վերահսկողություն»,- նշել է Արմեն Դանիելյանը: Քննարկվել են նաև իրացման ցանցերում հացաբուլկեղենի արտադրման առանձնահատկությունները, սահմանված նորմերը, դրանք պահպանելու անհրաժեշտությունը Ի աջակցություն տնտեսավարողների՝ Տեսչական մարմնի կողմից կմշակվի պարզեցված ուղեցույց հացի մակնշման, փաթեթավորման և սանիտարահիգիենիկ պահանջների վերաբերյալ:
17:40 - 01 փետրվարի, 2025
Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու, նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու, նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորպես՝ պարզվել է, որ Ու. Ջ.-ն 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակում, սակայն, ունեցել է էական բացթողումներ։ Այսպես՝ նախքան արտահանումը կենդանիների 21-օրյա կարանտինացումը սկսելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար իրավասու պետական մարմնին ներկայացված դիմումում որպես արտահանման քանակ է նշել 580 գլուխ կենդանի, սակայն փաստացի կարանտինացվել է 345 գլուխ: Ընդ որում՝ կենդանիներից 50-ի վերաբերյալ կարանտինացման կետ կենդանիների տեղափոխման անասնաբուժական Ձև 1 վկայականն առկա չի եղել։ ՀՀ ՍԱՏՄ գլխավոր տեսուչներ Շ. Ս.-ն և Վ. Գ.-ն 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած այցերից մեկի ընթացքում հայտնաբերել են վերը նշված խախտումները, սակայն դրանք չարձանագրելու դիմաց խմբով Ու. Ջ.-ից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ Վ. Գ.-ի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք առ այն, որ կարանտինացման կետում գտնվում է 574 գլուխ կենդանի և առկա է Ձև 1 վկայականը: Հիշյալ կեղծ տեղեկանքն այնուհետև դրվել է պաշտոնական շրջանառության մեջ, և դրա հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։ Հետագայում պակասող գլխաքանակի առկայության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք և անասնաբուժական Ձև 1 վկայական ստանալու համար Ու. Ջ.-ն դիմել է Արմավիրի համայնքապետարանի անասնաբույժ Ա. Դ.-ին, ով կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար Ու. Ջ.-ին հայտնել է, թե իբր Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 50.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց տրամադրել պահանջվող կեղծ փաստաթղթերը: Ու. Ջ.-ն ընդունել է այդ առաջարկը, որից հետո Ա. Դ.-ն դիմել է իր որդուն՝ անասնաբույժ Գ. Դ.-ին, Ձև 1 վկայական տրամադրելու համար: Որդու կազմած կեղծ փաստաթուղթը Ա. Դ.-ն փոխանցել է Ու. Ջ.-ին և նրանից ստացել պահանջած 50.000 ՀՀ դրամը, որը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ տնօրինել է անձամբ: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար Ու. Ջ.-ն դիմել է իր ծանոթ Լ. Ս.-ին, ով պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ Լ Ս.-ի ակտիվ միջամտությամբ, Ու. Ջ-ն կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը և նույն օրը պահանջված ապօրինի վարձատրության գումարը տվել է Լ. Ս.-ին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի՝ ՍԱՏՄ տեսուչներ Վ. Գ.-ին, Շ. Ս.-ին, անասնաբույժներ Ա. Դ.-ին, Գ. Դ.-ին, ինչպես նաև Ու. Ջ.-ին և Լ. Ս.-ին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
13:41 - 14 հունվարի, 2025
Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ - արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. - չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված տաք և սառը ջրով լվացարաններ. - պատերի որոշ հատվածներ պատված են եղել բորբոսով, գտնվել են ոչ նորոգ վիճակում. - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից. - բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական  գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
16:49 - 10 հունվարի, 2025
ՍԱՏՄ նախաձեռնությամբ ֆերմերների հետ քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հարցեր

ՍԱՏՄ նախաձեռնությամբ ֆերմերների հետ քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հարցեր

Օրերս սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված հարցերն են քննարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և Տավուշի մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները, ֆերմերներն ու սպանդանոցների ներկայացուցիչները: Տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է բոլորին. յուրաքանչյուր խմբի տնտեսվարողներն ու ֆերմերները ներկայացրել են խնդիրն իրենց տեսանկյունից. ըստ ֆերմերների և միս իրացնողների՝ մարզում գործող սպանդանոցների հզորությունները բավարար չեն մարզում առկա մորթի պահանջարկը բավարարելու համար: Խնդրին արձագանքել են սպանդանոցների տերերը՝ հակադարձելով, որ կենդանիներին մորթի չներկայացնելու պատճառով չէր գործում Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը, իսկ մնացածներն էլ գործում են թերի ծանրաբեռնվածությամբ: Եթե ֆերմերները հրաժարվեն բակային մորթից, ապա սպանդանոցների հզորությունները ոչ միայն կբավարարեն, այլև պատրաստ կլինեն ավելի ակտիվ գործունեության՝ թե՛ սպանդի կազմակերպման, թե՛ կենդանիների տեղափոխման իմաստով (Տավուշի մարզում գործում է 8 սպանդանոց, որոնցից 6-ը՝ ծառայություն մատուցող): ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հորդորել է կենդանիների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում, վստահեցնելով, որ վերահսկող մարմինը խստորեն գործելու է օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում. ոչ սպանդանոցային ծագման միսն առգրավվելու և ոչնչացվելու է։ Սպանդանոցի տերերին հանձնարարվել է գործել սանիտարահիգիենիկ նորմերը խստորեն պահպանելով:  Նա մանրամասն տեղեկացրել է ՀՀ կառավարության կողմից ծրագրից օգտվելու և լիզինգով սպանդանոցային սարքավորում ձեռք բերելու և սպանդային կետեր կառուցելու, ինչպես նաև շարժական սպանդանոցներ ունենալու շահավետ հնարավորությունների մասին: Տնտեսվարողներից մեկը ներկայացրել է շարժական սպանդանոց ձեռք բերելու իր ծրագիրը ու վստահեցրել, որ մոտ ապագայում այն կյանքի է կոչելու: Այս պահին գործում է նաև Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը:
15:55 - 23 դեկտեմբերի, 2024
Քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով:   Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։   ՍԱՏՄ ղեկավարը հույս է հայտնել, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի առավել հեշտացնել աշխատանքներն արտահանման գործընթացների ժամանակ, ինչն էլ, իր հերթին, կնպաստի երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացմանն ու աշխուժացմանը։
20:15 - 19 դեկտեմբերի, 2024
Սպանդանոցները հաշվառված են, բայց չեն գործում
 |civilnet.am|

Սպանդանոցները հաշվառված են, բայց չեն գործում |civilnet.am|

civilnet.am: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ոստիկանության աջակցությամբ 2023-ի դեկտեմբերի 13-ին «Գումի» շուկայում առգրավեց մոտ մեկ տոննա ոչ սպանդանոցային ծագման միս։ Առգրավման ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով միջադեպի մասնակիցները ձերբակալվեցին, իսկ միսը ուղարկվեց ոչնչացման։ 2023-ի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտած կանոնակարգի համաձայն՝ արգելվում է ոչ սպանդանոցային ծագման կենդանական հումքի և մթերքի վաճառքը։ Առանց համապատասխան հավաստագրի վաճառվող միսը ենթակա է ոչնչացման։Մսավաճառները դժգոհություն են հայտնում այս որոշման վերաբերյալ՝ պնդելով, որ իրենց համայնքներում և մարզերում սպանդանոցներ չկան։ Մասնավորապես, նրանք բարձրաձայնում են Շիրակի և Արարատի մարզերում սպանդանոցների բացակայության մասին։ «Ինչո՞ւ չունենք։ Մեր մարզը չունի, Վեդին կոնկրետ չունի սպանդանոց», – հայտնել է մսավաճառներից մեկը ՍիվիլՆեթին։ Համայքներում սպանդանոցների վիճակագրությունը 2024-ի տարեսկզբին հայտարարվեց հանրապետության բոլոր մարզերում նոր սպանդանոցների կառուցման որոշման մասին։ Հանրային հեռուստատեսությունը, հիմնվելով կառավարության 2024թ․ հունվարի 24-ի որոշման վրա, հայտնել էր, որ «բազմաթիվ բնակավայրերում նոր սպանդանոցներ կստեղծվեն»։ Սակայն իրականում կառավարության որոշմամբ ընդամենը սահմանվել էր սպանդանոցային կետերի հնարավոր տեղակայման վայրերի ցանկը, և պարտադիր կառուցման որևէ ծրագիր նախատեսված չէր։ ՍԱՏՄ-ի տվյալների համաձայն՝ 2024-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում հաշվառված է 114 սպանդանոց, որոնցից 72-ը մատուցում են սպանդի ծառայություններ, իսկ 42-ը գործում են բացառապես սեփական տնտեսությունների կարիքների համար։ Հաշվառված սպանդանոցների տարածքային բաշխվածությունը հետևյալն է՝ Կոտայքում՝ 26, Արմավիրում՝ 15, Արարատում՝ 14, Լոռիում՝ 12, Արագածոտնում՝ 11, Գեղարքունիքում՝ 9, Տավուշում՝ 8, Սյունիքում՝ 7, Շիրակում՝ 5, Վայոց Ձորում՝ 1։ Երևանում գործում է 6 սպանդանոց։ Հաշվառված սպանդանոցներից 5-ը շարժական են։ Սակայն փաստացի իրավիճակն այլ է։ Հաշվառված սպանդանոցների զգալի մասը կա՛մ չի գործում, կա՛մ սպասարկում է միայն սեփական տնտեսությունները՝ առանց սպանդի ծառայություններ մատուցելու։ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Շիրակի և Վայոց Ձորի մարզպետարանները հաստատեցին, որ իրենց մարզերում ներկայում չկա որևէ գործող սպանդանոց՝ լինի ծառայություններ մատուցող, թե սեփական տնտեսության համար նախատեսված։ Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ առավել բարենպաստ իրավիճակ է Կոտայքի մարզում, որտեղ 26 հաշվառված սպանդանոցից գործում է մոտ 19-ը, որոնց կեսից ավելին մատուցում են մորթի ծառայություններ։ Մյուս մարզերում իրավիճակն առավել մտահոգիչ է։ Արարատի մարզում, օրինակ, ընդամենը 3 սպանդանոց է ծառայություններ մատուցում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Կոտայքի և Արարատի մարզի սպանդանոցների տնտեսվարողները հաստատեցին, որ շարունակում են գործել և անասնապահներին տրամադրում են սահմանված կարգով վկայականներ։ ՍԱՏՄ-ից ևս հաստատեցին, որ հաշվառված սպանդանոցներից շատերը փաստացի չեն գործում։ Պարզաբանվեց, որ այդ սպանդանոցները չեն հանվում հրապարակված ցանկից, քանի որ տնտեսվարողները չեն ներկայացրել գործունեության դադարեցման դիմում։Ըստ տեսչական մարմնի դիրքորոշման՝ սպանդանոցների անբավարար քանակը բիզնես կարգավորման խնդիր է, մինչդեռ իրենց գործառույթն է վերահսկել մսեղիքի անվտանգությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:43 - 16 դեկտեմբերի, 2024
ԳՈՒՄ-ի շուկայում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ. առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս. ՍԱՏՄ

ԳՈՒՄ-ի շուկայում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ. առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացու փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։   «Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:   Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս:   Կարևորում ենք նշել, որ տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացու փողոցի, նախազգուշացվել են այն մասին, որ միջոցառումները կրելու են մշտական բնույթ՝ հորդորելով աշխատել օրենքով սահմանված ընթացակարգերով։   Ավելին՝ նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացու փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսվարողներին գործող կարգավորումների մասին։   Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։   Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»,- ասված է հաղորդագրությունում։
19:15 - 13 դեկտեմբերի, 2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ համայնքի առկայությունը: Տեսչական մարմնի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման պահանջները, կարգը, սահմանափակումները, երրորդ երկրների ռեեստրներում կազմակերպությունների գրանցման ընթացակարգերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրար փոխանցել վերոնշյալ գործընթացները կարգավորող իրավական ակտերը։ Արգենտինայի դեսպանության հյուպատոսը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում առավել կակտիվանա:
19:57 - 28 նոյեմբերի, 2024
Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ «Մասնավորապես՝  -  արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, - շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,  -բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, - սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ  իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, -  սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։ Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
15:50 - 26 նոյեմբերի, 2024